ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«12» դեկտեմբերի 2023թ. N 139-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով, 33-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի 2024 թվականի բյուջեն`
1) եկամուտների գծով՝ 2 075 941,8 հազար Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝
ա. վարչական մաս՝ 2 075 941,8 հազար Հայաստանի Հանրապետության դրամ,
բ. ֆոնդային մաս՝ 25 500,0 հազար Հայաստանի Հանրապետության դրամ,
գ. վարչական մասի պահուստային ֆոնդից հատկացում ֆոնդային մաս 415 000,0 Հայաստանի Հանրապետության դրամ,
2) ծախսերի գծով՝ 2 075 941,8 հազար Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝
ա. վարչական մաս՝ 2 075 941,8 հազար Հայաստանի Հանրապետության դրամ,
բ. ֆոնդային մաս՝ 415 000,0 հազար Հայաստանի Հանրապետության դրամ,
3) հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ 0 Հայաստանի Հանրապետության դրամ:
2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների՝ համաձայն հավելված 1-ի:
3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառական դասակարգման՝ համաձայն հավելված 2-ի:
4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 3-ի:
5. Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդը` համաձայն հավելված 4-ի:
6. Հաստատել համայնքի բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները` համաձայն հավելված 5-ի:
7. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 6-ի:
8. Սահմանել, որ.
1) համայնքի ղեկավարը կարող է կատարել բյուջեով իրականացվող յուրաքանչյուր ծրագրի գծով սահմանված գումարի 10% չափաքանակը չգերազանցող ներքին վերաբաշխումներ՝ ըստ տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև,
2) բյուջեով նախատեսված ծախսային ծրագրերի միջև վերաբաշխումների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել այդ ծրագրերի համար հաստատված ընդհանուր գումարի 8%-ը:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
ԿՈՂՄ (18) |
ԴԵՄ (0) |
ՁԵՌՆՊԱՀ (0) |
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՀԱՅԿ ՍԻՍԱԿՅԱՆ ԱԼՎԱՐԴ ՀԱՄԲԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՌԱՖԱՅԵԼ ՍԻՄՈՆՅԱՆ ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ ՆՈՒՆԵ ԷՀՏԻԲԱՐՅԱՆ ԶԱԼԻԿՈ ՀԱՄԲԱՐՅԱՆ ԿԱՐԻՆԵ ԴԻԼԱՔՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՓԻԼՈՅԱՆ ՎԱՉԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՆՆԱ ԱԼԹՈՒՆՅԱՆ ԿԱՐԵՆ ԳԱՍՈՅԱՆ ՆԱՐԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ ՄԱՆՈՒՇ ԱԹՅԱՆ ՍԱՍՈՒՆ ԱՍԱՏՐՅԱՆ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
Ք․ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ |
2023 թ. դեկտեմբերի 12 ք. Սպիտակ |
ՀՀ Լոռու մարզի Սպիտակ համայնքի |
(հավելվածը փոփ. 25.01.24 N 2-Ն, 13.02.24 N 8-Ն, 11.04.24 N 36-Ն, 30.04.24 N 50-Ն, 14.05.24 N 59-Ն, 08.08.24 N 88-Ն)
ՀՀ Լոռու մարզի Սպիտակ համայնքի |
(հավելվածը փոփ. 25.01.24 N 2-Ն, 13.02.24 N 8-Ն, 14.03.24 N 21-Ն, 11.04.24 N 36-Ն, 30.04.24 N 50-Ն, 14.05.24 N 59-Ն, 08.07.24 N 74-Ն, 08.08.24 N 88-Ն)
ՀՀ Լոռու մարզի Սպիտակ համայնքի |
ՀՀ Լոռու մարզի Սպիտակ համայնքի |
ՀՀ Լոռու մարզի Սպիտակ համայնքի |
ՀՀ Լոռու մարզի Սպիտակ համայնքի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 դեկտեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|