Գլխավոր տեղեկություն
Համար
N 1463-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.09.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.09.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.09.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 սեպտեմբերի 2024 թվականի N 1463-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 699-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ և 688-րդ հոդվածներով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Շիրակի մարզի, Ախուրյան համայնքի Վահրամաբերդ գյուղի 17-րդ փողոցի 47 եկեղեցի հասցեում գտնվող՝ 1.18535 հեկտար մակերեսով 08-108-0118-0014 կադաստրային ծածկագրի տակ գտնվող հողամասը և դրանում առկա 532.12 քառ. մետր ընդհանուր մակերեսով շինությունները՝ 162.17 քառ. մետր մակերեսով 08-108-0118-0014-001 կադաստրային ծածկագրով եկեղեցին, 100․63 քառ. մետր մակերեսով 08-108-0118-0014-002 կադաստրային ծածկագրով գավիթը, 87.82 քառ. մետր մակերեսով 08-108-0118-0014-003 կադաստրային ծածկագրով եկեղեցին, 38.06 քառ. մետր մակերեսով 08-108-0118-0014-004 կադաստրային ծածկագրով եկեղեցին, 118.67 քառ. մետր մակերեսով 08-108-0118-0014-005 կադաստրային ծածկագրով եկեղեցին, 9.27 քառ. մետր մակերեսով 08-108-0118-0014-006 կադաստրային ծածկագրով օժանդակ շինությունը, 8.02 քառ. մետր մակերեսով 08-108-0118-0014-008 կադաստրային ծածկագրով պարիսպը, 7.48 քառ. մետր մակերեսով 08-108-0118-0014-007 կադաստրային ծածկագրով պարիսպը (այսուհետ` գույք, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 03082022-08-0045) անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ՝ կազմակերպություն):

2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի անժամկետ, անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին.

2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված գործողությունը կատարելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել գույքի նկատմամբ գույքային իրավունքի պետական գրանցումը։

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց և անժամկետ իրավունքով գույք ամրացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 9-ի N 616 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 699-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման վերնագրից հանել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ԵՎ ԱՆԺԱՄԿԵՏ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ» բառերը․

2) որոշման նախաբանից հանել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 205-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետը, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 5-րդ հոդվածը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը և» բառերը.

3) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

12.09.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան