ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3422-Ա |
«06» սեպտեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐՆ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 1.1-րդ մասով՝
1. Անհետաձգելի համարել.
1) «Երևան քաղաքի մինչև 2030 թվականի գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը:
2) «Նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը:
3) «Նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը:
4) «Նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը:
5) «Նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը:
6) «Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի մարտի 16-ի N 405-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը:
7) «Քաղաքաշինություն» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը:
8) «Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 41-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը:
9) «Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 44-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը:
10) Գրիգորի Երիցյանի Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:
11) Անույշ Խուդավերդյանի Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:
12) Անուշ Գինոսյանի Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|