ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հուլիսի 1992 թվականի N 426
քաղ. Երևան
ՍՊԱՌՈՂԱԿԱՆ (ՍՊԱՍԱՐԿՄԱՆ) ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՇԱՀՈՒՅԹ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿ ՉՀԵՏԱՊՆԴՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» օրենքի կիրարկման կարգի մասին» Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի փետրվարի 26-ի որոշման և մինչև ձեռնարկությունների կազմակերպման իրավական առանձին տեսակների մասին Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենքների ընդունումը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
Սահմանել սպառողական (սպասարկման) կոոպերատիվների և շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների համար արգելված գործունեության տեսակների ցանկը, համաձայն հավելվածի:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ |
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
ՀԱՎԵԼՎԱԾ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի ԹԻՎ 426 ՈՐՈՇՄԱՆ |
Ց Ա Ն Կ
ՍՊԱՌՈՂԱԿԱՆ (ՍՊԱՍԱՐԿՄԱՆ) ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՇԱՀՈՒՅԹ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿ ՉՀԵՏԱՊՆԴՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎԱԾ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ
1. Սպառողական (սպասարկման) կոոպերատիվների համար` արգելվում են արտադրական բնույթի գործունեության բոլոր տեսակները, բացի կոոպերատիվ բնակարանային շինարարությունից:
(1-ին կետն ուժը կորցրել է 18.05.94 թիվ 231 որոշում)
2. Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների համար` արգելվում են գործունեության բոլոր տեսակները, բացի 0,4 կվ բաշխիչ ցանցերից էլեկտրաէներգիայի մատակարարման և իրացման հետ կապված ծառայություններից բժշկական սպասարկումից, կրթական, մշակութային, բարեգործական գործունեության կազմակերպումից, պրոթեզավորման առարկաների պատրաստումից, բորսաների, վիճակախաղերի, հեռուստատեսային ծրագրերի, ցուցահանդեսների և ցուցանմուշների, սպորտային միջոցառումների, գիտական հետազոտությունների կազմակերպումից, հրատարակչական գործունեությունից:
(2-րդ կետը լրաց. 29.02.96 N 70)
(չի տարածվում ՀՀ արդյունաբերության զարգացման հիմնադրամի վրա 23.05.93 թիվ 265 որոշում)