Գլխավոր տեղեկություն
Համար
ԲԴԽ-86-Ն-35
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (24.09.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.09.16-2024.09.29 Պաշտոնական հրապարակման օրը 23.09.2024
Ընդունող մարմին
Բարձրագույն դատական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
23.09.2024
Ստորագրող մարմին
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.09.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.09.2024

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

ԲԴԽ-86-Ն-35

2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի ԹԻՎ ԲԴԽ-16-Ն-6 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի մարտի 25-ի «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորներին հանձնվող գործերի տոկոսաչափեր, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ քննող դատավորների ցանկը և նրանց հանձնվող գործերի տոկոսաչափերը սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-16-Ն-6 որոշման (Այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները․

1) Հավելված 3-ի «ա» աղյուսակի 12-րդ կետի «ԴԱՏԱՎՈՐ» սյունակի «Գոհար Ֆիդանյան» բառերը հանել,

2) Հավելված 3-ի «ա» աղյուսակի 15-րդ կետի «ԴԱՏԱՎՈՐ» սյունակի «Սուրեն Բաղդասարյան» բառերը փոխարինել «Մուշեղ Հարությունյան» բառերով,

3) Հավելված 3-ի «ա» աղյուսակի 16-րդ կետի «ԴԱՏԱՎՈՐ» սյունակի «Սարգիս Արմենակյան» բառերը փոխարինել «Մակար Կիրակոսյան» բառերով,

4) Որոշման Հավելված 3-ի «գ» աղյուսակի 1-ին կետի «ԴԱՏԱՎՈՐ» սյունակի «Ելիզավետա Դանիելյան» բառերը փոխարինել «Նաիրա Հովսեփյան» բառերով,

5) Որոշման Հավելված 3-ի «դ» աղյուսակի 3-րդ կետի «ԴԱՏԱՐԱՆ» սյունակի «Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան» բառերը փոխարինել «Վերաքննիչ քրեական դատարան» բառերով, իսկ «ԴԱՏԱՎՈՐ» սյունակի «Գոռ Թորոսյան» բառերը փոխարինել «Նարինե Հովակիմյան» բառերով,

6) Որոշման Հավելված 3-ի «ե» աղյուսակի 3-րդ կետի «ԴԱՏԱՐԱՆ» սյունակի «Վերաքննիչ քաղաքացիական դատարան» բառերը փոխարինել «Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան» բառերով, իսկ «ԴԱՏԱՎՈՐ» սյունակի «Մարգարիտա Հարթենյան» բառերը փոխարինել «Կարեն Ամիրյան» բառերով,

7) Որոշման Հավելված 3-ի «ե» աղյուսակի 4-րդ կետի «ԴԱՏԱՎՈՐ» սյունակի «Արթուր Ստեփանյան» բառերը փոխարինել «Դանիել Մխեյան» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Բարձրագույն դատական

խորհրդի նախագահ

Կ. Անդրեասյան

 

2024 թ. սեպտեմբերի 23

ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 սեպտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան