Գլխավոր տեղեկություն
Համար
N 639-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.09.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
13.09.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.09.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 639-Ա

 

«ՍՕՍ-ՄԱՆԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԵՐ» ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԶՈՐԱՑՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 227,853,762 դրամ ընդհանուր արժողությամբ «Երիտասարդների հզորացում հանուն հաջողության» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽաչատրՅԱՆ

 

Երևան

 

13.09.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 639-Ա որոշման

 

«ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԶՈՐԱՑՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ» ԾՐԱԳԻՐԸ

 

1.

Ծրագրի նպատակը

ՍՕՍ Մանկական Գյուղեր Միջազգային կազմակերպության, ինչպես նաև իր անդամ ընկերակցություն հանդիսացող «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի համար ռազմավարական նշանակություն ունի երիտասարդների հզորացումը: Ուստի կազմակերպությունն իրականացնում է ծրագիր՝ նպատակ ունենալով բարելավել ՀՀ Շիրակի և Տավուշի մարզերում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 400 երիտասարդի (17-35 տարեկան) սոցիալ-տնտեսական վիճակը՝ զբաղունակության և ձեռներեցության ներուժի, պետական և ոչ պետական կառույցների կարողությունների զարգացման միջոցով։

Այս ծրագիրն իրականացվում է տեղական ինքնակառավարման մարմինների հետ սերտ համագործակցությամբ:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների մասին օրենքներով նախատեսվող արտոնություններից:

3.

Բարեգործը

Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարությունը (հասցե` Գերմանիա, 10963 Բեռլին, Շտրեսեմանշտրասե 94) և Հերման Գմայների հիմնադրամը Գերմանիայում (հասցե` Գերմանիա, 80339 Մյունխեն, Ռիդլերշտրասե 55)

4.

Ծրագրի կատարողը

«ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը (ՀՎՀՀ` 03517269, հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Հրաչյա Քոչարի 8 բնակարան 18-19)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության Շիրակի և Տավուշի մարզեր, բնագավառը` սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

227,853,762 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետության Շիրակի և Տավուշի մարզերում բնակվող, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված շուրջ 400 երիտասարդ (17-35 տարեկան)

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2024 թվականի սեպտեմբերի 20-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1) Ծրագրի մասնակիցների, պետական կրթական և սոցիալական համակարգի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար հանդիպումների և դասընթացների կազմակերպում, ինչպես նաև Աշխատանքային խմբի հանդիպումների կազմակերպում դպրոցներում «Կյանքի հմտություններ և զբաղունակություն» առարկայի ներդրման փորձնական դասընթացների արդյունքների քննարկման, ամփոփման և առաջարկությունների փաթեթի մշակման նպատակով: Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի սեպտեմբերի 20-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 49,237,991 դրամի չափով:

2) Դասընթացների կազմակերպման համար անհրաժեշտ նյութերի տպագրություն: Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի սեպտեմբերի 20-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում` 1,608,540 դրամի չափով:

3) Աշխատանքային գործիքների (վարսահարդարման, մատնահարդարման, դիմահարդարման, ոտնահարդարման գործիքներ, կտորեղեն և կարի այլ գործիքներ, կարի մեքենաներ, թխվածք պատրաստելու վառարան, համակարգիչներ և այլն) տրամադրում ծրագրի մասնակիցներին: Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի սեպտեմբերի 20-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 17,628,823 դրամի չափով:

4) Փորձնակության կազմակերպում տարբեր կազմակերպություններում: Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի սեպտեմբերի 20-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում` 3,314,368 դրամի չափով:

5) Ծրագրի իրականացման համար նախատեսված գրասենյակային տարածքի վերանորոգման, գրասենյակային գույքի (աթոռներ, սեղաններ, պահարաններ), սարքավորումների (համակարգիչներ, տպիչներ, օդորակիչներ, պրոյեկտորներ, թվային

ֆոտոխցիկներ) և համակարգչային ծրագրերի ձեռքբերման ծախսեր: Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի սեպտեմբերի 20-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում` 27,023,472 դրամի չափով:

6) Ծրագրի մասնագիտական անձնակազմի` Կյանքի հմտությունների և զբաղունակության 2 մասնագետի, 2 երիտասարդական աշխատողի (անձնական խորհրդատու) և 1 ծրագրի համակարգողի (շահառուների հետ անմիջականորեն աշխատող անձնակազմի) աշխատավարձեր: Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի սեպտեմբերի 20-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 81,377,783 դրամի չափով:

7) Ծրագրի իրականացումն ապահովելու համար տրանսպորտային ծախսեր: Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի սեպտեմբերի 20-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում` 2,400,407 դրամի չափով:

8) Ծրագրի կազմակերպական ծախսերը` ծրագրի համակարգման և մոնիթորինգի, ծրագրի տեսանելիության ապահովման (թռուցիկների, պաստառների և նմանատիպ այլ նյութերի տպագրություն), ծրագրում աշխատող անձնակազմի հավաքագրման (աշխատանքի հայտարարության տեղադրում, տպագրության ծախսեր), գրասենյակային պարագաների, տնտեսական նյութերի, կապի և հեռահաղորդակցության ծախսեր, կենտրոնների մաքրման ծառայության, աշխատակիցներին հոգեբանական աջակցության, աշխատակազմի ծախսեր (ծրագրի ֆինանսական և ադմինիստրատիվ մասնագետի աշխատավարձ և ապահովագրություն), ծրագրի փակման/բացման նպատակով կազմակերպվող միջոցառումների համար տարածքի/դահլիճի վարձակալության և հյուրասիրության կազմակերպման, ծրագրի առաջընթացը ստուգելու և վերահսկելու նպատակով իրականացվող իրագործելիության (որքանով է ծրագիրն իրագործելի և կարիքահեն) և վերջնական գնահատման (հավաստիանալու, որ ծրագիրն իրագործել է իր առջև դրված նպատակները), ինչպես նաև աուդիտորական ծառայությունների ծախսեր: Նախատեսվում է 2024 թվականի սեպտեմբերի 20-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում` 45,262,378 դրամի չափով:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) Իրականացվող դասընթացների, ծրագրային հանդիպումների ընթացքում հյուրասիրությունների կազմակերպման ծառայությունների և անհրաժեշտ պարագաների (սուրճ, թեյ, միրգ, խմորեղեն, հյութեր, շշալցված ջուր) ձեռքբերում, աշխատանքային նյութերի և տպագրական ծառայությունների ձեռքբերում` 50,046,912 դրամի չափով:

2) Ծրագրի մասնակիցների համար աշխատանքային գործիքների (վարսահարդարման, մատնահարդարման, դիմահարդարման, ոտնահարդարման գործիքներ, կտորեղեն և կարի այլ գործիքներ, կարի մեքենաներ, թխվածք պատրաստելու վառարան, համակարգիչներ և այլն) ձեռքբերում՝ 17,628,823 դրամի չափով:

3) Ծրագրի իրականացման համար նախատեսված գրասենյակային տարածքի վերանորոգման, գրասենյակային գույքի (աթոռներ, սեղաններ, պահարաններ), սարքավորումների (համակարգիչներ, տպիչներ, օդորակիչներ, պրոյեկտորներ, թվային ֆոտոխցիկներ) և համակարգչային ծրագրերի ձեռքբերման ծախսեր` 25,504,080 դրամի չափով:

4) Ծրագրի իրականացումն ապահովելու համար տրանսպորտային ծառայությունների ձեռքբերում` 2,400,407 դրամի չափով:

5) Ծրագրի տեսանելիության ապահովման նպատակով (թռուցիկների, պաստառների և նմանատիպ այլ նյութերի) տպագրական ծառայությունների և նյութերի ձեռքբերում` 1,938,000 դրամի չափով:

6) Գրասենյակային պարագաների, տնտեսական նյութերի, Կապի և հեռահաղորդակցության ծառայությունների, կենտրոնների մաքրման ծառայության ձեռքբերում` 7,101,995 դրամի չափով:

7) Ծրագրի փակման/բացման նպատակով կազմակերպվող միջոցառումների համար տարածքի/դահլիճի վարձակալություն և հյուրասիրության կազմակերպում` 1,157,374 դրամի չափով:

8) Ծրագրի առաջընթացը ստուգելու և վերահսկելու նպատակով իրականացվող իրագործելիության (որքանով է ծրագիրն իրագործելի և կարիքահեն) և վերջնական գնահատման (հավաստիանալու, որ ծրագիրն իրագործել է իր առջև դրված նպատակները)` ծառայությունների ձեռքբերում` 6,395,400 դրամի չափով:

9) Աուդիտորական ծառայություններ` 10,465,200 դրամի չափով:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

1) Ծրագրի տեսանելիության ապահովման նպատակով (թռուցիկների, պաստառների և նմանատիպ այլ նյութերի) տպագրական ծառայությունների և նյութերի ձեռքբերում` 1,938,000 դրամի չափով:

2) Ծրագրում աշխատող անձնակազմի հավաքագրման ծախսեր (աշխատանքի հայտարարության տեղադրում, տպագրության ծախսեր)` 232,560 դրամի չափով:

3) Գրասենյակային պարագաների, տնտեսական նյութերի, Կապի և հեռահաղորդակցության ծառայությունների, կենտրոնների մաքրման ծառայության ձեռքբերում` 7,101,995 դրամի չափով:

4) Հոգեբանական աջակցություն աշխատակիցներին (սուպերվիզիա)` 658,920 դրամի չափով:

5) Աշխատակազմի ծախսեր (ծրագրի ֆինանսական և ադմինիստրատիվ մասնագետի աշխատավարձ և ապահովագրություն)՝ 16,513,310 դրամի չափով:

6) Ծրագրի փակման/բացման նպատակով կազմակերպվող միջոցառումների համար տարածքի/դահլիճի վարձակալություն և հյուրասիրության կազմակերպում` 1,157,374 դրամի չափով:

7) Ծրագրի առաջընթացը ստուգելու և վերահսկելու նպատակով իրականացվող իրագործելիության (որքանով է ծրագիրն իրագործելի և կարիքահեն) և վերջնական գնահատում (հավաստիանալու, որ ծրագիրն իրագործել է իր առջև դրված նպատակները)` 6,395,400 դրամի չափով:

8) Աուդիտորական ծառայություններ` 10,465,200 դրամի չափով:

9) Ծրագրի համակարգման և մոնիթորինգի ծախսեր` 799,619 դրամի չափով:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, աշխատանքի և սոցիալական հարցերի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, ինչպես նաև Տավուշի մարզպետի աշխատակազմի, Շիրակի մարզպետի աշխատակազմի, տեղական ինքնակառավարման մարմինների և Միասնական սոցիալական ծառայության համապատասխան տարածքային կենտրոնների հետ

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽաչատրՅԱՆ

 

13.09.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ