Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 149
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (22.12.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.09.02-2024.09.15 Պաշտոնական հրապարակման օրը 10.09.2024
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
12.12.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
12.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.12.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 դեկտեմբերի 2023 թվականի

թիվ 149

քաղ. Մոսկվա

 

«ՃԱՐՊԱՅՈՒՂԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ (ՄՄ ՏԿ 024/2011) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 29-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 883 որոշմամբ ընդունված՝ «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 024/2011) (այսուհետ՝ տեխնիկական կանոնակարգ) կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։

2. Սահմանել, որ տեխնիկական կանոնակարգի թիվ 1 հավելվածի արտադրանքի II խմբի 2-րդ դիրքում սահմանված՝ «Ճարպաթթուների տրանսիզոմերներ» ցուցանիշի նորմատիվը կիրառվում է՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի մարտի 29 թիվ 53 որոշմամբ հաստատված՝ «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 024/2011) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկում՝ նշված ցուցանիշի սահմանման մեթոդը ներառելու օրվանից։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 1 տարին լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2023 թվականի դեկտեմբերի 12-ի

թիվ 149 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

«Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 024/2011) կատարվող

 

1. 1-ին հոդվածի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժդ1» ենթակետով՝

«ժդ1) կակաոյի յուղի փոխարինիչներ չտեմպերացվող խառը տեսակի.»։

2. 2 հոդվածում՝

ա) 3-րդ կետում՝

12-րդ և 13-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«12) յուղ (ճարպ)՝ հիդրոգենացված, զտված, հոտազերծված՝ զտման, այդ թվում՝ հոտազերծման ենթարկված յուղ (ճարպ), որն ստացվում է բուսական յուղի հիդրոգենացման ընթացքում՝ կենդանական հալեցրած ճարպերի, ձկների և ծովային կաթնասունների ճարպերի ավելացմամբ կամ առանց դրանց ավելացման.

13) յուղ (ճարպ)՝ վերաեթերացված, զտված, հոտազերծված՝ զտման, այդ թվում՝ հոտազերծման ենթարկված յուղ (ճարպ), որն ստացվում է բուսական յուղի վերաեթերացման ընթացքում՝ կենդանական հալեցրած ճարպերի, ձկների և ծովային կաթնասունների ճարպերի ավելացմամբ կամ առանց դրանց ավելացման.».

14-րդ ենթակետում «կենդանական ճարպերով» բառերը փոխարինել «կենդանական հալեցրած ճարպերով» բառերով.

18-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«18) սփրեդ՝ ճարպի առնվազն 39 տոկոս զանգվածային մասով էմուլսիոն ճարպային մթերք, որն ունի պլաստիկ կազմություն՝ Ցելսիուսի սանդղակի 36 աստիճանից ոչ բարձր ճարպային ֆազի հալման ջերմաստիճանով, պատրաստվում է կաթնային ճարպից և (կամ) սերուցքից և (կամ) սերուցքային կարագից և չձևափոխված և (կամ) ձևափոխված բուսական յուղերից և (կամ) կաթնային ճարպի փոխարինիչից կամ միայն չձևափոխված և (կամ) ձևափոխված բուսական յուղերից և (կամ) կաթնային ճարպի փոխարինիչից՝ սննդային հավելումների և այլ սննդային բաղադրամասերի ավելացմամբ կամ առանց դրանց ավելացման.».

21-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«21) խառնուրդներ հալած՝ ճարպի առնվազն 99 տոկոս զանգվածային մասով մթերքներ, որոնք պատրաստվում են մինչև լրիվ հալման ջերմաստիճանը տաքացված կաթնային ճարպի, և (կամ) սերուցքների, և (կամ) սերուցքային կարագի և չձևափոխված և (կամ) ձևափոխված բուսական յուղերի խառնման եղանակով, և (կամ) կաթնային ճարպի փոխարինիչից կամ միայն չձևափոխված և (կամ) ձևափոխված բուսական յուղերից, և (կամ) կաթնային ճարպի փոխարինիչից կամ տեխնոլոգիական այլ եղանակներ կիրառելով՝ սննդային հավելումների և այլ սննդային բաղադրիչների ավելացմամբ կամ առանց դրանց ավելացման.».

24-րդ ենթակետում «կենդանական ճարպերի» բառերը փոխարինել «կենդանական հալեցրած ճարպերի» բառերով.

26-րդ և 27-րդ ենթակետերում «բուսական յուղերից (էլլիպե, բոռնեո, արմավենու յուղեր, սալ, շի, կոկում, մանգոյի կորիզներից ստացվող յուղ)» բառերը փոխարինել «բուսական յուղերից (իլլիպե (բոռնեո, տենգկավանգ) արմավենու յուղեր, սալ, շի, կոկում, մանգոյի կորիզներից ստացվող յուղ)» բառերով.

լրացնել հետևյալ բովանդակությամբ 301-րդ ենթակետով՝

«301) կակաոյի յուղի փոխարինիչներ՝ չտեմպերացվող, խառնուրդված տեսակի՝ ճարպի առնվազն 99 տոկոս զանգվածային մասով մթերքներ, որոնք ենթակա չեն տեմպերացման, պատրաստվում են ձևափոխված բուսական յուղերի խառնուրդների հիմքի վրա, պարունակում են զանգվածային մասի 1-ից մինչև 40 տոկոս լաուրինաթթու, Ցելսիուսի սանդղակի 20 աստիճան ջերմության պայմաններում զանգվածային մասի 70 տոկոսից ոչ պակաս պինդ տրիգլիցերիդներ՝ սննդային հավելումների և այլ սննդային բաղադրիչների ավելացմամբ կամ առանց դրանց ավելացման.».

35-րդ ենթակետում «կենդանական ճարպերի» բառերը փոխարինել «կենդանական հալեցրած ճարպերի» բառերով.

բ) 5-րդ կետի 1-ին ենթակետում «կենդանական ճարպերի» բառերը փոխարինել «կենդանական հալեցրած ճարպերի» բառերով։

3. 3-րդ հոդվածում՝

ա) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» ենթակետով՝

«գ) կրկնակի զտում (լրացուցիչ մաքրում)՝ չձևափոխված և ձևափոխված զտված բուսական յուղերի կամ դրանց խառնուրդների, չձևափոխված և ձևափոխված զտված և չզտված բուսական յուղերի խառնուրդների մասնակի ցիկլի լրացուցիչ մաքրման գործընթաց, որն անցկացվում է դրանց ոչ բնորոշ նյութերի, այդ թվում՝ կոնտամինանտների, և(կամ) սահմանված մակարդակները գերազանցող նյութերի պարունակությունը նվազեցնելու համար.»։

բ) 2-րդ և 3-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2) հոտազերծում՝ զտման փուլ, որը հոտավորող և այլ ցնդող նյութերի հեռացման բարձր ջերմային պրոցես է՝ գերտաքացված գոլորշիով վակուումային թորահանման եղանակով,

3) թորման չեզոքացում՝ զտման փուլ, որը ազատ ճարպաթթուների, հոտավորող և այլ ցնդող նյութերի հեռացման բարձր ջերմային պրոցես է՝ գերտաքացված գոլորշիով վակուումային թորահանման եղանակով,».

գ) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«թորում՝ զտման փուլ, որը գոյացած գոլորշիների գոլորշիացման և հեղուկացման եղանակով մաքրման պրոցես է»։

4. 8 հոդվածում՝

ա) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ ենթակետով՝

«7) որպես պարենային (սննդային) հումք օգտագործման համար նախատեսված և սննդային ճարպայուղային արտադրանքի ձեռնարկություններում զտման կամ կրկնակի զտման (լրացուցիչ մաքրման) ենթակա չձևափոխված և ձևափոխված բուսական յուղերի կամ դրանց խառնուրդների համար անվանման մեջ լրացուցիչ նշվում է դրանց նշանակությունը և զտման կամ կրկնակի զտման (լրացուցիչ մաքրման) անհրաժեշտությունը։ Օրինակ՝ «Ձեթ արևածաղկի` չզտված։ Նախատեսված է որպես պարենային (սննդային) հումք օգտագործելու համար։ Ենթակա է զտման սննդային ճարպայուղային արտադրանքի ձեռնարկություններում», «Յուղ արմավենու` զտված։ Նախատեսված է որպես պարենային (սննդային) հումք օգտագործելու համար։ Ենթակա է կրկնակի զտման սննդային ճարպայուղային արտադրանքի ձեռնարկություններում» կամ «Յուղ հնդկընկույզի` զտված։ Նախատեսված է որպես պարենային (սննդային) հումք օգտագործելու համար։ Ենթակա է լրացուցիչ մաքրման սննդային ճարպայուղային արտադրանքի ձեռնարկություններում։».

բ) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«Եթե սննդային ճարպայուղային արտադրանքի մեջ պարունակվում են 2 տոկոս և դրանից պակաս զանգվածային մաս ունեցող բաղադրիչներ, թույլատրվում է դրանք նշել ցանկացած հերթականությամբ՝ այն բաղադրիչներից հետո, որոնց զանգվածային մասը կազմում է 2 տոկոսից ավելի։».

գ) 9-րդ կետի 4-րդ ենթակետը «լաուրինային տեսակի փոխարինիչների» բառերից հետո լրացնել «, կակաոյի յուղի փոխարինիչների չտեմպերացվող խառնուրդված տեսակների» բառերով.

դ) 10-րդ կետի 5-րդ ենթակետը «լաուրինային տեսակի փոխարինիչների» բառերից հետո լրացնել «, կակաոյի յուղի փոխարինիչների չտեմպերացվող խառնուրդված տեսակների»։

5. 10-րդ հոդվածի 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝

«Չձևափոխված և ձևափոխված բուսական յուղերը կամ դրանց խառնուրդները ջրային տրանսպորտով լցովի փոխադրումից հետո սննդային ճարպայուղային արտադրանքի արտադրության տեխնոլոգիական պրոցեսում ենթակա են զտման լրիվ կամ մասնակի ցիկլով կամ կրկնակի զտման (լրացուցիչ մաքրման)՝ ներառյալ հոտազերծումը՝ ապահովելով օքսիդացման հետևանքով փչացման ցուցանիշների հսկողությունը։ Ընդ որում, չձևափոխված և ձևափոխված բուսական յուղերի կամ դրանց խառնուրդների արտադրական վերահսկողության ծրագրում ներառված ցուցանիշի արժեքը հոտազերծման պրոցեսի ավարտի փուլում (հոտազերծիչից ելքի ժամանակ) չպետք է գերազանցի 0,2 մէկվ ակտիվ թթվածինը/կգ։

Զտված կամ կրկնակի զտված (լրացուցիչ մաքրված) և մարդու կողմից սննդի մեջ անմիջական օգտագործման համար կամ սննդամթերքի արտադրության մեջ օգտագործման համար նախատեսված չձևափոխված և ձևափոխված բուսական յուղերը կամ դրանց խառնուրդները պետք է համապատասխանեն՝ սույն տեխնիկական կանոնակարգի 1-3-րդ հավելվածներով և Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) մյուս այն տեխնիկական կանոնակարգերով նախատեսված անվտանգության ցուցանիշների թույլատրելի մակարդակներին ներկայացվող պահանջներին, որոնց գործողությունը տարածվում է դրանց վրա։»։

6. 15-րդ հոդվածում՝

ա) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Չի թույլատրվում սննդային ճարպայուղային արտադրանքի փոխադրումը փակ վագոններում, բեռնարկղերում և ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներում այլ արտադրանքի հետ, եթե դա կարող է հանգեցնել սննդային ճարպայուղային արտադրանքի աղտոտման։

Չի թույլատրվում՝ ըստ սույն տեխնիկական կանոնակարգի 6-րդ հավելվածի համաձայն սահմանված ցանկի, սննդային ճարպայուղային արտադրանքի լցովի փոխադրումը տրանսպորտի բոլոր տեսակներով։

Չի թույլատրվում սննդային ճարպայուղային արտադրանքի լցովի փոխադրումը ջրային տրանսպորտով տրանսպորտային միջոցների ռեզերվուարներում, որոնցում սննդային ճարպայուղային արտադրանքից անմիջապես առաջ փոխադրվել են բեռներ՝ ըստ սույն տեխնիկական կանոնակարգի 7-րդ հավելվածի համաձայն սահմանված ցանկի։

Ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտով սննդային ճարպայուղային արտադրանքի լցովի փոխադրումն իրականացվում է՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերին համապատասխան, սննդամթերքի կամ այլ ճարպայուղային արտադրանքի փոխադրման համար թույլատրված ավտոմոբիլային հատուկ ցիստեռններով, երկաթուղային վագոն-ցիստեռններով, բեռնարկղ-ցիստեռններով։

Սննդային ճարպայուղային արտադրանքի, բացի որպես պարենային (սննդային) հումք օգտագործման համար նախատեսված և սննդային ճարպայուղային արտադրանքի ձեռնարկություններում զտման կամ կրկնակի զտման (լրացուցիչ մաքրման) ենթակա չձևափոխված և ձևափոխված բուսական յուղերից կամ դրանց խառնուրդներից, փոխադրման համար թույլատրված տրանսպորտային միջոցների ռեզերվուարները պետք է պատրաստված լինեն չժանգոտող պողպատից կամ սննդամթերքի հետ շփման համար թույլատրված այլ նյութերից։».

բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով՝

«7. Ջրային տրանսպորտով սննդային ճարպայուղային արտադրանքի լցովի փոխադրումը թույլատրվում է՝

1) տանկերներում, որոնց ռեզերվուարները պատրաստված են չժանգոտող պողպատից կամ պատված են էպօքսիդային խեժով կամ դրա տեխնիկական համարժեքներով՝ այն պայմանով, որ նախորդող բեռը սննդամթերք կամ բեռ էր՝ ըստ սույն տեխնիկական կանոնակարգի 8-րդ հավելվածի համաձայն սահմանված ցանկի.

2) տանկերներում, որոնց ռեզերվուարները պատրաստված են այլ նյութերից կամ սույն կետի 1-ին ենթակետում չնշված այլ պատվածք ունեն՝ այն պայմանով, որ նախորդող երեք բեռները սննդամթերք կամ բեռներ էին՝ ըստ սույն տեխնիկական կանոնակարգի 8-րդ հավելվածի համաձայն սահմանված ցանկի։»։

7. 20-րդ հոդվածը լրացնել հետևյալ խմբագրությամբ 31-րդ կետով՝

«31. Այն տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության հաստատման (հայտարարագրման) դեպքում, որոնց գործողությունը տարածվում է որպես պարենային (սննդային) հումք օգտագործման համար նախատեսված և սննդային ճարպայուղային արտադրանքի ձեռնարկություններում ձևափոխմամբ կամ առանց ձևափոխման զտման կամ կրկնակի զտման (լրացուցիչ մաքրման) ենթակա չձևափոխված և ձևափոխված բուսական յուղերի կամ դրանց խառնուրդների վրա, հայտարարագրում նշվում է յուղի անվանումը՝ դրա օգտագործման նշանակությամբ և զտման կամ կրկնակի զտման (լրացուցիչ մաքրման) անհրաժեշտությունը, օրինակ՝ «Ձեթ արևածաղկի՝ չզտված։ Նախատեսված է որպես պարենային (սննդային) հումք օգտագործելու համար։ Ենթակա է զտման սննդային ճարպայուղային արտադրանքի ձեռնարկություններում», «Յուղ արմավենու՝ զտված։ Նախատեսված է որպես պարենային (սննդային) հումք օգտագործելու համար։ Ենթակա է կրկնակի զտման սննդային ճարպայուղային արտադրանքի ձեռնարկություններում» կամ «Յուղ հնդկընկույզի՝ զտված։ Նախատեսված է որպես պարենային (սննդային) հումք օգտագործելու համար։ Ենթակա է լրացուցիչ մաքրման սննդային ճարպայուղային արտադրանքի ձեռնարկություններում»։

Որպես պարենային (սննդային) հումք օգտագործման համար նախատեսված և սննդային ճարպայուղային արտադրանքի ձեռնարկություններում զտման կամ կրկնակի զտման (լրացուցիչ մաքրման) ենթակա չձևափոխված և ձևափոխված բուսական յուղերի կամ դրանց խառնուրդների համար համապատասխանության հայտարարագիրն ընդունվում է միայն արտադրանքի նշված տեսակի համար։»։

8. Նշված տեխնիկական կանոնակարգի թիվ 1 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«ՀԱՎԵԼՎԱԾ 1

«Ճարպայուղային արտադրանքի 

տեխնիկական կանոնակարգ»

Մաքսային միության տեխնիկական

կանոնակարգի (ՄՄ ՏԿ 024/2011)

(Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2023 թվականի դեկտեմբերի 12-ի

թիվ 149 որոշման խմբագրությամբ)

 

ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

սննդային ճարպայուղային արտադրանքի անվտանգության ցուցանիշների թույլատրելի մակարդակներին ներկայացվող

 

Մթերքի խումբը

Ցուցանիշները

Թույլատրելի մակարդակները, ոչ ավելի

Ծանոթագրություններ

1

2

3

4

I. Բուսական յուղեր՝ բոլոր տեսակները, բուսական յուղերի թորամասերը, որոնք նախատեսված են մարդու կողմից սննդի մեջ անմիջական օգտագործման համար և որպես պարենային (սննդային) հումք

Բենզ(ա)պիրեն

0,002 մգ/կգ

 

Էրուկաթթվի պարունակությունը

3 տոկոս

Կանճրակի յուղի համար

5 տոկոս

Այլ խաչածաղկավորների սերմերից ստացված բուսական յուղերի համար

Սինիլաթթվի պարունակությունը

Բացակայություն (որակական փորձ)

Պտղատու կորիզներից ձեթերի համար

Ճարպաթթուների գլիցիդիլային եթերները՝ գլիցիդոլի վերահաշվարկով

1,0 մգ/կգ (2025 թվականի հունվարի 1-ից)

Բացառությամբ՝

- չզտված յուղերի և դրանց թորամասերի, չզտված յուղերի և (կամ) դրանց թորամասերի խառնուրդների,

որոնք նախատեսված են որպես պարենային (սննդային) հումք օգտագործման համար և ենթակա են զտման սննդային ճարպայուղային արտադրանքի ձեռնարկություններում.

- զտված յուղերի և դրանց թորամասերի, զտված յուղերի և (կամ) դրանց թորամասերի խառնուրդների, զտված և չզտված յուղերի և (կամ) դրանց թորամասերի խառնուրդների, որոնք նախատեսված են որպես պարենային (սննդային) հումք օգտագործման համար և ենթակա են սննդային ճարպայուղային արտադրանքի ձեռնարկություններում կրկնակի զտման (լրացուցիչ մաքրման)

Օքսիդացման հետևանքով փչացման ցուցանիշները.

թթվայնության թիվ

6,0 մգ կալիումի հիդրօքսիդ/գ (մգ КОН/գ)

Չզտված կանճրակի յուղի համար, որը նախատեսված է որպես պարենային (սննդային) հումք օգտագործման համար և ենթակա է զտման սննդային ճարպայուղային արտադրանքի ձեռնարկություններում

4,0 մգ կալիումի հիդրօքսիդ/գ (մգ КОН/գ)

Չզտված յուղերի և դրանց թորամասերի, չզտված յուղերի և (կամ) դրանց թորամասերի խառնուրդների, զտված և չզտված յուղերի և (կամ) թորամասերի խառնուրդների համար (բացառությամբ արմավենու, արմավամիջուկի, հնդկընկույզի չզտված յուղերի, շիի յուղի և դրանց թորամասերի, որոնք նախատեսված են որպես պարենային (սննդային) հումք օգտագործման համար և ենթակա են զտման սննդային ճարպայուղային արտադրանքի ձեռնարկություններում)

0,6 մգ կալիումի հիդրօքսիդ/գ (մգ КОН/գ)

Զտված յուղերի և դրանց թորամասերի, զտված յուղերի և(կամ) դրանց թորամասերի խառնուրդների համար

պերօքսիդային թիվը

15,0 մէկվ ակտիվ թթվածին/կգ

Արմավենու, արմավամիջուկի չզտված յուղերի և դրանց թորամասերի համար, որոնք նախատեսված են որպես պարենային (սննդային) հումք օգտագործման համար և ենթակա են զտման սննդային ճարպայուղային արտադրանքի ձեռնարկություններում

10,0 մէկվ ակտիվ թթվածին/կգ

Բացառությամբ արմավենու, արմավամիջուկի չզտված յուղերի և դրանց թորամասերի, որոնք նախատեսված են որպես պարենային (սննդային) հումք օգտագործման համար և ենթակա են զտման սննդային ճարպայուղային արտադրանքի ձեռնարկություններում

II. Բուսական յուղերի և կենդանական ճարպերի՝ ներառյալ ձկների յուղերը, վերամշակման արտադրանքը՝

1. Յուղեր(ճարպեր)՝ վերաեթերացված զտված հոտազերծված. յուղեր (ճարպեր)՝ հիդրոգենացված զտված հոտազերծված. մարգարիններ. հատուկ նշանակության ճարպեր, այդ թվում՝ խոհարարական, հրուշակեղենային, հացաթխման. կաթնային ճարպի փոխարինիչներ. կակաոյի յուղի համարժեքներ. SOS-տեսակի կակաոյի յուղի բարելավիչներ. POP-տեսակի կակաոյի յուղի փոխարինիչներ. չտեմպերացվող ոչ լաուրինային տեսակի կակաոյի յուղի փոխարինիչներ. չտեմպերացվող լաուրինային տեսակի կակաոյի յուղի փոխարինիչներ. կակաոյի յուղի փոխարինիչներ չտեմպերացվող խառը տեսակի

Ճարպաթթուների տրանսիզոմերներ

մթերքում ճարպի պարունակության 2,0 տոկոս

Բացառությամբ չտեմպերացվող ոչ լաուրինային տեսակի կակաոյի յուղի փոխարինիչների

մթերքում ճարպի պարունակության 2,0 տոկոս (2026 թվականի հունվարի 1-ից)

Չտեմպերացվող ոչ լաուրինային տեսակի կակաոյի յուղի փոխարինիչների համար

Ճարպաթթուների գլիցիդիլային եթերները՝ գլիցիդոլի վերահաշվարկով

մթերքում ճարպի պարունակության 1,0 մգ/կգ (2025 թվականի հունվարի 1-ից)

Բացառությամբ մարգարինների

Օքսիդացման հետևանքով փչացման ցուցանիշները.

թթվայնության թիվ

0,6 մգ կալիումի հիդրօքսիդ/գ (մգ КОН/գ)

Բացառությամբ մարգարինների

պերօքսիդային թիվ

10,0 մէկվ ակտիվ թթվածին/կգ

 

2. Սփրեդներ բուսասերուցքային. սփրեդներ բուսաճարպային. բուսասերուցքային հալեցված սփրեդներ. խառնուրդներ հալած բուսաճարպային

Հակաբիոտիկներ*՝

Բուսասերուցքային սփրեդների և բուսասերուցքային հալեցված խառնուրդների համար

լևոմիցետին (քլորամֆենիկոլ)

Չի թույլատրվում

0,0003 մգ/կգ-ից պակաս

տետրացիկլինային խումբ

Չի թույլատրվում

0,01 մգ/կգ-ից պակաս

ստրեպտոմիցին

Չի թույլատրվում

0,2 մգ/կգ-ից պակաս

պենիցիլին

Չի թույլատրվում

0,004 մգ/կգ-ից պակաս

Ճարպաթթուների տրանսիզոմերներ

մթերքի ճարպային ֆազում չձևափոխված և ձևափոխված բուսական յուղերի պարունակության 2,0 տոկոսը

 

Օքսիդացման հետևանքով փչացման ցուցանիշները.

ճարպային ֆազայի թթվայնություն

2,5 Կետտստոֆերի աստիճան

Բուսասերուցքային սփրեդների և բուսասերուցքային հալեցված խառնուրդների համար

պերօքսիդային թիվ

10,0 մէկվ ակտիվ թթվածին/կգ

 

3. Գլիցերին թորած

Թունավոր տարրեր.

երկաթ

2,0 մգ/կգ

 

կապար

5,0 մգ/կգ

 

մկնդեղ

0,3 մգ/կգ

 

____________________

* Անասնաբուժական դեղամիջոցների (դեղաբանական ակտիվ նյութերի և դրանց մետաբոլիտների) մնացորդային քանակությունների առավելագույն թույլատրելի մակարդակները պետք է համապատասխանեն Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 880 որոշմամբ ընդունված՝ «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 021/2011) սահմանված պահանջներին:»:

 

9. Նշված տեխնիկական կանոնակարգի 2-րդ հավելվածում առաջին սյունակում «Ճարպեր՝ հատուկ նշանակության, այդ թվում՝ խոհարարական, հրուշակեղենային, հացաթխման, կաթնային ճարպի փոխարինիչներ, կակաոյի յուղի համարժեքներ, կակաոյի յուղի բարելավիչներ՝ «SOS» տեսակի, կակաոյի յուղի փոխարինիչներ՝ «POP» տեսակի, կակաոյի յուղի փոխարինիչներ՝ չտեմպերացվող, ոչ լաուրինային տեսակի, կակաոյի յուղի փոխարինիչներ՝ չտեմպերացվող, լաուրինային տեսակի, խառնուրդներ՝ հալած, բուսաճարպային» դիրքը «լաուրինային տեսակի,» բառերից հետո լրացնել «կակաոյի յուղի փոխարինիչներ՝ չտեմպերացվող խառը տեսակի,» բառերը։

10. Նշված տեխնիկական կանոնակարգի 3-րդ հավելվածում երկրորդ սյունակում «մէկվ/կգ-ից» բառերը փոխարինել «մէկվ ակտիվ թթվածին/կգ-ից» բառերով։

11. Ավելացնել հետևյալ բովանդակությամբ 6-8-րդ հավելվածները՝

 

«ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 6

«Ճարպայուղային արտադրանքի

տեխնիկական կանոնակարգ»

Մաքսային միության տեխնիկական

կանոնակարգի (ՄՄ ՏԿ 024/2011)

 

ՑԱՆԿ

 

տրանսպորտի բոլոր տեսակներով լցովի փոխադրման ոչ ենթակա սննդային ճարպայուղային արտադրանքի

 

1. Մարգարիններ (բացառությամբ հեղուկ մարգարինների)։

2. Բուսասերուցքային և բուսաճարպային սփրեդներ։

3. Բուսասերուցքային և բուսաճարպային հալած խառնուրդներ։

4. Սոուսներ բուսական յուղերի հիմքով:

5. Մայոնեզներ.

6. Մայոնեզային սոուսներ։

7. Բուսական յուղերի հիմքով կրեմներ։

 

ՀԱՎԵԼՎԱԾ 7

«Ճարպայուղային արտադրանքի

տեխնիկական կանոնակարգ»

Մաքսային միության տեխնիկական

կանոնակարգի (ՄՄ ՏԿ 024/2011)

 

ՑԱՆԿ

 

այն բեռների, որոնց նախորդող փոխադրման ժամանակ ջրային տրանսպորտով ճարպայուղային արտադրանքի լցովի փոխադրումը չի թույլատրվում

 

Նյութի անվանումը (հոմանիշը)

Համարը՝ ըստ СAS-ի1

1

2

Ացետոնցիանհիդրին (АСН, α-հիդրօքսիիզոբուտիրանիտրիլ. 2-մեթիլլակտոնիտրիլ)

75-86-5

Ակրիլաթթու (պրոպենաթթու)

79-10-7

Ակրիլանիտրիլ (ACN. 2-պրոպեննիտրիլ. վինիլցիանիդ, ցիանական վինիլ)

107-13-1

Ադիպոնիտրիլ (1,4-դիցիանբութան)

111-69-3

Անիլին (ֆենիլամին. ամինաբենզոլ)

62-53-3

Բենզոլ

71-43-2

1,3-Բութադիեն (վինիլէթիլեն)

106-99-0

n-Բութիլակրիլատ

141-32-2

տրետ-Բութիլակրիլատ

1663-39-4

Քառաքլորային ածխածին (տետրաքլորմեթան. պերքլորմեթան)

56-23-5

Cardura Е (9-11 վերսատիկաթթվի գլիցիդիլային բարդ եթերների առևտրային անվանումը)

11120-34-6

Կեշյու ընկույզի կճեպի յուղ

8007-24-7

Քլորոֆորմ

67-66-3

Կրեզոլ (օրտո- մետա-, պարա-) (կրեզոլաթթու)

95-48-7

108-39-4

106-44-5

Դիբութիլամին

111-92-2

Դիէթանոլամին (ԴԷԱ. դի-2-հիդրօքսիէթիլամին)

111-42-2

Դիէթիլենտրիամին

111-40-2

A բիսֆենոլի դիգլիցիդիլային եթեր

1675-54-3

Դիիզոպրոպիլամին

110-97-4

Դիպրոպիլամին

108-18-9

մետա-Դիվինիլբենզոլ (ԴՎԲ. վինիլստիրոլ)

1324-74-0

Էպիքլորհիդրին (քլորպրոպիլենի օքսիդ. ԷՔՀ)

106-89-8

Էպօքսիդային խեժեր (չկարծրացած)

 

Էթիլակրիլատ

140-88-5

Էթիլենդիբրոմիդ (ԷԴԲ. 1,2-դիբրոմէթան. էթիլենբրոմիդ)

106-93-4

Էթիլենդիքլորիդ (ԷԴՔ. 1,2-դիքլորէթան. էթիլենքլորիդ)2

107-06-2

Էթիլենգլիկոլ (ՄԷԳ. մոնոէթիլենգլիկոլ)

107-21-1

Էթիլենգլիկոլի մոնոբութիլային եթեր (2-բուտօքսիէթանոլ)

111-76-2

Էթիլենի օքսիդ (ԷՕ. էթիլենօքսիդ. էթիլենի օքսիդ)

75-21-8

2-Էթիլենհեքսիլակրիլատ

103-11-7

Էթանոլամին (ՄԷԱ. մոնոէթանոլամին. կոլամին. 2-ամինաէթանոլ. 2-հիդրօքսիէթիլամին)

141-43-5

Էթիլենդիամին (1,2-դիամինաէթան)

107-15-3

Ֆորմալդեհիդ

50-00-0

Ֆուրֆուրիլային սպիրտ (ֆուրիլկարբինոլ)

98-00-0

Գլուտարային ալդեհիդ (գլուտարալ)

111-30-8

Հեքսամեթիլենդիամին (1,6-դիամինահեքսան. 1,6-հեքսանդիամին)

124-09-4

Իզոցիանատներ, այդ թվում՝

 

Տոլուոլդիիզոցիանատ (ՏԴԻ)

1321-38-6

Պոլիմեթիլեն-պոլիֆենիլիզոցիանատ

9016-87-9

Դիֆենիլմեթանդիիզոցիանատ (ՄԴԻ)

101-68-8

Մեթիլիզոցիանատ

624-83-9

Մեթիլենդիիզոցիանատ

4747-90-4

Կապար պարունակող արտադրանք (արգելվում է փոխադրել որպես երեք նախորդող բեռ)

 

Հավելանյութեր՝ նախատեսված քսայուղերի համար

 

Մեթիլակրիլատ

96-33-3

Մեթիլմետակրիլատ մոնոմեր (ՄՄԱ)

80-62-6

Մեթիլստիրոլ մոնոմեր (վինիլտոլուոլ)

25013-15-4

ալֆա-Մեթիլստիրոլ մոնոմեր

98-83-9

պարա-Մեթիլստիրոլ մոնոմեր

622-97-9

Մեթիլենքլորիդ (ՄՔ. դիքլորմեթան. մեթիլենդիքլորիդ)

75-09-2

Էթիլենգլիկոլ (ՄԷԳ. մոնոէթիլենգլիկոլ)

107-21-1

Մորֆոլին

110-91-8

Մորֆոլինէթանոլ (N-հիդրօքսիէթիլմորֆոլին)

622-40-2

Ազոտական թթու (թունդ օղի. փորագրաթթու)

7697-37-2

Նիտրոպրոպան (1-նիտրոպրոպան և խառնուրդները)

(2-նիտրոպրոպան և խառնուրդները)

108-03-2

79-46-9

Պերքլորէթիլեն (ՊՔԷ)

 

Ֆտալատներ, այդ թվում՝

 

Դիալիլֆտալատ (ԴԱՖ)

131-17-9

Դիիզոդեցիլֆտալատ (ԴԻԴՖ)

19269-67-1

Դիիզոնոնիլֆտալատ (ԴԻՆՖ)

68515-48-0

Դիիզոօկտիլֆտալատ (ԴԻՕՖ)

27554-26-3

Դիօկտիլֆտալատ (ԴՕՖ)

117-81-7

N-Պրոպիլամին

622-80-0

Պրոպիլենի օքսիդ (պրոպիլենի օքսիդ. մեթիլօքսիրան. 1,2-էպօքսիպրոպան)

75-56-9

Պիրիդին

110-86-1

Ստիրոլ մոնոմեր (վինիլբենզոլ. ֆենիլէթիլեն)2

100-42-5

Թալի յուղ

8002-26-4

Թալի յուղի ճարպաթթուներ, որոնք համապատասխանում են՝ ըստ ASTM-ի III տիպին

61790-12-3

Տելոն II (Telone® II. 1,3-դիքլորոպրոպեն. 1,3-դիքլորպրոպիլեն)

 

Տոլուոլ

 

Տոլուիդին (օրտո-)

 

Տրանսֆորմատորների յուղեր, որոնք պարունակում են ՊՔԲ (պոլիքլորացված բիֆենիլներ) (օրինակ՝ տրիքլորբիֆենիլ)

25323-29-2

Տրիքլորէթան (1,1,1-և 1,1,2-իզոմերներ)

 

Տրիէթիլենգլիկոլ (ՏԷԳ)

 

Վինիլացետատ մոնոմեր (ՎԱՄ)

 

Վինիլքլորիդ մոնոմեր

75-01-4

Քսիլոլ (օրտո-, մետա-, պարա-)

 

___________________

1 CAS՝ քիմիական նյութի և քիմիական նյութի նույնականացուցչի անվանումը (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի մարտի 3-ի ««Քիմիական արտադրանքի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի մասին» թիվ 19 որոշում)։

2 Արգելվում է որպես նախորդող վերջին երկու բեռներից մեկի փոխադրումը ջրային տրանսպորտի օրգանական նյութերից պատվածքով ռեզերվուարներում և որպես նախորդող վերջին բեռի փոխադրումը ջրային տրանսպորտի չժանգոտող պողպատից ռեզերվուարներում կամ ոչ օրգանական նյութերից պատվածքով ռեզերվուարներում։

 

ՀԱՎԵԼՎԱԾ 8

«Ճարպայուղային արտադրանքի

տեխնիկական կանոնակարգ»

Մաքսային միության տեխնիկական

կանոնակարգի (ՄՄ ՏԿ 024/2011)

 

ՑԱՆԿ

 

այն բեռների, որոնց նախորդող փոխադրման ժամանակ ջրային տրանսպորտով ճարպայուղային արտադրանքի լցովի փոխադրումը թույլատրվում է

 

Նյութի անվանումը (հոմանիշը)

Համարը՝ ըստ СAS-ի1

1

2

Քացախաթթու (էթանաթթու, կարբոնաթթվի մեթան)

64-19-7

Քացախային անհիդրիդ (էթանային անհիդրիդ)

108-24-7

Ացետոն (դիմեթիլենկետոն, 2-պրոպանոն)

67-64-1

Թթվայուղեր և ճարպաթթուների թորվածքներ՝ կենդանական, ծովային և բուսական յուղերից և ճարպերից

 

Ամոնիումի հիդրօքսիդ (ամոնիումի հիդրատ, ամոնիումի լուծույթ, ջրային ամոնիում)

1336-21-6

Ամոնիումի պոլիֆոսֆատ

68333-79-9

Կենդանական, ծովային և բուսական յուղեր և ճարպեր (այդ թվում՝ ջրածնավորված յուղերը և ճարպերը), բացի կեշյուի թաղանթից յուղից և թալի յուղից

 

Մեղրամոմ՝ սպիտակ

8006-40-4

Մեղրամոմ՝ դեղին

8012-89-3

Բենզիլային սպիրտ (դեղագրքային և ռեակտիվ որակի)

100-51-6

1,3-Բութանդիոլ (1,3-բութիլենգլիկոլ)

107-88-0

1,4-Բութանդիոլ (1,4-բութիլենգլիկոլ)

110-63-4

n-Բութիլացետատ

123-86-4

իզո-Բութիլացետատ

110-19-0

երկրորդ-Բութիլացետատ

10546-4

տրեր-Բութիլացետատ

540-88-5

Ամոնիումի ազոտաթթվային լուծույթ

6484-52-2

Կալցիումի քլորիդի լուծույթ

10043-52-4

Կալցիումի լիգնոսուլֆանատ ջրիկ (լիգնինի լուծույթ, սուլֆիտային մոխրաջուր)

8061-52-7

Կալցիումի նիտրատի լուծույթ (СN-9)

35054-52-5

Կանդելիլյան մոմ

8006-44-8

Կարնաուբյան մոմ (Բրազիլական մոմ)

8015-86-9

Ցիկլոհեքսան (հեքսամեթիլեն, հեքսանաֆտեն, հեքսահիդրոբենզոլ)

110-82-7

Էթանոլ (էթիլային սպիրտ, օծանելիք)

64-17-5

Էթիլացետատ (քացախային եթեր, քացախաթթվի էթիլային եթեր)

141-78-6

2-Էթիլհեքսանոլ (2-էթիլհեքսանային սպիրտ)

104-76-7

Ճարպաթթուներ.

Արախիդոնաթթու (էյկոզանաթթու)

506-30-9

Բեգենաթթու (դոկոզանաթթու)

112-85-6

Բութանաթթու (n-բութանաթթու, կարագաթթու, էթիլքացախաթթու)

107-92-6

Կապրինաթթու (n-դեկանաթթու)

334-48-5

Կապրոնաթթու (n-հեքսանաթթու)

142-62-1

Կապրիլաթթու (n-օկտանաթթու)

124-07-2

Էրուկաթթու (ցիս-13-դոկոզանաթթու)

112-86-7

Հեպտանաթթու (n-հեպտանաթթու)

111-14-8

Լաուրինաթթու (n-դոդեկանաթթու)

143-07-7

Լաուրոլեինաթթու (դոդեցենաթթու)

4998-71-4

Լինոլեաթթու (9,12-օկտադեկադիենաթթու)

60-33-3

Լինոլենաթթու (9,12,15-օկտադեկատրիենաթթու)

463-40-1

Միրիստինաթթու (n-տետրադեկանաթթու)

544-63-8

Միրիստօլեիանաթթու (n-տետրադեկենաթթու)

544-64-9

Օլեինաթթու (n-օկտադեցենաթթու)

112-80-1

Պալմիտինաթթու (n-հեքսադեկանաթթու)

57-10-3

Պալմիտոլեինաթթու (ցիս-9-հեքսադեցենաթթու)

373-49-9

Պելարգոնաթթու (n-նոնանաթթու)

112-05-0

Ռիցինօլեինաթթու (ցիս-12-հիդրօքսի-օկտադեցենա-9-ենաթթու, գերչակի յուղի թթու)

141-22-0

Ստեարինաթթու (n-օկտադեկանաթթու)

57-11-4

Վալերիանաթթու (n-պենտանաթթու, վալերիանաթթու)

109-52-4

Ճարպաթթուների ոչ ֆրակցիոն խառնուրդներ կամ ճարպաթթուների խառնուրդներ բնական յուղերից և ճարպերից

 

Ճարպային սպիրտներ.

Բութիլսպիրտ (1-բութանոլ, յուղային սպիրտ)

71-36-3

իզո-Բութանոլ (2-մեթիլ-1-պրոպանոլ)

78-83-1

Կապրոնաթթու (1-հեքսանոլ, n-հեքսիլսպիրտ)

111-27-3

Կապրիլային սպիրտ (1-օկտանոլ, n-օկտանային սպիրտ)

111-87-5

Ցետիլային սպիրտ (C-16 սպիրտ, 1-հեքսադեկանոլ, պալմիտինային սպիրտ, n-առաջնային հեքսադեցիլային սպիրտ)

36653-82-4

Դեցիլային սպիրտ (1-դեկանոլ)

112-30-1

Իզոդեցիլային սպիրտ (իզոդեկանոլ)

25339-17-7

Հեպտիլային սպիրտ (1-հեպտանոլ)

111-70-6

Լաուրիլային սպիրտ (n-դոդեկանոլ, n-դոդեցիլային սպիրտ)

112-53-8

Միրիստիլային սպիրտ (1-տետրադեկանոլ, տետրադեկանոլ)

112-72-1

Նոնիլային սպիրտ (1-նոնանոլ, պելարգոնային սպիրտ, օկտիլկարբինոլ)

143-08-8

Իզոնոնիլային սպիրտ (իզոնոնանոլ)

27458-94-2

Օլեինային սպիրտ (օկտադեկանոլ)

143-28-2

Ստեարիլային սպիրտ (1-օկտադեկանոլ)

112-92-5

Տրիդեցիլային սպիրտ (1-տրիդեկանոլ)

27458-92-0

Ճարպային սպիրտային ոչ ֆրակցիոն խառնուրդներ կամ ճարպային սպիրտների խառնուրդներ բնական յուղերից և ճարպերից

 

Ճարպային սպիրտների խառնուրդներ.

Ցետիլստեարիլային սպիրտ (С16-С18)

67762-27-0

Լաուրիլմիրիստիլային սպիրտ (С12-С14)

 

Ճարպաթթուների բարդ եթերներ՝ բարձրագույն ճարպային թթուների և ճարպային սպիրտների համադրությունը, օրինակ՝

 

Բութիլմիրիստատ

110-36-1

Ցետիլստեարատ

110-63-2

Օլեիլպալմիտատ

2906-55-0

Ճարպերի ոչ ֆրակցիոն եթերներ կամ ճարպերի եթերների խառնուրդներ բնական յուղերից և ճարպերից

 

Մեթիլային եթերի ճարպաթթուներ, օրինակ՝

 

Մեթիլլաուրատ (մեթիլ դոդեկանոատ)

111-82-0

Մեթիլօլեատ (մեթիլ օկտադեկանոատ)

112-62-9

Մեթիլպալմիտատ (մեթիլ հեքսադեկանոատ)

112-39-0

Մեթիլստեարատ (մեթիլ օկտադեկանոատ)

112-61-8

Մրջնաթթու (մեթանաթթու, կարբոնաթթվի ջրածին)

64-18-6

Ֆրուկտոզա

 

Գլիցերին (գլիցերոլ)

56-81-5

Հեպտան

142-82-5

n-Հեքսան

110-54-3

Ջրածնի պերօքսիդ

 

Կաոլին դեղակախույթի

1332-58-7

Լիմոնեն (դիպենտեն)

138-86-3

Մագնեզիումի քլորային լուծույթ

7786-30-3

Մեթանոլ (մեթիլային սպիրտ)

67-56-1

Մեթիլէթիլկետոն (2-բութանոն, ՄԷԿ)

78-93-3

Մեթիլացետատ

79-20-9

Մեթիլիզոբութիլկետոն (4-մեթիլ-2-պենտանոն, իզոպրոպիլացետոն, ՄԻԲԿ)

108-10-1

Մեթիլ-տրետ-բութիլային եթեր (ՄՏԲԵ)

1634-04-4

Հանքային յուղ (բարձր մածուցիկության)

8012-95-1

Հանքային յուղ (միջին մածուցիկության)

 

Հանքային յուղ (միջին և ցածր մածուցիկության, դաս II)

 

Հանքային յուղ (միջին և ցածր մածուցիկության, դաս III)

 

Կերամաթ ցիտրուսայիններից, սորգոյից, շաքարի ճակնդեղից և շաքարեղեգից

57-50-1

Հանքամոմ (մոնտանային մոմ)

8002-53-7

Իզոօկտիլային սպիրտ (իզոօկտանոլ)

26952-21-6

Պենտան

109-66-0

Նավթամոմ (պարաֆինային մոմ)

8002-74-2

Ֆոսֆորաթթու (օրտոֆոսֆորաթթու)

7664-38-2

Խմելու ջուր՝ որպես նախորդող բեռ թույլատրվում է միայն եթե նախորդ բեռը նույնպես ներառված է սույն ցանկում

7732-18-5

Պոլիպրոպիլենգլիկոլ

25322-69-4

Կալիումի հիդրատ օքսի (կծու կալիում) լուծույթ

1310-58-3

Պրոպիլացետատ (n-պրոպիլացետատ)

109-60-4

Պրոպիլային սպիրտ (1-պրոպանոլ)

71-23-8

Իզոպրոպիլային սպիրտ (իզոպրոպանոլ, դիմեթիլկարբինոլ, 2-պրոպանոլ)

67-63-0

1,2-Պրոպիլենգլիկոլ (պրոպան-1,2-դիոլ, 1,2-դիհիդրոպրոպան, մոնոպրոպիլենգլիկոլ (ՄՊԳ), մեթիլգլիկոլ)

57-55-6

1,3-Պրոպիլենգլիկոլ

504-63-2

Տետրամեր պրոպիլենի (տետրապրոպիլեն, դոդեցեն)

6842-15-5

Նատրիումի հիդրօքսիդ լուծույթ (կաուստիկ սոդա, մոխրաջուր, նատրիումի հիդրօքսիդ, կաուստիկ)

1310-73-2

Նատրիումի սիլիկատ (հեղուկ ապակի)

1344-09-8

Սորբիտոլ (D-սորբիտոլ. վեցատոմ սպիրտ. D-սորբիտ)

50-70-4

Սոյայի յուղ՝ էպօքսիդացված

8013-07-8

Ծծմբաթթու

7664-93-9

Միզանյութ լուծույթ (ամոնիակային բորակի լուծույթ)

 

______________________

1 CAS՝ քիմիական նյութի և քիմիական նյութի նույնականացուցչի անվանումը (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի մարտի 3-ի ««Քիմիական արտադրանքի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի մասին» թիվ 19 որոշում)։»:

 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 սեպտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան