Գլխավոր տեղեկություն
Համար
N 1470-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (14.09.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.09.02-2024.09.15 Պաշտոնական հրապարակման օրը 13.09.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.09.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.09.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 սեպտեմբերի 2024 թվականի N 1470-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1355-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 22-ի «Ռազմական ապրանքների և գույքի գների պետական կարգավորման մեթոդները, դրանց կիրառման առանձնահատուկ մեխանիզմները և ռազմական կարիքների համար պետական պատվերի տեղադրման գնի որոշման կարգը հաստատելու մասին» N 1355-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հիմք ընդունելով «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «զ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».

2) որոշման N 2 հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) մեկ անձից գնում կատարելու ընթացակարգով, պետական գաղտնիք պարունակող սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար կատարվող, հատուկ գիտահետազոտական կամ փորձակոնստրուկտորական աշխատանքների, ինչպես նաև պետական գաղտնիք չպարունակող, սակայն հատուկ կամ բացառիկ իրավունքով պայմանավորված՝ սույն կետում նշված ընթացակարգով իրականացվող գնումների վրա:».

3) որոշման N 2 հավելվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) հաշվի առնելով արտադրանքի գնի մեջ շահույթը, որը չի կարող գերազանցել պետական պատվերի շրջանակներում իրականացված հատուկ գիտահետազոտական կամ փորձակոնստրուկտորական աշխատանքների (ԳՀՓԿԱ) դեպքում բոլոր ծախսերի տասնհինգ տոկոսը:

Մնացած բոլոր՝ արտադրության կամ նորոգման պետական պատվերի շրջանակներում ներկայացվում է նախնական գնային առաջարկ (նախնական գնահաշվարկ), որում շահույթի սահմանափակում չի կիրառվում:».

4) որոշման N 2 հավելվածի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13. Նախնական գնահաշվարկ կամ փաստացի ծախսերի գնահաշվարկում ներկայացրած գինը կարող է նվազեցվել պետական պատվիրատուի և գլխավոր կատարողի միջև կնքվող գնի համաձայնեցման արձանագրությամբ: Այս դեպքում գլխավոր կատարողը պարտավոր է հինգ աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտե (այսուհետ՝ ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ) ներկայացնել համաձայնեցման արձանագրությամբ սահմանված գնին համապատասխան գնահաշվարկ։».

5) որոշման N 2 հավելվածի NN 1 և 2 ձևերում «ԶՆ», «ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ ԶՆ ներկայացուցիչ» բառերը փոխարինել «ՊՊՆ» բառերով, «ՖՏԲ» բառերը փոխարինել «ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ» բառերով.

6) որոշման N 2 հավելվածի N 1 ձևի պարզաբանման 1-ին կետի՝

ա. 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) նշվում է` գնահաշվարկը նախնական է, թե փաստացի. Պայմանագրի կնքմանը նախորդող կամ պայմանագրի կնքման գործընթացում ներկայացվող գնահաշվարկը նախնական է, իսկ կատարված աշխատանքների ընդունման և հետագա վճարման գործընթացում ներկայացվող գնահաշվարկը՝ փաստացի:

Նախնական գնահաշվարկը ներկայացվում է կազմակերպության կանխատեսումների հիման վրա, իսկ փաստացի գնահաշվարկը՝ կազմակերպության կողմից փաստացի կատարած ծախսերի հիման վրա։ Սերիական արտադրության և նորոգման դեպքում փաստացի գնահաշվարկ չի ներկայացվում.»,

բ. 9-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9) հաշվետու տարում սերիական արտադրության արտադրանքի և նորոգման աշխատանքների նախնական գնահաշվարկների մեջ անուղղակի արտադրական ծախսումների և ոչ արտադրական ծախսերի արտացոլման համար ընդունելի տարբերակ է կիրառել կազմակերպության հաշվետու տարվան նախորդող տարվա անուղղակի արտադրական ծախսումների և ոչ արտադրական ծախսերի` հաշվետու տարվան նախորդող տարվա հիմնական արտադրական անձնակազմի հիմնական և լրացուցիչ աշխատանքի վարձատրության ծախսումների նկատմամբ տոկոսները.»,

գ. 11-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11) այն դեպքում, երբ կազմակերպությունը գնահաշվարկը կազմում է գործունեության առաջին տարում, կամ կազմակերպության գործունեությունը չի կրում անընդհատ բնույթ, անուղղակի արտադրական ծախսումների և ոչ արտադրական ծախսերի հաշվարկը կատարվում է տվյալ սերիական արտադրանքի արտադրության և նորոգման աշխատանքների կատարման ամբողջ ժամանակահատվածում նախատեսված կամ հաշվարկված ծախսերի` տեղեկանքներում ներկայացված հոդվածներով: Տվյալ աշխատանքին վերագրվող անուղղակի արտադրական ծախսումների և ոչ արտադրական ծախսերի մասը հաշվարկվում է հետևյալ կերպ`

(X) = x * y / z

որտեղ`

X-ը տվյալ աշխատանքին վերագրվող անուղղակի արտադրական ծախսումների և ոչ արտադրական ծախսերի մասն է,

x-ը արտադրանքի արտադրության, նորոգման աշխատանքների ամբողջ ժամանակահատվածում կազմակերպության անուղղակի արտադրական ծախսումները և ոչ արտադրական ծախսերն են,

y-ը հիմնական արտադրական անձնակազմի` տվյալ աշխատանքի համար հաշվարկված հիմնական և լրացուցիչ աշխատավարձն է,

z-ը արտադրանքի արտադրության, նորոգման աշխատանքների ամբողջ ժամանակահատվածում կազմակերպության հիմնական արտադրական անձնակազմի հաշվարկված հիմնական և լրացուցիչ աշխատավարձն է.»,

դ. 14-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 15-րդ և 16-րդ ենթակետերով.

«15) հատուկ ԳՀՓԿ-ի աշխատանքների նախնական գնահաշվարկների մեջ անուղղակի արտադրական ծախսումների և ոչ արտադրական ծախսերի արտացոլման համար ընդունելի տարբերակ է կիրառել կազմակերպության հաշվետու տարվան նախորդող տարվա անուղղակի արտադրական ծախսումների և ոչ արտադրական ծախսերի` հաշվետու տարվան նախորդող տարվա հիմնական արտադրական անձնակազմի հիմնական և լրացուցիչ աշխատանքի վարձատրության ծախսումների նկատմամբ տոկոսները, իսկ այն դեպքում, երբ կազմակերպությունը նախնական գնահաշվարկը կազմում է գործունեության առաջին տարում, կամ կազմակերպության գործունեությունը չի կրում անընդհատ բնույթ, անուղղակի արտադրական ծախսումների և ոչ արտադրական ծախսերի հաշվարկը կատարվում է ըստ տվյալ հատուկ ԳՀՓԿ-ի աշխատանքների կատարման ամբողջ ժամանակահատվածում նախատեսված ծախսերի` տեղեկանքներում ներկայացված հոդվածներով.

16) հաշվետու ժամանակաշրջանում կազմակերպության կողմից հատուկ ԳՀՓԿ-ի աշխատանքների կատարման փաստացի գնահաշվարկների մեջ անուղղակի արտադրական ծախսումների և ոչ արտադրական ծախսերի հաշվարկը կատարվում է ըստ տվյալ աշխատանքի կատարման ամբողջ ժամանակահատվածում հաշվարկված ծախսերի` տեղեկանքներում ներկայացված հոդվածներով: Տվյալ աշխատանքին վերագրվող անուղղակի արտադրական ծախսումների և ոչ արտադրական ծախսերի մասը հաշվարկվում է հետևյալ կերպ`

(X) = x * y / z

որտեղ`

X-ը տվյալ աշխատանքին հաշվետու ժամանակահատվածում վերագրվող անուղղակի արտադրական ծախսումները և ոչ արտադրական ծախսերն են,

x-ը հատուկ ԳՀՓԿ-ի աշխատանքների կատարման հաշվետու ժամանակահատվածում կազմակերպության ամբողջ անուղղակի արտադրական ծախսումները և ոչ արտադրական ծախսերն են,

y-ը հիմնական արտադրական անձնակազմի` տվյալ աշխատանքի համար հաշվարկված հիմնական և լրացուցիչ աշխատավարձն է հատուկ ԳՀՓԿ-ի աշխատանքների կատարման հաշվետու ժամանակահատվածում,

z-ը հատուկ ԳՀՓԿ-ի աշխատանքների կատարման հաշվետու ժամանակահատվածում կազմակերպության հիմնական արտադրական ամբողջ անձնակազմի հաշվարկված հիմնական և լրացուցիչ աշխատավարձն է:»,

ե. որոշման N 2 հավելվածի N 1 ձևի պարզաբանման 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ կետով.

«6․ Պետական պատվիրատուի ներկայացուցիչ հանդիսացող ՀՀ ՊՆ ԶՆ-ն իրականացնում է բացառապես նյութատարության և աշխատատարության ոչ ֆինանսական ցուցանիշների գնահատումը և ստորագրում դրա համար։».

7) որոշման N 2 հավելվածի N 2 ձևի պարզաբանման՝

ա. 1-ին կետի 1-ին ենթակետում «ՀՀ ՊՆ ՌԱՊԿ» բառերը փոխարինել «ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ» բառերով,

բ. 3-րդ կետի 3-րդ ենթակետում «համաձայն «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի» բառերը փոխարինել «համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի» բառերով,

գ. 3-րդ կետի 6-րդ ենթակետում «համաձայն «Հողի հարկի մասին» և «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների» բառերը փոխարինել «համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի» բառերով.

8) որոշման ամբողջ տեքստում «ընկերություն» բառը և դրան համապատասխան հոլովաձևերը փոխարինել «կազմակերպություն» բառով և դրան համապատասխան հոլովաձևերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

13.09.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 սեպտեմբերի 2024 թվական: