ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3175-Ա |
«22» օգոստոսի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ, ԱՋԱՓՆՅԱԿ, ԲԱՇԻՆՋԱՂՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.183 ՇԵՆՔ Հ.2 ՀԱՍՑԵՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻ ԱՆՆԱ ՎԼԱԴԻԿԻ ԲԱԴԱԼՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՌՈՒՅՑԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 26-րդ և 28-րդ կետերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12–ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 13.08.2024թ. տրված մասնագիտական եզրակացությունը, հաշվի առնելով Բաշինջաղյան փողոց հ.183 շենք հասցեի բաժնային սեփականատերերի վերաբերյալ ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 28.07.2023թ. տրված հ.ԱՏ-28072023-01-1054 տեղեկանքը, Բաշինջաղյան փողոց հ.183 շենք հասցեի բաժնային սեփականատերերի կողմից տրված գրավոր համաձայնությունները, ինքնակամ կառույցների չափերի մասին «ԿԱՆՈՆ ԱՐԵԱ» ՍՊԸ-ի կողմից տրված շինությունների հատակագիծը, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած անձի դիմումները (14.08.2023թ. հ.Դ-99099-23, 13.09.2023թ. հ.Դ-113465-23, 02.10.2023թ. հ.Դ-120619-23, 10.10.2023թ. հ.Դ-124027-23, 22.12.2023թ. հ.Դ-161044-23).
1. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թ. փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետը, Երևան, Աջափնյակ, Բաշինջաղյան փողոց հ.183 շենք հ.2 հասցեում գտնվող տարածքն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում, «ՀՀՇՆ 30-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով:
2. Հանձնարարել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան փողոց հ.183 շենք հ.2 հասցեում գտնվող տարածքը հաշվառել որպես հասարակական նշանակության:
3. Երևան, Աջափնյակ, Բաշինջաղյան փողոց հ.183 շենք հ.2 հասցեում քաղաքացի Աննա Վլադիկի Բադալյանի կողմից ինքնակամ իրականացված 3.81 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (հասարակական (աստիճանահարթակ)) և ինքնակամ բացված դուռը 1 (մեկ) հատ (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.17082016-01-0185 վկայական, ՀՀ կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր հ.2022BCMRJY) ճանաչել օրինական։
4. Ընդունել ի գիտություն, որ.
1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
2) կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
5. Սահմանել, որ կառույցն իրականացրած անձը.
1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 38247 (երեսունութ հազար երկու հարյուր քառասունյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
2) իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.
3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
6. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
7. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
8. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
9. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
Տ. Ավինյան |