Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 728
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (01.01.2024-01.01.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.29-2023.06.11 Պաշտոնական հրապարակման օրը 09.06.2023
Ընդունող մարմին
Մաքսային միության հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
15.07.2011
Ստորագրող մարմին
Մաքսային միության հանձնաժողովի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
15.07.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.08.2011

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հուլիսի 2011 թվական

թիվ 728

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Մաքսային միության հանձնաժողովը որոշեց.

1. Հաստատել Մաքսային միության միասնական մաքսային տարածք ապրանքների առանձին կատեգորիաների ներմուծման ժամանակ մաքսատուրքերի վճարումից ազատում կիրառելու կարգը (կցվում է)։

2. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի «Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Մաքսային միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» թիվ 130 որոշման 7-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները.

7.1.3 և 7.1.5. ենթակետերը հանել.

7.1.11 ենթակետում երկրորդ պարբերությունը «չեն արտադրվում» բառերից հետո լրացնել «(կամ արտադրվում են ներդրումային նախագծի իրագործման համար ոչ բավարար քանակով)» բառերով.

7.1.15 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7.1.15 Քաղաքացիական ուղևորատար ինքնաթիռների և (կամ) դրանց ավիացիոն շարժիչների վերանորոգման և (կամ) տեխնիկական սպասարկման համար անհրաժեշտ ավիացիոն շարժիչներ, պահեստամասեր և սարքավորումներ։

Ներմուծման մաքսատուրքերի վճարումից ազատմամբ ներմուծված՝ քաղաքացիական ուղևորատար ինքնաթիռների և (կամ) դրանց ավիացիոն շարժիչների վերանորոգման և (կամ) տեխնիկական սպասարկման համար անհրաժեշտ ավիացիոն շարժիչների, պահեստամասերի և սարքավորումների իրացումը (վաճառքը) թույլատրվում է միայն այն անձանց, որոնց գործունեության տեսակներից մեկն է քաղաքացիական ուղևորատար ինքնաթիռների շահագործումը և (կամ) վերանորոգումը և (կամ) տեխնիկական սպասարկումը կամ նշված անձանց այդ ավիացիոն շարժիչներով, պահեստամասերով և սարքավորումներով ապահովելու հետ կապված գործունեությունը։»։

3. Նախքան Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի «Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Մաքսային միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» թիվ 130 որոշման 7.1.11 ենթակետով սահմանված ապրանքների կատեգորիաների մասով ներմուծման մաքսատուրքերի վճարումից ազատում կիրառելու կարգը Մաքսային միության հանձնաժողովի կողմից սահմանվելը՝ նշված սակագնային արտոնությունը կիրառվում է Մաքսային միության անդամ պետությունում գործող կարգով։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։

 

Մաքսային միության հանձնաժողովի անդամներ՝

 

Բելառուսի

Հանրապետությունից՝

Ղազախստանի

Հանրապետությունից՝

Ռուսաստանի

Դաշնությունից՝

Ս. Ռումաս

Ժ. Այտժանովա

Ի. Շուվալով

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Մաքսային միության հանձնաժողովի

2011 թվականի հուլիսի 15-ի

թիվ 728 որոշմամբ

 

Մաքսային միության միասնական մաքսային տարածք ապրանքների առանձին կատեգորիաների ներմուծման ժամանակ մաքսատուրքերի վճարումից ազատում կիրառելու կարգը

 

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի մարտի 19-ի թիվ 9 որոշման խմբագրությամբ)

 

1. Սույն կարգը մշակվել է 2008 թվականի հունվարի 25-ի «Միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 6-րդ հոդվածի 3-րդ կետին և 8-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետին համապատասխան։

2. Մաքսային միության միասնական մաքսային տարածք ներմուծվող և մաքսատուրքերից ազատվող ապրանքների կատեգորիաները սահմանվում են Համաձայնագրի 5-րդ հոդվածի 3-րդ կետով, 6-րդ հոդվածի 1-ին կետով, ինչպես նաև Մաքսային միության հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) որոշումներով։

3. Սույն կարգով սահմանված փաստաթղթերը, ինչպես նաև Մաքսային միության մաքսային օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին կետի 10-րդ ենթակետով և 184-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը, որոնց հիման վրա տրամադրվում է ազատում մաքսատուրքերից, ներկայացվում են Մաքսային միության անդամ պետության մաքսային մարմին՝ հաշվի առնելով Մաքսային միության մաքսային օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ կետը։

4. Կանոնադրական (պահուստային) կապիտալում (ֆոնդում) այդ կապիտալի (ֆոնդի) ձևավորման համար հիմնադիր փաստաթղթերով սահմանված ժամկետների սահմաններում որպես օտարերկրյա հիմնադրի ներդրում երրորդ երկրներից ներմուծվող ապրանքներն ազատվում են մաքսատուրքերի վճարումից՝ Մաքսային միության անդամ պետության նորմատիվ իրավական ակտերով նախատեսված կարգով և պայմաններով։

Այն դեպքում, երբ մաքսատուրքերի վճարումից այդ ապրանքների ազատման կարգը և պայմանները սահմանված չեն Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ, սակագնային արտոնությունը տրամադրվում է այն ապրանքների մասով (բացառությամբ ենթաակցիզային ապրանքների), որոնք դասվում են հիմնական արտադրական ֆոնդերի շարքին հիմնադիր պայմանագիրը և (կամ) կանոնադրությունը մաքսային մարմին ներկայացնելիս՝ նշելով կանոնադրական (պահուստային) կապիտալում (ֆոնդում) ներդրումների կատարման չափը, կազմը, ժամկետները և կարգը։

Մաքսատուրքերի վճարումից ազատման տեսքով սակագնային արտոնությունից օգտված կազմակերպության հիմնադիրների (մասնակիցների) կազմից օտարերկրյա անձի դուրս գալու դեպքում, ինչպես նաև այդ կազմակերպության կողմից այն գործարքները իրականացնելիս, որոնք նախատեսում են մաքսատուրքերից ազատմամբ ներմուծված ապրանքների նկատմամբ սեփականության իրավունքի անցում, կամ այդ ապրանքները ժամանակավոր օգտագործման փոխանցելիս մաքսատուրքերի վճարման պարտավորությունը ենթակա է կատարման՝ Մաքսային միության մաքսային օրենսդրությանը համապատասխան։

Նշված սահմանափակումների գործողության ժամկետը, կապված այն ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման հետ, որոնց նկատմամբ կիրառվել է սակագնային արտոնություն` սույն կետով նախատեսված կարգով և պայմաններով, այդ ապրանքների բացթողման օրվանից կազմում է 2 տարի՝ «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգին համապատասխան:

(4-րդ կետը լրաց. ԵՏՀԽ 05.04.22 թիվ 48)

5. Տիեզերական տարածքի հետազոտման և օգտագործման, այդ թվում՝ տիեզերական ապարատները տիեզերք բաց թողնելու առնչությամբ ծառայությունների մատուցման բնագավառում միջազգային համագործակցության շրջանակներում Մաքսային միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքները, Մաքսային միության հանձնաժողովի կողմից հաստատված՝ տիեզերական տարածքի հետազոտման և օգտագործման, այդ թվում՝ տիեզերական ապարատները տիեզերք բաց թողնելու առնչությամբ ծառայությունների մատուցման բնագավառում միջազգային համագործակցության շրջանակներում Մաքսային միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ցանկի համաձայն, ազատվում են մաքսատուրքերի վճարումից՝ տիեզերական գործունեության բնագավառում լիազորված՝ Մաքսային միության անդամ պետության պետական իշխանության մարմնի՝ տիեզերական տարածքի հետազոտման և օգտագործման, այդ թվում՝ տիեզերական ապարատները տիեզերք բաց թողնելու առնչությամբ ծառայությունների մատուցման բնագավառում Մաքսային միության անդամ պետության միջազգային համագործակցության շրջանակներում ապրանքների նպատակային նշանակութայն մասին հաստատումը Մաքսային միության անդամ պետության մաքսային մարմին ներկայացնելու պայմանով։

Տիեզերական տարածքի հետազոտման և օգտագործման, այդ թվում՝ տիեզերական ապարատները տիեզերք բաց թողնելու առնչությամբ ծառայությունների մատուցման բնագավառում միջազգային համագործակցությանը չմասնակցող անձանց նշված ապրանքները այլ ձևով փոխանցելիս կամ իրացնելիս մաքսատուրքերը ենթակա են վճարման (բռնագանձման)՝ Մաքսային միության մաքսային օրենսդրությանը համապատասխան։

6. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների նավերի, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավաբանական և (կամ) ֆիզիկական անձանց կողմից վարձակալված (նավավարձված) նավերի ծովային արդյունագործության արտադրանքն ազատվում է ներմուծման մաքսատուրքից՝ հետևյալ փաստաթղթերը ներկայացնելու դեպքում՝

նավի սեփականության իրավունքը կամ վարձակալումը (նավավարձումը) հաստատող փաստաթուղթ.

Եվրասիական տնտեսական միության անդամ պետության՝ ձկնորսության և (կամ) ծովային կենսաբանական ռեսուրսների պաշտպանության ոլորտում լիազորված մարմնի թույլատրման փաստաթուղթ, որով ծովային արդյունագործություն իրականացնելու իրավունք է վերապահվում (ջրային կենսաբանական ռեսուրսների արդյունահանում (որս) իրականացնող նավերի ծովային արդյունագործության արտադրանքի ներմուծման դեպքում)։

Ներմուծման մաքսատուրքից ազատումը տարածվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների նավերի, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավաբանական և (կամ) ֆիզիկական անձանց կողմից վարձակալված (նավավարձված) նավերի արդյունահանած (որսած) ջրային կենսաբանական ռեսուրսների որսի, ինչպես նաև նշված նավերի վրա ջրային կենսաբանական ռեսուրսներից արտադրված ձկնային և այլ արտադրանքի վրա։

(6-րդ կետը խմբ. ԵՏՀԽ 28.05.19 թիվ 57)

7. Մաքսային միության անդամ պետությունների արժույթի, երրորդ երկրների արժույթի, ինչպես նաև արժեթղթերի մասով սակագնային արտոնություն կիրառելիս ներմուծվող ապրանքների դասումը դրամագիտական նպատակներով օգտագործվող արժույթի և արժեթղթերի շարքին իրականացվում է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։

8. Որպես անհատույց օգնություն (աջակցություն), ինչպես նաև երրորդ երկրների, միջազգային կազմակերպությունների, կառավարությունների գծով բարեգործական նպատակներով, այդ թվում՝ տեխնիկական օգնություն (աջակցություն) ցուցաբերելու համար ներմուծվող ապրանքները, բացի ենթաակցիզային ապրանքներից (բացառությամբ թեթև մարդատար ավտոմոբիլների, որոնք հատուկ նախատեսված են բժշկական նպատակների համար), ազատվում են մաքսատուրքերի վճարումից Մաքսային միության այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված ձևով և կարգով տրամադրված փաստաթուղթը մաքսային մարմին ներկայացնելիս, որի մաքսային մարմինը ընդունել է ապրանքների հայտարարագիրը, որով հավաստվում է, որ ներմուծվող ապրանքները դասվում են անհատույց օգնության (աջակցության) շարքին կամ ներմուծվում են երրորդ երկրների, միջազգային կազմակերպությունների, կառավարությունների գծով բարեգործական նպատակներով, այդ թվում՝ տեխնիկական օգնություն (աջակցություն) ցուցաբերելու համար։ Մաքսատուրքի վճարման մասով նշված արտոնությունները չեն տարածվում բարեգործական նպատակներով ներմուծվող ապրանքների վրա՝ Մաքսային միության անդամ պետությունների իրավաբանական և (կամ) ֆիզիկական անձանց կողմից այդ ապրանքների վճարումը նախատեսող արտաքին առևտրային պայմանագրերին համապատասխան։

Եթե այն փաստաթղթի տրամադրման ձևը և կարգը, որով հավաստվում է, որ որպես հումանիտար օգնություն ներմուծվող ապրանքները դասվում են անհատույց օգնության (աջակցության) շարքին, ինչպես նաև ներմուծվում են երրորդ երկրների, միջազգային կազմակերպությունների, կառավարությունների գծով բարեգործական նպատակներով, այդ թվում՝ տեխնիկական օգնություն (աջակցություն) ցուցաբերելու համար և դասվում են անհատույց օգնության շարքին, սահմանված չեն Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ, ապա այդ ապրանքներն ազատվում են մաքսատուրքերից հետևյալ փաստաթղթերը մաքսային մարմին ներկայացնելիս.

1) պետությունների, կառավարությունների և միջազգային կազմակերպությունների գծով բարեգործական նպատակներով ներմուծվող ապրանքների համար՝

տրանսպորտային (փոխադրման) կամ առևտրային փաստաթղթերը և (կամ) դիվանագիտական կամ դրանց հավասարեցված ներկայացուցչությունների հաստատումը, որտեղ պետք է նշված լինի ապրանքների ներմուծման նպատակը.

համապատասխան միջազգային համաձայնագրի, պայմանագրի պատճենները, որոնց շրջանակներում իրականացվում է ապրանքների ներմուծումը բարեգործական նպատակներով.

իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճենը, որով հաստատվում է իրավաբանական անձի գրանցումը որպես ոչ առևտրային կազմակերպություն, ինչպես նաև կանոնադրության պատճենը.

2) որպես տեխնիկական աջակցություն ներմուծվող ապրանքների համար՝

տրանսպորտային (փոխադրման) կամ առևտրային փաստաթղթերը և (կամ) դիվանագիտական կամ դրանց հավասարեցված ներկայացուցչությունների հաստատումը, որտեղ պետք է նշված լինեն ծրագրի անվանումը և տեխնիկական աջակցության նախագծի (պայմանագրի) վավերապայմանները, որի կատարման համար իրականացվում է ապրանքների ներմուծումը.

տեխնիկական աջակցության նախագծի (պայմանագրի) պատճենը, որի կատարման համար մատակարարվում են ապրանքները.

Տեխնիկական աջակցության ծրագրի կատարումը վերահսկող՝ Մաքսային միության անդամ պետության իրավասու մարմինները Մաքսային միության անդամ պետության կենտրոնական մաքսային մարմին են ներկայացնում տեղեկատվություն՝ վերջնական ստացողների և նախագծի շրջանակներում ներմուծվող ապրանքների ցանկի մասին (ապրանքների անվանումը, քանակը և արժեքը), ինչպես նաև այն մաքսային մարմնի անվանման մասին, որտեղ կատարվելու է այդ ապրանքների մաքսային հայտարարագրումը։

3) որպես հումանիտար օգնություն ներմուծվող ապրանքների համար՝ տրանսպորտային (փոխադրման) կամ առևտրային փաստաթղթերը և (կամ) դիվանագիտական կամ դրանց հավասարեցված ներկայացուցչությունների հաստատումը, որտեղ պետք է նշված լինի ապրանքների ներմուծման նպատակը.

ապրանքներն ուղարկողի հաստատումը, որով հաստատվում է ապրանքների անհատույց փոխանցման փաստը.

ապրանքների նպատակային օգտագործման մասին ստացողի պարտավորությունը։

Վթարների, աղետների ու տարերային աղետների հետևանքները վերացնելու նպատակով ապրանքները ներմուծելիս մաքսային մարմին ներկայացվում է Մաքսային միության անդամ պետության՝ արտակարգ իրավիճակների ոլորտում լիազորված պետական մարմնի գրավոր հաստատումն առ այն, որ տեղափոխվող ապրանքները նախատեսված են այդ նպատակների համար։ Սակագնային արտոնությունը կիրառվում է այն պայմանով, որ ապրանքների հայտարարատուն Մաքսային միության անդամ պետության՝ արտակարգ իրավիճակների ոլորտում լիազորված պետական մարմինը կամ դրա համակարգի կազմում ընդգրկվող մարմինը կամ կազմակերպությունն է։

Այն ապրանքները, որոնք ներմուծվել են Մաքսային միության մաքսային տարածք որպես հումանիտար օգնություն, անհատույց օգնություն (աջակցություն), ինչպես նաև երրորդ երկրների, միջազգային կազմակերպությունների, կառավարությունների գծով բարեգործական նպատակներով, այդ թվում՝ տեխնիկական օգնություն (աջակցություն) ցուցաբերելու համար՝ մաքսատուրքերի վճարումից ազատմամբ, կարող են օգտագործվել բացառապես կոնկրետ ստացողների կողմից և չեն կարող փոխանցվել երրորդ անձանց, որոնք օգնության ցուցաբերման ծրագրի, նախագծի մասնակիցներ չեն կամ ընդգրկված չեն նպատակային օգտագործման (բաշխման) պլանում, ինչպես նաև վաճառվել կամ վարձակալության փոխանցվել։

9. Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված նավերի միջազգային ռեեստրներում գրանցվող՝ լողացող նավերն ազատվում են մաքսատուրքերի վճարումից՝ նավերի միջազգային ռեեստրում նավը գրանցելու վկայականը, ինչպես նաև Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ սահմնված այլ փաստաթղթեր (վճարման փաստաթղթեր) մաքսային մարմին ներկայացնելու պայմանով։ Նշված փաստաթղթերը չներկայացնելու դեպքում միջազգային ռեեստրում գրանցվող նավերն ազատվում են մաքսատուրքերի վճարումից՝ ապրանքների հայտարարագրի գրանցման օրվանից 45 օրվա ընթացքում նշված փաստաթղթերը ներկայացնելու մասին գրավոր պարտավորության առկայության դեպքում։ Միջազգային ռեեստրից նավը հանելու դեպքում մաքսատուրքը ենթակա է վճարման այդ նավը միջազգային ռեեստրից հանելու օրվան հաջորդող օրվանից ոչ ուշ՝ բացառությամբ Մաքսային միության մաքսային տարածքից նավի փաստացի դուրսբերման դեպքերի։

10. 2011 թվականին Աստանա և Ալմաթի քաղաքներում VII ձմեռային ասիական խաղերի և 2014 թվականին Մինսկ քաղաքում հոկեյի աշխարհի առաջնության անցկացման ժամանակահատվածների ավարտից հետո մաքսատուրքի վճարումից ազատմամբ ներմուծված և նշված միջոցառումների անցկացման նպատակով օգտագործված ապրանքները ձեռք են բերում Մաքսային միության ապրանքների կարգավիճակ։

2011 թվականին Աստանա և Ալմաթի քաղաքներում VII ձմեռային ասիական խաղերի և 2014 թվականին Մինսկ քաղաքում հոկեյի աշխարհի առաջնության անցկացման ժամանակահատվածների ավարտից հետո մաքսատուրքից ազատմամբ ներմուծված չօգտագործված ապրանքները պահպանում են օտարերկրյա ապրանքների կարգավիճակը։

11. (կետն ուժը կորցրել է ԵՏՀԽ 12.02.16 թիվ 4) 

12. Քաղաքացիական ուղևորատար և (կամ) քաղաքացիական բեռնատար ինքնաթիռների և (կամ) դրանց ավիացիոն շարժիչների վերանորոգման և (կամ) տեխնիկական սպասարկման համար անհրաժեշտ ավիացիոն շարժիչները, պահեստամասերը և սարքավորումներն ազատվում են մաքսատուրքերի վճարումից՝ Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 130 որոշման 7-րդ կետի 7․1․15 ենթակետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության մաքսային մարմին դրանց նպատակային օգտագործման վերաբերյալ հայտարարատուի հայտը ներկայացնելու դեպքում։

Նշված ապրանքները թույլատրվում է օգտագործել բացառապես քաղաքացիական ուղևորատար և (կամ) քաղաքացիական բեռնատար ինքնաթիռների և (կամ) դրանց ավիացիոն շարժիչների վերանորոգման և (կամ) տեխնիկական սպասարկման համար։ Նշված ավիացիոն շարժիչների, պահեստամասերի և սարքավորումների իրացումը (վաճառքը) թույլատրվում է միայն այն անձանց, որոնց գործունեության տեսակներից մեկը քաղաքացիական ուղևորատար և (կամ) քաղաքացիական բեռնատար ինքնաթիռների և (կամ) դրանց ավիացիոն շարժիչների շահագործումը և (կամ) վերանորոգումը և (կամ) տեխնիկական սպասարկումը, կամ գործունեությունն է ՝ կապված այդ անձանց այդպիսի ավիացիոն շարժիչներով, պահեստամասերով և սարքավորումներով ապահովելու հետ։

Սույն կետով նախատեսված՝ ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման հետ կապված սահմանափակումները գործում են մինչև ավիացիոն շարժիչները, պահեստամասերը և սարքավորումներն օգտագործելը՝ քաղաքացիական ուղևորատար և (կամ) քաղաքացիական բեռնատար ինքնաթիռների և (կամ) դրանց շարժիչների վերանորոգման և (կամ) տեխնիկական սպասարկման համար:

 (12-րդ կետը խմբ. ԵՏՀԽ 05.04.22 թիվ 48, լրաց. ԵՏՀԽ 15.04.22 թիվ 74) 

13. Համաձայնագրի 6-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին, 3-րդ, 7-րդ ենթակետերում նշված ապրանքներն ազատվում են մաքսատուրքերի վճարումից՝ Մաքսային միության մաքսային օրենսգրքով սահմանված կարգով և պայմաններով։

Վթարների, աղետների և տարերային աղետների հետևանքների վերացման նպատակներով ներմուծվող ապրանքներն ազատվում են ներմուծման մաքսատուրքերի վճարումից Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող փաստաթղթերը մաքսային մարմին ներկայացնելիս։ Նշված ապրանքների մասով կարող է սահմանվել հատուկ մաքսային ընթացակարգ՝ Հանձնաժողովի որոշումներով սահմանված պայմաններին համապատասխան։

14. Ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող ապրանքները, բացառությամբ ներմուծման համար արգելված ապրանքների, որոնք նախատեսված չեն արտադրական կամ այլ ձեռնարկատիրական գործունեության համար, մաքսային օրենսդրությանը համապատասխան, ազատվում են ներմուծման մաքսատուրքերի վճարումից՝ Մաքսային միության անդամ պետությունների միջազգային համաձայնագրին համապատասխան։

141. Բելառուսի Հանրապետության տարածքում ատոմային էլեկտրակայանի շինարարության և երաշխիքային ժամկետի ընթացքում դրա շահագործման նպատակներով Մաքսային միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից հաստատվող՝ ատոմային էլեկտրակայանի շինարարության և երաշխիքային ժամկետի ընթացքում դրա շահագործման նպատակներով Մաքսային միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ցանկի համաձայն, ազատվում են մաքսատուրքերի վճարումից՝ ներմուծվող ապրանքներն այդ նպատակի համար նախատեսված լինելու վերաբերյալ հաստատումը, որը նաև պարունակում է տեղեկություններ ապրանքների անվանացանկի, քանակի, արժեքի և այդ ապրանքների ներմուծումն իրականացնող կազմակերպությունների մասին, «Ատոմային էլեկտրակայանի շինարարության տնօրինություն» պետական հիմնարկության (կամ դրա իրավահաջորդի) կողմից Մաքսային միության անդամ պետության մաքսային մարմին ներկայացնելու պայմանով։

15. Հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի «Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Մաքսային միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» թիվ 130 որոշման 7-րդ կետի 7.1.1, 7.1.2, 7.1.4, 7.1.8- 7.1.10, 7.1.12, 7.1.13, 7.1.14, 7.1.16 , 7.1.50-7.1.62 և 7.3 ենթակետերի առնչությամբ չի պահանջվում մաքսատուրքերի վճարումից ազատում կիրառելու լրացուցիչ կարգի սահմանում։

(15-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 23.04.15 թիվ 16, ԵՏՀԽ 23.11.15 թիվ 71, ԵՏՀԽ 12.02.16 թիվ 4, ԵՏՀԽ 06.04.16 թիվ 24, ԵՏՀԽ 11.07.16 թիվ 57, ԵՏՀԽ 11.07.16 թիվ 58, ԵՏՀԽ 09.08.16 թիվ 64, ԵՏՀԽ 30.11.16 թիվ 129, ԵՏՀԽ 16.02.18 թիվ 2, ԵՏՀԽ 14.06.18 թիվ 63, ԵՏՀԽ 19.12.19 թիվ 121, ԵՏՀԽ 16.03.20 թիվ 21, ԵՏՀԽ 03.04.20 թիվ 33, ԵՏՀԽ 23.04.21 թիվ 33, ԵՏՀԽ 02.12.21 թիվ 140, ԵՏՀԽ 12.11.21 թիվ 116, ԵՏՀԽ 17.03.22 թիվ 37, ԵՏՀԽ 17.03.22 թիվ 38, ԵՏՀԽ 17.03.22 թիվ 39, ԵՏՀԽ 15.04.22 թիվ 58, ԵՏՀԽ 21.06.22 թիվ 101, ԵՏՀԽ 23.09.22 թիվ 150, ԵՏՀԽ 25.01.23 թիվ 19, ԵՏՀԽ 30.03.23 թիվ 32, ԵՏՀԽ 23.06.23 թիվ 72, ԵՏՀԽ 29.08.23 թիվ 92, ԵՏՀԽ 24.11.23 թիվ 140, ԵՏՀԽ 24.11.23 թիվ 123, ԵՏՀԽ 12.12.23 թիվ 144)

16. Մինչև սույն կարգն ուժի մեջ մտնելը Կողմերը կարող տրամադրել սակագնային արտոնություններ՝ Մաքսային միության անդամ պետությունում գործող կարգով։

Մաքսային միության անդամ պետությունում մաքսատուրքերի վճարումից ազատում կիրառելու կարգի բացակայության դեպքում Համաձայնագրի 5-րդ հոդվածի 3-րդ կետով, 6-րդ հոդվածի 1-ին կետով, ինչպես նաև Հանձնաժողովի որոշումներով սահմանված սակագնային արտոնությունները կիրառվում են Համաձայնագիրը և (կամ) Հանձնաժողովի այդ որոշումներն ուժի մեջ մտնելու օրվանից՝ սույն կարգի դրույթների կատարման պայմանով։ Ընդ որում, սույն կարգով սահմանված փաստաթղթերը, որոնք մինչև սույն կարգն ուժի մեջ մտնելը չեն ներկայացվել ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ, սույն կարգն ուժի մեջ մտնելու օրվանից երեք ամսվա ընթացքում ներկայացվում են ապրանքների բացթողումն իրականացրած մաքսային մարմին։

(հավելվածը փոփ. ԵՏՀԽ 23.04.15 թիվ 16, ԵՏՀԽ 23.11.15 թիվ 71, ԵՏՀԽ 12.02.16 թիվ 4, ԵՏՀԽ 06.04.16 թիվ 24, ԵՏՀԽ 11.07.16 թիվ 57, ԵՏՀԽ 11.07.16 թիվ 58, ԵՏՀԽ 09.08.16 թիվ 64, ԵՏՀԽ 30.11.16 թիվ 129, ԵՏՀԽ 16.02.18 թիվ 2, ԵՏՀԽ 14.06.18 թիվ 63, խմբ. ԵՏՀԽ 28.05.19 թիվ 57, ԵՏՀԽ 19.12.19 թիվ 121, ԵՏՀԽ 16.03.20 թիվ 21, ԵՏՀԽ 03.04.20 թիվ 33, ԵՏՀԽ 23.04.21 թիվ 33, ԵՏՀԽ 02.12.21 թիվ 140, ԵՏՀԽ 12.11.21 թիվ 116, ԵՏՀԽ 17.03.22 թիվ 37, ԵՏՀԽ 17.03.22 թիվ 38, ԵՏՀԽ 17.03.22 թիվ 39, լրաց., խմբ. ԵՏՀԽ 05.04.22 թիվ 48, ԵՏՀԽ 15.04.22 թիվ 58, լրաց. ԵՏՀԽ 15.04.22 թիվ 74, ԵՏՀԽ 21.06.22 թիվ 101, ԵՏՀԽ 23.09.22 թիվ 150, ԵՏՀԽ 25.01.23 թիվ 19, ԵՏՀԽ 30.03.23 թիվ 32, փոփ. ԵՏՀԽ 23.06.23 թիվ 72, ԵՏՀԽ 29.08.23 թիվ 92, ԵՏՀԽ 24.11.23 թիվ 140, ԵՏՀԽ 24.11.23 թիվ 123, ԵՏՀԽ 12.12.23 թիվ 144)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 հունիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
01.03.2024, թիվ 17 31.03.2024, թիվ 728
01.03.2024, թիվ 13 17.03.2024, թիվ 728
26.01.2024, թիվ 11 11.03.2024, թիվ 728
26.01.2024, թիվ 9 08.02.2024, թիվ 728
25.12.2023, թիվ 160 05.01.2024, թիվ 728
12.12.2023, թիվ 157 05.01.2024, թիվ 728
12.12.2023, թիվ 145 01.01.2024, թիվ 728
12.12.2023, թիվ 144 01.01.2024, թիվ 728
24.11.2023, թիվ 123 01.01.2024, թիվ 728
24.11.2023, թիվ 140 09.12.2023, թիվ 728
29.08.2023, թիվ 92 07.10.2023, թիվ 728
23.06.2023, թիվ 72 31.07.2023, թիվ 728
30.03.2023, թիվ 32 22.04.2023, թիվ 728
25.01.2023, թիվ 19 13.02.2023, թիվ 728
23.09.2022, թիվ 150 10.10.2022, թիվ 728
21.06.2022, թիվ 101 02.07.2022, թիվ 728
15.04.2022, թիվ 74 08.05.2022, թիվ 728
15.04.2022, թիվ 58 28.04.2022, թիվ 728
05.04.2022, թիվ 48 25.04.2022, թիվ 728
17.03.2022, թիվ 39 28.03.2022, թիվ 728
17.03.2022, թիվ 38 28.03.2022, թիվ 728
17.03.2022, թիվ 37 28.03.2022, թիվ 728
12.11.2021, թիվ 116 01.01.2022, թիվ 728
02.12.2021, թիվ 140 20.12.2021, թիվ 728
23.04.2021, թիվ 33 10.05.2021, թիվ 728
03.04.2020, թիվ 33 18.04.2020, թիվ 728
16.03.2020, թիվ 21 03.04.2020, թիվ 728
19.12.2019, թիվ 121 20.02.2020, թիվ 728
28.05.2019, թիվ 57 10.06.2019, թիվ 728
14.06.2018, թիվ 63 10.08.2018, թիվ 728
16.02.2018, թիվ 2 18.03.2018, թիվ 728
30.11.2016, թիվ 129 22.01.2017, թիվ 728
09.08.2016, թիվ 64 08.10.2016, թիվ 728
11.07.2016, թիվ 58 22.09.2016, թիվ 728
11.07.2016, թիվ 57 02.09.2016, թիվ 728
06.04.2016, թիվ 24 15.05.2016, թիվ 728
12.02.2016, թիվ 4 17.03.2016, թիվ 728
23.11.2015, թիվ 71 02.01.2016, թիվ 728
23.04.2015, թիվ 16 18.06.2015, թիվ 728
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան