Basic information
Number
N 1028-Ն
Type
Որոշում
Act type
Base act (24.06.2023-till now)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2023.06.12-2023.06.25 Պաշտոնական հրապարակման օրը 23.06.2023
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
22.06.2023
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
22.06.2023
Effective date
24.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հունիսի 2023 թվականի N 1028-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում և լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2111-Ն որոշման NN 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` հանձնարարել «ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Տիրինկատար լեռան վրա գտնվող վիշապաքարերի գեոդեզիական տվյալները տրամադրել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեին՝ հուշարձանի իրավունքը «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան գրանցելու նպատակով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

22.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2023 թվականի

հունիսի 22-ի N 1028-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2023 թվականի

հունիսի 22-ի N 1028-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2023 թվականի

հունիսի 22-ի N 1028-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2023 թվականի

հունիսի 22-ի N 1028-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2023 թվականի

հունիսի 22-ի N 1028-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հունիսի 2023 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation