Գլխավոր տեղեկություն
Համար
N 3346-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (06.09.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 05.09.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
30.08.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
30.08.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.09.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3346-Ա

«30» օգոստոսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1319-Ա որոշումը, որով համաձայնություն է տրվել Երևանի քաղաքապետին՝ Երևանի, Նորք-Մարաշի Գ. Հովսեփյան փողոցի հ.87/3 հասցեում գտնվող, Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող 4500.0 քմ մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 02082024-01-0271 վկայական) (այսուհետ՝ հողամաս) առանց մրցույթի, 3 տարի ժամկետով, վարձակալության իրավունքով տրամադրել «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն):

Քննարկվող հողամասը ՀՀ կառավարության 2020թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում է 6-րդ գոտում։

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 48-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» հ.286 որոշմամբ.

1. Երևանի, Նորք-Մարաշի Գ. Հովսեփյան փողոցի հ.87/3 հասցեում գտնվող, Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող՝ 4500.0 քմ մակերեսով հողամասը վարձակալության իրավունքով, 3 տարի ժամկետով տրամադրել «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությանը՝ տարեկան վարձավճար սահմանելով տվյալ հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի մեկ տոկոսի չափով, որը կազմում է 1.723.050 /մեկ միլիոն յոթ հարյուր քսաներեք հազար հիսուն/ ՀՀ դրամ։

2. Լիազորել Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարին Երևանի քաղաքապետի անունից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել հողամասի վարձակալության իրավունքի տրամադրման մասին պայմանագիր՝ նախատեսելով, որ վարձակալը կարող է վարձակալված հողամասը տրամադրել ենթավարձակալության:

3. Ընդունել ի գիտություն, որ.

1) սույն որոշման 2-րդ կետով նշված պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում.

2) պայմանագրի կնքման, գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվում են վարձակալի միջոցների հաշվին:

4. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի և Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի վրա։

6. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:

 

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան