Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 127
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (09.12.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
18.11.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
18.11.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.06.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 նոյեմբերի 2019 թվականի

թիվ 127

քաղ. Մոսկվա

 

ԹԵԹԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՈՒՄ ՆԵՐԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միությունում ապրանքները նույնականացման միջոցներով դրոշմավորելու մասին 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 7-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները (այսուհետ՝ անդամ պետություններ) ինքնուրույն որոշում են իրենց տարածքում սույն որոշմանը համապատասխան նույնականացման միջոցներով դրոշմավորում (այսուհետ՝ դրոշմավորում) ներդնելու ամսաթիվն ու կարգը և ծանուցում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովին այդ ամսաթվի մասին ոչ ուշ, քան այն վրա հասնելուց 6 ամիս առաջ։ Ընդ որում, չդրոշմավորված ապրանքների շրջանառության արգելքը չի կարող սահմանվել մինչ 2021 թվականի հունվարի 1-ը։

(1-ին կետը լրաց. ԵՏՀԽ 02.12.21 թիվ 138) 

2. Սահմանել, որ՝

դրոշմավորման ենթակա են սույն որոշմամբ հաստատված ցանկում (այսուհետ՝ ցանկ) ներառված ապրանքները.

ապրանքների դրոշմավորումն իրականացվում է սույն որոշմամբ սահմանված բնութագրերին համապատասխանող նույնականացման միջոցներով.

սույն որոշմամբ հաստատված ցանկում ներառված ապրանքների մնացորդների դրոշմավորումն իրականացվում է անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում.

անդամ պետություններն ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի գործունեությունն ապահովելու նպատակով որոշում են ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների ազգային օպերատորներին (ադմինիստրատորներին).անդամ պետությունների փոխգործակցությունն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի մարտի 5-ի թիվ 19 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի բազային տեխնոլոգիական կազմակերպչական մոդելին համապատասխան.

ապրանքների դրոշմավորում չներդրած անդամ պետությունների ազգային օպերատորները մինչ իրենց տարածքում ապրանքների դրոշմավորում ներդնելու ամսաթիվն ապահովում են այդ անդամ պետությունում գրանցված՝ ապրանքների արտադրողներին և շրջանառության մասնակիցներին խորհրդանիշների բացառիկ հաջորդականությունների տրամադրումը, որոնք օգտագործվում են այն անդամ պետության ազգային օպերատորից ստացված նույնականացման միջոցների (այսուհետ՝ դրոշմավորման ծածկագրերի) ձևավորման համար, որն այդ ազգային օպերատորի հետ կնքված համաձայնագրի հիման վրա իր տարածքում ներդրել է ապրանքների դրոշմավորումը.

այն անդամ պետության ազգային օպերատորը, որն իր տարածքում ներդրել է ապրանքների դրոշմավորում, ապահովում է դրոշմավորման ծածկագրերի տրամադրումը՝ անդամ պետությունների այլ ազգային օպերատորների հարցման համաձայն՝ 60 րոպեից ոչ ավելի ժամանակահատվածում.

(պարբերությունն ուժը կորցրել է ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139) (պարբերությունն ուժը կորցրել է ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139) (պարբերությունն ուժը կորցրել է ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139) (պարբերությունն ուժը կորցրել է ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139) (պարբերությունն ուժը կորցրել է ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139)

այն անդամ պետությունները, որոնք իրենց տարածքում սահմանել են դրոշմավորում, ապահովում են նույնականացման միջոցների կրիպտոգրաֆիկ պաշտպանությունը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման դեպքում կրիպտոգրաֆիկ պաշտպանության միասնական մեխանիզմների մասին» թիվ 41 որոշման 1-ին կետին համապատասխան։

(2-րդ կետը խմբ. ԵՏՀԽ 02.12.21 թիվ 138, խմբ., փոփ. ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139 ) 

3. Հաստատել կից ներկայացվող՝

նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը.

ապրանքների նույնականացման միջոցի բնութագրերը, ապրանքների նույնականացման միջոցներում պարունակվող տեղեկատվության կազմին և կառուցվածքին ներկայացվող պահանջները, այդպիսի նույնականացման միջոցի գեներացման և զետեղման կարգը.

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների միջև եւ անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև փոխանցվող՝ դրոշմավորված ապրանքների մասին տեղեկությունների ձևաչափին, կազմին և կառուցվածքին ներկայացվող պահանջները, ինչպես նաև այդ տեղեկությունների փոխանցման ժամկետներին ներկայացվող պահանջները.

ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգում պարունակվող՝ դրոշմավորված ապրանքի մասին այն տեղեկությունների նվազագույն կազմը, որոնց մուտքը տրամադրվում է սպառողներին և այլ շահագրգիռ անձանց, այդ թվում՝ ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների և ինտեգրված բաղադրիչի կազմում տեղեկատվական ծառայությունների միջոցով։

(3-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139 ) 

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Ժ. Ռազակով

Ա. Սիլուանով

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2019 թվականի նոյեմբերի 18-ի

թիվ 127 որոշմամբ

 

ՑԱՆԿ

 

նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների

 

Ծածկագիր՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին

Ապրանքի անվանումը

4203 10 000

Հագուստի առարկաներ՝ բնական կաշվից կամ համակցված կաշվից

6106

Կանացի բլուզներ, բլուզներ և բլուզոններ տրիկոտաժե՝ մեքենայի կամ ձեռքի գործվածքի՝ կանանց կամ աղջիկների համար

6201

Վերարկուներ, կիսավերարկուներ, թիկնոցներ, անջրանցիկ վերարկուներ, բաճկոններ (այդ թվում՝ դահուկային), հողմապահպան, փոթորկապահպան բաճկոններ և տղամարդկանց կամ տղաների համար նախատեսված նմանատիպ արտադրատեսակներ՝ բացի 6203 ապրանքային դիրքում ընդգրկված արտադրատեսակներից.

6202

Վերարկուներ, կիսավերարկուներ, թիկնոցներ, անջրանցիկ վերարկուներ, բաճկոններ (այդ թվում՝ դահուկային), հողմապահպան, փոթորկապահպան բաճկոններ և կանանց կամ աղջիկների համար նախատեսված նմանատիպ արտադրատեսակներ՝ բացի 6204 ապրանքային դիրքում ընդգրկված արտադրատեսակներից.

6302

Սպիտակեղեն` անկողնու, ճաշասենյակի, զուգարանի և խոհանոցի

(ցանկը փոփ. ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139 ) 

 

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2019 թվականի նոյեմբերի 18-ի

թիվ 127 որոշմամբ

 

ԲՆՈՒԹԱԳՐԵՐ

 

ապրանքների նույնականացման միջոցի, ապրանքների նույնականացման միջոցներում պարունակվող տեղեկատվության կազմին և կառուցվածքին ներկայացվող պահանջներ, նույնականացման այդպիսի միջոցի գեներացման և զետեղման կարգ

 

1. Սույն փաստաթուղթը մշակված է Եվրասիական տնտեսական միությունում ապրանքները նույնականացման միջոցներով դրոշմավորելու մասին 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետին համապատասխան։

2. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 4203 10 000, 6106, 6201, 6202, 6302 դիրքերում դասակարգվող թեթև արդյունաբերության ապրանքների դրոշմավորման համար օգտագործվում է նույնականացման միջոց՝ պայմանանշանների եզակի հաջորդականություն, որը ներկայացված է Data Matrix ձևաչափով երկչափ ստվերագծային ծածկագրի տեսքով, որը պիտանի է մեքենայական ընթերցման համար և ձևավորվել է ԻՍՕ/ՄԷՀ 16022:2006 «Տեղեկատվական տեխնոլոգիաներ։ Ավտոմատ նույնականացման և տվյալների հավաքման տեխնոլոգիաներ։ Data Matrix ստվերագծային ծածկագրի պայմանանշանների ամբողջության մասնագիր» (ISO/IEC 16022:2006 «Information technology — Automatic identification and data capture techniques — Data Matrix bar code symbology specification») միջազգային ստանդարտի կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն)՝ դրան նույնական ազգային ստանդարտի պահանջներին համապատասխան։ Պայմանանշանների այդ եզակի հաջորդականությունը նույնականացման միջոցի վերածելիս պետք է կիրառվի ЕСС 200 պայմանանշանների ամբողջությունը՝ օգտագործելով FNC1 նշանը՝ որպես (AI) GS1 կիրառման նույնականացուցիչների տիպային ձևաչափին տվյալների համապատասխանության հատկանիշ։ Նույնականացման միջոցը ներառում է հետևյալ տվյալները՝

տվյալների երկրորդ խումբը (կիրառման նույնականացուցիչը (21))՝ ապրանքի (ապրանքի փաթեթվածքի) անհատական սերիական համարը, որը կազմված է 13 պայմանանշանից (թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից և մեծատառերից, ինչպես նաև հատուկ պայմանանշաններից (!”%&’* + -./_,:; = <> ?))։ Որպես առաջին պայմանանշան՝ նշվում է այն անդամ պետության նույնականացուցիչը, որտեղ թողարկվել է տվյալ ծածկագիրը (1՝ Հայաստանի Հանրապետություն, 2՝ Բելառուսի Հանրապետություն, 3՝ Ղազախստանի Հանրապետություն, 4՝ Ղրղզստանի Հանրապետություն, 5՝ Ռուսաստանի Դաշնություն)։ Որպես եզրափակող պայմանանշան՝ տվյալ խմբի համար օգտագործվում է հատուկ բաժանիչ պայմանանշան, որը ASCII պայմանանշանների աղյուսակում ունի ծածկագիր 29-ը.

տվյալների երկրորդ խումբ (կիրառման նույնականացուցիչ (21))՝ փաթեթավորման անհատական սերիական համար, որը բաղկացած է թվանշանային կամ տառաթվանշանային (լատինական այբուբենի տառերի) հաջորդականության 13 խորհրդանիշներից։ Որպես եզրափակիչ խորհրդանիշ տվյալ խմբի համար օգտագործվում է խորհրդանիշների ASCII աղյուսակում ծածկագիր 29 ունեցող հատուկ խորհրդանիշ-բաժանիչը.

տվյալների երրորդ խումբ (կիրառման նույնականացուցիչ (91))՝ ունի մինչև 4 խորհրդանիշ (թվանշաններ, լատինական այբուբենի փոքրատառեր և մեծատառեր) ներառող երկարություն։ (նախադասությունը հանվել է ԵՏՀԽ 02.12.21 թիվ 138) Որպես եզրափակիչ խորհրդանիշ տվյալ խմբի համար օգտագործվում է խորհրդանիշների ASCII աղյուսակում ծածկագիր 29 ունեցող հատուկ խորհրդանիշ-բաժանիչը.

տվյալների չորրորդ խումբ (կիրառման նույնականացուցիչ (92))՝ բաղկացած է թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից և մեծատառերից, ինչպես նաև հատուկ պայմանանշաններից և պարունակում է մինչև 44 խորհրդանիշ։ (նախադասությունը հանվել է ԵՏՀԽ 02.12.21 թիվ 138)

Տվյալների երրորդ ու չորրորդ խմբերն օգտագործվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման դեպքում կրիպտոգրաֆիկ պաշտպանության միասնական մեխանիզմների մասին» թիվ 41 որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերին համապատասխան։ 

(2-րդ կետը խմբ., փոփ., լրաց. ԵՏՀԽ 02.12.21 թիվ 138) 

3. Թեթև արդյունաբերության ապրանքների նույնականացման միջոցի համար չափսը որոշվում է ապրանքների շրջանառության մասնակիցների կողմից ինքնուրույն, զետեղման ժամանակ հիմնական պահանջը՝ նույնականացման միջոցը, պետք է պիտանի լինի մեքենայական հաշվարկման համար։

4. Թեթև արդյունաբերության ապրանքների նույնականացման միջոցները գեներացվում են անդամ պետությունների թեթև արդյունաբերության ապրանքների նույնականացման միջոցների էմիտենտների կամ շրջանառության մասնակիցների կողմից։

5. Թեթև արդյունաբերության ապրանքները դրոշմավորվում են դրանց վրա, սպառողական փաթեթվածքի, պիտակի կամ ապրանքանիշի վրա՝ տպագրության կամ պիտակավորման եղանակով նույնականացման միջոցներ զետեղելու միջոցով։

6. Թեթև արդյունաբերության դրոշմավորված ապրանքները տրանսպորտային փաթեթվածքում կոմպլեկտավորելու ժամանակ այդպիսի տրանսպորտային փաթեթվածքի վրա կարող է զետեղվել տրանսպորտային փաթեթվածքի եզակի նույնականացուցիչ՝ այդպիսի փաթեթվածքում տեղադրված նույնականացման միջոցների ագրեգացմամբ։ Ընդ որում, ագրեգացման տակ հասկացվում է տրասնպորտային փաթեթվածքում տեղադրված թեթև արդյունաբերության դրոշմավորված ապրանքների նույնականացման միջոցների՝ ստեղծվող տրանսպորտային փաթեթվածքի ընդհանուր բացառիկ այնպիսի նույնականացուցչի հետ միավորումը, որը զետեղվում է դրա վրա թեթև արդյունաբերության դրոշմավորված ապրանքների հետագա նույնականացման նպատակով՝ առանց տրանսպորտային փաթեթվածքը բացելու անհրաժեշտության։

Տրանսպորտային փաթեթվածքի վրա զետեղվում է ԳՕՍՏ ԻՍՕ/ՄԷՀ 15417-2013-ին համապատասխան Code 128 ձևաչափով գծային ստվերագծային ծածկագրի տեսքով նույնականացման միջոց, որը պարունակում է տրանսպորտային փաթեթվածքի եզակի նույնականացուցիչ, որը Serial Shipping Container Code-ի տեսքով տրանսպորտային փաթեթվածքի եզակի նույնականացուցիչ է։

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի

2019 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 127 որոշմամբ

 (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 24-ի թիվ 139 որոշման խմբագրությամբ)

 

ՊԱՀԱՆՋՆԵՐ

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների միջև ու անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև փոխանցվող՝ դրոշմավորված ապրանքների մասին տեղեկությունների ձևաչափին, կազմին ու կառուցվածքին, ինչպես նաև այդպիսի տեղեկությունների փոխանցման ժամկետներին ներկայացվող

(վերնագիրը խմբ. ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139 ) 

1. Ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների օպերատորների (ադմինիստրատորների) միջև տեղեկատվական փոխգործակցությունն իրականացնելիս Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի (այսուհետ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) 4203 10 000, 6106, 6201, 6202 և 6302 դիրքերում դասակարգվող դրոշմավորված ապրանքների և դրանց նույնականացման միջոցների մասին տեղեկությունները (այսուհետ՝ դրոշմավորված ապրանքների մասին տեղեկություններ) փոխանցվում են XML ձևաչափով՝ հետևյալ ստանդարտներին համապատասխան.

«Extensible Markup Language (XML) 1.0 (Fifth Edition)» (հրապարակված է «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում՝ http://www.w3.org/TR/REC-xml հասցեով).

«Namespaces in XML» (հրապարակված է «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում՝ http://www.w3.org/TR/REC-xml-names հասցեով).

«XML Schema Part 1: Structures» և «XML Schema Part 2: Datatypes» (հրապարակված են «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում՝ http://www.w3.org/TR/xmlschema-1/ և http://www.w3.оrg/TR/xmlschema-2/ հասցեներով)։

2. Դրոշմավորված ապրանքների մասին տեղեկությունների ձևաչափին, կազմին և կառուցվածքին ներկայացվող պահանջները բերված են՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի մարտի 5-ի թիվ 19 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի բազային տեխնոլոգիական կազմակերպչական մոդելի հավելվածի (այսուհետ համապատասխանաբար՝ բազային մոդել, բազային մոդելի հավելված) 1-4-րդ, 6-8-րդ, 11-12-րդ աղյուսակներում՝բացառությամբ սույն պահանջների 1-3-րդ աղյուսակներում նշված՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4203 10 000, 6106, 6201, 6202 և 6302 դիրքերում դասակարգվող ապրանքների դրոշմավորման ժամանակ օգտագործվող ապրանքի բնութագրերի մասին տեղեկությունների ցանկի, կիրառման նույնականացուցիչների (AI) ցանկի և «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնների։

3. Դաշտերը (սյունակները) ձևավորվում են, ինչպես նաև տարրերի բազմաքանակությունը նշելու համար նշագրերը կիրառվում են բազային մոդելի հավելվածի 3-րդ և 4-րդ կետերին համապատասխան։

4. Ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների օպերատորների (ադմինիստրատորների) միջև տեղեկատվական փոխգործակցություն իրականացնելիս դրոշմավորված ապրանքների մասին տեղեկությունները փոխանցվում են իրական ժամանակի ռեժիմով՝ հաշվի առնելով բազային մոդելի դրույթները։

 

Աղյուսակ 1

 

Ապրանքի բնութագրերի մասին տեղեկությունների ցանկը

 

Համարը

Անվանումը

Նկարագրությունը

Ծանոթագրություն

Բազմ.

1

Ապրանքի ֆունկցիոնալ անվանումը (ապրանքի տեսակը)

Ապրանքի միավորի ֆունկցիոնալ անվանումը

ապրանքի ընդհանուր նկարագրությունը (այն արտադրանքի տիպի անվանումը, որին դասվում է ապրանքը)։ Օրինակ՝ «բլուզ», «վերնաշապիկ»

1

2

Ապրանքի անվանումը պիտակի վրա

 

ձևավորվում է ազատ ձևով՝ պիտակի վրայի տեղեկատվությանը համապատասխան

1

3

Ապրանքի տարատեսակությունը

ապրանքի ընդհանուր նկարագրությունը (նյութի անվանումը, որից պատրաստվել է ապրանքը, և ապրանքի այլ տարբերակիչ հատկանիշներ (մոդելը, գույնը, չափսը, նյութը, հումքի կազմը և այլն)

նշվում են տեքստային տողում միավորված՝ ապրանքի բնութագրերը։

Տարատեսակությունը մատնանշում է ապրանքի տարբերակիչ առանձնահատկությունները՝ նույն ֆունկցիոնալ անվանումն ունեցող ուրիշ ապրանքների համեմատ։ Ներառում է առանձնահատկությունների նկարագրությունը (նշանակությունը, տեսակը, մոդելը և այլն), ապրանքի միավորի տարայի, փաթեթվածքի տեսակի նկարագրությունը

0..1

4

Ապրանքի միավորված անվանումը

   

0..1

5

Ապրանքային նշանը (բրենդը)

տեղեկություններ ապրանքային նշանի (բրենդի, առևտրային նշանի) մասին

նպատակային շուկայում կոնկրետ արտադրողի ապրանքների դիրքավորման ժամանակ օգտագործվող նշումը։ Բացակայության դեպքում նշվում է «բացակայում է»

1

6

Ենթաբրենդը

ենթաբրենդը

ենթաբրենդն արտադրողի (դիստրիբյուտորի և այլնի) կողմից հատուկ առանձնացված բրենդի տարատեսակ է։ Օրինակ՝ բրենդ՝ «Մարկո», ենթաբրենդ՝ «Պրեմիում»

0..1

7

Չափման միավորը

ապրանքի քանակի չափման միավորը

տարրը նախատեսված է ապրանքի չափման միավորի ծածկագրի (ծածկագրային նշագրի) վերաբերյալ տեղեկությունները նշելու համար

0..1

8

Ապրանքի պատկերը

ապրանքի լուսանկարչական պատկերը

տարրը պարունակում է ապրանքի լուսանկարչական պատկերը

0..*

9

Մոդելը

արտադրողի մոդելը

 

1

10

Գույնը

գույնը

 

1

11

Չափսը

չափսը

 

1

12

Տարիքային կատեգորիան

նշվում է սպառողի տարիքային կատեգորիան

տարրը պարտադիր է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 6302 ապրանքային դիրքում դասակարգվող ապրանքների համար, նշվում է հետևյալ արժեքներից մեկը՝

1. «մեծահասակ».

2. «մանկական».

3. «ցանկացած տարիք».

4. «առանց տարիքի նշման»

0..1

13

Թիրախային սեռը

ըստ սեռային պատկանելության (կանանց, տղամարդկանց, ունիսեքս)

տարրը պարտադիր է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4203 10 000, 6106, 6201 և 6202 դիրքերում դասակարգվող ապրանքների համար

0..1

14

Նյութի տեսակը

նշվում է պատրաստման համար օգտագործվող նյութի տեսակը

տարրը պարտադիր է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 6302 ապրանքային դիրքում դասակարգվող անկողնու, սեղանի, խոհանոցի սպիտակեղենի համար

0..1

15

Նյութի հումքային կազմը

պարունակում է ապրանքի կազմի մեջ մտնող՝ տոկոսով նշված բաղադրամասերի, տարրերի նկարագրությունը

նշվում են տեքստային տողում միավորված՝ ապրանքի բնութագրերը

1

16

Լրացուցիչ տեղեկությունները

Լրացուցիչ տեղեկատվությունը

 

0..1

 

Աղյուսակ 2

 

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4203 10 000, 6106, 6201, 6202 և 6302 դիրքերում դասակարգվող ապրանքների դրոշմավորման ժամանակ օգտագործվող կիրառման նույնականացուցիչների (AI) ցանկը

 

AI-ի ծածկագիրը

AI-ի լրիվ անվանումը

Տարրային տողի ձևաչափը

Նկարագրությունը

Ծանոթագրություն

00

Տրանսպորտային փաթեթվածքի (տարայի) սերիական ծածկագիրը՝ SSCC (Serial Shipping Container Code)

N2+N18

տվյալների դաշտը պարունակում է SSCC-ի համարը

AI (00) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ իրեն անմիջականորեն հաջորդող՝ 18 պայմանանշաններից բաղկացած թվային դաշտը պարունակում է տրանսպորտային փաթեթվածքի (տարայի) սերիական ծածկագիրը (SSCC), որն օգտագործվում է լոգիստիկ միավորի դրոշմավորման համար

01

Ապրանքի միավորի գլոբալ նույնականացման համարը՝ GTIN (Global Trade Item Number)

N2+N14

GTIN՝ Global Trade Item Number՝ մեկ անվանմամբ (ապրանքատեսակով) ապրանքի տարատեսակի գլոբալ նույնականացման համարը՝ GS1 բաց ստանդարտների համակարգում։ 14-նիշ թվային նույնականացուցիչ

AI (01) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ իրեն անմիջապես հաջորդող՝ 14 պայմանանշաններից կազմված թվային դաշտը պարունակում է ապրանքի միավորի գլոբալ նույնականացման համարը (GTIN), որն օգտագործվում է ապրանքի միավորի նույնականացման համար

02

Տրանսպորտային փաթեթվածքի (տարայի) ներսում ապրանքային միավորների GTIN-ը (GTIN of Contained Trade Items)

N2+N14

 

AI (02) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ իրեն անմիջապես հաջորդող 14 պայմանանշաններից բաղկացած թվային դաշտը պարունակում է տրանսպորտային փաթեթվածքի (տարայի) ներսում գտնվող ապրանքային միավորների GTIN-ը՝ դրա համասեռ պարունակության դեպքում։ Պարզաբանում՝ տարրային տողը կարող է օգտագործվել միայն այն լոգիստիկ միավորի համար, որն ինքնին առևտրային միավոր չէ, եթե դրանում պարունակվող միևնույն մակարդակի բոլոր ապրանքներն ունեն նույնանման GTIN։ Տրանսպորտային փաթեթվածքի (տարայի) ներսում ապրանքային միավորների GTIN-ը լոգիստիկ միավորում պարունակվող ամենաբարձր մակարդակի ապրանքային միավորների նույնականացման համարն է

21

Սերիական համարը (Serial Number)

N2+X..13

սերիական համարը (Serial Number)

AI (21) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ իրեն անմիջապես հաջորդող՝ մինչև 13 պայմանանշաններից բաղկացած թվային դաշտը պարունակում է ապրանքի սերիական համարը, որը պատրաստողի կողմից շնորհվում է ապրանքին՝ դրա ծառայության ամբողջ ժամկետի համար։ GTIN-ի հետ զուգորդմամբ՝ սերիական համարը յուրաքանչյուր ապրանքային միավորի եզակի նույնականացուցիչն է։ Պարզաբանում՝ թեթև արդյունաբերության ապրանքների նույնականացման նպատակներով օգտագործվում է ապրանքի անհատական սերիական համարը, որը բաղկացած է 13 պայմանանշանից (թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից և մեծատառերից, ինչպես նաև հատուկ պայմանանշաններից (! "%&'* + -./_ , : ; = <>?))

91

Ստուգման բանալու նույնականացուցիչը

N2+X..4

ստուգման բանալու նույնականացուցիչը (անհատական հերթական համարը)

կիրառվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան. չի փոխանցվում ապրանքների անդրսահմանային տեղափոխման մասին տեղեկություններում

92

Ստուգման ծածկագիրը

N2+X..44

ասիմետրիկ գաղտնագրային ալգորիթմների օգտագործմամբ ստեղծվող ստուգման ծածկագրի արժեքը

կիրառվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, չի փոխանցվում ապրանքների անդրսահմանային տեղափոխման մասին տեղեկություններում

 

Աղյուսակ 3

 

«Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնները

 

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Նույնականացման միջոցի տեսակը

«Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնը

«Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնները՝ ապրանքի կամ սպառողական փաթեթվածքի վրա զետեղված նույնականացման միջոցի մասով

4203 10 000,
6106,
6201,
6202,
6302

301

1. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ստեղծվող օրինակների նվազագույն քանակը՝ 2

2. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի առաջին օրինակին ներկայացվող պահանջները՝ «Կիրառման նույնականացուցիչ (AI)» վավերապայմանի արժեքը՝ «01»

«Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեքը» վավերապայմանի արժեքը՝ վավերապայմանը պետք է պարունակի ապրանքի նույնականացման համարը (GTIN)։

3. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի երկրորդ օրինակին ներկայացվող պահանջները՝ «Կիրառման նույնականացուցիչ (AI)» վավերապայմանի արժեքը՝ «21»

«Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեքը» վավերապայմանի արժեքը՝ վավերապայմանը պետք է պարունակի ապրանքի անհատական սերիական համարը (SN)

«Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնները՝ տրանսպորտային փաթեթվածքի վրա զետեղված նույնականացման միջոցների մասով

4203 10 000,
6106,
6201,
6202,
6302

101
կամ
301

1. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ստեղծվող օրինակների նվազագույն քանակը՝ 1

2. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի օրինակին ներկայացվող պահանջները.

«Կիրառման նույնականացուցիչ (AI)» վավերապայմանի արժեքը՝ «00» կամ GS1 միջազգային ստանդարտներին համապատասխան վավերապայմանի այլ արժեք «Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեք» վավերապայմանի արժեքը՝ վավերապայմանը պետք է պարունակի տրանսպորտային փաթեթվածքի եզակի նույնականացուցիչը (տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման ծածկագիրը), կարող է պարունակել 18-ից 74 պայմանանշան ներառյալ և բաղկացած լինել թվանշաններից (0-9), լատինական այբուբենի տառերից (А - Z а - z) և հատուկ պայմանանշաններից (%&'"()* + ,- _./:;< = >?!)

Աղյուսակ 2

 

Անդրսահմանային առևտրի շրջանակներում ձեռք բերված ապրանքների վրա զետեղված նույնականացման միջոցների մասին տեղեկությունների կազմը և կառուցվածքը

 

Տարրի անվանումը

Տարրի նկարագրությունը

Ծանոթագրություն

Բազմ.

1. Տեղեկությունների ձևավորման ամսաթիվը և ժամը

տեղեկությունների ձևավորման ամսաթիվը և ժամը

 

1

2. Տեղեկություններ ներկայացնող երկիրը

տեղեկություններ ներկայացնող երկրի երկնիշ տառային ծածկագիրը

նշվում է ԻՍՕ-3166-ին համապատասխան

1

3. Ապրանքի ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան

ապրանքի ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան

նշվում է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը՝ 10 նիշի մակարդակով

1

4 Տեղեկություններ՝ ապրանքներ վաճառողի (արտահանողի) և նույնականացման միջոցների մասին

տեղեկություններ՝ ապրանքներ վաճառողի (արտահանողի) և անդրսահմանային առևտրի շրջանակներում ձեռք բերված ապրանքների վրա զետեղված նույնականացման միջոցների մասին

 

1..*

4.1 Տեղեկություններ՝ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ մասին

տեղեկություններ՝ ապրանքներ վաճառողի (արտահանողի) մասին

 

0..1

4.1.1 Հարկ վճարողի համարը

հարկ վճարողի համարը

նույնականացման ծածկագիրը (համարը)՝ Հայաստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՎ), Բելառուսի Հանրապետության համար՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ), Ղազախստանի Հանրապետության համար՝ անհատական նույնականացման համարը (ԱՆՀ) կամ բիզնես նույնականացման համարը (ԲՆՀ), Ղրղզստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՆՀՀ), Ռուսաստանի Դաշնության համար՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ)

1

4.1.2 Հարկ վճարողի ՀՊԾ-ն

հարկ վճարողի ՀՊԾ-ն

օգտագործվում է Ռուսաստանի Դաշնությունում

0..1

4.1.3. GLN

ապրանք վաճառողի GLN ծածկագիրը

 

0..1

4.1.4. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) լրիվ անվանումը

ապրանք արտադրողի իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) լրիվ անվանումը

 

0..1

4.1.5. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեն

իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեի մասին տեղեկությունների ցանկը

նշվում է 3-րդ աղյուսակին համապատասխան

0..1

4.1.6. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) կոնտակտային վավերապայմանները

նշվում են տեղեկություններ՝ իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հեռախոսահամարի մասին

նշվում է 4-րդ աղյուսակին համապատասխան

0..*

4.2. Տեղեկություններ՝ ապրանքի նույնականացման միջոցների մասին

ապրանքի, անհատական կամ սպառողական փաթեթվածքի վրա զետեղված նույնականացման միջոցների ցանկը

 

0..*

4.2.1 Նույնականացման միջոցը

ապրանքի նույնականացման միջոցի տեղեկությունների կազմում ներառված կառուցվածքավորված տեսքով տեղեկությունները

տեղեկությունները նշվում են 6-րդ աղյուսակին համապատասխան

1

4.2.2 Տեղեկություններ՝ ապրանքի կարգավիճակի մասին

բարդ տարր, պարունակում է տեղեկություններ՝ դրոշմավորված ապրանքի կարգավիճակի ծածկագրային նշանի, ապրանքների դրոշմավորման համակարգի ազգային բաղադրիչում այդպիսի կարգավիճակի սահմանման ամսաթվի և ժամի մասին

տեղեկությունները նշվում են 10-րդ աղյուսակին համապատասխան

1

4.3. Տեղեկություններ՝ խմբային կամ տրանսպորտային փաթեթվածքի մասին

խմբային կամ տրանսպորտային փաթեթվածքի վրա զետեղված նույնականացման միջոցների ցանկը

 

0..*

4.3.1 Նույնականացման միջոցը

ապրանքի նույնականացման միջոցի տեղեկությունների կազմում ներառված կառուցվածքավորված տեսքով տեղեկությունները

տեղեկությունները նշվում են 6-րդ աղյուսակին համապատասխան

1

4.3.2 Տեղեկություններ՝ ապրանքի կարգավիճակի մասին

   

0..1

5. Տեղեկություններ՝ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ մասին

Տեղեկություններ՝ ապրանքի գնորդի մասին

 

0..1

5.1 Հարկ վճարողի համարը

հարկ վճարողի համարը

նույնականացման ծածկագիրը (համարը)՝ Հայաստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՎ), Բելառուսի Հանրապետության համար՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ), Ղազախստանի Հանրապետության համար անհատական նույնականացման համարը (ԱՆՀ) կամ բիզնես նույնականացման համարը (ԲՆՀ), Ղրղզստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՆՀՀ), Ռուսաստանի Դաշնության համար՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ)

1

5.2 Հարկ վճարողի ՀՊԾ-ն

հարկ վճարողի ՀՊԾ-ն

օգտագործվում է Ռուսաստանի Դաշնությունում

0..1

53. GLN

ապրանք վաճառողի GLN ծածկագիրը

 

0..1

5.4. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) լրիվ անվանումը

իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) լրիվ անվանումը

 

0..1

5.5. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեն

իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեի մասին տեղեկությունների ցանկը

նշվում է 3-րդ աղյուսակին համապատասխան

0..1

5.6. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) կոնտակտային վավերապայմանները

նշվում են տեղեկություններ՝ իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հեռախոսահամարի մասին

նշվում է 4-րդ աղյուսակին համապատասխան

0..*

(աղյուսակը խմբ. ԵՏՀԽ 02.12.21 թիվ 138)  

 

Աղյուսակ 3

 

Հասցեի մասին տեղեկությունների ցանկ

 

Համարը

Անվանումը

Նկարագրությունը

Բազմ.

1

Հասցեի տեսակի ծածկագիրը

հասցեի տեսակի ծածկագրային նշանը (գտնվելու վայրի հասցեն նամակագրության համար և այլն) (նշվում է ցանկին համապատասխան. «1»՝ գրանցման հասցեն, «2»՝ փաստացի հասցեն, «3»՝ փոստային հասցեն)

0..1

2

Երկրի ծածկագիրը

երկրի ծածկագրային նշանը (նվում է ԻՍՕ-3166-ին համապատասխան)

0..1

3

Տարածքի ծածկագիրը

վարչատարածքային բաժանման միավորի ծածկագիրը

0..1

4

Տարածաշրջանը

առաջին մակարդակի վարչատարածքային բաժանման միավորի անվանումը

0..1

5

Շրջանը

երկրորդ մակարդակի վարչատարածքային բաժանման միավորի անվանումը

0..1

6

Քաղաքը

քաղաքի անվանումը

0..1

7

Բնակավայրը

բնակավայրի անվանումը

0..1

8

Փողոցը

քաղաքային ենթակառուցվածքի փողոցաճանապարհային ցանցի տարրի անվանումը

0..1

9

Շենքի համարը

տան, մասնաշենքի, շինության նշանը

0..1

10

Շենքի համարը

գրասենյակի կամ բնակարանի նշանը

0..1

11

Փոստային ինդեքսը

փոստային կապի ձեռնարկության փոստային ինդեքսը

0..1

12

Բաժանորդային արկղի համարը

փոստային կապի ձեռնարկությունում բաժանորդային արկղի համարը

0..1

(հավելվածը խմբ. ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139)

 

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2019 թվականի նոյեմբերի 18-ի

թիվ 127 որոշմամբ

Ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգում պարունակվող՝ դրոշմավորված ապրանքի վերաբերյալ այն տեղեկությունների նվազագույն կազմը, որոնց հասանելիությունը տրամադրվում է սպառողներին ու այլ շահագրգիռ անձանց, այդ թվում՝ ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների ու ինտեգրացիոն բաղադրիչի կազմում տեղեկատվական ծառայությունների միջոցով
(վերնագիրը խմբ. ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139)

 

1. Առևտրային միավորի գլոբալ համարը (Global Trade Item Number (GTIN))։

2. Ապրանքի միավորի անհատական սերիական համարը (SN)։

3. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի ծածկագիրը (10 նշան)։

(3-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 02.12.21 թիվ 138)  

4. Ապրանքի ֆունկցիոնալ անվանումը (ապրանքի տեսակը)։

(4-րդ կետը խմբ. ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139)

5. Ապրանքի մասին տեղեկությունները՝

ապրանքի անվանումը պիտակի վրա.

ապրանքային նշանը (բրենդը).

գույնը.

չափսը.

մոդելը.

տարիքային կատեգորիան (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 6302 ապրանքային դիրքում դասակարգվող ապրանքների համար).

թիրախային սեռը (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4203 10 000, 6106, 6201 և 6202 դիրքերում դասակարգվող ապրանքների համար).

նյութի տեսակը (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 6302 ապրանքային դիրքում դասակարգվող ապրանքների համար).

նյութի հումքային կազմը։

(5-րդ կետը խմբ. ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139)

6. Ապրանքի ծագման երկիրը։

(6-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139)

7. Դրոշմավորված ապրանքի մասին տեղեկատվություն տրամադրած տնտեսավարող սուբյեկտի մասին տեղեկատվությունը (իրավաբանական անձի անվանումը, որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի (այսուհետ՝ անհատ ձեռնարկատեր) անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում), նույնականացման ծածկագիրը (համարը) (Հայաստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ԱՆՀ), Բելառուսի Հանրապետության համար՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ), Ղազախստանի Հանրապետության համար՝ անհատական նույնականացման համարը (ԱՆՀ) կամ բիզնես նույնականացման համարը (ԲՆՀ), Ղրղզստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՆՀՀ), Ռուսաստանի Դաշնության համար՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՆՀ)), իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրի հասցեն)։

(7-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139)

8.  Ապրանք արտադրողի մասին տեղեկատվությունը (իրավաբանական անձի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում) (լրացվում է անդամ պետությունների տարածքներում արտադրվող ապրանքների համար)։

(8-րդ կետը խմբ. ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139)

(հավելվածը խմբ. ԵՏՀԽ 24.11.23 թիվ 139)

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.11.2023, թիվ 139 09.12.2023, թիվ 127
02.12.2021, թիվ 138 13.12.2021, թիվ 127
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան