Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 155
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.01.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.09.02-2024.09.15 Պաշտոնական հրապարակման օրը 10.09.2024
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
12.12.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
12.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.01.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 դեկտեմբերի 2023 թվականի

թիվ 155

քաղ. Մոսկվա

 

ՊԵՏԱԿԱՆ (ՄՈՒՆԻՑԻՊԱԼ) ԳՆՈՒՄՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ԵՐԿԻՐԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԹԻՎ 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 105 որոշմամբ հաստատված՝ Պետական (մունիցիպալ) գնումների նպատակներով ապրանքների առանձին տեսակների ծագման երկիրը որոշելու կանոնների թիվ 1 հավելվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

խորհրդի 2023 թվականի դեկտեմբերի 12-ի

թիվ 155 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

պետական (մունիցիպալ) գնումների նպատակներով ապրանքների առանձին տեսակների ծագման երկիրը որոշելու կանոնների թիվ 1 հավելվածում կատարվող

 

1. VIII բաժնում «3808 94 800 0 Ախտահանող միջոցներ (բացառությամբ սույն հավելվածի XI բաժնով նախատեսված ապրանքների)» դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝

 

«3814 00 900 0-ից

Լուծիչներ և ջրիկացուցիչներ՝ կոմպոզիցիոն, օրգանական

այն արդյունաբերական օբյեկտի շահագործումը որոշող թույլատրագրերի առկայություն, որտեղ իրականացվում է արդյունաբերական օբյեկտի վտանգավորության դասին համապատասխանող արտադրանքի թողարկումը.

 

անդամ պետությունների տարածքում հետևյալ գործողությունների իրականացում (արտադրանքի արտադրության տեխնոլոգիական պրոցեսում գործողությունների առկայության դեպքում)՝

կիսաֆաբրիկատների խառնում, և (կամ) կապակցանյութերի լուծում, և (կամ) ապրանքն ըստ «տիպի» դասակարգման ընթացքը (50 բալ).

 

ֆիլտրում և դատարկում, լաքաներկային արտադրանքի կշռածրարում կամ դատարկում (լցում) տարաների մեջ՝ իրացման նպատակներով (25 բալ)»:

 

2. XI բաժնում «9402 90 000 0-ից Սեղաններ վիրահատական» դիրքում երկրորդ վանդակում երրորդ պարբերության վերջում ավելացնել «(առկայության դեպքում)» բառերը:

3. 5-րդ ծանոթագրության մեջ տասնհինգերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն՝

«3814 00 900 0-ից Լուծիչներ և ջրիկացուցիչներ՝ կոմպոզիցիոն, օրգանական՝ առնվազն 75 բալ.»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 սեպտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան