Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 128
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (09.12.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
18.11.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
18.11.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.06.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 նոյեմբերի 2019 թվականի

թիվ 128

քաղ. Մոսկվա

 

ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՕԾԱՆԵԼԻՔԻ ԵՎ ՀԱՐԴԱՋՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 7-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները (այսուհետ՝ անդամ պետություններ) ինքնուրույն սահմանում են իրենց տարածքում օծանելիքի և հարդաջրի (այսուհետ՝ ապրանքներ)՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ներդրման ամսաթիվը և կարգը (այսուհետ՝ դրոշմավորում)՝ սույն որոշմանը համապատասխան, և ծանուցում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովին այդ ամսաթվի մասին ոչ ուշ, քան այն վրա հասնելուց 6 ամիս առաջ: Ընդ որում, չդրոշմավորված ապրանքների շրջանառության արգելքը չի կարող ներդրվել 2020 թվականի հոկտեմբերի 1-ից շուտ:

(1-ին կետը լրաց. ԵՏՀԽ 02.12.21 թիվ 138)  

2. Սահմանել, որ՝

դրոշմավորման ենթակա են սույն որոշմամբ հաստատված ցանկում (այսուհետ՝ ցանկ) ներառված ապրանքները.

ապրանքների դրոշմավորումն իրականացվում է սույն որոշմամբ սահմանված բնութագրերին համապատասխանող նույնականացման միջոցներով.

սույն որոշմամբ հաստատված ցանկում ներառված ապրանքների մնացորդների դրոշմավորումն իրականացվում է անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում.

անդամ պետություններն ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի գործունեությունն ապահովելու նպատակով որոշում են ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների ազգային օպերատորներին (ադմինիստրատորներին).

մինչև իրենց տարածքում ապրանքների դրոշմավորման ներդրման օրն այն անդամ պետությունների ազգային օպերատորները, որոնք չեն ներդրել ապրանքների դրոշմավորում, ապահովում են այդ անդամ պետությունում գրանցված` ապրանքների արտադրողներին և շրջանառության մասնակիցներին պայմանանշանների եզակի հաջորդականություններ տրամադրելը, որոնք օգտագործվում են նույնականացման միջոցների (այսուհետ՝ դրոշմավորման ծածկագրեր) ձևավորման համար, ստացվել են այն անդամ պետության ազգային օպերատորի կողմից, որն այդ ազգային օպերատորի հետ կնքված համաձայնագրի հիման վրա իր տարածքում ներդրել է ապրանքների դրոշմավորումը.

(պարբերությունն ուժը կորցրել է ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139) 

(պարբերությունն ուժը կորցրել է ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139) 

(պարբերությունն ուժը կորցրել է ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139) 

(պարբերությունն ուժը կորցրել է ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139) 

անդամ պետությունների փոխգործակցությունն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի մարտի 5-ի թիվ 19 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի բազային տեխնոլոգիական կազմակերպչական մոդելին համապատասխան.

մինչև գաղտնագրային պաշտպանության միասնական եղանակները 2021 թվականի հուլիսի 1-ից ներդնելն անդամ պետություններում օգտագործվում են նույնականացման միջոցների պաշտպանության թվային (այդ թվում՝ գաղտնագրային) և (կամ) պոլիգրաֆիական եղանակները, որոնք սահմանվել են այդ անդամ պետությունների ազգային օրենսդրությամբ: Պաշտպանության այդպիսի միջոցներն անդրսահմանային առևտրի շրջանակներում դրոշմավորված ապրանքներ տեղափոխելիս ճանաչվում են այն անդամ պետությունների կողմից, որոնք իրենց տարածքներում ներդրել են ապրանքների դրոշմավորումը.

այն անդամ պետությունները, որոնք իրենց տարածքում սահմանել են դրոշմավորում, ապահովում են նույնականացման միջոցների կրիպտոգրաֆիկ պաշտպանությունը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման դեպքում կրիպտոգրաֆիկ պաշտպանության միասնական մեխանիզմների մասին» թիվ 41 որոշման 1-ին կետին համապատասխան:

(2-րդ կետը խմբ. ԵՏՀԽ 02.12.21 թիվ 138, խմբ., փոփ. ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139)  

3. Հաստատել կցվող՝

նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը.

ապրանքների նույնականացման միջոցի բնութագրերը, ապրանքների նույնականացման միջոցում պարունակվող տեղեկատվության կազմին և կառուցվածքին ներկայացվող պահանջները, այդպիսի նույնականացման միջոցի գեներացման և զետեղման կարգը.

անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների միջև և անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև փոխանցվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների դրոշմավորված ապրանքների մասին տեղեկությունների ձևաչափին, կազմին և կառուցվածքին ներկայացվող պահանջները,ինչպես նաև այդ տեղեկությունների փոխանցման ժամկետներին ներկայացվող պահանջները

ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգում պարունակվող՝ դրոշմավորված ապրանքի մասին տեղեկությունների նվազագույն կազմը, որոնց նկատմամբ հասանելիությունը տրամադրվում է սպառողներին և այլ շահագրգիռ անձանց, այդ թվում՝ ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների և ինտեգրացիոն բաղադրիչի կազմում տեղեկատվական ծառայությունների միջոցով:

(3-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139)  

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Ժ. Ռազակով

Ա. Սիլուանով

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2019 թվականի նոյեմբերի 18-ի

թիվ 128 որոշմամբ 

 

ՑԱՆԿ

 

նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների

 

Ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին

Ապրանքի անվանումը

3303 00

Օծանելիք և հարդաջուր*

 

*Բացառությամբ օծանելիքային արտադրանքի նմուշների, որոնք նախատեսված են թեստավորման ու ապրոբացիայի համար և նախատեսված չեն անմիջապես սպառողին իրացման (վաճառքի) համար, ինչպես նաև մինչև 3 մլ ներառյալ ծավալով օծանելիքային արտադրանքի։

(ցանկը լրաց. ԵՏՀԽ 02.12.21 թիվ 138, փոփ. ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139)  

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2019 թվականի նոյեմբերի 18-ի

թիվ 128 որոշմամբ

 

ԲՆՈՒԹԱԳՐԵՐ

ապրանքների նույնականացման միջոցներ, ապրանքների նույնականացման միջոցում պարունակվող տեղեկատվության կազմին և կառուցվածքին ներկայացվող պահանջներ, այդպիսի նույնականացման միջոցի գեներացման և զետեղման կարգ
(վերնագիրը փոփ. ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139

1. Սույն փաստաթուղթը մշակվել է «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետին համապատասխան:

2. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 3303 00 դիրքում դասակարգվող օծանելիքի և հարդաջրի (այսուհետ՝ օծանելիքային արտադրանք) դրոշմավորման համար օգտագործվում է նույնականացման միջոց՝ պայմանանշանների եզակի հաջորդականություն, որը ներկայացված է Data Matrix ձևաչափով երկչափ ստվերագծային ծածկագրի տեսքով, որը պիտանի է մեքենայական ընթերցման համար և ձևավորվել է ԻՍՕ/ՄԷՀ 16022:2006 «Տեղեկատվական տեխնոլոգիաներ։ Ավտոմատ նույնականացման և տվյալների հավաքման տեխնոլոգիաներ։ Data Matrix ստվերագծային ծածկագրի պայմանանշանների ամբողջության մասնագիր» (ISO/IEC 16022:2006 «Information technology — Automatic identification and data capture techniques — Data Matrix bar code symbology specification») միջազգային ստանդարտի կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն)՝ դրան նույնական ազգային ստանդարտի պահանջներին համապատասխան։ Պայմանանշանների այդ եզակի հաջորդականությունը նույնականացման միջոցի վերածելիս պետք է կիրառվի ЕСС 200 պայմանանշանների ամբողջությունը՝ օգտագործելով FNC1 նշանը՝ որպես (AI) GS1 կիրառման նույնականացուցիչների տիպային ձևաչափին տվյալների համապատասխանության հատկանիշ։ Նույնականացման միջոցը ներառում է հետևյալ տվյալները՝

տվյալների առաջին խումբ (կիրառման նույնականացուցիչ (01))՝ առևտրային միավորի գլոբալ նույնականացման համարն է, որը կազմված է 14 թվային պայմանանշաններից.

տվյալների երկրորդ խումբը (կիրառման նույնականացուցիչը (21))՝ ապրանքի (ապրանքի փաթեթվածքի) անհատական սերիական համարը, որը կազմված է 13 պայմանանշանից (թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից և մեծատառերից, ինչպես նաև հատուկ պայմանանշաններից (!”%&’* + - ./_ , :; = < > ?))։ Որպես առաջին պայմանանշան՝ նշվում է այն անդամ պետության նույնականացուցիչը, որտեղ թողարկվել է տվյալ ծածկագիրը (1՝ Հայաստանի Հանրապետություն, 2՝ Բելառուսի Հանրապետություն, 3՝ Ղազախստանի Հանրապետություն, 4՝ Ղրղզստանի Հանրապետություն, 5՝ Ռուսաստանի Դաշնություն)։ Որպես եզրափակող պայմանանշան՝ տվյալ խմբի համար օգտագործվում է հատուկ բաժանիչ պայմանանշան, որը ASCII պայմանանշանների աղյուսակում ունի ծածկագիր 29-ը.

տվյալների երրորդ խումբ (կիրառման նույնականացուցիչ (91))՝ ունի մինչև 4-x պայմանանշանների երկարություն (թվանշաններ, լատինական այբուբենի փոքրատառեր և մեծատառեր): (նախադասությունը հանվել է ԵՏՀԽ 02.12.21 թիվ 138) Տվյալ խմբի համար որպես ավարտման պայմանանշան օգտագործվում է հատուկ պայմանանշան-բաժանիչը, որը ASCII պայմանանշանների աղյուսակում ունի 29 ծածկագիրը.

տվյալների չորրորդ խումբ (կիրառման նույնականացուցիչ (92))՝ կազմված է թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից և մեծատառերից, ինչպես նաև հատուկ պայմանանշաններից և պարունակում է մինչև 44 պայմանանշան: Օգտագործումը սահմանվում է անդամ պետությունների ազգային օրենսդրությամբ կամ ԵՏՀ խորհրդի որոշմամբ:

Տվյալների երրորդ ու չորրորդ խմբերն օգտագործվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման դեպքում կրիպտոգրաֆիկ պաշտպանության միասնական մեխանիզմների մասին» թիվ 41 որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերին համապատասխան։ 

(2-րդ կետը խմբ., փոփ., լրաց. ԵՏՀԽ 02.12.21 թիվ 138, փոփ. ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139)  

3. Օծանելիքային արտադրանքի նույնականացման միջոցները գեներացվում են անդամ պետությունների՝ օծանելիքային արտադրանքի նույնականացման միջոցների էմիտենտների կամ շրջանառության մասնակիցների կողմից:

4. Օծանելիքային արտադրանքը դրոշմավորվում է դրա սպառողական փաթեթվածքի և (կամ) պիտակի վրա նույնականացման միջոցի զետեղման եղանակով, որը թույլ չի տալիս առանձնացել նույնականացման միջոցը սպառողական փաթեթվածքից կամ պիտակից:

5. Տրանսպորտային փաթեթվածքի մեջ դրոշմավորված օծանելիքային արտադրանքը կոմպլեկտավորելիս այդ տրանսպորտային փաթեթվածքի վրա կարող է զետեղվել տրանսպորտային փաթեթվածքի եզակի նույնականացուցիչը՝ այդպիսի փաթեթվածքի մեջ տեղավորված նույնականացման միջոցների ագրեգացմամբ: Ընդ որում, ագրեգացում ասելով հասկացվում է տրանսպորտային փաթեթվածքի մեջ տեղադրված` դրոշմավորված օծանելիքային արտադրանքի նույնականացման միջոցների մասին տեղեկությունների կապակցումը ստեղծվող տրանսպորտային փաթեթվածքի ընդհանուր եզակի նույնականացուցչի հետ, որը զետեղվում է դրա վրա՝ դրոշմավորված օծանելիքային արտադրանքն առանց տրանսպորտային փաթեթվածքը բացելու անհրաժեշտության հետագայում նույնականացնելու նպատակով:

Տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման միջոցի ձևավորումը և տրանսպորտային փաթեթվածքի դրոշմավորումն իրականացվում են GS1 միջազգային ստանդարտներին համապատասխան: Տրանսպորտային փաթեթվածքի դրոշմավորման ժամանակ տրանսպորտային փաթեթվածքի վրա զետեղվող ոչ պարտադիր տեղեկատվական դաշտերի կազմը որոշվում է տրանսպորտային փաթեթվածքի մեջ ապրանքների համալրում իրականացնող՝ ապրանքների շրջանառության մասնակցի կողմից:

(5-րդ կետը խմբ. ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139)  

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի

2019 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 128 որոշմամբ

 (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 24-ի թիվ 139 որոշման խմբագրությամբ)

 

ՊԱՀԱՆՋՆԵՐ

դրոշմավորված ապրանքների վերաբերյալ այն տեղեկությունների ձևաչափին, կազմին ու կառուցվածքին, որոնք փոխանցվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների միջև և անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև, ինչպես նաև այդ տեղեկությունների փոխանցման ժամկետներին ներկայացվող
(վերնագիրը խմբ. ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139)

1. Ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների օպերատորների (ադմինիստրատորների) միջև տեղեկատվական փոխգործակցությունն իրականացնելիս Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի (այսուհետ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) 3303 00 դիրքում դասակարգվող դրոշմավորված ապրանքների և դրանց նույնականացման միջոցների մասին տեղեկությունները (այսուհետ՝ դրոշմավորված ապրանքների մասին տեղեկություններ) փոխանցվում են XML ձևաչափով՝ հետևյալ ստանդարտներին համապատասխան.

«Extensible Markup Language (XML) 1.0 (Fifth Edition)» (հրապարակված է «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում՝ http://www.w3.org/TR/REC-xml հասցեով).

«Namespaces in XML» (հրապարակված է «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում՝ http://www.w3.org/TR/REC-xml-names հասցեով).

«XML Schema Part 1: Structures» և «XML Schema Part 2: Datatypes» (հրապարակված են «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում՝ http://www.w3.org/TR/xmlschema-1/ և http://www.w3.оrg/TR/xmlschema-2/ հասցեներով)։

2 Դրոշմավորված ապրանքների մասին տեղեկությունների ձևաչափին, կազմին և կառուցվածքին ներկայացվող պահանջները բերված են՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի մարտի 5-ի թիվ 19 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի բազային տեխնոլոգիական կազմակերպչական մոդելի հավելվածի (այսուհետ համապատասխանաբար՝ բազային մոդել, բազային մոդելի հավելված) 1-4-րդ, 7-8-րդ, 11-12-րդ աղյուսակներում՝ բացառությամբ սույն պահանջների 1-4-րդ աղյուսակներում նշված՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 6401, 3303 00 դիրքում դասակարգվող ապրանքների դրոշմավորման ժամանակ օգտագործվող ապրանքի բնութագրերի մասին տեղեկությունների ցանկի, ապրանքի միավորի մասին տեղեկությունների ցանկի, կիրառման նույնականացուցիչների (AI) ցանկի և «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնների։

3. Դաշտերը (սյունակները) ձևավորվում են, ինչպես նաև տարրերի բազմաքանակությունը նշելու համար նշագրերը կիրառվում են բազային մոդելի հավելվածի 3-րդ և 4-րդ կետերին համապատասխան։

4. Ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների օպերատորների (ադմինիստրատորների) միջև տեղեկատվական փոխգործակցություն իրականացնելիս դրոշմավորված ապրանքների մասին տեղեկությունները փոխանցվում են իրական ժամանակի ռեժիմով՝ հաշվի առնելով բազային մոդելի դրույթները։

Աղյուսակ 1

 

Ապրանքի բնութագրերի մասին տեղեկությունների ցանկը

 

Համարը

Անվանումը

Նկարագրությունը

Ծանոթագրություն

Բազմ.

1

Ապրանքի ֆունկցիոնալ անվանումը (ապրանքի տեսակը)

ապրանքի միավորի ֆունկցիոնալ անվանումը

ապրանքի ընդհանուր նկարագրությունը (այն արտադրանքի տիպի անվանումը, որին դասվում է ապրանքը)։ Օրինակ՝ «հարդաջուր», «օծանելիքաջուր» և այլն։

1

2

Ապրանքի անվանումը պիտակի վրա

 

ձևավորվում է ազատ ձևով՝ պիտակի վրայի տեղեկատվությանը համապատասխան

1

3

Ապրանքային նշանը (բրենդը)

տեղեկություններ ապրանքային նշանի (բրենդի, առևտրային նշանի) մասին

նպատակային շուկայում կոնկրետ արտադրողի ապրանքների դիրքավորման ժամանակ օգտագործվող նշումը։ Բացակայության դեպքում նշվում է «բացակայում է»

1

4

Չափման միավոր

սպառողական փաթեթվածքում ապրանքի քանակի չափման միավորը

 

0..1

5

Ապրանքի քանակ

սպառողական փաթեթվածքում ապրանքի քանակը

նշվում է սպառողական փաթեթվածքում ապրանքի միավորի քանակը

0..1

6

Ապրանքի պատկերը

ապրանքի լուսանկարչական պատկերը

տարրը պարունակում է ապրանքի լուսանկարչական պատկերը

0..*

7

Ապրանքի հայտարարված ծավալը կամ զտաքաշը

օծանելիքային արտադրանքի հայտարարված ծավալը կամ զտաքաշը՝ լ-ով, մլ-ով կամ գ-ով

 

1

8

Փաթեթվածքի տիպը

օծանելիքային արտադրանքի փաթեթվածքի տիպը

 

1

9

Փաթեթվածքի նյութը

օծանելիքային արտադրանքի փաթեթվածքի նյութը

 

1

10

Լրացուցիչ տեղեկությունները

Լրացուցիչ տեղեկատվությունը

 

0..1

 

(աղյուսակը խմբ., լրաց. ԵՏՀԽ 02.12.21 թիվ 138, խմբ. ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139)  

 

Աղյուսակ 2

 

Ապրանքի միավորի մասին տեղեկությունների ցանկը

 

Համարը

Տարրի անվանումը

Տարրի նկարագրությունը

Ծանոթագրություն

Բազմ.

1

Ապրանքի միավորի գինը՝ ԱԱՀ-ով*

ապրանքի գնի մասին տեղեկությունները՝ ներառյալ ԱԱՀ-ն

տեղեկությունները նշվում են ներմուծողի անդամ պետության արժույթով։

0..1

2

ապրանքի միավորի ԱԱՀ-ն*

ապրանքի միավորի ԱԱՀ-ի գումարը

նշվում են ԱԱՀ-ի մասին տեղեկությունները ներմուծողի անդամ պետության արժույթով՝ ըստ ապրանքի յուրաքանչյուր միավորի։

0..1

3

Արտադրման ամսաթիվը

արտադրման ամսաթվի մասին տեղեկությունները

 

0..1

(աղյուսակը լրաց. ԵՏՀԽ 02.12.21 թիվ 138, խմբ. ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139)  

 

* Տեղեկություններն արտահանողը փոխանցում է կամավոր հիմունքներով՝ ներմուծողի հետ պայմանագրային հարաբերությունների շրջանակներում և այն անդամ պետության ազգային օպերատորի (ադմինիստրատորի) տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում, որտեղ գրանցված է արտահանողը։ Տեղեկությունների փոխանցման դեպքում պետք է լրացվեն 1-ին և 2-րդ համարների տակ նշված երկու տարրերը։

Աղյուսակ 3

 

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3303 00 դիրքում դասակարգվող ապրանքների դրոշմավորման ժամանակ օգտագործվող կիրառման նույնականացուցիչների (AI) ցանկը

AI ծածկագիրը

AI լրիվ անվանումը

Տարրային տողի ձևաչափը

Նկարագրությունը

Ծանոթագրություն

00

Տրանսպորտային փաթեթվածքի (տարայի) սերիական ծածկագիրը՝ SSCC (Serial Shipping Container Code)

N2+N18

տվյալների դաշտը պարունակում է SSCC-ի համարը

AI (00) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ իրեն անմիջականորեն հաջորդող՝ 18 պայմանանշաններից բաղկացած թվային դաշտը պարունակում է տրանսպորտային փաթեթվածքի (տարայի) սերիական ծածկագիրը (SSCC), որն օգտագործվում է լոգիստիկ միավորի դրոշմավորման համար

01

Ապրանքի միավորի գլոբալ նույնականացման համարը՝ GTIN (Global Trade Item Number)

N2+N14

GTIN (Global Trade Item Number)՝ մեկ անվանմամբ (ապրանքատեսակով) ապրանքի տարատեսակի գլոբալ նույնականացման համարը՝ GS1 բաց ստանդարտների համակարգում։ 14-նիշ թվային նույնականացուցիչ

AI (01) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ իրեն անմիջապես հաջորդող՝ 14 պայմանանշաններից բաղկացած թվային դաշտը պարունակում է ապրանքի միավորի գլոբալ նույնականացման համարը՝ GTIN, որն օգտագործվում է ապրանքի միավորի նույնականացման համար։

02

Տրանսպորտային փաթեթվածքի (տարայի) ներսում ապրանքային միավորների GTIN-ը (GTIN of Contained Trade Items)

N2+N14

 

AI (02) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ իրեն անմիջապես հաջորդող՝ 14 պայմանանշաններից բաղկացած թվային դաշտը պարունակում է տրանսպորտային փաթեթվածքի (տարայի) ներսում գտնվող ապրանքային միավորների GTIN-ը՝ դրա համասեռ պարունակության դեպքում։ Պարզաբանում՝ տարրային տողը կարող է օգտագործվել միայն այն լոգիստիկ միավորի համար, որն ինքնին առևտրային միավոր չէ, եթե դրանումպարունակվող միևնույն մակարդակի բոլոր ապրանքներն ունեն նույնանման GTIN։ Տրանսպորտային փաթեթվածքի (տարայի) ներսում ապրանքային միավորների GTIN-ը լոգիստիկ միավորում պարունակվող ամենաբարձր մակարդակի ապրանքային միավորների նույնականացման համարն է

21

Սերիական համարը (Serial Number)

N2+X..13

սերիական համարը (Serial Number)

AI (21) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ իրեն անմիջապես հաջորդող՝ մինչև 13 պայմանանշաններից բաղկացած թվային դաշտը պարունակում է ապրանքի սերիական համարը, որը պատրաստողի կողմից շնորհվում է ապրանքին՝ դրա ծառայության ամբողջ ժամկետի համար։ GTIN-ի հետ զուգակցմամբ՝ սերիական համարը յուրաքանչյուր ապրանքային միավորի եզակի նույնականացուցիչն է։ Պարզաբանում՝ օծանելիքային արտադրանքի նույնականացման նպատակներով օգտագործվում է ապրանքի անհատական սերիական համարը, որը բաղկացած է 13 պայմանանշանից (թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից և մեծատառերից, ինչպես նաև հատուկ պայմանանշաններից (! " % & 1 * + -./_,:; = <>?))

91

Ստուգման բանալու նույնականացուցիչը

N2+X..4

ստուգման բանալու նույնականացուցիչը (անհատական հերթական համարը)

կիրառվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան. չի փոխանցվում ապրանքների անդրսահմանային տեղափոխման մասին տեղեկություններում

92

Ստուգման ծածկագիրը

N2+X..44

ասիմետրիկ գաղտնագրային ալգորիթմների օգտագործմամբ ստեղծվող ստուգման ծածկագրի արժեքը

կիրառվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան. չի փոխանցվում ապրանքների անդրսահմանային տեղափոխման մասին տեղեկություններում

(աղյուսակը լրաց. ԵՏՀԽ 02.12.21 թիվ 138, խմբ. ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139)  

 

 

Աղյուսակ 4

 

 

Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնները

 

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Նույնականացման միջոցի տեսակը

«Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնը

«Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնները՝ ապրանքի կամ սպառողական փաթեթվածքի վրա զետեղված նույնականացման միջոցի մասով

3303 00

301

1. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ստեղծվող օրինակների նվազագույն քանակը՝ 2

2. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի առաջին օրինակին ներկայացվող պահանջները. «Կիրառման նույնականացուցիչ (AI)» վավերապայմանի արժեքը՝ «01»

«Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեքը» վավերապայմանի արժեքը՝ վավերապայմանը պետք է պարունակի ապրանքի նույնականացման համարը (GTIN)

3. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի երկրորդ օրինակին ներկայացվող պահանջները՝ «Կիրառման նույնականացուցիչ (AI)» վավերապայմանի արժեքը՝ «21»

«Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեքը» վավերապայմանի արժեքը՝ վավերապայմանը պետք է պարունակի ապրանքի անհատական սերիական համարը (SN)

«Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնները՝ տրանսպորտային փաթեթվածքի վրա զետեղված նույնականացման միջոցների մասով

3303 00

101

կամ

301

1. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ստեղծվող օրինակների նվազագույն քանակը՝ 1

2. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի օրինակին ներկայացվող պահանջները՝.

«Կիրառման նույնականացուցիչ (AI)» վավերապայմանի արժեքը՝ «00» կամ GS1 միջազգային ստանդարտներին համապատասխան վավերապայմանի այլ արժեք։ «Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեք» վավերապայմանի արժեքը՝ վավերապայմանը պետք է պարունակի տրանսպորտային փաթեթվածքի եզակի նույնականացուցիչը (տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման ծածկագիրը), կարող է պարունակել 18-ից 74 պայմանանշան ներառյալ և բաղկացած լինել թվանշաններից (0-9), լատինական այբուբենի տառերից (А - Z а - z) և հատուկ պայմանանշաններից (%&'"()* + ,-_ . / :;< = >?!)

(աղյուսակը խմբ. ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139)  

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2019 թվականի նոյեմբերի 18-ի

թիվ 128 որոշմամբ

Ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգում պարունակվող՝ դրոշմավորված ապրանքի վերաբերյալ այն տեղեկությունների նվազագույն կազմը, որոնց հասանելիությունը տրամադրվում է սպառողներին ու այլ շահագրգիռ անձանց, այդ թվում՝ ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների ու ինտեգրացիոն բաղադրիչի կազմում տեղեկատվական ծառայությունների միջոցով
(վերնագիրը խմբ. ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139)  

1. Ապրանքային միավորի գլոբալ համարը (Global Trade Item Number (GTIN)):

2. Ապրանքի միավորի անհատական սերիական համարը (SN):

3. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի ծածկագիրը ( 10 նիշ):

(3-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 02.12.21 թիվ 138)  

4. Ապրանքի ֆունկցիոնալ անվանումը (ապրանքի տեսակը)։

(4-րդ կետը խմբ. ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139)  

5. Ապրանքի անվանումը պիտակի վրա։

(5-րդ կետը խմբ. ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139) 

6. Ապրանքային նշանը (բրենդը)։

(6-րդ կետը խմբ. ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139) 

7. Ապրանքի ծագման երկիրը:

(7-րդ կետը խմբ. ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139) 

8. Օծանելիքային արտադրանքի հայտարարված ծավալը կամ զտաքաշը։

(8-րդ կետը խմբ. ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139) 

9. Օծանելիքային արտադրանքի փաթեթվածքի տիպը:

10. Օծանելիքային արտադրանքի փաթեթավորման նյութը:

11. Դրոշմավորվող ապրանքի մասին տեղեկատվություն ներկայացրած տնտեսավարման սուբյեկտի մասին տեղեկատվությունը (իրավաբանական անձի անվանումը, որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի ազգանունը, անունը հայրանունը (առկայության դեպքում) (այուհետ՝ անհատ ձեռնարկատեր), նույնականացման ծածկագիրը (համարը) (Հայաստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), Բելառուսի Հանրապետության համար՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ), Ղազախստանի Հանրապետության համար՝ անհատական նույնականացման համարը (ԱՆՀ) կամ բիզնես-նույնականացման համարը (ԲՆՀ), Ղրղզստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՀՎՆՀՀ), Ռուսաստանի Դաշնության համար՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ)), իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրի հասցեն):

12. Ապրանք արտադրողի մասին տեղեկատվությունը (իրավաբանական անձի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում) (լրացվում է անդամ պետությունների տարածքներում արտադրվող ապրանքների համար)։

(12-րդ կետը խմբ. ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139) 

13. Օծանելիքային արտադրանքի արտադրման ամսաթիվը (առկայության դեպքում):

(13-րդ կետը լրաց. ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139) 

14. Տեղեկություններ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին ապրանքի համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի վերաբերյալ (փաստաթղթի տեսակը, փաստաթղթի համարը և ամսաթիվը)։

(14-րդ կետը խմբ. ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139) 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.11.2023, թիվ 139 09.12.2023, թիվ 128
02.12.2021, թիվ 138 13.12.2021, թիվ 128
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան