Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 153
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.01.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.09.02-2024.09.15 Պաշտոնական հրապարակման օրը 10.09.2024
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
12.12.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
12.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 դեկտեմբերի 2023 թվականի

թիվ 153

քաղ. Մոսկվա

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԵՎ ՊԱՇՏՈՆԻՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավորներին պաշտոնից ազատելու և պաշտոնին նշանակելու մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

« » -ի 20 թվականի

թիվ

քաղ.

 

Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավորներին պաշտոններից ազատելու և պաշտոնին նշանակելու մասին

 

Եվրասիական տնտեսական միության դատարանի ստատուտի 10-12-րդ կետերին համապատասխան («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 2 հավելված) և Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջնորդությունների հիման վրա՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց

1. Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավորների պաշտոնից 2023 թվականի դեկտեմբերի 31-ից ազատել հետևյալ անձանց՝

ա) լիազորությունների ժամկետը լրանալու կապակցությամբ՝

Հայրիյան Էռնա Վլադիմիրի,

Բաիշ և Ժոլիմբետ Նուրախմետի,

Կոլոս Դենիս Գեորգիի,

Նեշատաևա Տատյանա Նիկոլայի,

Սեյտիմովա Վեներա Խամիտի,

Թումանյան Արմեն Էդուարդի,

Ֆեդորցով Ալեքսանդր Ադամի,

Չայկա Կոնստանտին Լեոնտիի,

բ) այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ իր լիազորությունները վայր դնելու մասին դատավորի գրավոր դիմումի հիման վրա՝

Սկրիպկինա Գալինա Անատոլիի։

2. Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավորների պաշտոնին 2024 թվականի հունվարի 1-ից նշանակել հետևյալ անձանց՝

Հայրիյան Էռնա Վլադիմիրի,

Ալեքսանդրով Դմիտրի Պյոտրի,

Դրոնով Ալեքսեյ Ալեքսանդրի,

Զաբարա Անդրեյ Ալեքսանդրի,

Իսմայիլով Երբոլ Ժուկատի,

Կայիպով Մարատ Տաշտանի,

Կիշկեմբա և Ասկար Բուլատի,

Պավլովա Նատալյա Վլադիմիրի.

Թունյան Արայիկ Գեորգիի։

3. 2024 թվականի հունվարի 1-ից և մինչև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից Եվրասիական տնտեսական միության դատարանի նախագահի և նրա տեղակալի թեկնածությունները հաստատելը` նրանց պարտականությունների կատարումը ժամանակավոր դնել Միության դատարանի դատավորների վրա, որոնք կընտրվեն համապատասխանաբար որպես Միության դատարանի նախագահ և Միության դատարանի նախագահի տեղակալ՝ 2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ լիազորություններով օժտված՝ Միության դատարանի դատավորների թվից՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 101 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության դատարանի կանոնակարգի 5-րդ հոդվածով նախատեսված կարգի համաձայն։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի դեկտեմբերի 31-ից։

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 սեպտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան