Գլխավոր տեղեկություն
Համար
N 707-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.10.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
08.10.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 707-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի N 332-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի մայիսի 17-ի «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետությունում ֆուտբոլի զարգացմանը» ծրագրի մասին» N 332-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 1-ին կետում «1,600,000,000» թիվը փոխարինել «2,000,000,000» թվով.

2) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության կողմից ձեռք բերված մարզահագուստը (23 տեղ, 4,835.8 կգ ընդհանուր քաշով, 794,585.25 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունում) ներմուծվում է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽաչատրՅԱՆ

 

Երևան


08.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 707-Ա որոշման

 

«Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 332-Ա որոշման

 

«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՖՈՒՏԲՈԼԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Հայաստանի Հանրապետությունում ֆուտբոլի զարգացմանը նպաստելու և միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու նպատակով Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտի, ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայի, Վանաձորի քաղաքային մարզադաշտի, Արմավիր «Հոբելյանական» մարզադաշտի, Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի ենթակառուցվածքների արդիականացում և բարելավում, ինչպես նաև ազգային հավաքականների համար բժշկական պարագաների, մարզագույքի, մարզահագուստի, սարքերի և սարքավորումների պարբերաբար ձեռքբերում և գույքի բազայի թարմացում։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից։

3.

Բարեգործը

Եվրոպայի ֆուտբոլի ասոցիացիաների միություն – (UEFA - Շվեյցարիա, Նիոն), Ֆուտբոլի ասոցիացիաների միջազգային ֆեդերացիա – (FIFA – Շվեյցարիա, Ցյուրիխ), անհատ բարերարներ, ոչ առևտրային կազմակերպություններ։

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա» հասարակական կազմակերպություն (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Խանջյան 27, ՀՎՀՀ՝ 02566915)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Ծրագիրն իրականացվում է`

1) Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Վարդանանց 65),

2) Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայում (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Վաղարշապատ, Մարգարա խճուղի թիվ 12).

3) Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Աճառյան 35/31).

4) Վանաձորի քաղաքային մարզադաշտում (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Վանաձոր, Անդրանիկ փող. առաջին նրբանցք 20).

5) Արմավիրի «Հոբելյանական» մարզադաշտում (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Արմավիր, Հանրապետության 130):

Բնագավառը՝ սպորտ:

6.

Ծրագրի բյուջեն

2,000,000,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Մարզադպրոցների սաները, մարզիկները և ֆուտբոլային ակումբները

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2022 թվականի մայիսի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոց

Մարզադաշտերի արդիականացում, խաղադաշտերի խոտածածկերի փոխարինում կամ սեզոնային բարելավում, մարզադաշտերի լուսավորության տեղադրում կամ վերանորոգում, մարզադաշտերի վերակառուցում, շինարարական նյութերի, տեխնիկայի, լողավազանի ախտահանման միջոցների, հիգիենայի և անկողնային պարագաների, խոտի սերմի, պարարտանյութերի, քիմիկատների, ներքին հարդարման պարագաների, կահավորանքի, մարզագույքի, մարզահագուստի, մարզասարքերի, բժշկական պարագաների (ներառյալ դեղեր, դեղամիջոցներ), սարքավորումների, արհեստական խոտածածկի, արհեստական խոտածածկի տեղադրման պարագաների ներմուծում և ձեռքբերում` շուրջ 2,000,000,000 դրամ արժողությամբ` 2022 թվականի

մայիսի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում:

10.

Ձեռք բերվող կամ ներմուծվող ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ներմուծել կամ ձեռք բերել`

1) շինարարական նյութեր` 40,000,000 դրամ.

2) խաղադաշտերի մշակման ու խնամքի տեխնիկա և պահեստամասեր` 420,000,000 դրամ.

3) լողավազանի ախտահանման և խնամքի միջոցներ` 15,000,000 դրամ.

4) հիգիենայի և անկողնային պարագաներ` 15,000,000 դրամ.

5) խոտի սերմ և պարարտանյութեր` 350,000,000 դրամ.

6) ներքին հարդարման պարագաներ և կահավորանք` 40,000,000 դրամ.

7) մարզագույք/մարզահագուստ` 680,000,000 դրամ.

8) մարզասարքեր` 60,000,000 դրամ.

9) բժշկական պարագաներ (ներառյալ դեղեր, դեղամիջոցներ)՝ 30,000,000 դրամ.

10) սարքավորումներ` 250,000,000 դրամ.

11) արհեստական խոտածածկ և արհեստական խոտածածկի տեղադրման պարագաներ` 100,000,000 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

Չի նախատեսվում:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների

նկարագրությունը

Հայաստանի հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:

»:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽաչատրՅԱՆ

08.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան