ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
23 սեպտեմբերի 2022 թվականի |
թիվ 152 |
քաղ. Մոսկվա |
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍԻԳԱՐԵՏՆԵՐԻ ԵՎ ՆՈՒՅՆԱՆՄԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԳՈԼՈՐՇԻԱՐԱՐ ՍԱՐՔՎԱԾՔՆԵՐԻ՝ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՈՒՄ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագրի 7-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները (այսուհետ՝ անդամ պետություններ), սույն որոշմանը համապատասխան, ինքնուրույն են որոշում իրենց տարածքում էլեկտրոնային սիգարետների և նույնանման անհատական էլեկտրական գոլորշիարար սարքվածքների (այսուհետ՝ ապրանքներ)՝ նույնականացման միջոցներով դրոշմավորում (այսուհետ՝ դրոշմավորում) սահմանելու ամսաթիվն ու կարգը և այդ ամսաթվից ոչ ուշ, քան 6 ամիս առաջ ծանուցում են այդ մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովին (այսուհետ՝ Հանձնաժողով)։ Ընդ որում, չդրոշմվորված ապրանքները շրջանառության մեջ դնելու արգելք չի կարող սահմանվել սույն որոշմամբ հաստատված՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում (այսուհետ՝ ցանկ) սահմանված ժամկետներից շուտ։
2 Սահմանել, որ՝
դրոշմավորման են ենթակա ցանկում ընդգրկված ապրանքները
ցանկում ընդգրկված ապրանքների մնացորդների դրոշմավորումն իրականացվում է անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետներում
անդամ պետություններն իրենց տարածքում դրոշմավորում սահմանելիս կարող են սահմանել պահանջներ՝ կեղծումից պաշտպանության տարրեր (միջոցներ) պարունակող նյութական կրիչ (այսուհետ՝ պաշտպանված նյութական կրիչ) ապրանքների վրա զետեղելու վերաբերյալ, եթե այդ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան ապրանքը պատկանում է ենթաակցիզային ապրանքների կատեգորիային։ Այդ պաշտպանված նյութական կրիչի զետեղման կարգը, ձեւաչափը եւ բնութագրերը սահմանվում են այդ կրիչների զետեղման վերաբերյալ պահանջներ սահմանած անդամ պետությունների օրենսդրությամբ
նույնականացման միջոցները կարող են զետեղվել կամ ապրանքների սպառողական փաթեթվածքի, կամ պաշտպանված նյութական կրիչի կամ առանց պաշտպանության նյութական կրիչի վրա (ապրանքների շրջանառության՝ նույնականացման միջոցի զետեղում իրականացնող մասնակցի ընտրությամբ)
անդամ պետություններն ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի գործունեությունն ապահովելու նպատակով որոշում են ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների ազգային օպերատորներին (ադմինիստրատորներին).
անդամ պետությունների փոխգործակցությունն իրականացվում է Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի մարտի 5-ի թիվ 19 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի բազային տեխնոլոգիական կազմակերպական մոդելով նախատեսված կարգով
անդամ պետությունները, սույն որոշմանը համապատասխան, իրենց տարածքում դրոշմավորում սահմանելիս ապահովում են նույնականացման միջոցների կրիպտոգրաֆիկ պաշտպանությունը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ժամանակ կրիպտոգրաֆիկ պաշտպանության միասնական մեխանիզմների մասին» թիվ 41 որոշմանը համապատասխան
անդրսահմանային առեւտրի շրջանակներում մեկ անդամ պետության տարածքից այն անդամ պետության տարածք ներմուծված դրոշմավորված ապրանքի շրջանառության մեջ դնելը, որում, իր օրենսդրությանը համապատասխան, ապրանքը դասվում է ենթաակցիզային ապրանքների կատեգորիայի շարքին, իրականացվում է՝
ներմուծված ապրանքների ակցիզի ամբողջական վճարումը հաստատող տեղեկություններ տվյալ անդամ պետության ազգային օպերատորին ներմուծողի կողմից փոխանցելու դեպքում, եթե այդ անդամ պետության օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ
սպառողական փաթեթվածքի վրա պաշտպանված նյութական կրիչի առկայության եւ տվյալ անդամ պետության ազգային օպերատորին այդ զետեղված կրիչի վերաբերյալ ներմուծողի կողմից տեղեկություններ փոխանցելու դեպքում, եթե այդ անդամ պետության տարածքում ապրանքների շրջանառությունը թույլատրվում է դրանց փաթեթվածքի վրա պաշտպանված նյութական կրիչ զետեղելու պայմանով։
Այդ պահանջը սահմանած անդամ պետության տարածք անդրսահմանային առեւտրի շրջանակներում ներմուծվող ապրանքների վրա պաշտպանված նյութական կրիչի զետեղումն ապահովվում է ներմուծողի կողմից նախքան այդ անդամ պետության տարածք ներմուծելը կամ այդ անդամ պետության տարածքում՝ ապրանքների դրոշմավորման համար այդ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված պահեստային շինություններում։
Այն անդամ պետությունները, որոնցում, սույն որոշմանը համապատասխան, սահմանվել է նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորում, եւ սահմանված են պաշտպանված նյութական կրիչի զետեղման վերաբերյալ պահանջներ, սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 2 տարվա ընթացքում կքննարկեն այդ կրիչի զետեղման վերաբերյալ պահանջների չեղարկման հարցը։
(2-րդ կետը խմբ. ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139)
3 Հաստատել կից ներկայացվող՝
նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը
ապրանքների նույնականացման միջոցի բնութագրերը, ապրանքների նույնականացման միջոցում պարունակվող տեղեկատվության կազմին եւ կառուցվածքին ներկայացվող պահանջները, այդ նույնականացման միջոցի գեներացման եւ զետեղման կարգը
փոխանցվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների միջեւ եւ անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջեւ դրոշմավորված ապրանքների մասին փոխանցվող տեղեկությունների ձեւաչափին, կազմին եւ կառուցվածքին ներկայացվող պահանջները, ինչպես նաև այդ տեղեկությունների փոխանցման ժամկետներին ներկայացվող պահանջները
ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգում պարունակվող՝ դրոշմավորված ապրանքի մասին տեղեկությունների նվազագույն կազմը, որոնց հասանելիությունը տրամադրվում է սպառողներին եւ այլ շահագրգիռ անձանց, այդ թվում՝ ազգային բաղադրիչի կազմում տեղեկատվական ծառայությունների եւ ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ինտեգրացիոն բաղադրիչի միջոցով։
(3-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 152 որոշմամբ |
ՑԱՆԿ
նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների
Ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին |
Ապրանքի անվանումը |
Չդրոշմավորված ապրանքները շրջանառության մեջ դնելու արգելքի սահմանման ժամկետը |
8543 40 000 0 |
Էլեկտրոնային սիգարետներ և նույնանման անհատական էլեկտրական գոլորշիարար սարքվածքներ |
2022 թվականի հոկտեմբերի 1 |
(ցանկը փոփ. ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139)
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 152 որոշմամբ |
ԲՆՈՒԹԱԳՐԵՐ
ապրանքների նույնականացման միջոցի, ապրանքների նույնականացման միջոցում պարունակվող տեղեկատվության կազմին և կառուցվածքին ներկայացվող պահանջներ, այդ նույնականացման միջոցի գեներացման և զետեղման կարգը
(վերնագիրը փոփ. ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139)
1. Սույն փաստաթուղթը մշակվել է «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագի 5-րդ հոդվածի 1-ն կետի «ա» ենթակետին համապատասխան։
2. Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8543 40 000 0 դիրքում դասակարգվող ապրանքների սպառողական փաթեթվածքների դրոշմավորման համար օգտագործվում է նույնականացման միջոց՝ պայմանանշանների եզակի հաջորդականություն, որը ներկայացված է մեքենայական ընթերցման համար պիտանի Data Matrix GS1 ձեւաչափով երկչափ ստվերագծային ծածկագրի տեսքով՝ «Տեղեկատվական տեխնոլոգիաներ։ Ավտոմատ նույնականացման եւ տվյալների հավաքման տեխնոլոգիաներ։ Data Matrix ստվերագծային ծածկագրի պայմանանշանների ամբողջության մասնագիր» ԻՍՕ/ՄԷՀ 16022:2006 միջազգային ստանդարտի (ISO/IEC 16022:2006 «Information technology - Automatic identification and data capture techniques - Data Matrix bar code symbology specification») կամ Միության անդամ պետության՝ դրան նույնական ազգային ստանդարտի պահանջներին համապատասխան։ Դրոշմավորման ծածկագիրը որպես նույնականացման միջոց փոխակերպելու ժամանակ պետք է կիրառվի ECC 200 պայմանանշանների ամբողջությունը՝ կիրառելով FNC1 նշանը ՝ որպես (AI) GS1 կիրառման նույնականացուցիչների տիպային ձեւաչափին տվյալների համապատասխանության հատկանիշ։
(2-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139)
3. Նույնականացման միջոցը ներառում է հետեւյալ տվյալները.
տվյալների առաջին խումբ (կիրառման նույնականացուցիչ (01))՝ առեւտրային միավորի գլոբալ նույնականացման համարն է (GTIN), որը բաղկացած է 14 թվային պայմանանշաններից
տվյալների երկրորդ խումբ (կիրառման նույնականացուցիչ (21))՝ ապրանքի (ապրանքի փաթեթվածքի) անհատական սերիական համարն է, որը բաղկացած է 13 պայմանանշաններից (թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից եւ մեծատառերից, ինչպես նաեւ հատուկ պայմանանշաններից (!”%&’ * + -./_,:; = <> ?)): Որպես առաջին պայմանանշան նշվում է այն անդամ պետության նույնականացուցիչը, որտեղ թողարկվել է տվյալ ծածկագիրը (1՝ Հայաստանի Հանրապետություն, 2՝ Բելառուսի Հանրապետություն, 3՝ Ղազախստանի Հանրապետություն, 4՝ Ղրղզստանի Հանրապետություն, 5՝ Ռուսաստանի Դաշնություն)։ Որպես եզրափակող պայմանանշան՝ տվյալ խմբի համար օգտագործվում է հատուկ բաժանիչ պայմանանշանը, որը ASCII պայմանանշանների աղյուսակում ունի 29 ծածկագիրը
երրորդ խումբ (կիրառման նույնականացուցիչ (91))՝ երկարությունը կազմում է մինչեւ 4 պայմանանշան (թվանշաններ, լատինական այբուբենի փոքրատառեր եւ մեծատառեր)։ Որպես եզրափակող պայմանանշան՝ տվյալ խմբի համար օգտագործվում է հատուկ բաժանիչ պայմանանշանը, որը ASCII պայմանանշանների աղյուսակում ունի 29 ծածկագիրը
տվյալների չորրորդ խումբ (կիրառման նույնականացուցիչ (92))՝ երկարությունը կազմում է մինչեւ 44 պայմանանշան (թվանշաններ, լատինական այբուբենի փոքրատառեր եւ մեծատառեր, ինչպես նաեւ հատուկ պայմանանշաններ)։
Տվյալների երրորդ եւ չորրորդ խմբերն օգտագործվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ժամանակ կրիպտոգրաֆիկ պաշտպանության միասնական մեխանիզմների մասին» թիվ 41 որոշման 1-ն կետի «ա» եւ «բ» ենթակետերին համապատասխան։
4. Ապրանքների նույնականացման միջոցները ձեւավորվում են Միության անդամ պետությունների նույնականացման միջոցներ թողարկողների կամ ապրանքների շրջանառության մասնակիցների կողմից։
5. Ապրանքները դրոշմավորվում են սպառողական փաթեթվածքի վրա նույնականացման միջոցի կամ նույնականացման միջոց պարունակող նյութական կրիչների (պաշտպանված կամ առանց պաշտպանության) այնպիսի զետեղման միջոցով, որը թույլ չի տալիս դրանք սպառողական փաթեթվածքից հեռացնել առանց վնասելու։ Նույնականացման միջոցը չի կարող զետեղվել սպառողական փաթեթավածքի՝ առանց վնասվածքների կառուցվածքապես հեռացվող մասերի վրա:
6. Տրանսպորտային փաթեթվածքում դրոշմավորված ապրանքների կոմպլետկավորման ժամանակ այդ տրանսպորտային փաթեթվածքի վրա կարող է զետեղվել տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման ծածկագիր պարունակող տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման միջոց՝ այդ փաթեթվածքում տեղադրված ապրանքների նույնականացման միջոցների ագրեգացմամբ։
Տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման միջոցի ձեւավորումը եւ տրանսպորտային փաթեթվածքի դրոշմավորումն իրականացվում է GS1 միջազգային ստանդարտներին համապատասխան։
Տրանսպորտային փաթեթվածքի դրոշմավորման ժամանակ տրանսպորտային փաթեթվածքի վրա զետեղվող ոչ պարտադիր տեղեկատվական դաշտերի կազմը սահմանվում է տրանսպորտային փաթեթվածքում ապրանքների կոմպլեկտավորում իրականացնող՝ ապրանքների շրջանառության մասնակցի կողմից։
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 152 որոշմամբ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 24-ի թիվ 139 որոշման խմբագրությամբ) |
ՊԱՀԱՆՋՆԵՐ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների միջև և անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև փոխանցվող՝ դրոշմավորված ապրանքների մասին տեղեկությունների ձևաչափին, կազմին ու կառուցվածքին, ինչպես նաև այդ տեղեկությունների փոխանցման ժամկետներին ներկայացվող
(վերնագիրը խմբ. ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139)
1. Ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների օպերատորների (ադմինիստրատորների) միջև տեղեկատվական փոխգործակցությունն իրականացնելիս Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի (այսուհետ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) 8543 40 000 0 դիրքում դասակարգվող դրոշմավորված ապրանքների և դրանց նույնականացման միջոցների մասին տեղեկությունները (այսուհետ՝ տեղեկություններ) փոխանցվում են XML ձևաչափով՝ հետևյալ ստանդարտներին համապատասխան.
«Extensible Markup Language (XML) 1.0 (Fifth Edition)» (հրապարակված է «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում՝ http://www.w3.org/TR/REC-xml հասցեով).
«Namespaces in XML» (հրապարակված է «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում՝ http://www.w3.org/TR/REC-xml-names հասցեով).
«XML Schema Part 1: Structures» և «XML Schema Part 2: Datatypes» (հրապարակված են «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում՝ http://www.w3.org/TR/xmlschema-1/ և http://www.w3.org/TR/xmlschema-2/ հասցեներով)։
2. Դրոշմավորված ապրանքների մասին տեղեկությունների ձևաչափին, կազմին և կառուցվածքին ներկայացվող պահանջները բերված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի մարտի 5-ի թիվ 19 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի բազային տեխնոլոգիական կազմակերպչական մոդելի հավելվածի (այսուհետ համապատասխանաբար՝ բազային մոդել, բազային մոդելի հավելված) 1-4-րդ, 6-8-րդ, 11-12-րդ աղյուսակներում, բացառությամբ սույն պահանջների 1-3-րդ աղյուսակներում նշված՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8543 40 000 0 դիրքում դասակարգվող ապրանքների դրոշմավորման ժամանակ օգտագործվող ապրանքի բնութագրերի մասին տեղեկությունների ցանկի, կիրառման նույնականացուցիչների (AI) ցանկի և «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնների։
3. Դաշտերը (սյունակները) ձևավորվում են, ինչպես նաև տարրերի բազմաքանակությունը նշելու համար նշագրերը կիրառվում են բազային մոդելի հավելվածի 3-րդ և 4-րդ կետերին համապատասխան։
4. Ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների օպերատորների (ադմինիստրատորների) միջև տեղեկատվական փոխգործակցություն իրականացնելիս դրոշմավորված ապրանքների մասին տեղեկությունները փոխանցվում են իրական ժամանակի ռեժիմով՝ հաշվի առնելով բազային մոդելի դրույթները։
Աղյուսակ 1
Ապրանքի բնութագրերի մասին տեղեկությունների ցանկը
Համարը |
Անվանումը |
Նկարագրությունը |
Ծանոթագրություն |
Բազմ. |
1 |
Ապրանքի ֆունկցիոնալ անվանումը (ապրանքի տեսակը) |
ապրանքի միավորի ֆունկցիոնալ անվանումը |
ապրանքի ընդհանուր նկարագրությունը (այն արտադրանքի տիպի անվանումը, որին դասվում է ապրանքը)։ |
1 |
2 |
Ապրանքի անվանումը պիտակի վրա |
ձևավորվում է ազատ ձևով՝ պիտակի վրայի տեղեկատվությանը համապատասխան |
1 | |
3 |
Ապրանքային նշանը (բրենդը) |
տեղեկություններ ապրանքային նշանի (բրենդի, առևտրային նշանի) մասին |
նպատակային շուկայում կոնկրետ արտադրողի |
1 |
ապրանքների դիրքավորման ժամանակ օգտագործվող նշումը: Բացակայության դեպքում նշվում է «բացակայում է» |
||||
4 |
Լիցքավորման սարքը |
լիցքավորման սարքի տիպը |
տեղեկատվություն լիցքավորման սարքի տիպի մասին |
1 |
5 |
Նիկոտին պարունակող արտադրանքի տիպը |
ինչ տիպի արտադրանքի հետ է օգտագործվում՝ հեղուկ, ծխախոտի փայտիկ, համակցված տիպ |
1 | |
6 |
Ապրանքի լուսապատկերը |
ապրանքի լուսանկարչական պատկերը |
տարրը պարունակում է ապրանքի լուսանկարչական պատկերը |
0..1 |
Աղյուսակ 2
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8543 40 000 0 դիրքում դասակարգվող ապրանքների դրոշմավորման ժամանակ օգտագործվող կիրառման նույնականացուցիչների (AI) ցանկը
AI ծածկագիրը |
AI լրիվ անվանումը |
Տարրային տողի ձևաչափը |
Նկարագրությունը |
Ծանոթագրություն |
00 |
Տրանսպորտային փաթեթվածքի (տարայի) սերիական ծածկագիրը՝ SSCC (Serial Shipping Container Code) |
N2+N18 |
տվյալների դաշտը պարունակում է SSCC-ի համարը |
AI (00) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ իրեն անմիջականորեն հաջորդող՝ 18 պայմանանշաններից բաղկացած թվային դաշտը պարունակում է տրանսպորտային փաթեթվածքի (տարայի) սերիական ծածկագիրը (SSCC), որն օգտագործվում է լոգիստիկ միավորի դրոշմավորման համար |
01 |
Ապրանքի միավորի գլոբալ նույնականացման համարը՝ GTIN (Global Trade Item Number) |
N2+N14 |
GTIN (Global Trade Item Number)՝ մեկ անվանմամբ (ապրանքատեսակով) ապրանքի տարատեսակի գլոբալ նույնականացման համարը՝ GS1 բաց ստանդարտների համակարգում։ 14-նիշ թվային նույնականացուցիչ |
AI (01) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ իրեն անմիջապես հաջորդող՝ 14 պայմանանշաններից բաղկացած թվային դաշտը պարունակում է ապրանքի միավորի գլոբալ նույնականացման համարը՝ GTIN, որն օգտագործվում է ապրանքի միավորի նույնականացման համար։ |
21 |
Սերիական համարը (Serial Number) |
N2+X..13 |
սերիական համարը (Serial Number) |
AI (21) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ իրեն անմիջապես հաջորդող՝ 13 պայմանանշաններից բաղկացած թվային դաշտը պարունակում է ապրանքի սերիական համարը, որն օպերատորի կամ պատրաստողի կողմից ապրանքին շնորհվում է դրա ծառայության ամբողջ ժամանակահատվածի համար։ GTIN-ի հետ զուգակցմամբ՝ սերիական համարը յուրաքանչյուր ապրանքային միավորի եզակի նույնականացուցիչն է։ Պարզաբանում. ապրանքների նույնականացման նպատակով օգտագործվում է ապրանքի անհատական սերիական համարը, որը բաղկացած է 13 պայմանանշաններից (թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից և մեծատառերից, ինչպես նաև հատուկ պայմանանշաններից (! "%&'* + -./ , : ; = <>?)) |
91 |
Ստուգման բանալու նույնականացուցիչը |
N2+X..4 |
ստուգման բանալու նույնականացուցիչը (անհատական հերթական համարը) |
կիրառվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, չի փոխանցվում ապրանքների անդրսահմանային տեղափոխման մասին տեղեկություններում |
92 |
Ստուգման ծածկագիրը |
N2+X..44 |
ասիմետրիկ գաղտնագրային ալգորիթմների օգտագործմամբ ստեղծվող ստուգման ծածկագրի արժեքը |
կիրառվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, չի փոխանցվում ապրանքների անդրսահմանային տեղափոխման մասին տեղեկություններում |
Աղյուսակ 3
Նույնականացման միջոցների տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնները
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
Նույնականացման միջոցի տեսակը |
«Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնը |
«Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնները՝ ապրանքի կամ սպառողական փաթեթվածքի վրա զետեղված նույնականացման միջոցի մասով | ||
8543 40 000 0 |
301 |
1. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ստեղծվող օրինակների նվազագույն քանակը՝ 2 2. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի առաջին օրինակին ներկայացվող պահանջները՝ «Կիրառման նույնականացուցիչ (AI)» վավերապայմանի արժեքը՝ «01». «Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեք» վավերապայմանի արժեքը՝ վավերապայմանը պետք է պարունակի ապրանքի նույնականացման համարը (GTIN) 3. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի երկրորդ օրինակին ներկայացվող պահանջները. «Կիրառման նույնականացուցիչ (AI)» վավերապայմանի արժեքը՝ «21». «Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեք» վավերապայմանի արժեքը՝ վավերապայմանը պետք է պարունակի ապրանքի անհատական սերիական համարը (SN) |
«Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնները՝ տրանսպորտային փաթեթվածքի վրա զետեղված նույնականացման միջոցների մասով | ||
8543 40 000 0 |
101 |
1. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ստեղծվող օրինակների նվազագույն քանակը. 1 2. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի օրինակին ներկայացվող պահանջները. «Կիրառման նույնականացուցիչ (AI)» վավերապայմանի արժեքը՝ «00» կամ GS1 միջազգային ստանդարտներին համապատասխան վավերապայմանի այլ արժեք։ «Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեք» վավերապայմանի արժեքը՝ վավերապայմանը պետք է պարունակի տրանսպորտային փաթեթվածքի եզակի նույնականացուցիչը (տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման ծածկագիրը), կարող է պարունակել 18-ից 74 պայմանանշան ներառյալ և բաղկացած լինել թվանշաններից (0-9), լատինական այբուբենի տառերից (А - Z а - z) և հատուկ պայմանանշաններից (%&'"()* + ,-_ . / :;< = >?!) |
(հավելվածը խմբ. ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139)
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 152 որոշմամբ |
Ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգում պարունակվող՝ դրոշմավորված ապրանքի մասին տեղեկությունների նվազագույն կազմը, որոնց հասանելիությունը տրամադրվում է սպառողներին և այլ շահագրգիռ անձանց, այդ թվում՝ ազգային բաղադրիչի կազմում տեղեկատվական ծառայությունների և ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ինտեգրացիոն բաղադրիչի միջոցով
(վերնագիրը փոփ. ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139)
1. Առեւտրային միավորի գլոբալ համարը (Global Trade Item Number (GTIN)):
2. Ապրանքի միավորի անհատական սերիական համարը (SN)։
3. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի ծածկագիրը (10 նիշ)։
4. Ապրանքի անվանումը պիտակի վրա։
(4-րդ կետը խմբ. ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139)
5. Ապրանքային նշանը/Բրենդը։
6. Լիցքավորման սարքը։
7. Նիկոտին պարունակող արտադրանքի տիպը։
8. Ապրանքի ծագման երկիրը։
9. Տեղեկություններ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին ապրանքի համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի վերաբերյալ (փաստաթղթի տեսակը, փաստաթղթի համարը և ամսաթիվը)։
(9-րդ կետը խմբ. ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139)
10. Դրոշմավորվող ապրանքի մասին տեղեկատվություն ներկայացրած տնտեսավարման սուբյեկտի վերաբերյալ տեղեկատվությունը (իրավաբանական անձի անվանումը, որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում) (այսուհետ՝ անհատ ձեռնարկատեր), նույնականացման ծածկագիրը (համարը) (Հայաստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), Բելառուսի Հանրապետության համար՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ), Ղազախստանի Հանրապետության համար՝ նույնականացման անհատական համարը (ՆԱՀ) կամ բիզնես-նույնականացման համարը (ԲՆՀ), Ղրղզստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՀՎՆՀՀ), Ռուսաստանի Դաշնության համար՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ)), իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրի հասցեն)։
11. Ապրանքն արտադրողի մասին տեղեկատվությունը (իրավաբանական անձի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում) (լրացվում է անդամ պետությունների տարածքներում արտադրված ապրանքների համար))։
(11-րդ կետը լրաց. ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139)
(հավելվածը խմբ., փոփ., լրաց. ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
24.11.2023, թիվ 139 | 09.12.2023, թիվ 152 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|