Գլխավոր տեղեկություն
Համար
N 1499-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.09.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.09.16-2024.09.29 Պաշտոնական հրապարակման օրը 27.09.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.09.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.09.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 սեպտեմբերի 2024 թվականի N 1499-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍԱՆԵԼԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տարածական տվյալների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Սահմանել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց օգտագործման համար հասանելի տարածական տվյալների ցանկը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան


26.09.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

սեպտեմբերի 26-ի N 1499-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍԱՆԵԼԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ

 

1. Օրենքով պահպանվող գաղտնիք չպարունակող բազային տարածական տվյալների խումբ՝

1) վարչական սահմաններ.

2) անշարժ գույք.

3) գնահատում.

4) իրավունք.

5) հողամասի նպատակային և գործառնական նշանակություն (հողատեսք).

6) հասցե.

7) աշխարհագրական անվանում.

8) մակերևութային ջրեր.

9) պլանաբարձունքային հիմք.

10) ռելիեֆ.

11) ճանապարհատրանսպորտային ցանց.

12) օդատիեզերական լուսանկարահանման տվյալներ:

 

2. Օրենքով պահպանվող գաղտնիք չպարունակող թեմատիկ տարածական տվյալների խումբ՝

1) բնության հատուկ պահպանվող տարածքներ.

2) բնական աղետներ.

3) գյուղատնտեսություն.

4) կլիմա.

5) ենթակառուցվածքներ.

6) շրջակա միջավայրի աղտոտվածություն և մոնիթորինգ.

7) անտառներ.

8) երկրաբանություն.

9) արտադրություն.

10) կենդանական և բուսական տեսակների տարածում.

11) պատմամշակութային հուշարձաններ.

12) ջրագրություն.

13) տրանսպորտային ցանց.

14) հողեր:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի
ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ


26.09.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 սեպտեմբերի 2024 թվական: