Գլխավոր տեղեկություն
Համար
N 1609-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.10.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.10.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հոկտեմբերի 2024 թվականի N 1609-Ա

 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության՝ մարզ Լոռի, համայնք Վանաձոր ք․, Վարդանանց փողոց 100 հասցեում գտնվող՝ 664 քառ․ մետր մակերեսով դպրոցի շենքը, 25․85 քառ․ մետր մակերեսով պարիսպը և դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0․1752 հա հողամասը (սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական N 16012017-06-0019, այսուհետ՝ անշարժ գույք) անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի Անվան թիվ 1 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը «գրանցման համար՝ 26.210.02076 / 2003-01-22, այսուհետ՝ կազմակերպություն»։

2․ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, երկամսյա ժամկետում ապահովել կազմակերպության հետ սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրի (այսուհետ՝ պայմանագիր) կնքումը՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացվելու են կազմակերպության միջոցների հաշվին։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

10.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ