Գլխավոր տեղեկություն
Համար
N 1496-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.01.2025-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.09.16-2024.09.29 Պաշտոնական հրապարակման օրը 20.09.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.09.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.09.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 սեպտեմբերի 2024 թվականի N 1496-Ն

 

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ԴԵՂԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ, ԿՈՒՏԱԿՄԱՆ ՆՈՐՄԵՐՆ ՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 2144-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղերի և բժշկական նշանակության գույքի անվանացանկը` համաձայն N 1 հավելվածի.

2) ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղերի և բժշկական նշանակության գույքի կուտակման նորմերն ու ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումը տարածվում է հետևյալ կազմակերպությունների վրա (այսուհետ` կազմակերպություններ)`

1) Հայաստանի Հանրապետություն դեղեր և բժշկական նշանակության գույք ներմուծող այն կազմակերպությունների վրա, որոնց նախորդ տարվա դեղերի ներմուծման ծավալը, գումարային արտահայտությամբ, կազմում է առնվազն 500 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ.

2) թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղեր Հայաստանի Հանրապետություն ներմուծող կազմակերպությունների վրա, որոնց նախորդ տարվա դեղերի ներմուծման ծավալը կազմում է առնվազն 300 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ:

3. Նախորդ տարվա գնման պայմանագրերի շրջանակներում ներմուծված և մատակարարված դեղերի ու բժշկական նշանակության ապրանքների ընդհանուր քանակը նվազեցվում է գնման պետական պայմանագրերի շրջանակներում մատակարարված քանակի չափով:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`

1) մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 10-ը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների արտահանում, ներմուծում և մեծածախ առևտուր իրականացնելու լիցենզիա ունեցող կազմակերպությունների ցանկը.

2) սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանվող դեղերի և բժշկական նշանակության գույքի անվանացանկը ենթակա է վերանայման ըստ անհրաժեշտության:

5. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին`

1) մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 15-ը Հայաստանի Հանրապետության առողջապահության, ներքին գործերի նախարարություններին և Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին գրավոր տրամադրել այն կազմակերպությունների ցանկը, որոնց ներմուծման ծավալները (գումարային շեմը) նախորդ տարում գերազանցել են սույն որոշման 2-րդ կետով սահմանված ծավալները (գումարային շեմ).

2) ռազմավարական պաշարների պահուստի սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանվող դեղերի և բժշկական նշանակության գույքի անվանացանկում ընդգրկված ապրանքներ ներմուծող կազմակերպությունների կողմից սույն որոշման 2-րդ կետով սահմանված ծավալները (գումարային շեմը) գերազանցելու դեպքում, 10 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատշաճ ծանուցել այդ կազմակերպություններին այն մասին, որ վերջիններս հաջորդ հաշվետու ժամանակահատվածում հանդիսանալու են ռազմավարական պաշարների պահուստի դեղերի և բժշկական նշանակության գույքի կուտակում իրականացնող կազմակերպություններ։

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 24-ի «Ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղերի և բժշկական նշանակության գույքի անվանացանկը, կուտակման նորմերը և ժամանակացույցը սահմանելու մասին» N 2144-Ն որոշումը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

20.09.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2024 թվականի

սեպտեմբերի 19-ի N 1496-Ն որոշման

 

Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

 

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ԴԵՂԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ

 

NN

ը/կ

ԱՏԳ ԱԱ

Անվանում

Չափման միավոր

   

ԱՆԶԳԱՅԱՑՆՈՂՆԵՐ

 
   

Ընդհանուր անզգայացնողներ

 
   

Շնչառման դեղեր

 

1.

3004

Իզոֆլուրան (հեղուկ շնչառման) 100 մլ

հատ

   

Ներարկման դեղեր

 

2.

3004

Ֆենտանիլ (լուծույթ ներարկման, 0.005% - 2 մլ)

հատ

3.

3004

Պրոպոֆոլ ն/ե ներարկման, 10 մգ/մլ, 20 մլ

հատ

   

Տեղային անզգայացնողներ

 

4.

3004

Լիդոկային (լուծույթ ներարկման, 20 մգ/մլ; 100 մգ/մլ; 2 մլ)

հատ

5.

3004

Պրոկային (Նովոկային) (0.5 % լուծույթ)

հատ

   

Պրեմեդիկացիայի (նախադեղատոգորման) դեղեր

 

6.

3004

Ատրոպին (լուծույթ ներարկման, 1 մգ/մլ)

հատ

7.

3004

Մորֆին հիդրոքլորիդ (լուծույթ ներարկման, 10 մգ/մլ -1 մլ)

հատ

8.

3004

Միդազոլամ 15 մգ/3 մլ

հատ

   

ՑԱՎԱԶԵՐԾՈՂ, ՏԵՆԴԱՄԱՐԻՉ, ՈՉ ՍՏԵՐՈԻԴԱՅԻՆ ՀԱԿԱԲՈՐԲՈՔԱՅԻՆ, ՀԱԿԱՀՈԴԱՏԱՊԱՅԻՆ ԴԵՂԵՐ, ՌԵՎՄԱՏԱՅԻՆ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԿԻՐԱՌՎՈՂ ՁԵՎԱՓՈԽԻՉՆԵՐ

 
   

Ոչ ափիոնային, ցավազերծող, տենդամարիչ, ոչ ստերոիդային, հակաբորբոքային դեղեր

 

9.

3004

Դիկլոֆենակ (դեղահատ կամ դեղապատիճ, 25 մգ - 100 մգ, լուծույթ

ներարկման, 25 մգ/մլ - 3 մլ)

հատ

10.

3004

Իբուպրոֆեն (դեղահատ, 400 մգ, ներքին ընդունման լուծույթ, 100 մգ/5 մլ)

հատ

   

Ափիոնային ցավազերծիչներ

 

11.

3004

Մորֆին լուծույթ ներարկման, 10 մգ/մլ, խմելու օշարակ 20 մգ

հատ

12.

3004

Տրամադոլ դեղահատեր, 100 մգ և ներարկման լուծույթ (2 մլ)

հատ

   

Ռևմատային բարդությունների ժամանակ կիրառվող ձևափոխիչներ

 

13

3004

Սուլֆասալազին (դեղահատ, 500 մգ)

հատ

   

ԱԼԵՐԳԻԱՅԻ, ԱՆԱՖԻԼԱՔՍԻԱՅԻ ԺԱՄԱՆԱԿ ԿԻՐԱՌՎՈՂ ԴԵՂԵՐ

 

14.

3004

Մեթիլպրեդնիզոլոն 4 մգ, 16 մգ դեղահատ

հատ

15.

3004

Ցետիրիզին կաթիլներ ներքին ընդունման 10 մգ/մլ; 10 մլ

հատ

   

ՀԱԿԱԹՈՒՅՆԵՐ ԵՎ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԿԻՐԱՌՎՈՂ ԴԵՂԵՐ

 
   

Ոչ հատկորոշիչ

 

16.

3004

Ակտիվացված ածուխ դեղահատեր

հատ

   

Հատկորոշիչ

 

17.

3004

Կալցիումի գլյուկոնատ (լուծույթ ներարկման, 100 մգ/մլ, 5 մլ կամ 10 մլ)

հատ

   

ՀԱԿԱՎԱՐԱԿԱՅԻՆ ԴԵՂԵՐ

 
   

Բետա-լակտամային դեղեր

 

18.

3004

Ամպիցիլին (դեղափոշի ներարկման լուծույթի, 500 մգ)

հատ

19.

3004

Ամօքսիցիլին+քլավուլանաթթու (դեղահատ, (500 մգ + 125 մգ, դեղահատ

1000 մգ +250 մգ)

հատ

20.

3004

Ամօքսիցիլին+քլավուլանաթթու դեղափոշի ներքին ընդունման լուծույթի

(250 մգ+62.5 մգ)/5 մլ)

հատ

21.

3004

Ամօքսիցիլին+քլավուլանաթթու (դեղափոշի ներարկման լուծույթի, 1000

մգ+200 մգ)

հատ

22.

3004

Բենզիլպենիցիլին (դեղափոշի ներարկման լուծույթի, 1 մլն ՄՄ)

հատ

23.

3004

Ցեֆազոլին (դեղափոշի ներարկման լուծույթի, 1 գ)

հատ

   

Այլ հակամանրէային դեղեր

 

24.

3004

Ազիթրոմիցին (դեղապատիճ կամ դեղահատ 500 մգ, (դեղափոշի ներքին

ընդունման լուծույթի, 100 մգ/5 մլ))

հատ

25.

3004

Սուլֆամեթօքսազոլ + տրիմեթոպրիմ (դեղահատ, 800 մգ +160 մգ)

հատ

26.

3004

Ցիպրոֆլօքսացին (դեղահատ, 500 մգ)

հատ

   

Բազմադեղակայուն տուբերկուլոզի դեպքում կիրառվող երկրորդային ընտրության դեղեր

 

27.

3004

Ամիկացին (ներարկման լուծույթ, 500 մգ/2 մլ) հատ

հատ

   

Հակասնկային դեղեր

 

28.

3004

Նիստատին (դեղահատ, 500 000 ՄՄ)

հատ

29.

3004

Ֆլյուկոնազոլ (դեղապատիճ, 50 մգ, 150 մգ, լուծույթ ն/ե

կաթիլաներարկման 2 մգ)

հատ

   

Հակահերպեսային դեղեր

 

30.

3004

Ացիկլովիր (դեղահատ, 200 մգ, 400 մգ)

հատ

   

ՀԱԿԱՊԱՐԿԻՆՍՈՆԱՅԻՆ ԴԵՂԵՐ

 

31.

3004

Լևոդոպա, կարբիդոպա (դեղահատեր, 250 մգ + 25 մգ)

հատ

   

ԱՐՅԱՆ ՎՐԱ ԱԶԴՈՂ ԴԵՂԵՐ

 
   

Հակասակավարյունային դեղեր

 

32.

3004

Երկաթի սուլֆատ, ասկորբինաթթու դեղահատեր, թաղանթապատ

320 մգ + 60 մգ

հատ

   

Մակարդելիության վրա ազդող դեղեր

 

33.

3004

Հեպարին նատրիում (լուծույթ ներարկման, 5 000 ՄՄ/մլ - 5 մլ)

հատ

34.

3004

Վարֆարին (դեղահատ 2,5 մգ)

հատ

   

ՍՐՏԱՆՈԹԱՅԻՆ ԴԵՂԵՐ

 
   

Հեղձուկամարիչներ

 

35.

3004

Նիտրոգլիցերին (դեղահաբ, 0.5 մգ (ենթալեզվային)

հատ

36.

3004

Վերապամիլ (դեղահատ, 80 մգ)

հատ

   

Ռիթմակարգավորիչներ

 

37.

3004

Մետոպրոլոլ (դեղահատ, 25 մգ)

հատ

   

Հակագերճնշումային դեղեր

 

38.

3004

Նիֆեդիպին (դանդաղ ձերբազատվող, դեղապատիճ կամ դեղահատ, 10 մգ)

հատ

   

Այլընտրանքային

 

39.

3004

Բիսոպրոլոլ (դեղահատ, 2,5 մգ)

հատ

40.

3004

Նատրիումի կոֆեին-բենզոատ (20% լուծույթ, 1 մլ)

հատ

   

Սրտային անբավարարության ժամանակ կիրառվող դեղեր

 

41

3004

Ֆուրոսեմիդ (դեղահատ, 40 մգ)

հատ

42.

3004

Ֆուրոսեմիդ (լուծույթ ներարկման, 10 մգ/մլ)

հատ

   

Հակաթրոմբային դեղեր

 

43.

3004

Ացետիլսալիցիլաթթու դեղահատ, 75 մգ, 100 մգ

հատ

44.

3004

Կլոպիդոգրել դեղահատ, 75 մգ, 300 մգ

հատ

   

ՄԱՇԿԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ԴԵՂԵՐ

 
   

Հակաբորբոքային դեղեր, քորամարիչներ

 

45.

3004

Բետամեթազոն գենտամիցինով (քսուք, նրբաքսուք, 0.1%)

հատ

   

ԱՂԵՍՏԱՄՈՔՍԱՅԻՆ ԴԵՂԵՐ

 
   

Ստամոքսաղիքային դեղեր

 

46.

3004

Պանկրեատին (դեղահատ, դեղապատիճ 50 մգ, 125 մգ) հատ

հատ

   

Թթվամարիչներ, այլ հակախոցային դեղեր

 

47.

3004

Ֆամոտիդին (ներարկման, 20 մգ/մլ)

հատ

48.

3004

Օմեպրազոլ (դեղահաբ, 20 մգ)

հատ

49.

3004

Ալյումինիումի հիդրօքսիդ + մագնեզիումի հիդրօքսիդ (դեղահաբ, 400 մգ

+ 400 մգ)

հատ

   

Հակափսխեցուցիչ դեղեր

 

50.

3004

Մետոկլոպրամիդ (լուծույթ ներարկման, 5 մգ/մլ) հատ

հատ

   

Հակաջղակծկումային դեղեր

 

51.

3004

Դրոտավերին (լուծույթ ներարկման, 2%)

հատ

   

ՀՈՐՄՈՆՆԵՐ, ԱՅԼ ՆԵՐԶԱՏԱՅԻՆ ԴԵՂԵՐ

 
   

Ինսուլիններ, այլ հակաշաքարախտային դեղեր

 

52.

3004

Ներարկման ինսուլին (լուծվող)

(լուծույթ ներարկման 100 ՄՄ/ մլ) կարճատև

հատ

53.

3004

Ազդեցության միջին տևողությամբ ինսուլին (լուծույթ ներարկման,

(ինսուլին ցինկի դեղակախույթ կամ իզոֆան ինսուլին)) 100 ՄՄ/մլ

հատ

54.

3004

Ազդեցության կարճ և միջին տևողությամբ ինսուլին (լուծույթ

ներարկման, (միքստարդ ինսուլին)) 100 ՄՄ/մլ

հատ

   

Վահանագեղձի հորմոններ, հակաթիրեոիդային դեղեր

 

55.

 

Լևոթիրօքսին (դեղահատ, 50 մկգ)

 

56

 

Թիամազոլ (դեղահատ, 10 մգ)

 
   

Մկանային ապալարիչներ (ծայրանդամային ազդեցության), խոլինէսթերազի արգելակիչներ

 

57.

3004

Պիպեկուրոնիումի բրոմիդ (դեղափոշի ներարկման լուծույթի, 4 մգ)

հատ

58.

3004

Նեոստիգմին (լուծույթ ներարկման 0,5 մգ/մլ)

հատ

   

ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԴԵՂԵՐ

 
   

Հակավարակային դեղեր

 

59.

3004

Տետրացիկլին (ակնաքսուք, 1%)

հատ

 

3004

Հակաբորբոքային դեղեր

հատ

60.

3004

Դեքսամեթազոն (լուծույթ (ակնակաթիլներ), 0,1%)

հատ

   

Բբասեղմիչ, հակագլաուկոմային դեղեր

 

61.

3004

Թիմոլոլ (լուծույթ (ակնակաթիլներ) 0.5 %)

հատ

   

Բբալայնիչներ

 

62.

3004

Ցիկլոպենտոլատ ակնակաթիլներ 10 մգ/մլ

հատ

   

ԱՐԳԱՆԴԱԿԾԿԻՉՆԵՐ ԵՎ ԱՐԳԱՆԴԱԹՈՒԼԱՑՆՈՂՆԵՐ

 
   

Արգանդակծկիչներ

 

63.

3004

Օքսիտոցին (լուծույթ ներարկման 10 ՄՄ/մլ)

հատ

   

ՇՆՉԱՌԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎՐԱ ԱԶԴՈՂ ԴԵՂԵՐ

 
   

Հակաասթմային, թոքերի քրոնիկ խցանիչ հիվանդությունների դեպքում կիրառվող դեղեր

 

64

3004

Սալբուտամոլ (շնչառման, 100 մկգ/200 դեղաչափ)

հատ

   

ՎԻՐԱԿԱՊԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ /Պարագաներ/Ներարկիչներ/ԲՆԱ

 

65.

3005

Թանզիֆ

մետր

66.

3005

Վիրակապ 7x14

հատ

67.

3005

Վիրակապ 5x10

հատ

68.

3005

Բամբակ հիգրոսկոպիկ 100 գ

հատ

69.

3005

Կպչուն սպեղանի 1,25x5

հատ

70.

3005

Կպչուն սպեղանի 2,5x5

հատ

71.

3005

Կպչուն սպեղանի 5x5

հատ

72.

3005

Կրամերի բեկակալներ աստիճանավոր – վերին վերջույթի

հատ

73.

3005

Կրամերի բեկակալներ աստիճանավոր – ստորին վերջույթի

հատ

74.

3005

Բեկակալ - պարանոցային N1

հատ

75.

3005

Բեկակալ - պարանոցային N2

հատ

76.

3005

Բեկակալ - պարանոցային N3

հատ

77.

4015

Ձեռնոց վիրաբուժական ստերիլ 6,5-8,5 չափերի

զույգ

78.

4015

Ձեռնոց վիրաբուժական ոչ ստերիլ նիտրիլ/լատեքս S, M, L, XL

հատ

79.

9018

Նշտար 11,15,23

հատ

80.

6307

Սավան (վիրակապարանի)

հատ

81.

9018

Կատետր ն/ե 14,16,18,20,22,24

հատ

82.

9018

Կենտրոնական կատետր

հատ

83.

9018

Սուկցիոն կատետր/արտածծման տարբեր չափսի

հատ

84.

9018

Կատետր ֆոլի 8,10,12,14,16,18

հատ

85.

9018

Ներարկիչ 1.0 մլ

հատ

86.

9018

Ներարկիչ 2.0 մլ

հատ

87.

9018

Ներարկիչ 5.0 մլ

հատ

88.

9018

Ներարկիչ 10.0 մլ

հատ

89.

9018

Ներարկիչ 20.0 մլ

հատ

90.

9018

Ներարկիչ 50.0 մլ

հատ

91.

9018

Ներարկիչ 60.0 մլ ժանեի

հատ

92.

3004

Միզահավաք 2 լ

հատ

93.

9018

Ն/ե ներարկման համակարգ

հատ

94.

9018

Ն/ե ներարկման համակարգ ֆիլտր

հատ

95.

9018

Պլևրալ /թորակալ/ դրենաժ տրոակարով (20,24,28Fr)

հատ

96.

9018

Պլևրալ /թորակալ/ դրենաժ առանց տրոակարի (20,24,28Fr)

հատ

97.

9018

Պլևրալ դրենաժի համակարգ մեկ դրենաժի համար

հատ

98.

9018

Հեյմլիխի փական

հատ

99.

9018

Կցորդ խցանիչ

հատ

100.

3917

Երկարացուցիչ

հատ

101.

9018

Զարկերակային կատետր

հատ

102.

6307

Լարան արնեկանգ ռետինե կամ փականով

հատ

103.

9018

Ասեղ 21G, 22G

հատ

104.

3917

Եռուղի

հատ

105.

3005

Սպիրտային խծուծ

հատ

106.

8214

Սրվակ կտրիչ

հատ

107.

3005

Թանզիֆե անձեռոցիկ ստերիլ

հատ

108.

9018

ԷՍԳ էլեկտրոդ

հատ

109.

3926

Վիրաբուժական գլխարկ

հատ

110.

6211

Վիրաբուժական խալաթ

հատ

111.

9018

Նազոգաստրոլզոնդ 14,16,18, 20

հատ

112.

9018

Լարինգոսկոպի հավաքածու

հատ

113.

3917

Թթվածնային խողովակ

հատ

114.

9018

Ինտուբացիոն խողովակ 6,5, 7, 7,5,8,8,5

հատ

115.

9018

Ստիլետ ինտուբացիայի

հատ

116.

9018

Օդամուղ տարբեր չափսի

հատ

117.

9020

Թթվածնային դիմակ

հատ

118.

9020

Թթվածնային դիմակ պարկով

հատ

119.

9019

Ամբու հավաքածու

հատ

120.

3926

Արտածծման խողովակ ծայրակալով

հատ

121.

9018

Լրինգիալ դիմակ տարբեր չափսի

հատ

122.

9018

Տրախեոստոմիկ փող 7, 5, 8

հատ

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

20.09.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2024 թվականի

սեպտեմբերի 19-ի N 1496-Ն որոշման

 

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ԴԵՂԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿՈՒՏԱԿՄԱՆ ՆՈՐՄԵՐՆ ՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

 

1. Սույն որոշման N 1 հավելվածով սահմանված դեղերը և բժշկական նշանակության գույքը տվյալ տարում կուտակվում են նախորդ տարվա ընթացքում ռազմավարական պաշարների պահուստի անվանացանկում ընդգրկված սույն որոշման 2-րդ կետով սահմանված կազմակերպությունների (այսուհետ` կազմակերպություններ) կողմից`

1) «Նյութական պահուստի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ռազմավարական պաշարների կուտակման ծավալների համաձայն.

2) Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից սահմանված դեղերի փոխադրման, պահեստավորման և պահպանման նորմերին համապատասխան` ըստ ժամանակացույցի`

 

Դեղերի և բժշկական նշանակության գույքի անվանումը

«Նյութական պահուստի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ռազմավարական պաշարների կուտակման ժամանակացույց

ապրիլի 15-ի դրությամբ

(քանակը)

սեպտեմբերի 15-ի դրությամբ

քանակը)

N 1 հավելվածով սահմանված դեղեր և բժշկական

նշանակության գույք

50%

100%

 

2. 2025 թվականի ապրիլի 15-ից մինչև սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում ռազմավարական պաշարների կուտակված նվազագույն քանակ սահմանվում է 50%-ի չափով:

3. 2025 թվականի սեպտեմբերի 15-ից սկսած կազմակերպությունները պետք է պահպանեն սույն որոշման N 1 հավելվածով սահմանված դեղերը և բժշկական նշանակության գույքը մշտապես՝ յուրաքանչյուր տարվա համար 100 տոկոսի չափով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

20.09.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 սեպտեմբերի 2024 թվական: