Գլխավոր տեղեկություն
Համար
N 1371-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (31.08.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.08.19-2024.09.01 Պաշտոնական հրապարակման օրը 30.08.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.08.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.08.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 օգոստոսի 2024 թվականի N 1371-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2323-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 526-Ն որոշման N 1 հավելվածի 57.1-ին կետի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 3 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2323-Ն որոշման NN 3, 4, 5, 9․1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը փոփոխություն կատարել՝

1) «Եվրոբուդ Պլյուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2023 թվականի հուլիսի 7-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2023/22Շ պայմանագրում՝ պայմանագրով նախատեսված աշխատանքները փոխարինել այլ բնութագրեր ունեցող աշխատանքներով, որոնք միասին գումարային արտահայտությամբ չեն գերազանցում պայմանագրի գնի 41 տոկոսը՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջը.

2) «Լեոպոլդ և ընկերներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2022 թվականի հոկտեմբերի 14-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2022/29Շ պայմանագրում՝ պայմանագրով նախատեսված ընդհանուր աշխատանքների կատարման ժամկետը երկարաձգել 135 օրով, որի արդյունքում 2024 թվականին իրականացվելիք աշխատանքների կատարման ժամկետը կերկարաձգվի 100 օրով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

30.08.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2024 թվականի

օգոստոսի 29-ի N 1371-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2024 թվականի

օգոստոսի 29-ի N 1371-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2024 թվականի

օգոստոսի 29-ի N 1371-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2024 թվականի

օգոստոսի 29-ի N 1371-Ն որոշման

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2024 թվականի

օգոստոսի 29-ի N 1371-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 օգոստոսի 2024 թվական: