Գլխավոր տեղեկություն
Համար
N 91-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (20.09.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.02.23/14(386) Հոդ.236
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.01.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.02.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.02.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.03.2005

 «Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 փետրվարի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 հունվարի 2005 թվականի N 91-Ն

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՎՐԱ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 19.09.24 N 1472-Ն)

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2.1-ին կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 22-ի «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի կատարումն ապահովող 2004-2006 թվականների միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 100-Ն որոշմամբ հաստատված ցանկի 289-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 19.09.24 N 1472-Ն)

1. Հաստատել մթնոլորտային օդի վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը՝ համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 19.09.24 N 1472-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

  Ա. Մարգարյան


2005 թ. փետրվարի 4
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունվարի 25-ի N 91-Ն որոշման


Կ Ա Ր Գ

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՎՐԱ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
(վերնագիրը փոփ. 19.09.24 N 1472-Ն)

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ


1. Սույն կարգով կանոնակարգվում է մթնոլորտային օդի վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության (այսուհետ` ազդեցություն) գնահատման կարգը:

(1-ին կետը փոփ. 19.09.24 N 1472-Ն)

2. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

ազդեցություն` իրավաբանական և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց կողմից մթնոլորտային օդի պահպանության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտման հետևանքով մարդկանց առողջությանը, ինչպես նաև բնության և շրջակա միջավայրի այլ օբյեկտներին պատճառված բացասական ներգործություն.

ազդեցության գնահատում` բացասական ներգործության արժեքային (Հայաստանի Հանրապետության դրամով) գնահատում:

Ազդեցության գնահատումը ներառում է աղտոտված միջավայրում ջրային, անտառային և հողային ռեսուրսների նվազման հետևանքով արտադրանքի քանակական ու որակական կորուստների փոխհատուցման, նշված ռեսուրսների վերականգնման համար պահանջվող լրացուցիչ ծառայությունների, աղտոտման հետևանքով հիվանդացած բնակչության առողջության վերականգնման և աշխատանքի արտադրողականության նվազեցման հետևանքով (այդ թվում` աշխատանքից բացակայության) զուտ աշխատանքի կորստի դիմաց փոխհատուցման, ինչպես նաև հիմնական ֆոնդերի վրա աղտոտման ազդեցության հետևանքով արդյունաբերական արտադրանքի կորստի դիմաց փոխհատուցման ծախսերը.

մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումներ (ՍԹԱ)` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով հաստատված` ամրակայված և շարժական աղբյուրներից արտանետումներում վնասակար նյութերի սահմանային թույլատրելի քանակություն:

(2-րդ կետը լրաց. 19.09.24 N 1472-Ն)

3. Սույն կարգի համաձայն ազդեցությունը գնահատվում է մթնոլորտային օդի պահպանության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության հետևյալ խախտումների համար`

ա) մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների գերազանցում,

բ) մթնոլորտային օդն աղտոտող ֆիզիկական վնասակար ներգործությունների սահմանային թույլատրելի նորմատիվների մակարդակների գերազանցում և թույլտվություններով նախատեսված պայմանների ու պահանջների խախտում,

գ) մթնոլորտային օդի պահպանության բնագավառում առանց լիազորված պետական մարմինների թույլտվության մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետում,

դ) մթնոլորտային օդն աղտոտող արտանետումների մաքրման և հսկողության համար տեղակայված կառույցների, սարքավորումների շահագործման կանոնների խախտում, ինչպես նաև դրանք չունենալն ու չօգտագործելը,

ե) մթնոլորտային օդի պահպանության պահանջները չբավարարող կառույցների և այլ օբյեկտների կառուցում ու շահագործում,

զ) ավտոմեքենաների, ինքնաթիռների, նավերի, այլ փոխադրամիջոցների ու կայանքների արտադրություն ու շահագործում, որոնց արտանետումների մեջ մթնոլորտային օդն աղտոտող նյութերի պարունակությունը գերազանցում է սահմանված նորմատիվները,

է) արդյունաբերական և կենցաղային թափոնների պահեստավորում, բույսերի պաշտպանության միջոցների, դրանց աճի խթանիչների, քիմիական նյութերի, հանքային պարարտանյութերի և այլ պատրաստուկների արտադրության, փոխադրման, պահպանության ու կիրառման կանոնների խախտումներ, որոնք առաջ են բերել կամ կարող են առաջ բերել մթնոլորտային օդի աղտոտում,

ը) բնակավայրերում արդյունաբերական թափոնների, արտադրական, կենցաղային աղբի և մթնոլորտը փոշով, վնասակար գազերով ու գարշահոտ նյութերով աղտոտելու աղբյուր հանդիսացող թափոնների պահեստավորում և (կամ) դրանց այրում,

թ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ խախտումներ:

Ազդեցությունը գնահատվում է միայն այն նյութերի արտանետումների համար, որոնց ՍԹԱ-ի նորմատիվները գերազանցվել են` հաշվի առնելով տարբեր նյութերի գումարային ազդեցությունը (վերադրման էֆեկտը) կամ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով սահմանված դեպքերում արտանետման թույլտվությունները բացակայում են:

(3-րդ կետը լրաց. 19.09.24 N 1472-Ն)

4. Շարժական աղբյուրներից արտանետված գազերի համար ազդեցությունը գնահատվում է`

ա) բենզինային և դիզելային շարժիչներով աշխատող ավտոմեքենաներից արտանետվող ածխածնի օքսիդի, ազոտի օքսիդների և ածխաջրածինների արտանետումների մասով,

բ) դիզելային շարժիչներով ավտոմեքենաների գծով՝ ծխայնության (մուր) մասով:

5. Սույն կարգը կարող է կիրառվել`

ա) մթնոլորտային օդի պահպանության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտումների հետևանքով պատճառված վնասը հաշվարկելու համար,

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շրջակա միջավայրի վրա ազդեցության (բնապահպանական) փորձաքննության գործընթացում,

գ) շրջակա միջավայրի պահպանության գծով ծրագրերի և (կամ) նախագծերի տեխնիկատնտեսական հաշվարկներում:

II. ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆ


6. Ազդեցությունը գնահատվում է 1-ին բանաձևով`

  Ա = Շգ ՓՑ  Վi  Քi   
      i  

( 1 ),

 

որտեղ՝

Ա-ն ազդեցությունն է, արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամներով,

Շգ-ն աղտոտող աղբյուրի շրջապատի (ակտիվ աղտոտման գոտու) բնութագիրն արտահայտող գործակիցն է, որի արժեքը հաշվարկվում է համաձայն սույն կարգի 9-րդ կետի,

Վi -ն i-րդ նյութի (փոշու տեսակի) համեմատական վնասակարությունն արտահայտող մեծությունն է, որի արժեքը հաշվարկվում է համաձայն սույն կարգի 10-րդ և 11-րդ կետերի,

Քi -ն տվյալ (i-րդ) նյութի արտանետումների քանակի հետ կապված գործակիցն է, որի արժեքը հաշվարկվում է համաձայն սույն կարգի 7-րդ կետի,

ՓՑ -ն փոխադրման ցուցանիշն է, հաստատուն է և ընտրվում է` ելնելով բնապահպանության գործընթացը խթանելու սկզբունքից։ Սույն կարգի համաձայն ՓՑ  = 1000 դրամ:

7. Քi  գործակիցը որոշվում է 2-րդ բանաձևով`

Քi=գ(3 ՏԱi -2ՍԹԱi), ՏԱi > ՍԹԱI

( 2 ),


որտեղ՝

ՍԹԱi -ն i-րդ նյութի սահմանային թույլատրելի տարեկան արտանետման քանակն է` տոննաներով,

ՏԱi-ն i նյութի տարեկան փաստացի արտանետումներն է` տոննաներով։

գ=1` անշարժ աղբյուրների համար,

գ=3 ` շարժական աղբյուրների (ավտոտրանսպորտի) համար։

8. Շարժական աղբյուրներից (ավտոտրանսպորտ) ազդեցության չափը որոշվում է 1-ին բանաձևով։ Սակայն արտանետումները (ՏԱ i  ) որոշվում են 3-րդ բանաձևով`

ՏԱii ՎՏ Քնi 
 

( 3 ),


որտեղ՝

ՎՏ  -ն ստուգվող ժամանակահատվածում ավտոտրանսպորտի վազքն է` կմ-ով,

Քնi  -ն 1 կմ տարածության վրա արտանետվող i-րդ նյութի նորմատիվային քանակն է, որը

հաշվարկվում է համաձայն սույն կարգի 12-րդ կետի,


Ծi=1+3(Կփi - Կնi )/ Կնi,     Կփi > Կնi 

( 4 ),


որտեղ՝

Կնi -ն արտանետվող i-րդ նյութի նորմատիվային ծավալային կոնցենտրացիան է,

որը սահմանված է պետական ստանդարտով,

Կփi -ն նույն i-րդ նյութի իրական ծավալային կոնցենտրացիան է, որը որոշվում է

չափման միջոցով` տեխնիկական զննման Ժամանակ։

Այն նյութերի համար, որոնց նորմատիվային ծավալային կոնցենտրացիան պետական ստանդարտով չի սահմանված, ազդեցությունը չի գնահատվում:

Շարժական աղբյուրների համար ՍԹԱ-ի բացակայության դեպքում Քi -ն հաշվարկվում է 5-րդ բանաձևով`

Քi = գ ՏԱi    

  ( 5 ):


 9. Աղտոտող աղբյուրի շրջապատի (ակտիվ աղտոտման գոտու) բնութագիրն արտահայտող գործակիցները
      

NN
 ը/կ 
Տարածքի տեսակը  Շգ  
1. 

  Կուրորտային և առողջարանական գոտիներ, արգելոցներ, արգելավայրեր 

10
2.

  Քաղաքամերձ հանգստի գոտիներ, այգեգործական ընկերություններ,
  ամառանոցներ, ազգային պարկերի տարածքներ

8
3.   Բնակեցված տարածքներ, որտեղ բնակչության խտությունը
  հավասար է  Խ-ի  (մարդ /հա) 
(0.1 հա/մարդ) x Խ
4.   Արդյունաբերական ձեռնարկությունների տարածք  4
5.   Անտառներ   2
6.   Պտղատու այգիներ  1.0
7.   Վարելահողեր  0.25
8.   Արոտավայրեր, խոտհարքներ  0.1

    

Եթե ակտիվ աղտոտման գոտին համասեռ չէ, ապա՝


 n
 
       Շգ = ∑  i/Մ) Շգi
i

 

որտեղ՝

Մ -ն աղտոտման գոտու ընդհանուր մակերեսն է,

j -ն աղտոտման գոտու մասի համարն է,

nՄ -ի մեջ մտած տարածքների տարատեսակների ընդհանուր թիվն է:

Մ -ի հաշվարկը կատարվում է հետևյալ եղանակով`

Մ = 2500  π բ2 , եթե բ < 10 մ ( բ-ն արտանետող խողովակի բարձրությունն է):

Եթե բ-ն  ≥ 10 մ, ապա Մ-ն որոշվում է որպես 2 շրջանագծերի միջև ընկած օղակի մակերես, որոնց շառավիղներն են՝
                        

Շներքին  = 2 ԳՋ  բ 

Շարտաքին = 20ԳՋ  բ,

 

որտեղ՝

բ - աղբյուրի բարձրությունն է մետրով,

 ԳՋ = 1 +Ջ/ 750C


որտեղ՝

Ջ-ն միջավայրի և արտանետվող գազային խառնուրդի միջին տարեկան ջերմաստիճանների տարբերությունն է (0 C):

Շարժական աղբյուրների (ավտոտրանսպորտի) արտանետումներից վնասի հաշվարկման համար ընդունվում է Շգ = 5: Անկազմակերպ ցածր աղբյուրների (աղբավայրեր, պահեստներ, հանքավայրեր) դեպքում Շգ -ի արժեքը որոշելիս որպես ակտիվ աղտոտման գոտի ընդունվում է անկազմակերպ աղբյուրի սահմանից 1 կմ հեռավորության վրա գտնվող գոտու մակերեսը։

10. Մթնոլորտ արտանետվող նյութերի համեմատական վնասակարությունն արտահայտող մեծությունները

Նյութերի անվանումը

Վi
1 2
  Ածխածնի օքսիդ 1
  Ծծմբային անհիդրիդ 16.5
  Ծծմբաջրածին 41.1
  Ծծմբական թթու 49

  Ազոտի օքսիդներ (ազոտի երկօքսիդ)

12.5

  Ամոնիակ

4.64
  Ցնդող ցածրամոլեկուլյար ածխաջրածիններ (հեղուկ վառելանյութի
  գոլորշիներ)
3.16

  Ացետոն

3.55

  Մեթիլմերկապտան

2890

  Ֆենոլ

170

  Քացախալդեհիդ

41.6
  3.4 բենզապիրեն 12.6 . 105

  Ցիանաջրածին

282

  Ֆտորաջրածնական թթվի գոլորշիներ և ֆտորի այլ գազային միացություններ

980

  Սնդիկի անօրգանական միացություններ

22400

  Մոլեկուլյար քլոր

89.4

  Ալյումինի օքսիդ

16.9

  Սիլիցիումի երկօքսիդ

83.2

  Մուր (առանց խառնուրդների)

41.5

  Նատրիումի, մագնեզիումի, կալիումի, կալցիումի, երկաթի, ստրոնցիումի, մոլիբդենի,
  վոլֆրամի,բիսմուտի օքսիդներ

13.9

  Վանադիումի հնգօքսիդ

1225

  6-վալենտ քրոմի անօրգանական միացություններ (CrO3 )

104

  Մանգան և օքսիդներ

705

  Մետաղական կոբալտ, կոբալտի օքսիդ

1730

  Նիկել և նրա օքսիդները

5475

  Ցինկի օքսիդ

245

  Արսենի օքսիդներ

1581

  Կապարի անօրգանական միացություններ

22400

  Ածխաջրածիններ (ավտոմեքենաների համար)

3

11. Մթնոլորտ արտանետվող փոշու տեսակների համեմատական վնասակարությունն արտահայտող մեծությունները

Փոշու տեսակները 

Վi
  Քարածխի այրումից առաջացած մոխիր   70
  Ոչ էթիլացված բենզինով աշխատող տրանսպորտային միջոցների ներքին
   այրման շարժիչների կողմից արտանետվող կարծր մասնիկներ 
300
  Նույնը` էթիլացված բենզինի դեպքում   500
  Նույնը` դիզելային, ջերմային սարքավորումներից, որոնք այրում են
   մազութ և գազ 
200
  Տորֆի մոխիր   80
  Քարածխի փոշի  40
  Փայտի փոշի  19.6
  Նիկելի ագլոմերացիոն փոշի  600
  Ցեմենտի արտադրության փոշի  45
  Փայլարի փոշի  70
  Տալկի փոշի  35
  Գիպսի և գաջի  փոշի 25
  Տուֆի, ավազի և այլ անօրգանական  նյութերի  փոշի  10

12. Մեկ կիլոմետր տարածության վրա արտանետվող նյութերի քանակը (Քնi  - տեսակարար արտանետումները)՝ ըստ ավտոմեքենաների տեսակի

Ավտոմեքենաների տեսակը (խումբը)

  Տեսակարար արտանետումներ  (գ/կմ)

CO

Cn Hm

NOx

Բեռնատար՝ բենզինային  62

13 

  8

Բեռնատար՝ դիզելային 

15

6

  8

Ավտոբուսներ` բենզինային 

57

11

  8

Ավտոբուսներ` դիզելային 

15 

 6 

  8

 Թեթև մարդատար` բենզինային 

18

2

  3

Բենզինային շարժիչով մեքենաների այն տեսակների համար, որոնք ներկայացված չեն սույն կարգի 12-րդ կետի աղյուսակում, տեսակարար արտանետումների հաշվարկը կատարվում է` ելնելով նշված ելակետային ցուցանիշներից`

մեկ լիտր բենզինի ծախսից առաջանում է 200 գրամ CO, 20 գրամ ածխաջրածիններ և 30 գրամ ազոտի օքսիդ,

տվյալ մակնիշի ավտոմեքենայի տեխնիկական բնութագրում նշված՝ 100 կմ վազքի դեպքում ծախսվող բենզինի քանակը:

Սույն կարգի 12-րդ կետի աղյուսակում նշված ցուցանիշները չեն վերաբերում կատալիտիկ չեզոքացուցիչներով աշխատող ավտոմեքենաներին, որոնց շահագործման դեպքում ադեցությունը չի գնահատվում:

(հավելվածը փոփ., լրաց. 19.09.24 N 1472-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     

Մ. Թոփուզյան