ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 644-Ա
ԱՐՍԵՆ ԹԱՐԶՅԱՆԻՆ ԵՎ ԱՎԵՏԻՔ ԴԱՐԲԻՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 39-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը՝
1. «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցների» ծրագրի շրջանակներում ընդգրկված դպրոցների շինարարական աշխատանքների ընթացքի վերաբերյալ ուսումնասիրություններ կատարելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի օգնական Արսեն Թարզյանին և ռեֆերենտ Ավետիք Դարբինյանին 2024 թվականի սեպտեմբերի 19-20-ը ներառյալ գործուղել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ (Հրազդան)։
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ սահմանված կարգով ապահովել գործուղման հետ կապված ծախսերի հատուցումը:
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի օգնականին և ռեֆերենտին՝ գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽաչատրՅԱՆ |
Երևան |
18.09.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|