Գլխավոր տեղեկություն
Համար
N 671-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.09.2024-12.11.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.09.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.09.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 671-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի N 219-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02565835) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի մարտի 21-ի «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից իրականացվող «Կենսաբազմազանության պահպանության և բնապահպանական կրթության ազգային կենտրոն» ծրագրի մասին» N 219-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «ԷՅԷՄԷՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00240275) 2024 թվականի օգոստոսի 21-ին կնքված N 24/24-Վ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տեսախցիկների մատակարարում՝ 644,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Հորիզոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01513552) 2024 թվականի օգոստոսի 16-ին կնքված N 24/21-Վ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ջրի պոմպերի պահեստամասերի մատակարարում և վերանորոգման աշխատանքների իրականացում՝ 234,765 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Յունիմայն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01015289) 2024 թվականի օգոստոսի 21-ին կնքված N 24/25-Վ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է գեներատորի և պահուստի ավտոմատ միացման համակարգի մատակարարում՝ 691,640 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Երևան


25.09.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.11.2024, N 802-Ա 12.11.2024, N 671-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան