Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 97
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.03.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.09.02-2024.09.15 Պաշտոնական հրապարակման օրը 10.09.2024
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
27.09.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
27.09.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.03.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 սեպտեմբերի 2023 թվականի

թիվ 97

քաղ. Մոսկվա

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՁԵՎՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ

 

Էլեկտրոնային ձևով ծառայություններ մատուցելիս ավելացված արժեքի հարկի գանձման կարգի 3-րդ կետին համապատասխան (Ապրանքների արտահանման ու ներմուծման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման ժամանակ անուղղակի հարկերի գանձման կարգի և դրանց վճարման նկատմամբ հսկողության մեխանիզմի մասին արձանագրության հավելված («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 18 հավելված))՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ էլեկտրոնային ձևով ծառայությունների ցանկը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն Էլեկտրոնային ձևով ծառայություններ մատուցելիս անուղղակի հարկերի գանձման կարգի մասով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին 2022 թվականի դեկտեմբերի 9-ին ստորագրված արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ և կիրառվում է այն ամսվան հաջորդող ամսվա առաջին օրվանից սկսած, երբ սույն որոշումն ուժի մեջ է մտել:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 27-ի

թիվ 97 որոշմամբ

 

ՑԱՆԿ

 

էլեկտրոնային ձևով ծառայությունների

 

1. Տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցի, այդ թվում՝ «Ինտերնետ» ցանցի (այսուհետ՝ տեղեկատվական ցանցեր) միջոցով ցանկացած տեսակի էլեկտրոնային սարքվածքների (ներառյալ համակարգչային խաղերը, այդ թվում՝ առցանց խաղերը՝ բացառությամբ Եվրասիական տնտեսական միության՝ գնորդի անդամ պետության օրենսդրությանը համապատասխան արգելվածների), տվյալների բազաների համար ծրագրային ապահովման օգտագործման իրավունքների տրամադրում, այդ թվում՝ դրանց հեռահար հասանելիության տրամադրման միջոցով՝ ներառյալ դրանց թարմացումները և լրացուցիչ ֆունկցիոնալ հնարավորությունները:

2. Տեղեկատվական ցանցերում գովազդային ծառայությունների մատուցումը, այդ թվում՝ ցանկացած տեսակի էլեկտրոնային սարքվածքների և տեղեկատվական ցանցերում գործող տվյալների բազաների համար ծրագրային ապահովման կիրառմամբ, ինչպես նաև տեղեկատվական ցանցերում գովազդային հարթակի (տարածության) տրամադրում:

3. Տեղեկատվական ցանցերում ապրանքների (աշխատանքների, ծառայությունների), գույքային իրավունքների ձեռքբերման (իրացման) մասով առաջարկների տեղադրման ծառայությունների մատուցում:

4. Վաճառողների և գնորդների միջև կապեր հաստատելու և գործարքներ կնքելու (ներառյալ իրական ժամանակի ռեժիմում տեղեկատվական ցանցերում գործող առևտրային հարթակի տրամադրումը, որտեղ հնարավոր գնորդներն ավտոմատացված ընթացակարգի միջոցով առաջարկում են իրենց գինը, և կողմերը տեղեկացվում են վաճառքի մասին ուղարկվող՝ ավտոմատ կերպով ստեղծվող հաղորդագրության միջոցով) համար նախատեսված տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգերի կիրառմամբ տեխնիկական, կազմակերպական, տեղեկատվական և այլ հնարավորությունների տրամադրման ծառայությունների մատուցում՝ տեղեկատվական ցանցերի միջոցով:

5. Անձնական նպատակներով կամ ձեռնարկատիրական (առևտրային) գործունեության իրականացման նպատակով տեղեկատվական ցանցերում ներկայության ապահովում և (կամ) աջակցում, օգտատերերի էլեկտրոնային ռեսուրսներին (տեղեկատվական ցանցերում կայքերին և (կամ) կայքէջերին) աջակցում, տեղեկատվական ցանցերի այլ օգտատերերի համար դրանց հասանելիության ապահովում, օգտատերերին՝ դրանք ձևափոխելու հնարավորության տրամադրում:

6. Տեղեկատվության պահպանում և մշակում (պայմանով, որ տվյալ տեղեկատվությունը ներկայացրած անձը տեղեկատվական ցանցի միջոցով դրան հասանելիություն ունի):

7. Տեղեկատվական համակարգում տեղեկատվության տեղադրման համար իրական ժամանակի ռեժիմում հաշվողական հզորության տրամադրում:

8. Դոմենային անունների տրամադրում, հոսթինգ ծառայությունների մատուցում:

9. Տեղեկատվական ցանցերում տեղեկատվական համակարգերի, կայքերի կառավարման ծառայությունների մատուցում:

10. Տեղեկատվական ցանցերի միջոցով ավտոմատ եղանակով իրականացվող ծառայությունների մատուցում՝ ծառայության գնորդի կողմից տվյալների մուտքագրման ժամանակ, տվյալների որոնման, ըստ հարցումների դրանց ընտրության և տեսակավորման, տեղեկատվական ցանցի միջոցով օգտատերերին նշված տվյալների տրամադրման (ներառյալ իրական ժամանակի ռեժիմում ֆոնդային բորսաների ամփոփագրերը, իրական ժամանակի ռեժիմում ավտոմատացված փոխանցման իրականացումը) ավտոմատացված ծառայությունների մատուցում:

11. Տեղեկատվական ցանցերի միջոցով իրավունքների տրամադրում՝ էլեկտրոնային գրքերի (հրատարակությունների) և այլ էլեկտրոնային հրապարակումների, տեղեկատվական, կրթական նյութերի, գրաֆիկական պատկերների, տեքստով կամ առանց տեքստի երաժշտական ստեղծագործությունների, տեսալսողական ստեղծագործությունների՝ տեղեկատվական ցանցերի միջոցով օգտագործման համար, այդ թվում՝ տեղեկատվական ցանցերի միջոցով դրանք դիտելու կամ ունկնդրելու համար դրանց հեռահար հասանելիության տրամադրման միջոցով:

12. Պատվիրատուին՝ հնարավոր գնորդների մասին տեղեկատվության որոնման և (կամ) տրամադրման ծառայությունների մատուցում:

13. Տեղեկատվական ցանցերում որոնողական համակարգերին հասանելիության տրամադրում:

14. Տեղեկատվական ցանցերի կայքերում վիճակագրության վարման ծառայությունների մատուցում:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 սեպտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան