Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 157-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (19.09.2024-15.11.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.12.25-2024.01.07 Պաշտոնական հրապարակման օրը 29.12.2023
Ընդունող մարմին
Ծաղկաձոր համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
27.12.2023
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
27.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ

 

ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 դեկտեմբեր 2023 թվականի թիվ 157-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով և 33-րդ հոդվածի 3-րդ մասով՝

 

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`

 

1. Հաստատել՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի 2024 թվականի բյուջեն՝ համաձայն 1-6 հավելվածների, որից՝

եկամուտների գծով` 646776,7 հազար դրամ

ծախսերի գծով՝ 2 602776,7 հազար դրամ

դեֆիցիտը (պակասուրդը)՝ 1 956 000, 0 հազար դրամ

1) համայնքի բյուջեի եկամուտները` հավելված 1,

2) համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման` հավելված 2,

3) համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման` հավելված 3,

4) համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ հավելված 4,

5) համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ հավելված 5,

6) համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման` հավելված 6:

2. Թույլատրել համայնքի ղեկավարին՝

1) համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել վերաբաշխումներ ըստ գործառական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև,

2) սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 20 %-ը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից և տարածվում է 2024 թվականի հունվարի 01-ից ծագած հարաբերությունների վրա։

 

Կողմ-11

 

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ

ԱՍԱՏՐՅԱՆ ԱՐՄԵՆ

ԲԱԲԱՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ

ԲԱՂՐԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՈՍԿԱՆ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԳՈՀԱՐ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ

ՂԱՐԻԲՅԱՆ ԳՐԻԳՈՐ

ՄԵԼՈՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՍԱՖԱՐՅԱՆ ՌՈՒԲԵՆ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ՆՈՒՆԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Նարեկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Հավելվածներ 1-6

Հայաստանի Հանրապետության Կոտայքի
մարզի
Ծաղկաձոր համայնքի ավագանու
2024
թվականի դեկտեմբերի 27-ի
157-Ն որոշման

(հավելվածները խմբ. 17.01.24 թիվ 2-Ն, փոփ. 08.02.24 թիվ 25-Ն, 08.04.24 թիվ 62-Ն, 07.05.24 թիվ 78-Ն, 12.07.24 թիվ 88-Ն, 12.09.24 թիվ 121-Ն)

 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2023 թվական:

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան