Գլխավոր տեղեկություն
Համար
N 3403-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.09.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 06.09.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
04.09.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
04.09.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.09.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3403-Ա

«04» սեպտեմբերի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ՆՈՐՔԻ 7-ՐԴ ՓՈՂՈՑ 115 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՍԵՆ ՌՈՒԲԵՆԻ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ, ԱԶԱՏ ՌՈՒԲԵՆԻ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ, ԱՆՈՒՇ ԿՆՅԱԶԻ ՊԱՊԻԿՅԱՆԻ, ՌՈՒԲԵՆ ԱԶԱՏԻ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ, ՊՈՂՈՍ ՌՈՒԲԵՆԻ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ, ՊԱՏՎԱԿԱՆ ՌՈՒԲԵՆԻ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ, ՍՏԵՓԱՆ ՌՈՒԲԵՆԻ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ, ՀԱՍՄԻԿ ՌՈՒԲԵՆԻ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ, ԱՇՈՏ ԱԶԱՏԻ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ, ԱՆԴՐԱՆԻԿ ԱՇՈՏԻ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ, ՆՇԱՆ ԱՇՈՏԻ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ, ՇՈՂԻԿ ԱՇՈՏԻ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ, ՀԱՍՄԻԿ ԱՇՈՏԻ ԱԴԱՄՅԱՆԻ, ԳԵՎՈՐԳ ՅՈՒՐԱՅԻ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, 176.67ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Արսեն Ռուբենի Բարսեղյանի (ծնված 09.03.1979թ.), Ազատ Ռուբենի Բարսեղյանի (ծնված 01.03.1981թ.), Անուշ Կնյազի Պապիկյանի (ծնված 05.04.1963թ.), Ռուբեն Ազատի Բարսեղյանի (ծնված 19.03.1959թ.), Պողոս Ռուբենի Բարսեղյանի (ծնված 14.07.1988թ.), Պատվական Ռուբենի Բարսեղյանի (ծնված 27.03.1983թ.), Ստեփան Ռուբենի Բարսեղյանի (ծնված 22.06.1986թ.), Հասմիկ Ռուբենի Բարսեղյանի (ծնված 11.07.1984թ.), Աշոտ Ազատի Բարսեղյանի (ծնված 05.06.1967թ.), Անդրանիկ Աշոտի Բարսեղյանի (ծնված 22.03.1991թ.), Նշան Աշոտի Բարսեղյանի (ծնված 29.12.1989թ.), Շողիկ Աշոտի Բարսեղյանի (ծնված 20.09.1992թ.), Հասմիկ Աշոտի Ադամյանի (ծնված 15.01.1973թ.), Գևորգ Յուրայի Բարսեղյանի (ծնված 05.03.1980թ.) դիմումը (10.01.2020թ. հ.Բ-52)։ Երևան Նորք-Մարաշ Նորքի 7-րդ փողոց 115 հասցեում հողամասի մակերեսը փաստացի կազմում է 536.67քմ, որից 60.0քմ մակերեսով հողամասն օրինական շինության զբաղեցրած հողամասն է (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 19.08.1999թ. հ.0097387 վկայական):

Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 05.04.2022թ. հ.ԱՏ-05042022-01-0963, 27.04.2022թ. թիվ 362 տեղեկանքը տրված ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 15.06.2022թ. հ.-6824 գրությունը, օրենքի ժառանգության իրավունքի 18.07.2019թ. հ.2855 և h.2855 վկայագրերը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 09.08.2022թ. հ.20-Ել-Բ-916 եզրակացությունը, համաձայն որի Երևան Նորք-Մարաշ Նորքի 7-րդ փողոց 115 բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 3-րդ հոդվածով.

1. Վերականգնել Երևան Նորք-Մարաշ Նորքի 7-րդ փողոց 115 հասցեում՝ Արսեն Ռուբենի Բարսեղյանին, Ազատ Ռուբենի Բարսեղյանին, Անուշ Կնյազի Պապիկյանին, Ռուբեն Ազատի Բարսեղյանին, Պողոս Ռուբենի Բարսեղյանին, Պատվական Ռուբենի Բարսեղյանին, Ստեփան Ռուբենի Բարսեղյանին, Հասմիկ Ռուբենի Բարսեղյանին, Աշոտ Ազատի Բարսեղյանին, Անդրանիկ Աշոտի Բարսեղյանին, Նշան Աշոտի Բարսեղյանին, Շողիկ Աշոտի Բարսեղյանին, Հասմիկ Աշոտի Ադամյանին, Գևորգ Յուրայի Բարսեղյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան զբաղեցված հողամասի հողհատկացման հիմքերը 60.0քմ մակերեսով հողամասի չափով, բնակելի տանը կից հողամասի սեփականության իրավունքը 300.0քմ մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 360.0քմ մակերեսով հողամասի և 476.67քմ մակերեսով հողամասի վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված 300.0քմ մակերեսով հողամասից ավել օգտագործվող 176.67քմ մակերեսով հողամասը՝ տարածագնահատման 5-րդ գոտու կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքի միջոցով օտարել Արսեն Ռուբենի Բարսեղյանին, Ազատ Ռուբենի Բարսեղյանին, Անուշ Կնյազի Պապիկյանին, Ռուբեն Ազատի Բարսեղյանին, Պողոս Ռուբենի Բարսեղյանին, Պատվական Ռուբենի Բարսեղյանին, Ստեփան Ռուբենի Բարսեղյանին, Հասմիկ Ռուբենի Բարսեղյանին, Աշոտ Ազատի Բարսեղյանին, Անդրանիկ Աշոտի Բարսեղյանին, Նշան Աշոտի Բարսեղյանին, Շողիկ Աշոտի Բարսեղյանին, Հասմիկ Աշոտի Ադամյանին, Գևորգ Յուրայի Բարսեղյանին:

3. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Հ. Մուրադյանին՝ Երևանի քաղաքապետի անունից Արսեն Ռուբենի Բարսեղյանի, Ազատ Ռուբենի Բարսեղյանի, Անուշ Կնյազի Պապիկյանի, Ռուբեն Ազատի Բարսեղյանի, Պողոս Ռուբենի Բարսեղյանի, Պատվական Ռուբենի Բարսեղյանի, Ստեփան Ռուբենի Բարսեղյանի, Հասմիկ Ռուբենի Բարսեղյանի, Աշոտ Ազատի Բարսեղյանի, Անդրանիկ Աշոտի Բարսեղյանի, Նշան Աշոտի Բարսեղյանի, Շողիկ Աշոտի Բարսեղյանի, Հասմիկ Աշոտի Ադամյանի, Գևորգ Յուրայի Բարսեղյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր։

4. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։

5. Ընդունել ի գիտություն, որ.

1) քաղաքացիական օրենսգրքի 299-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ նոտարական վավերացման պահանջը չի տարածվում հողամասի առուվաճառքի պայմանագրի վրա, եթե դրա բոլոր պայմանները շարադրված են ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշմամբ հաստատված օրինակելի պայմանագրի պայմաններին համապատասխան, չի պարունակում այլ պայմաններ և այդ պայմանագրում կողմերի ստորագրությունների իսկությունը ճանաչվել է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով.

2) հողամասի առուվաճառքի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, եթե դրա պայմանները շարադրված չեն ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշմամբ հաստատված օրինակելի պայմանագրի պայմաններին համապատասխան, իսկ դրանից ծագող իրավունքները «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի համաձայն՝ պետք է պետական գրանցման ներկայացվեն ոչ ուշ, քան նշված պայմանագրի նոտարական վավերացման օրվանից սկսած 30 աշխատանքային օրվա ընթացքում։

6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

7. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

8. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

 

Տ. Ավինյան