Գլխավոր տեղեկություն
Համար
N 624-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.09.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
03.09.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.09.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 624-Ա

 

«ԴԻԼԻՋԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող` 56,504,880 դրամ արժողությամբ «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան


03.09.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 624-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

«Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության բնապահպանական պայմանների բարելավում

2.

Ծրագրի բարեգործական որակման

նպատակը

Ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից:

3.

Բարեգործը

Կովկասի բնության հիմնադրամ

4.

Ծրագիրը կատարողը

«Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպություն, Տավուշի մարզ, քաղաք Դիլիջան, Թբիլիսյան խճուղի 2, ՀՎՀՀ՝ 07610657

5.

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

Վայրը՝ Տավուշի մարզ, քաղաք Դիլիջան, բնագավառը՝ շրջակա միջավայրի պահպանություն

6.

Ծրագրի բյուջեն

56,504,880 դրամ, որից 23,505,880 դրամը՝ նախորդ տարվա դրամական մնացորդը

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետություն

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2024 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. Շրջակա միջավայրի նախարարության, Կովկասի Բնության Հիմնադրամի և «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջև 2024 թվականի մայիսի 22-ին կնքված դրամաշնորհի պայմանագրի շրջանակներում ֆինանսավորվող 2024 թվականի ծրագիր` 2024 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը – 56,504,880 դրամ, այդ թվում՝

1) ծառայությունների ձեռքբերում (3-4-րդ եռամսյակ) – 13,612,000 դրամ.

2) աշխատանքների ձեռքբերում (3-4-րդ եռամսյակ) – 1,821,880 դրամ.

3) գրասենյակային նյութեր և հագուստ (3-4-րդ եռամսյակ) – 2,300,000 դրամ.

4) գյուղատնտեսական ապրանքների ձեռքբերում (3-4-րդ եռամսյակ) – 5,528,000 դրամ.

5) տրանսպորտային նյութերի ձեռքբերում (3-4-րդ եռամսյակ) – 16,470,000 դրամ.

6) կենցաղային և հանրային սննդի նյութեր (3-4-րդ եռամսյակ) – 448,000 դրամ.

7) հատուկ նպատակային այլ նյութեր (3-4-րդ եռամսյակ) – 3,022,000 դրամ.

8) վարչական սարքավորումների ձեռքբերում (3-4-րդ եռամսյակ) – 7,563,000 հազար դրամ.

9) այլ մեքենաների և սարքավորումների ձեռքբերում (3-4-րդ եռամսյակ) – 5,740,000 դրամ:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. Ծառայությունների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 13,612,000 դրամ, այդ թվում`

1) գազի բաշխում – 900,000 դրամ.

2) էլեկտրականության բաշխում – 360,000 դրամ.

3) աղբի հավաքման ծառայություններ – 600,000 դրամ.

4) տվյալների բազայի համակարգչային ծրագրային փաթեթներ – 314,000 դրամ.

5) չափագրական հետազոտությունների ծառայություններ – 800,000 դրամ.

6) ծառայություններ դատական ոլորտում – 750,000 դրամ.

7) մասնագիտական (անասնաբույժի) ծառայություններ – 800,000 դրամ.

8) ցանկապատերի մոնտաժում – 350,000 դրամ.

9) շենքերում տեղակայված էլեկտրական սարքերի վերանորոգման և պահպանման ծառայություններ – 100,000 դրամ.

10) շենքերի ջեռուցման համակարգերի հետ կապված ինժեներական ծառայություններ – 190,000 դրամ.

11) նյութական արժեքների գնահատում – 50,000 դրամ.

12) գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայություններ – 53,000 դրամ.

13) ձեռնարկների և բրոշյուրների տպագրման ծառայություններ – 450,000 դրամ.

14) արխիվացման ծառայություններ – 45,000 դրամ.

15) այլ էլեկտրական մոնտաժային ծառայություններ – 200,000 դրամ.

16) ավտոմեքենաների վերանորոգման ծառայություններ – 5,500,000 դրամ.

17) համակարգչային սարքերի պահպանման և վերանորոգման ծառայություններ – 1,200,000 դրամ.

18) հեռախոսների կոմուտացիոն սարքերի արդիականացման ծառայություններ – 950,000 դրամ:

2. Աշխատանքների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 1,821,880 դրամ, այդ թվում՝

1) հանգստի կենտրոնների կառուցման աշխատանքներ – 900,000 դրամ.

2) հատակի ծածկերի փռման աշխատանքներ – 921,880 դրամ:

3. Հագուստի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 2,300,000 դրամ, այդ թվում՝

1) արտադրական հատուկ հագուստ – 1,500,000 դրամ (25 հատ).

2) կիսաճտքավոր կոշիկներ – 800,000 դրամ (25 հատ):

4. Գյուղատնտեսական ապրանքների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 5,528,000 դրամ, այդ թվում՝

1) գարի – 840,000 դրամ (4200 կգ).

2) եգիպտացորեն – 600,000 դրամ (3000 կգ).

3) գազար – 390,000 դրամ (1300 կգ).

4) բազուկ – 390,000 դրամ (1300 կգ).

5) պատրաստի անասնակեր գյուղատնտեսական և այլ կենդանիների համար – 490,000 դրամ (1400 կգ).

6) պատրաստի անասնակեր գյուղատնտեսական և այլ կենդանիների համար – 558,000 դրամ (1800 կգ).

7) չոր կեր – 1,980,000 դրամ (22000 կգ).

8) սննդային հավելում՝ վիտամին – 80,000 դրամ (100 կգ).

9) այլ դեղորայք – 200,000 դրամ:

5. Տրանսպորտային նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 16,470,000 դրամ, այդ թվում`

1) սեղմված բնական գազ – 4,350,000 դրամ (15000 կգ).

2) բենզին «ռեգուլյար» – 7,950,000 դրամ (15000 լիտր).

3) դիզելային վառելիք, ամառային – 2,750,000 դրամ (5000 լիտր).

4) ավտոմեքենաների անիվներ, 215/65R16 – 960,000 դրամ (16 հատ).

5) ավտոմեքենաների անիվներ, 225/75R16 – 160,000 դրամ (4 հատ).

6) ավտոմեքենաների անիվներ, 265/65R17 – 300,000 դրամ (4 հատ):

6. Կենցաղային և հանրային սննդի նյութեր (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 448,000 դրամ, այդ թվում`

1) ապրանքների փաթեթավորման տոպրակներ – 448,000 դրամ (10120 հատ):

7. Հատուկ նպատակային այլ նյութեր (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 3,022,000 դրամ, այդ թվում`

1) գյուղատնտեսական արտադրանքի չորացման սարքեր – 10,000 դրամ (2 հատ).

2) առաջին օգնության արկղեր – 20,000 դրամ (4 հատ)

3) փոխադրամիջոցների ամբարձիչներ – 42,000 դրամ (2 հատ).

4) լամինատ – 2,500,000 դրամ (250 հատ).

5) ցուցանակներ և հարակից առարկաներ – 450,000 դրամ (45 հատ):

8. Վարչական սարքավորումների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 7,563,000 դրամ, այդ թվում`

1) ֆլիպչարտի հենակալ – 35,000 դրամ (1 հատ).

2) կենտրոնական պրոցեսորներ (cpu) և պրոցեսորներ – 800,000 դրամ (4 հատ).

3) սեղանի համակարգիչներ – 1,600,000 դրամ (5 հատ).

4) հատուկ փաստաթղթեր կարդացող սարքեր – 6,000 դրամ (1 հատ).

5) լազերային տպիչ – 130,000 դրամ (2 հատ).

6) տեղեկությունների պահպանման կրիչներ – 80,000 դրամ (2 հատ).

7) համակարգչի հիշողությունը մեծացնող սարքեր – 75,000 դրամ (3 հատ).

8) համակարգչային մոնիտոր – 120,000 դրամ (2 հատ).

9) տպիչ սարք, բազմաֆունկցիոնալ, Ա4, 18 էջ/րոպե արագություն – 1,250,000 դրամ (5 հատ).

10) տեսագրող սարքեր – 175,000 դրամ (5 հատ).

11) ցանցային բաժանարար – 40,000 դրամ (1 հատ).

12) հեռախոսային ցանցի սարքեր – 100,000 դրամ (2 հատ).

13) նավիգացիոն սարքեր – 900,000 դրամ (1 հատ).

14) տվիչներ – 230,000 դրամ (10 հատ).

15) պրոյեկտորներ – 150,000 դրամ (1 հատ).

16) պրոյեկցիոն էկրաններ – 22,000 դրամ (1 հատ).

17) բազկաթոռ՝ ղեկավարի – 230,000 դրամ (1 հատ).

18) բազկաթոռ՝ ղեկավարի – 160,000 դրամ (1 հատ).

19) լրագրասեղան – 80,000 դրամ (1 հատ).

20) փաստաթղթերի պահման պահարան – 680,000 դրամ (4 հատ).

21) աթոռ համակարգչային – 400,000 դրամ (8 հատ).

22) դռներ – 300,000 դրամ (2 հատ):

9. Այլ մեքենաների և սարքավորումների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 5,740,000 դրամ, այդ թվում`

1) անասնակեր պատրաստելու սարքեր – 100,000 դրամ (1 հատ).

2) հաշվապահական մեքենաներ և հսկիչ-դրամարկղային մեքենաներ – 125,000 դրամ (1 հատ).

3) համակարգչային տերմինալներ – 800,000 դրամ (1 հատ).

4) էլեկտրական պարագաներ – 25,000 դրամ (1 հատ).

5) ֆոտոնկարահանման խցիկ – 400,000 դրամ (8 հատ).

6) եռակցման սարքեր – 40,000 դրամ (1 հատ).

7) ուղեկալներ – 400,000 դրամ (9 հատ).

8) գազի բալոններ – 850,000 դրամ (2 հատ).

9) պահպանման կոնտեյներներ – 3,000,000 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

1. Կազմակերպական ծախսեր – 7,212,000 դրամ`

1) ծառայությունների ձեռքբերում – 4,912,000 դրամ.

2) հագուստի ձեռքբերում – 2,300,000 դրամ:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակեր-

պությունների հետ

Շրջակա միջավայրի նախարարություն

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հաշվետվություն է ներկայացվում բարեգործին, Շրջակա միջավայրի նախարարություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով

տեղեկությունների ներկայացում լիազորված մարմին:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան


03.09.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ