Գլխավոր տեղեկություն
Համար
N 710-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.10.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
08.10.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 710-Ա

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել Տեխնիկական համագործակցության և զարգացման գործակալության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 298,778,788 դրամ ընդհանուր արժողությամբ «Աջակցություն կացարաններում բնակվող Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Տեխնիկական համագործակցության և զարգացման գործակալության հայաստանյան մասնաճյուղին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան


08.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 710-Ա որոշման

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Աջակցել Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում բնակվող Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց՝ դրամական և հոգեբանական աջակցության տրամադրման միջոցով, բարեկարգել նշված մարզերում տեղահանված անձանց ապաստանած կացարանները, ինչպես նաև զարգացնել համայնքային և քաղաքացիական հասարակության կառույցների տեղեկատվության կառավարման կարողությունները դասընթացների անցկացման միջոցով և տրամադրել վերջիններին նյութատեխնիկական ռեսուրսներ՝ տեղահանված անձանց

սպասարկումն առավել պատշաճ կերպով կազմակերպելու համար։

2.

Ծրագրի բարեգործական որակման

նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի,

տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝ ի դեմս Արտաքին գործերի նախարարություն

(Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, քաղաք Բեռլին, Վերդերշեր Մարկ 1 փողոց)

4.

Ծրագիրը կատարողը

Տեխնիկական համագործակցության և զարգացման գործակալության Հայաստանյան մասնաճյուղ ՀՎՀՀ՝ 02834561 (իրավաբանական հասցե` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Արամի 80, 2-րդ հարկ, գործունեության հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Տպագրիչներ 3, բնակարան 3)

5.

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

Հայաստանի Հանրապետության Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և Տավուշի մարզեր,

բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

298,778,788 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում բնակվող Լեռնային

Ղարաբաղից տեղահանված անձինք

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2024 թվականի հոկտեմբերի 4-ից մինչև 2025 թվականի հոկտեմբերի 4-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1) Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում կգնահատվեն Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչությանը ապաստանած կացարանների կարիքները և վերանորոգել/բարեկարգել կացարանների պայմանները, ինչպես նաև տրամադրել նյութական/տեխնիկական աջակցություն՝ 74,125,225 դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հոկտեմբերի 4-ից մինչև 2025 թվականի հոկտեմբերի 4-ը.

2) Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում կիրականացվի համայնքապետարանների, հասարակական կազմակերպությունների, պետական կառույցների կարիքների մանրակրկիտ վերլուծություն և վեր կհանվի տեղահանված բնակչությանը ծառայություններ մատուցելու համար անհրաժեշտ սարքավորումների պակասը և կտրամադրվի տեխնիկական/նյութական աջակցություն՝ 45,547,588 դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հոկտեմբերի 4-ից մինչև 2025 թվականի հոկտեմբերի 4-ը.

3) Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում կտրամադրի դրամական կտրոնների մեկանգամյա աջակցություն Լեռնային Ղարաբաղից տեղահանված 4850 անձի։ Դրամական աջակցությունը կտրամադրվի սուպերմարկետի կամ հագուստի խանութի դրամական կտրոնների տեսքով՝ յուրաքանչյուր անձին հատկացնելով 21,000 դրամ՝ 101,850,000 դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հոկտեմբերի 4-ից մինչև 2025 թվականի հոկտեմբերի 4-ը.

4) Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում տեղեկատվության կառավարման և մարդասիրական սկզբունքների թեմայով 60 աշխատակիցների համար դասընթաց կանցկացվի՝ 17,500,975 դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հոկտեմբերի 4-ից մինչև 2025 թվականի հոկտեմբերի 4-ը.

5) կազմակերպական ծախսեր, որոնք անհրաժեշտ են ծրագրի գործողությունների կազմակերպչական մասը ապահովելու համար՝ 59,755,000 դրամի չափով, նախատեսվում է

իրականացնել 2024 թվականի հոկտեմբերի 4-ից մինչև 2025 թվականի հոկտեմբերի 4-ը։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում կգնահատվեն Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչությանը ապաստանած կացարանների կարիքների գնահատման ծառայությունների ձեռքբերում՝ 8,100,000 դրամի չափով (չի ակնկալվում հարկային արտոնություններ).

2) կացարանների վերանորոգման աշխատանքների իրականացում՝ 26,025,225 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի․

3) շինանյութի և շինարարական պարագաների ձեռքբերում` 15,250,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) սանհանգույցների պարագաների, խոշոր և մանր կենցաղային տեխնիկայի ձեռքբերում՝ 15,620,115 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի․

5) տնտեսական նյութերի, տնտեսական ապրանքների, հիգիենայի փաթեթների ձեռքբերում՝ 9,129,885 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի․

6) Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում համայնքապետարանների, հասարակական կազմակերպությունների, պետական կառույցների կարիքների գնահատման ծառայությունների ձեռքբերում՝ 9,547,000 դրամի չափով (չի ակնկալվում հարկային արտոնություններ).

7) համայնքապետարանների, հասարակական կազմակերպությունների, պետական կառույցների կողմից տեղահանված բնակչությանը ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացման համար ձեռք կբերվեն տեղեկատվական տեխնոլոգիաների սարքավորումներ (օրինակ՝ համակարգիչներ, տպիչներ, թաբլետներ, հեռախոսներ), գրասենյակային կահույք (օրինակ՝ սեղան, աթոռ, պահարան, դարակաշար), գրենական պիտույքներ՝ 36,000,588 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

8) սուպերմարկետի կամ հագուստի խանութի դրամական կտրոնների բաշխում՝ 4850 տեղահանված անձանց համար՝ 101,850,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի․

9) տեղեկատվության կառավարման և մարդասիրական սկզբունքների թեմայով 60

աշխատակիցների համար դասընթացի անցկացման համար ձեռք կբերվեն

դասընթացավարի ծառայություններ, գրենական պիտույքներ, սուրճ, թեյ, ըմպելիքներ, սնունդ՝ 17,500,975 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի․

10) կազմակերպական ծախսեր՝ գրասենյակի վարձակալություն, կոմունալ վճարումներ, կենցաղային ապրանքների ձեռքբերում, տպագրական ծախսեր, գիշերակաց և օրապահիկ անձնակազմի համար, տրանսպորտային ծախսեր, անձնակազմի աշխատավարձ՝

59,755,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի։

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

1) գրասենյակի վարձակալում, կոմունալ վճարումներ, կենցաղային ապրանքների ձեռքբերում, տպագրական ծախսեր՝ 7,601,038 դրամ.

2) գիշերակաց և օրապահիկ անձնակազմի համար՝ 802,359 դրամ.

3) տրանսպորտային ծախսեր անձնակազմի համար՝ 2,090,748 դրամ.

4) անձնակազմ (ծրագրի համակարգող, հաշվապահ, լոգիստիկայի մասնագետ, ծրագրի մշակման մասնագետ, վարորդ և այլն)՝ 49,260,855 դրամ:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Հայաստանի Հանրապետության Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և Տավուշի մարզպետի աշխատակազմեր:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով բարեգործության ոլորտը համակարգող լիազորված

մարմնին կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

08.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան