ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 սեպտեմբերի 2024 թվականի N 1516-Ա
ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման շրջանակներում քաղաքաշինական զարգացման ռազմավարական շրջանակի մշակման ծառայություններ ձեռք բերել մեկ անձից գնման ձևով ԱրԷսՅուՓի Րաբե Սթրաթիջիք Ուրբան Փլենինգից, հատուկ և բացառիկ իրավունքի առկայությամբ պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 3-րդ կետի հիման վրա։
2. Գնման գործընթացի արդյունքում կնքվող՝ Ակադեմիական քաղաքի քաղաքաշինական զարգացման ռազմավարական շրջանակի մշակման խորհրդատվական ծառայությունների մասին պայմանագրով վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի 1162 «Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների» ծրագրի 11002 «Գիտական ենթակառուցվածքի արդիականացում» միջոցառման շրջանակներում։
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
26.09.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|