ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3252-Ա |
«26» օգոստոսի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԲՈՒԶԱՆԴԻ ՓՈՂՈՑԻ Հ.1/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԵՆՔԻ 4-ՐԴ ՀԱՐԿԻ 17.9ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՏԱՐԱԾՔԻ ՀԱՄԱՐ ԿՆՔՎԱԾ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Շ.Դոյդոյանի դիմումը՝ Բուզանդի փողոցի հ.1/3 հասցեում գտնվող շենքի 4-րդ հարկի 17.9քմ մակերեսով տարածքի /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.17032018-01-0085 վկայական, գաղտնաբառ՝ JBPVN1LJNAYQ/ համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին:
Բուզանդի փողոցի հ.1/3 հասցեում գտնվող շենքը՝ սեփականության իրավունքով պատկանում է Երևան համայնքին /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.09122021-01-0408 վկայական/:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ, 468-րդ հոդվածներով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 50-Ն որոշման հավելվածով, հաշվի առնելով 2018 թվականի փետրվարի 23-ի գույքի վարձակալության հ.2958 պայմանագիրը, «ԱԲԻՏ» ՍՊԸ-ի կողմից 10.04.2024թ. ներկայացված անշարժ գույքի վարձակալության արժեքի գնահատման հ.22 հաշվետվությունը.
1. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին, Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության հետ կնքել համաձայնագիր՝ Բուզանդի փողոցի հ.1/3 հասցեում գտնվող շենքի 4-րդ հարկի 17.9քմ մակերեսով տարածքի համար 2018 թվականի փետրվարի 23-ին կնքված գույքի վարձակալության հ.2958 պայմանագրում փոփոխություն և լրացում կատարելու մասին` ներառելով հետևյալ փոփոխությունը և լրացումը.
1) պայմանագրի 1.2-րդ ենթակետը լրացնել նոր պարբերությամբ, հետևյալ բովանդակությամբ. «Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2027 թվականի սեպտեմբերի 1-ը:».
2) պայմանագրի 3-րդ կետի 3.1 ենթակետում՝ «17900 (տասնյոթ հազար ինը հարյուր)» բառերը փոխարինել «73122 (յոթանասուներեք հազար հարյուր քսաներկու)» բառերով:
2. Ընդունել ի գիտություն, որ.
1) սույն որոշման 1-ին կետով նշված համաձայնագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում.
2) պետական գրանցման, միասնական տեղեկանքի և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի կողմից:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա։
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |