ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 նոյեմբերի 2019 թվականի |
թիվ 129 |
քաղ. Մոսկվա |
ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՆՈՐ ՌԵՏԻՆԵ ՕԴԱՃՆՇԱԿԱՆ ԱՆՎԱԴՈՂԵՐԻ ԵՎ ԴՈՂԱԾԱԾԿԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՈՒՄԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 7-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները (այսուհետ՝ անդամ պետություններ), սույն որոշմանը համապատասխան, ինքնուրույն են որոշում իրենց տարածքում նոր ռետինե օդաճնշական անվադողերի և դողածածկերի (այսուհետ՝ ապրանքներ)՝ նույնականացման միջոցներով դրոշմավորում (այսուհետ՝ դրոշմավորում) սահմանելու ամսաթիվն ու կարգը և այդ ամսաթվի մասին ծանուցում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ոչ ուշ, քան այն վրա հասնելուց 6 ամիս առաջ։ Ընդ որում, չդրոշմավորված ապրանքների շրջանառության մասով արգելքը չի կարող սահմանվել ավելի վաղ, քան 2020 թվականի դեկտեմբերի 1-ը։
(1-ին կետը լրաց. ԵՏՀԽ 02.12.21 թիվ 138)
2. Սահմանել, որ՝
դրոշմավորման են ենթակա սույն որոշմամբ հաստատված ցանկում (այսուհետ՝ ցանկ) ներառված ապրանքները.
ապրանքների դրոշմավորումն իրականացվում է սույն որոշմամբ սահմանված բնութագրերին համապատասխանող նույնականացման միջոցներով.
սույն որոշմամբ հաստատված ցանկում ներառված ապրանքների մնացորդների դրոշմավորումն իրականացվում է անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում.
անդամ պետությունները, ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի գործունեությունն ապահովելու նպատակով, որոշում են ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների ազգային օպերատորներին (ադմինիստրատորներին).
նախքան իրենց տարածքում ապրանքների դրոշմավորում սահմանելու ամսաթիվն անդամ պետությունների ազգային օպերատորները, որոնք ապրանքների դրոշմավորում չեն սահմանել, ապահովում են այդ անդամ պետությունում գրանցված արտադրողներին և ապրանքների շրջանառության մասնակիցներին այն անդամ պետության ազգային օպերատորից ստացված նույնականացման միջոցների ձևակերպման համար օգտագործվող պայմանանշանների եզակի հաջորդականության (այսուհետ՝ դրոշմավորման ծածկագրերի) տրամադրումը, որն այդ ազգային օպերատորի հետ կնքած համաձայնագրի հիման վրա իր տարածքում սահմանել է ապրանքների դրոշմավորում
(պարբերությունն ուժը կորցրել է ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139)
(պարբերությունն ուժը կորցրել է ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139)
(պարբերությունն ուժը կորցրել է ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139)
(պարբերությունն ուժը կորցրել է ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139)
անդամ պետությունների փոխգործակցությունն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի մարտի 5-ի թիվ 19 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի բազային տեխնոլոգիական կազմակերպչական մոդելին համապատասխան.
(պարբերությունն ուժը կորցրել է ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139)
այն անդամ պետությունները, որոնք իրենց տարածքում սահմանել են դրոշմավորում, ապահովում են նույնականացման միջոցների կրիպտոգրաֆիկ պաշտպանությունը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման դեպքում կրիպտոգրաֆիկ պաշտպանության միասնական մեխանիզմների մասին» թիվ 41 որոշման 1-ին կետին համապատասխան։
(2-րդ կետը խմբ. ԵՏՀԽ 02.12.21 թիվ 138, ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139)
3. Հաստատել կից ներկայացվող՝
նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը.
ապրանքների նույնականացման միջոցների բնութագրերը, ապրանքների նույնականացման միջոցներում պարունակվող տեղեկատվության կազմին ու կառուցվածքին ներկայացվող պահանջները, այդպիսի նույնականացման միջոցի գեներացման ու զետեղման կարգը.
դրոշմավորված ապրանքների վերաբերյալ այն տեղեկությունների ձևաչափին, կազմին ու կառուցվածքին ներկայացվող պահանջները, որոնք փոխանցվում են անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների միջև և փոխանցվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև, ինչպես նաև այդ տեղեկությունների փոխանցման ժամկետներին ներկայացվող պահանջները
դրոշմավորված ապրանքի վերաբերյալ այն տեղեկությունների նվազագույն կազմը, որոնք պարունակվում են ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգում, և որոնց հասանելիությունը սպառողների ու այլ շահագրգիռ անձանց համար ապահովվում է, այդ թվում՝ ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների ու ինտեգրացիոն բաղադրիչի կազմում տեղեկատվական ծառայությունների միջոցով:
(3-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 129 որոշմամբ |
ՑԱՆԿ
նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների
Ծածկագիրը՝ |
Ապրանքի անվանումը | |
4011 10 000 3 |
Անվադողեր՝ օդաճնշական, ռետինե, նոր, թեթև մարդատար ավտոմոբիլների համար (ներառյալ՝ բեռնաուղևորատար ավտոմոբիլ-ֆուրգոններն ու սպորտային ավտոմոբիլները), 16 դյույմից ոչ ավելի նստեցման տրամագծով | |
4011 10 000 9 |
Անվադողեր՝ օդաճնշական, ռետինե, նոր, թեթև մարդատար ավտոմոբիլների համար (ներառյալ՝ բեռնաուղևորատար ավտոմոբիլ-ֆուրգոններն ու սպորտային ավտոմոբիլները), այլ | |
4011 20 000 0 |
Անվադողեր՝ օդաճնշական, ռետինե, նոր, բեռներ տեղափոխելու համար նախատեսված, 121-ից ոչ ավելի բեռնվածության ցուցանիշով ավտոբուսների կամ շարժիչային տրանսպորտային միջոցների համար | |
4011 20 900 0 |
Անվադողեր՝ օդաճնշական, ռետինե, նոր, բեռներ տեղափոխելու համար նախատեսված, 121-ից ավելի բեռնվածության ցուցանիշով ավտոբուսների կամ շարժիչային տրանսպորտային միջոցների համար | |
4011 40 000 0 |
Անվադողեր՝ օդաճնշական, ռետինե, նոր, մոտոցիկլետների համար | |
(դիրքը հանվել է ԵՏՀԽ 02.12.21 թիվ 138) | ||
(դիրքը հանվել է ԵՏՀԽ 02.12.21 թիվ 138) | ||
4011 70 000 0 |
Անվադողեր՝ օդաճնշական, ռետինե, նոր, գյուղատնտեսության կամ անտառտնտեսության մեջ օգտագործվող տրանսպորտային միջոցների և մեքենաների համար | |
4011 80 000 0 |
Անվադողեր՝ օդաճնշական, ռետինե, նոր, շինարարության, հանքագործության կամ արդյունաբերության մեջ օգտագործվող տրանսպորտային միջոցների և մեքենաների համար | |
4011 90 000 0 |
Անվադողեր՝ օդաճնշական, ռետինե, նոր, այլ |
(ցանկը փոփ. ԵՏՀԽ 02.12.21 թիվ 138, ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139)
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 129 որոշմամբ |
ԲՆՈՒԹԱԳՐԵՐ
ապրանքների նույնականացման միջոցը, ապրանքների նույնականացման միջոցներում պարունակվող տեղեկատվության կազմին ու կառուցվածքին ներկայացվող պահանջները, այդպիսի նույնականացման միջոցի գեներացման ու զետեղման կարգը
(վերնագիրը փոփ. ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139)
1. Սույն փաստաթուղթը մշակվել է «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագրի 5-րդ հոդվածի «ա» ենթակետին համապատասխան։
2. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 4011 10 000 3, 4011 10 000 9, 4011 20 100 0, 4011 20 900 0, 4011 40 000 0, 4011 70 000 0, 4011 80 000 0, 4011 90 000 0 դիրքերում դասակարգվող օդաճնշական ռետինե նոր դողերի և դողածածկանների դրոշմավորման համար օգտագործվում է նույնականացման միջոց՝ պայմանանշանների եզակի հաջորդականություն, որը ներկայացված է Data Matrix ձևաչափով երկչափ ստվերագծային ծածկագրի տեսքով, որը պիտանի է մեքենայական ընթերցման համար և ձևավորվել է ԻՍՕ/ՄԷՀ 16022:2006 «Տեղեկատվական տեխնոլոգիաներ։ Ավտոմատ նույնականացման և տվյալների հավաքման տեխնոլոգիաներ։ Data Matrix ստվերագծային ծածկագրի պայմանանշանների ամբողջության մասնագիր» (ISO/IEC 16022:2006 «Information technology — Automatic identification and data capture techniques — Data Matrix bar code symbology specification») միջազգային ստանդարտի կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն)՝ դրան նույնական ազգային ստանդարտի պահանջներին համապատասխան։ Պայմանանշանների այդ եզակի հաջորդականությունը նույնականացման միջոցի վերածելիս պետք է կիրառվի ЕСС 200 պայմանանշանների ամբողջությունը՝ օգտագործելով FNC1 նշանը՝ որպես (AI) GS1 կիրառման նույնականացուցիչների տիպային ձևաչափին տվյալների համապատասխանության հատկանիշ։ Անհրաժեշտության դեպքում դրոշմավորման համար կարող է լրացուցիչ օգտագործվել UHF ընդգրկույթի RFID տարբերանշանը։ Նույնականացման միջոցը և UHF ընդգրկույթի RFID տարբերանշանը ներառում են հետևյալ տվյալները՝
տվյալների առաջին խումբը (կիրառման նույնականացուցիչը (01))՝ առևտրային միավորի գլոբալ նույնականացման համար (GTIN), որը բաղկացած է 14 թվային պայմանանշանից.
տվյալների երկրորդ խումբը (կիրառման նույնականացուցիչը (21))՝ ապրանքի (ապրանքի փաթեթվածքի) անհատական սերիական համարը, որը կազմված է 13 պայմանանշանից՝ (թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից և մեծատառերից, ինչպես նաև հատուկ պայմանանշաններից (!”%&’* + - ./_, :; = < > ?))։
Որպես առաջին պայմանանշան՝ նշվում է այն անդամ պետության նույնականացուցիչը, որտեղ թողարկվել է տվյալ ծածկագիրը (1՝ Հայաստանի Հանրապետություն, 2՝ Բելառուսի Հանրապետություն, 3՝ Ղազախստանի Հանրապետություն, 4՝ Ղրղզստանի Հանրապետություն, 5՝ Ռուսաստանի Դաշնություն)։ Որպես եզրափակող պայմանանշան՝ տվյալ խմբի համար օգտագործվում է հատուկ բաժանիչ պայմանանշան, որը ASCII պայմանանշանների աղյուսակում ունի ծածկագիր 29-ը.
տվյալների երրորդ խումբը (կիրառման նույնականացուցիչը (91)) ունի մինչև 4 պայմանանշան երկարություն (թվանշաններ, լատինական այբուբենի փոքրատառեր և մեծատառեր)։ (նախադասությունը հանվել է ԵՏՀԽ 02.12.21 թիվ 138) Որպես եզրափակող պայմանանշան տվյալ խմբի համար օգտագործվում է հատուկ բաժանիչ պայմանանշանը, որը ASCII պայմանանշանների աղյուսակում ունի 29 ծածկագիրը.
տվյալների չորրորդ խումբը (կիրառման նույնականացուցիչը (92)) բաղկացած է թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից ու մեծատառերից, ինչպես նաև հատուկ պայմանանշաններից և պարունակում է մինչև 44 պայմանանշան։ (նախադասությունը հանվել է ԵՏՀԽ 02.12.21 թիվ 138)
Տվյալների երրորդ ու չորրորդ խմբերն օգտագործվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման դեպքում կրիպտոգրաֆիկ պաշտպանության միասնական մեխանիզմների մասին» թիվ 41 որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերին համապատասխան։
(2-րդ կետը խմբ., փոփ., լրաց. ԵՏՀԽ 02.12.21 թիվ 138)
3. Անվադողերի նույնականացման միջոցները գեներացվում են անդամ պետությունների՝ անվադողերի նույնականացման միջոցներ թողարկողների կամ շրջանառության մասնակիցների կողմից։
4. Անվադողերը դրոշմավորվում են դրանց կամ դրանց ապրանքային պիտակի վրա անմիջական զետեղման, տպման կամ պիտակավորման մեթոդով՝ նույնականացման միջոցների զետեղմամբ։ Անհրաժեշտության դեպքում անվադողերը լրացուցիչ կարող են դրոշմավորվել դրանց վրա UHF-տիրույթի RFID-նշանի զետեղման կամ ներդրման միջոցով՝ վերջինիս վրա ձայնագրված նույնականացման միջոցով։
5. UHF ընդգրկույթի RFID տարբերանշաններին ներկայացվող պահանջները սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ։
(5-րդ կետը խմբ. ԵՏՀԽ 02.12.21 թիվ 138)
6. Դրոշմավորված անվադողերը տրանսպորտային փաթեթվածքի մեջ կոմպլեկտավորելիս այդպիսի տրանսպորտային փաթեթվածքի վրա կարող է զետեղվել տրանսպորտային փաթեթվածքի եզակի նույնականացուցիչը՝ այդպիսի փաթեթվածքի վրա տեղադրված նույնականացման միջոցների ագրեգացմամբ։ Ընդ որում, ագրեգացում ասելով՝ հասկանում ենք տրանսպորտային փաթեթվածքի մեջ տեղադրված դրոշմավորված անվադողերի նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկությունների կապակցումը՝ ստեղծվող տրանսպորտային փաթեթվածքի ընդհանուր եզակի նույնականացուցչի հետ, որը զետեղվում է դրա վրա դրոշմավորված անվադողերի հետագա դրոշմավորման նպատակով՝ առանց տրանսպորտային փաթեթվածքը բացելու անհրաժեշտության։
Տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման միջոցի ձևավորումը և տրանսպորտային փաթեթվածքի դրոշմավորումն իրականացվում են GS1 միջազգային ստանդարտներին համապատասխան: Տրանսպորտային փաթեթվածքի դրոշմավորման ժամանակ տրանսպորտային փաթեթվածքի վրա զետեղվող ոչ պարտադիր տեղեկատվական դաշտերի կազմը որոշվում է տրանսպորտային փաթեթվածքի մեջ ապրանքների համալրում իրականացնող՝ ապրանքների շրջանառության մասնակցի կողմից։
(6-րդ կետը խմբ. ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139)
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 129 որոշմամբ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 24-ի թիվ 139 որոշման խմբագրությամբ) |
ՊԱՀԱՆՋՆԵՐ,
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների միջև ու անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև փոխանցվող՝ դրոշմավորված ապրանքների մասին տեղեկությունների ձևաչափին, կազմին ու կառուցվածքին, ինչպես նաև այդ տեղեկությունների փոխանցման ժամկետներին ներկայացվող
(վերնագիրը խմբ. ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139)
1. Ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների օպերատորների (ադմինիստրատորների) միջև տեղեկատվական փոխգործակցությունն իրականացնելիս Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի (այսուհետ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) 4011 10 000 3, 4011 10 000 9, 4011 20 100 0, 4011 20 900 0, 4011 40 000 0, 4011 70 000 0, 401180 000 0 և 401190 000 0 դիրքերում դասակարգվող դրոշմավորված ապրանքների և դրանց նույնականացման միջոցների մասին տեղեկությունները (այսուհետ՝ դրոշմավորված ապրանքների մասին տեղեկություններ) փոխանցվում են XML ձևաչափով՝ հետևյալ ստանդարտներին համապատասխան.
«Extensible Markup Language (XML) 1.0 (Fifth Edition)» (հրապարակված է «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում՝ http://www.w3.org/TR/REC-xml հասցեով).
«Namespaces in XML» (հրապարակված է «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում՝ http://www.w3.org/TR/REC-xml-names հասցեով).
«XML Schema Part 1: Structures» և «XML Schema Part 2: Datatypes» (հրապարակված են «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում՝ http://www.w3.org/TR/xmlschema-1/ և http://www.w3.org/TR/xmlschema-2/ հասցեներով)։
2. Դրոշմավորված ապրանքների մասին տեղեկությունների ձևաչափին, կազմին և կառուցվածքին ներկայացվող պահանջները բերված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի մարտի 5-ի թիվ 19 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի բազային տեխնոլոգիական կազմակերպչական մոդելի հավելվածի (այսուհետ համապատասխանաբար՝ բազային մոդել, բազային մոդելի հավելված) 1-4-րդ, 6-8-րդ, 11-12-րդ աղյուսակներում՝ բացառությամբ սույն պահանջների 1-3-րդ աղյուսակներում նշված՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4011 10 000 3, 4011 10 000 9, 4011 20 100 0,4011 20 900 0, 4011 40 000 0, 4011 70 000 0, 4011 80 000 0 և 4011 90 000 0 90 000 0 դիրքերում դասակարգվող ապրանքների դրոշմավորման ժամանակ օգտագործվող ապրանքի բնութագրերի մասին տեղեկությունների ցանկի, կիրառման նույնականացուցիչների (AI) ցանկի և «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնների։
3. Դաշտերը (սյունակները) ձևավորվում են, ինչպես նաև տարրերի բազմաքանակությունը նշելու համար նշագրերը կիրառվում են բազային մոդելի հավելվածի 3-րդ և 4-րդ կետերին համապատասխան։
4. Ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների օպերատորների (ադմինիստրատորների) միջև տեղեկատվական փոխգործակցություն իրականացնելիս դրոշմավորված ապրանքների մասին տեղեկությունները փոխանցվում են իրական ժամանակի ռեժիմով՝ հաշվի առնելով բազային մոդելի դրույթները։
Համարը |
Անվանումը |
Նկարագրությունը |
Ծանոթագրություն |
Բազմ. |
1 |
Ապրանքի ֆունկցիոնալ անվանումը (ապրանքի տեսակը) |
ապրանքի միավորի ֆունկցիոնալ անվանումը |
ապրանքի ընդհանուր նկարագրությունը (այն արտադրանքի տիպի անվանումը, որին դասվում է ապրանքը)։ |
0..1 |
2 |
Ապրանքի անվանումը պիտակի վրա |
ձևավորվում է ազատ ձևով՝ պիտակի վրայի տեղեկատվությանը համապատասխան |
1 | |
3 |
Ապրանքի միավորված անվանումը |
ապրանքի ընդհանուր նկարագրությունը (այն նյութի անվանումը, որից պատրաստվել է ապրանքը, և ապրանքի այլ տարբերակիչ հատկանիշներ՝ դողի մոդելը, պրոֆիլի լայնությունը, պրոֆիլի բարձրության անվանական հարաբերակցությունը՝ դրա լայնության նկատմամբ, դողի հիմնամասի տիպը, անվահեծի անվանական նստեցման տրամագիծը, դողի վրա բեռնվածքի ցուցիչը, արագության կատեգորիան, սեզոնայնությունը և այլն) |
0..1 | |
4 |
Ապրանքային նշանը (բրենդը) |
տեղեկություններ ապրանքային նշանի (բրենդի, առևտրային նշանի) մասին |
նպատակային շուկայում կոնկրետ արտադրողի ապրանքների դիրքավորման ժամանակ օգտագործվող նշումը։ Բացակայության դեպքում նշվում է «բացակայում է» |
1 |
5 |
Ենթաբրենդ |
ենթաբրենդը |
ենթաբրենդն արտադրողի (դիստրիբյուտորի և այլնի) կողմից հատուկ առանձնացված բրենդի տարատեսակ է։ |
0..1 |
6 |
Չափման միավոր |
ապրանքի քանակի չափման միավորը |
տարրը նախատեսված է ապրանքի չափման միավորի ծածկագրի (ծածկագրային նշագրի) վերաբերյալ տեղեկությունները նշելու համար |
0..1 |
7 |
Ապրանքի պատկերը |
ապրանքի լուսանկարչական պատկերը |
տարրը պարունակում է ապրանքի լուսանկարչական պատկերը |
0..* |
8 |
Դողի մոդելը |
արտադրողի մոդելը |
1 | |
9 |
Դողի պրոֆիլի լայնությունը |
դողի պրոֆիլի լայնությունը |
1 | |
10 |
Անվադողի պրոֆիլի բարձրության և լայնության անվանական հարաբերակցությունը |
դողի պրոֆիլի բարձրությունը |
1 | |
11 |
Դողի կարկասիկտիպը |
1 | ||
12 |
Անվահեծի նստեցման անվանական տրամագիծը |
1 | ||
13 |
Դողի բեռնման ինդեքսը |
1 | ||
14 |
Դողի արագության կատեգորիան |
1 | ||
15 |
Սեզոնայնությունը (դողի տեսակները) |
1 | ||
16 |
Դողի տիպը՝ ըստ հերմետիկացման եղանակի |
նշվում է դողի տիպը՝ ըստ հերմետիկացման եղանակի |
1 | |
17 |
Լրացուցիչ տեղեկությունները |
լրացուցիչ տեղեկատվությունը |
0..1 |
Աղյուսակ 2
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4011 10 000 3, 4011 10 000 9, 4011 20 100 0, 4011 20 900 0, 4011 40 000 0, 4011 70 000 0, 4011 80 000 0 և 4011 90 000 0 դիրքերում դասակարգվող ապրանքների դրոշմավորման ժամանակ օգտագործվող կիրառման նույնականացուցիչների (AI) ցանկը
AI-ի ծածկագիրը |
AI-ի լրիվ անվանումը |
Տարրային տողի ձևաչափը |
Նկարագրությունը |
Ծանոթագրություն |
00 |
Տրանսպորտային փաթեթվածքի (տարայի) սերիական ծածկագիրը՝ SSCC (Serial Shipping Container Code) |
N2+N18 |
տվյալների դաշտը պարունակում է SSCC-ի համարը |
AI (00) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ իրեն անմիջականորեն հաջորդող՝ 18 պայմանանշաններից բաղկացած թվային դաշտը պարունակում է տրանսպորտային փաթեթվածքի (տարայի) սերիական ծածկագիրը (SSCC), որն օգտագործվում է լոգիստիկ միավորի դրոշմավորման համար |
01 |
Ապրանքի միավորի գլոբալ նույնականացման համարը՝ GTIN (Global Trade Item Number) |
N2+N14 |
GTIN (Global Trade Item Number)՝ մեկ անվանմամբ (ապրանքատեսակով) ապրանքի տարատեսակի գլոբալ նույնականացման համարը՝ GS1 բաց ստանդարտների համակարգում։ 14-նիշ թվային նույնականացուցիչ |
AI (01) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ իրեն անմիջապես հաջորդող՝ 14 պայմանանշաններից կազմված թվային դաշտը պարունակում է ապրանքի միավորի գլոբալ նույնականացման համարը (GTIN), որն օգտագործվում է ապրանքի միավորի նույնականացման համար։ |
02 |
Տրանսպորտային փաթեթվածքի (տարայի) ներսում ապրանքային միավորների GTIN-ը (GTIN of Contained Trade Items) |
N2+N14 |
AI (02) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ իրեն անմիջապես հաջորդող՝ 14 պայմանանշաններից բաղկացած թվային դաշտը պարունակում է տրանսպորտային փաթեթվածքի (տարայի) ներսում գտնվող ապրանքային միավորների GTIN-ը՝ դրա համասեռ պարունակության դեպքում։ Պարզաբանում. այդ տարրային տողը կարող է օգտագործվել միայն այն լոգիստիկ միավորի համար, որն ինքնին առևտրային միավոր չէ, եթե դրանում պարունակվող միևնույն մակարդակի բոլոր ապրանքներն ունեն նույնանման GTIN։ Տրանսպորտային փաթեթվածքի (տարայի) ներսում ապրանքային միավորների GTIN-ը լոգիստիկ միավորում պարունակվող ամենաբարձր մակարդակի ապրանքային միավորների նույնականացման համարն է | |
21 |
Սերիական համարը (Serial Number) |
N2+X..13 |
սերիական համարը (Serial Number) |
AI (21) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ իրեն անմիջապես հաջորդող՝ մինչև 13 պայմանանշաններից բաղկացած թվային դաշտը պարունակում է ապրանքի սերիական համարը, որը պատրաստողի կողմից շնորհվում է ապրանքին՝ դրա ծառայության ամբողջ ժամկետի համար։ GTIN-ի հետ զուգակցմամբ՝ սերիական համարը յուրաքանչյուր ապրանքային միավորի եզակի նույնականացուցիչն է։ Պարզաբանում. կոշկեղենի նույնականացման նպատակներով օգտագործվում է ապրանքի անհատական սերիական համարը, որը բաղկացած է 13 պայմանանշանից (թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից և մեծատառերից, ինչպես նաև հատուկ պայմանանշաններից (! "% &'* + - ./_,:; = <>?)) |
91 |
Ստուգման բանալու նույնականացուցիչը |
N2+X..5 |
ստուգման բանալու նույնականացուցիչը (անհատական հերթական համարը) |
կիրառվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան. չի փոխանցվում ապրանքների անդրսահմանային տեղափոխման մասին տեղեկություններում |
92 |
Ստուգման ծածկագիրը |
N2+X..88 |
ասիմետրիկ գաղտնագրային ալգորիթմների օգտագործմամբ ստեղծվող ստուգման ծածկագրի արժեքը |
կիրառվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան. չի փոխանցվում ապրանքների անդրսահմանային տեղափոխման մասին տեղեկություններում |
(աղյուսակը խմբ. ԵՏՀԽ 02.12.21 թիվ 138, ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139)
Աղյուսակ 3
Հասցեի վերաբերյալ տեղեկությունների ցանկը
Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնները
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
Նույնականացման միջոցի տեսակը |
«Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնը |
«Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնները՝ ապրանքի կամ սպառողական փաթեթվածքի վրա զետեղված նույնականացման միջոցի մասով | ||
6401, |
301 |
1. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ստեղծվող օրինակների նվազագույն քանակը՝ 2 2. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի առաջին օրինակին ներկայացվող պահանջները՝ «Կիրառման նույնականացուցիչ (AI)» վավերապայմանի արժեքը՝ «01» «Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեքը» վավերապայմանի արժեքը՝ վավերապայմանը պետք է պարունակի ապրանքի նույնականացման համարը (GTIN) 3. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի երկրորդ օրինակին ներկայացվող պահանջները՝ «Կիրառման նույնականացուցիչ (AI)» վավերապայմանի արժեքը՝ «21» «Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեքը» վավերապայմանի արժեքը՝ վավերապայմանը պետք է պարունակի ապրանքի անհատական սերիական համարը (SN) |
«Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնները՝ տրանսպորտային փաթեթվածքի վրա զետեղված նույնականացման միջոցների մասով | ||
6401, |
101 |
1. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ստեղծվող օրինակների նվազագույն քանակը՝ 1 2. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի օրինակին ներկայացվող պահանջները. «Կիրառման նույնականացուցիչ (AI)» վավերապայմանի արժեքը՝ «00» կամ GS1 միջազգային ստանդարտներին համապատասխան վավերապայմանի այլ արժեք «Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեք» վավերապայմանի արժեքը՝ վավերապայմանը պետք է պարունակի տրանսպորտային փաթեթվածքի եզակի նույնականացուցիչը (տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման ծածկագիրը), կարող է պարունակել 18-ից 74 պայմանանշան ներառյալ և բաղկացած լինել թվանշաններից (0-9), լատինական այբուբենի տառերից (А - Z а - z) և հատուկ պայմանանշաններից (%&'"()* + ,-_. / :;< = >?!) |
(հավելվածը խմբ. ԵՏՀԽ 24,11,23 թիվ 139)
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 129 որոշմամբ |
Ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգում պարունակվող՝ դրոշմավորված ապրանքի վերաբերյալ այն տեղեկությունների նվազագույն կազմը, որոնց հասանելիությունը տրամադրվում է սպառողներին ու այլ շահագրգիռ անձանց, այդ թվում՝ ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների ու ինտեգրացիոն բաղադրիչի կազմում տեղեկատվական ծառայությունների միջոցով
(վերնագիրը խմբ. ԵՏՀԽ 24,11,23 թիվ 139)
1. Առևտրային միավորի գլոբալ համարը (Global Trade Item Number (GTIN))։
2. Ապրանքի միավորի անհատական սերիական համարը (SN)։
3. Ծածկագիրը՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին (10 նիշ):
(3-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 02.12.21 թիվ 138, ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139)
4.Ապրանքի անվանումը պիտակի վրա։
(4-րդ կետը խմբ. ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139)
5․ Ապրանքի մասին տեղեկությունները՝
ապրանքային նշանը (բրենդը)․
դողի մոդելը.
պրոֆիլի լայնությունը.
պրոֆիլի բարձրության անվանական հարաբերակցությունը՝ դրա լայնության նկատմամբ.
դողի հիմնամասի տիպը.
անվահեծի անվանական նստեցման տրամագիծը.
դողի վրա բեռնվածքի ցուցիչը.
արագության կատեգորիան.
սեզոնայնությունը (դողի տեսակները).
դողի տիպը՝ ըստ հերմետիկացման եղանակի:
(5-րդ կետը խմբ. ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139)
6. Տեղեկատվություն դրոշմավորվող ապրանքի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրած տնտեսավարող սուբյեկտի մասին (իրավաբանական անձի անվանումը, որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի (այսուհետ՝ անհատ ձեռնարկատեր) ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում)), նույնականացման ծածկագիրը (համարը) (Հայաստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), Բելառուսի Հանրապետության համար՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ), Ղազախստանի Հանրապետության համար՝ անհատական նույնականացման համարը (ԱՆՀ) կամ բիզնես-նույնականացման համարը (ԲՆՀ), Ղրղզստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՀՎՆՀՀ), Ռուսաստանի Դաշնության համար՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ), իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրի հասցեն)։
7. Տեղեկատվություն ապրանքն արտադրողի կամ ներմուծողի վերաբերյալ (իրավաբանական անձի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը) (լրացվում է անդամ պետությունների տարածքներում արտադրված ապրանքների համար)։
(7-րդ կետը լրաց. ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139)
8. Ապրանքի ծագման երկիրը:
(8-րդ կետը լրաց. ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139)
(հավելվածը փոփ., խմբ., լրաց. ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
24.11.2023, թիվ 139 | 09.12.2023, թիվ 129 | |
02.12.2021, թիվ 138 | 13.12.2021, թիվ 129 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|