Գլխավոր տեղեկություն
Համար
N 1442-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.09.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.09.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.09.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 սեպտեմբերի 2024 թվականի N 1442-Ա

 

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 1-ին մասը և «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և 4-րդ մասը, 25-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) ամրացված և «ՀՀ Արարատի մարզի Լանջազատի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ՝ կազմակերպություն 1) անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված, պետական սեփականություն հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ, համայնք Արտաշատ, գյուղ Լանջազատ, Մ. Մաշտոցի փողոց 10/1 հասցեում գտնվող գույքի կազմից առանձնացված և որպես առանձին գույքային միավոր գրանցված՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ, համայնք Արտաշատ գյուղ Լանջազատ, Մ. Մաշտոցի փողոց 10/2 հասցեում գտնվող՝ 0.2082 հեկտար մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 15032023-03-0011 վկայական) և «ՀՀ Արարատի մարզի Կանաչուտի Գառնիկ Եփրեմյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ՝ կազմակերպություն 2) անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված, պետական սեփականություն հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ, համայնք Արտաշատ, գյուղ Կանաչուտ, Հ. Այվազովսկու փողոց 1/1 հասցեում գտնվող գույքի կազմից առանձնացված և որպես առանձին գույքային միավոր գրանցված՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ, համայնք Արտաշատ, գյուղ Կանաչուտ Հ. Այվազովսկու փողոց 1/2 հասցեում գտնվող 0.2 հեկտար մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 06062023-03-0071 վկայական, այսուհետ՝ երկու հողամասերը միասին՝ գույք) նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքին՝ մանկապարտեզներ կառուցելու նպատակով։

2. Կոմիտեի նախագահին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կազմակերպություն 1-ի և կազմակերպության 2-ի հետ կնքել 2016 թվականի դեկտեմբերի 21-ին և 2018 թվականի հուլիսի 11-ին կնքված անհատույց օգտագործման N 131/0016 և N 130/0018 պայմանագրերում սույն որոշման 1-ին կետից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրեր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ համաձայնագրում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և դրանից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպություն 1-ի և կազմակերպություն 2-ի միջոցների հաշվին.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի, Արտաշատ համայնքի ղեկավարի հետ կնքել գույքի նվիրաբերության պայմանագիր՝ դրանում սահմանելով, որ՝

ա․ նվիրաբերվող գույքը կառուցելու նպատակով Արտաշատ համայնքի կողմից սուբվենցիոն ծրագրի շրջանակներում 2 տարվա ընթացքում կիրականացվի 710 000 000 ՀՀ դրամի ներդրում,

բ. սույն որոշման 1-ին կետից բխող նվիրաբերության հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման Արտաշատ համայնքի միջոցների հաշվին,

գ. նվիրաբերության պայմանի խախտման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության պահանջով նվիրաբերությունը կհամարվի վերացված, և նվիրաբերություն ստացողը պարտավոր է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել նվիրաբերված գույքը՝ դրա վրա կատարված անբաժանելի բարելավումների հետ միասին, որոնք փոխհատուցման ենթակա չեն.

3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված պայմանագրի կնքումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

12.09.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ