Գլխավոր տեղեկություն
Համար
N 3166-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (24.08.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 23.08.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
22.08.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
22.08.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.08.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3166-Ա

«22» օգոստոսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ԱՋԱՓՆՅԱԿ, ՋԱՆԻԲԵԿՅԱՆ ՓՈՂՈՑ Հ.18 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՍԵՆ ԱՐՏԱՎԱԶԴԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Արսեն Արտավազդի Հովհաննիսյանի (ծնված 13.10.1963թ.) 02.09.2022թ. հ.Դ-72016-22 դիմումը։ Երևանի Աջափնյակ, Ջանիբեկյան փողոց հ.18 հասցեում գտնվող ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 508.39քմ, որից՝ 375.0քմ մակերեսով հողամասը Արսեն Արտավազդի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է (ըստ օրենքի ժառանգության իրավունքի 30.05.2022թ. հ.4184, հ.4186 վկայագրեր):

Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 04.10.2022թ. հ.ԱՏ-04102022-01-0212 տեղեկանքը, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 06.11.2023թ. հ.Հ-14374 գրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 12.04.2024թ. հ.20-Ել-150324-23 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Աջափնյակ, Ջանիբեկյան փողոց հ.18 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 2-րդ հոդվածով.

1. Վերականգնել Երևանի Աջափնյակ, Ջանիբեկյան փողոց հ.18 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Արսեն Արտավազդի Հովհաննիսյանի սեփականության իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 375.0քմ մակերեսով հողամասին կից 133.39քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 133.39քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։

2. Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Ջանիբեկյան փողոց հ.18 հասցեում գտնվող 508.39քմ հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։

3. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով:

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

6. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

Տ. Ավինյան