040.0475.21.07.99
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 հուլիսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հուլիսի 1999 թվականի N 475
քաղ. Երևան
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ԱՅՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Երևանի ոսկերչական գործարան» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել Երևանի Մ. Խորենացու փողոցի N 16 հուշարձան շենքը` (նախկին Սպանդարյանի շրջխորհրդի) և այն հանձնել Երևանի քաղաքապետարանի տնօրինությանը:
2. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանն ու Երևանի քաղաքապետին` մեկշաբաթյա ժամկետում`
ա) ապահովել նշված շենքի սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
բ) ճշտել նշված շենքի տակ գտնվող ու դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասի սահմանները և կատարել համապատասխան ձևակերպում:
3. Թույլատրել Երևանի քաղաքապետին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Ռենկո» ֆիրմային (Իտալիա) օտարել Երևանի Մովսես Խորենացու փողոցի N 16 հուշարձան շենքը` վաճառքի գինը սահմանելով 400.0 հազ. ԱՄՆ-ի դոլար, և օտարումից ստացված միջոցներն ուղղել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Երևանի քաղաքապետարանի նախորդ տարիների պարտքերի մարմանը:
(3-րդ կետը խմբ. 21.01.00 N 23)
4. Երևանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում «Ռենկո» ֆիրմայի հետ սահմանված կարգով կնքել առք ու վաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով`
ա) նշված շենքի շինարարական աշխատանքների հետ կապված նախագծա-նախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման ժամկետը` 3 ամիս, իսկ այդ փաստաթղթերով նախատեսված շինարարական աշխատանքների կատարման ժամկետը` 10 ամիս.
բ) նշված շենքի շինարարական աշխատանքների հետ կապված 4-5 մլն ԱՄՆ-ի դոլարի ներդրում:
5. Նշված հուշարձան շենքի վերակառուցման նախագծային և շինարարական աշխատանքներն իրականացնել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, իսկ շենքի նպատակային օգտագործումը համապատասխանեցնել քաղաքի տվյալ պատմական միջավայրի պահանջներին:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հուլիսի 21-ից:
|
Վ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
21.01.2000, N 23 | 21.01.2000, N 475 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|