040.0385.04.06.99
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 հունիսի 1999 թ.
Հայաստանի Հանրապետության կառավարություն
ո ր ո շ ու մ
4 հունիսի 1999 թվականի N 385
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒ ՋՈՆ ԵՎ ԿԱՐԵՆ ՀԱՆԹՍՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 1999 թվականի ապրիլի 28-ին վավերացված` Հայաստանի Հանրապետության կառավարության ու Ջոն և Կարեն Հանթսման հիմնադրամի միջև փոխառության և ծրագրի իրականացման պայմանագրի (այսուհետև` պայմանագիր) կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ծրագրի իրականացման աշխատանքների համակարգումը` Հայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ, դնել Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական Ֆելիքս Փիրումյանի վրա:
(1-ին կետը խմբ. 26.10.99 N 676)
2. Ստեղծել ծրագրի իրականացման հանձնաժողով (ԾԻՀ)` համաձայն հավելվածի:
Սահմանել, որ ծրագրի իրականացման հանձնաժողովն իր գործունեությունը կազմակերպում է պայմանագրով նախատեսված իրավասության սահմաններում:
3. Շիրակի մարզպետին` ապահովել`
ա) ծրագրի իրականացման համար անհրաժեշտ հողատարածքի հատկացումը մեկշաբաթյա ժամկետում.
բ) սահմանված կարգով շինարարության թույլտվության համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում թույլտվություն տալը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչությանը` 10-օրյա ժամկետում ապահովել ծրագրի իրականացման համար հատկացված հողատարածքի սահմանված կարգով ձևակերպումը:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` մեկշաբաթյա ժամկետում`
ա) ծրագրի իրականացման հանձնաժողովին ներկայացնել Համաշխարհային բանկի և Միջազգային արժութային հիմնադրամի վարկային պարտավորություններ ստանձնելու փոխառուի իրավունքի անհրաժեշտ հաստատումներ.
բ) ապահովել պայմանագրի 3.01 («բ», «գ») բաժնի պահանջները բավարարող ապահովագրական կազմակերպության ընտրությունը և համաձայնեցումը Ջոն և Կարեն Հանթսման հիմնադրամի հետ.
գ) ապահովել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության անվամբ դեպոզիտային արտարժութային հաշվի (հատուկ հաշվի) բացումը` համաձայնեցնելով Ջոն և Կարեն Հանթսման հիմնադրամի հետ.
դ) ապահովել պայմանագրի 3.01 («ժգ») և 4.01 բաժինների կատարումն ապահովող գրանցումների և հաշիվների վարման կանոնակարգումը:
(5-րդ կետը փոփ. 19.08.99 N 515)
6. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` մեկշաբաթյա ժամկետում տալ իրավական կարծիք պայմանագրի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացման ընթացակարգի բոլոր պայմանների ապահովման վերաբերյալ:
7. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` համաձայնեցնելով Ջոն և Կարեն Հանթսման հիմնադրամի հետ` 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել ծրագրի իրականացման և գործառնության վերահսկման խորհրդատվական կոմիտեի կազմը:
8. Թույլատրել ծրագրով նախատեսված դպրոցի շինարարությունն իրականացնել նախագծային աշխատանքներին զուգահեռ:
(8-րդ կետը լրաց. 19.08.99 N 515)
9. Ծրագրի շրջանակներում կառուցվելիք դպրոցի շենքը հատկացնել Հայաստանի Հանրապետության աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրով նախատեսված հարակից թաղամասի տնակներում տեղակայված N 2 միջնակարգ դպրոցին:
(9-րդ կետը լրաց. 19.08.99 N 515)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Հավելված |
Կ Ա Զ Մ
ծրագրի իրականացման հանձնաժողովի
Ֆելիքս Փիրումյան
-
ՀՀ Նախագահի խորհրդական
Ատոմ Ջանջուղազյան
-
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ
Մայք Իդես
-
Ջոն և Կարեն Հանթսման հիմնադրամի նախագահի գործադիր օգնական
Ռոյ Հարիսոն
-
Հայաստանում Հանթսմանի գործադիր տնօրեն
(հավելվածը փոփ. 19.08.99 N 515, խմբ. 26.10.99 N 676)
Հայաստանի Հանրապետության |
Է. Թադևոսյան |