Գլխավոր տեղեկություն
Համար
N 638-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (14.09.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
13.09.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.09.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 638-Ա

 

ՀԵՆԱՐ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԵՐԵՎԱՆ՝ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՍՐՏԻ ՔԱՂԱՔ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել ՀԵՆԱՐ բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 107,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Երևան՝ պաշտպանված սրտի քաղաք» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. ՀԵՆԱՐ բարեգործական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում՝ նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽաչատրՅԱՆ

 

Երևան

 

13.09.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

 N 638-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ԵՐԵՎԱՆ՝ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՍՐՏԻ ՔԱՂԱՔ»

 

1.

Ծրագրի նպատակը

Ծրագիրը նպատակ ունի ստեղծելու ինտեգրված համակարգ, որն ապահովում է արագ և արդյունավետ արձագանք Երևան քաղաքում արտահիվանդանոցային սրտի կանգի դեպքերին, որի նպատակն է նվազեցնել մահացությունը և արյան շրջանառության ուշ վերականգնման հետ կապված բարդությունները՝ կազմակերպելով շտապօգնության ծառայության, վերապատրաստված կամավորների և քաղաքացիների ցանցի համակարգված աշխատանքը՝ ծրագրի ավարտից հետո սարքավորումները Երևանի քաղաքապետարանին փոխանցելու նպատակով: Ծրագիրը կնպաստի առաջին օգնության ոլորտի զարգացմանը՝ ապահովելով բժշկական օգնության հասանելիությունը:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

ՀԵՆԱՐ բարեգործական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա, 6, ՀՎՀՀ՝ 00248226)

Սթիչթինգ Ֆիլիպս հիմնադրամ (Stichting Philips Foundation) (Նիդեռլանդներ, Ամստերդամ, 1096BC, Ամստելպլեին 2)

4.

Ծրագիրը կատարողը

ՀԵՆԱՐ բարեգործական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա, 6, ՀՎՀՀ՝ 00248226)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան

բնագավառը՝ առողջապահական

6.

Ծրագրի բյուջեն

107,000,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Երևան քաղաքի բնակիչները և Երևան քաղաքի այցելուները

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2024 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև 2026 թվականի սեպտեմբերի 2-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

2024 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև 2026 թվականի սեպտեմբերի 2-ը

1) Ներմուծում, շուրջ 9,000,000 դրամ:

Նախատեսվում է իրականացնել 47 դեֆիբրիլյատորների ներմուծում, որոնք պետք է տեղադրվեն Երևան քաղաքում:

Իրականացման ժամկետն է 2024 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև 2026 թվականի սեպտեմբերի 2-ը:

2) Դեֆիբրիլյատորների տեղադրում՝ ներառյալ արտաքին նշանների արտադրություն և տեղադրում, կողպեքների ձեռքբերում և տեղադրում, շուրջ 3,000,000 դրամ:

Նախատեսվում է դեֆիբրիլյատորները տեղադրել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի տարբեր հասցեներում, ձեռք բերել արտաքին նշաններ և կողպեքներ դեֆիբրիլյատոների պահատուփերի համար՝ դեֆիբրիլյատոների անձեռնմխելիությունը ապահովելու նպատակով:

Իրականացման ժամկետն է 2024 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև 2026 թվականի սեպտեմբերի 2-ը:

3) Փոփոխություններ շտապօգնության ծառայության ծրագրային ապահովման մեջ (կենտրոնական դիսպետչերական ղեկավարման համակարգչային համակարգ), շուրջ 8,000,000 դրամ։

Նախատեսվում է իրականացնել շտապօգնության ծառայության ծրագրային ապահովման (կենտրոնական դիսպետչերական ղեկավարման համակարգչային համակարգ) փոփոխություններ շտապօգնության ծրագրային ապահովման և հավելվածի ինտեգրումն ապահովելու համար, որով կամավորները կարձագանքեն առաջին օգնության կանչերին: Այս փոփոխություններն անհրաժեշտ են նաև վիճակագրական տվյալներ հավաքելու համար։

Իրականացման ժամկետն է 2024 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև 2026 թվականի սեպտեմբերի 2-ը:

4) Տեսահոլովակների պատրաստում, շուրջ 2,000,000 դրամ:

Նախատեսվում է պատրաստել վերապատրաստման տեսահոլովակներ կամավորների համար՝ դեֆիբրիլյատորների աշխատանքի և առաջին օգնության գործընթացի մասին կամավորներին վերապատրաստելու նպատակով:

Իրականացման ժամկետն է 2024 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև 2026 թվականի սեպտեմբերի 2-ը:

5) Կամավորների վերապատրաստումներ, շուրջ 10,000,000 դրամ:

Նախատեսվում է իրականացնել կամավորների վերապատրաստումներ, հատուկ դասընթացների կազմակերպում, տեսական և գործնական պարապմունքներ՝ կամավորներին վերապատրաստելու նպատակով:

Իրականացման ժամկետն է 2024 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև 2026 թվականի սեպտեմբերի 2-ը:

6) Նյութերի տպագրություն, շուրջ 5,000,000 դրամ:

Նախատեսվում է իրականացնել նյութերի (այդ թվում, բայց չսահմանափակվելով թռուցիկներով, ուղեցույցներով, ցուցանակներով, բրոշյուրներով, պաստառներով, վահանակներով և այլ տպագիր նյութերով) տպագրություններ կամավորների վերապատրաստման և աշխատանքի, ինչպես նաև արտաքին հաղորդակցության համար:

Իրականացման ժամկետն է 2024 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև 2026 թվականի սեպտեմբերի 2-ը:

7) Դեֆիբրիլյատորների սպասարկում, շուրջ 30,000,000 դրամ:

Նախատեսվում է իրականացնել դեֆիբրիլյատորների տարեկան սպասարկում, ինչպես նաև դեֆիբրիլյատորների մարտկոցների և այլ բաղադրիչ մասերի փոխարինում:

Իրականացման ժամկետն է 2024 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև 2026 թվականի սեպտեմբերի 2-ը:

8) Կայքէջ(եր)ի մշակում, շուրջ 2,500,000 դրամ:

Նախատեսվում է մշակել կայքէջ(եր) դեֆիբրիլյատորների տեղադրման, վերջինիս աշխատանքի, ինչպես նաև դեֆիբրիլյատորների միջոցով առաջին օգնություն ցույց տալու մասին իրազեկելու, վիճակագրական տվյալներ հավաքելու, ինչպես նաև հետադարձ կապը ապահովելու նպատակով:

Իրականացման ժամկետն է 2024 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև 2026 թվականի սեպտեմբերի 2-ը:

9) Հանրային իրազեկման և մարքետինգային ծախսեր, շուրջ 8,000,000 դրամ:

Նախատեսվում է մշակել և տարածել գովազդներ և օգտագործել տարբեր սոցիալական հարթակներ՝ կամավորների աշխատանքը խթանելու, նոր կամավորների ներգրավելու, ինչպես նաև բնակչությանը իրազեկելու նպատակով: Իրականացման ժամկետն է 2024 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև 2026 թվականի սեպտեմբերի 2-ը:

10) Միջոցառումների կազմակերպման ծառայություններ և ներկայացուցչական ծախսեր, շուրջ 10,500,000 դրամ:

Նախատեսվում է կազմակերպել և իրականացնել միջոցառումներ, այդ թվում՝ տեղեկատվական հանդիպումներ, կոնֆերանսներ` նոր կամավորներ և գործընկերներ ներգրավելու նպատակով:

Իրականացման ժամկետն է 2024 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև 2026 թվականի սեպտեմբերի 2-ը:

11) Վարձակալության վճարներ, շուրջ 7,500,000 դրամ։

Նախատեսվում է վարձակալել գրասենյակներ, պահեստներ, այլ տարածքներ:

Իրականացման ժամկետն է 2024 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև 2026 թվականի սեպտեմբերի 2-ը:

12) Վարչական աշխատակիցների աշխատավարձը և ֆիզիկական անձ կազմակերպական ծառայություններ մատուցողների վարձատրություն, շուրջ 11,500,000 դրամ:

Իրականացման ժամկետն է 2024 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև 2026 թվականի սեպտեմբերի 2-ը:

    107,000,000 դրամ

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների, աշխատանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) Ներմուծում՝ 9,000,000 դրամ:

2) Դեֆիբրիլյատորների տեղադրման՝ ներառյալ արտաքին նշանների ձեռքբերման և տեղադրման, կողպեքների ձեռքբերման և տեղադրման աշխատանքներ՝ 3,000,000 դրամ:

3) Շտապօգնության ծրագրային ապահովման փոփոխությունների մշակման և իրականացման ծառայություններ՝ 8,000,000 դրամ:

4) Տեսահոլովակների պատրաստման ծառայություններ՝ 2.000.000 դրամ:

5) Կամավորների վերապատրաստումների կազմակերպման ծառայություններ՝ 10,000,000 դրամ:

6) Նյութերի տպագրության ծառայություններ՝ 5,000,000 դրամ:

7) Դեֆիբրիլյատորների տարեկան սպասարկման, այդ թվում, բայց չսահմանափակվելով, մարտկոցների և այլ բաղադրիչ մասերի փոխարինման աշխատանքներ՝ 30,000,000 դրամ:

8) Կայքէջ(եր)ի մշակման ծառայություններ՝ 2,500,000 դրամ:

9) Հանրային իրազեկման և մարքետինգային ծառայություններ՝ 8,000,000 դրամ:

10) Միջոցառումների կազմակերպման ծառայություններ և ներկայացուցչական ծախսեր, ՝ 10,500,000 դրամ:

11) Վարձակալության վճարներ՝ 7,500,000 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

1) Վարչական աշխատակիցների աշխատավարձը և ֆիզիկական անձ կազմակերպական ծառայություններ մատուցողների վարձատրություն՝ 11,500,000 դրամ:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, Երևանի քաղաքապետարան, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն, Հայաստանի սրտաբանների ասոցիացիա

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարություն 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽաչատրՅԱՆ

13.09.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան