Գլխավոր տեղեկություն
Համար
N 1474-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (20.09.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 19.09.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.09.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.09.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 սեպտեմբերի 2024 թվականի N 1474-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1530-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 7-ի «2023 թվականին խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարողներին գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1530-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման վերնագրում «ԹՎԱԿԱՆԻՆ» բառը փոխարինել «ԵՎ 2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ» բառերով․

2) որոշման 1-ին կետում «թվականին» բառը փոխարինել «և 2024 թվականներին» բառերով․

3) որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետը «30-ը» բառից հետո լրացնել «և 2024 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 30-ը» բառերով․

4) որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետը «համար» բառից հետո լրացնել «2023 թվականին» բառերով, իսկ «քառասունհինգ» բառից հետո լրացնել «, իսկ 2024 թվականին՝ առավելագույնը մինչև քսանյոթ» բառերով․

5) որոշման 2-րդ կետի 6-րդ ենթակետը «տրամադրվող» բառից հետո լրացնել «, ինչպես նաև 2022 և 2023 թվականներին տրամադրված և 2024 թվականին տրամադրվող» բառերով․

6) որոշման 2-րդ կետի 6-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ ենթակետով.

«7) եթե տնտեսավարողը բյուջետային երաշխիքի գործողության ժամկետում ունեցել է երաշխիքով ապահովված պարտավորությունների մարման 90 օր և ավելի ժամկետանց պարտավորություններ, ապա բյուջետային երաշխիքի տրամադրման աջակցությունից չի կարող օգտվել 2 տարի:»․

7) որոշման 3-րդ կետը «30-ը» բառից հետո լրացնել «և 2024 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 30-ը» բառերով․

8) որոշման հավելվածի (այսուհետ՝ հավելված) վերնագրում «ԹՎԱԿԱՆԻՆ» բառը փոխարինել «ԵՎ 2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ» բառերով.

9) հավելվածի 1-ին կետում «թվականին» բառը փոխարինել «և 2024 թվականներին» բառերով.

10) հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետը «իրականացրած» բառից հետո լրացնել «, ինչպես նաև 2024 թվականին խաղողի գնումներ իրականացնող և 2023 թվականին արտահանումներ իրականացրած» բառերով.

11) հավելվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3․ Սույն կարգի հիման վրա բյուջետային երաշխիքներն առանց ապահովման միջոցի կարող են տրամադրվել խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարողներին վարկի հիմնական գումարի մարումներն առաջնային կարգով բյուջետային երաշխիքներով ապահովված պարտավորությունների մարմանն ուղղելու պայմանով՝

1) 2023 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը տրամադրվող վարկերի համար՝ առավելագույնը մինչև քառասունհինգ ամիս մարման ժամկետով․

2) 2024 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 30-ը տրամադրվող վարկերի համար՝ առավելագույնը մինչև քսանյոթ ամիս մարման ժամկետով։».

12) հավելվածի 4-րդ կետում «2022 թվականին» բառերը փոխարինել «նախորդ տարվա ընթացքում» բառերով.

13) հավելվածի 8-րդ կետից հանել «2023 թվականին» բառերը.

14) հավելվածի 12-րդ կետի 2-րդ ենթակետում «2022 թվականին» բառերը փոխարինել «նախորդ տարվա ընթացքում» բառերով.

15) հավելվածի 15-րդ կետի 3-րդ ենթակետում «2022 թվականին» բառերը փոխարինել «կամ նախորդ տարվա ընթացքում» բառերով.

16) հավելվածի NN 1 և 2 ձևերում «2023» թիվը փոխարինել «202 » թվով.

17) հավելվածի N 2 ձևում «2021» և «2022» թվերը փոխարինել «202 » թվով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2024 թվականի օգոստոսի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ը տրամադրվող վարկերի նկատմամբ։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

19.09.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ