ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1873/02/14 2024 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1873/02/14 | |||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Գ. Հակոբյան | |
զեկուցող |
Ս. ՄԵՂՐՅԱՆ Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ | |
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ | ||
Է. Սեդրակյան |
2024 թվականի հունիսի 21-ին
գրավոր ընթացակարգով քննելով «ԱԼՏԷ» փակ բաժնետիրական ընկերության սնանկության գործով կառավարիչ Վահագն Ավագյանի (այսուհետ նաև՝ Կառավարիչ) և Սարգիս Աղաբեկյանի վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.10.2020 թվականի որոշման դեմ` ըստ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Բանկ) հայցի ընդդեմ «ԱԼՏԷ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն), Կառավարչի, Սարգիս Աղաբեկյանի, Սիմա Ղուկասյանի ու Լևիկ Աղաբեկյանի` գումար բռնագանձելու և բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Բանկը պահանջել է «1) 29.06.2013թ. LGL 20131066 վարկային ծառայության (վարկային) պայմանագիր շրջանակներում «ԱԼՏԷ» փակ բաժնետիրական ընկերությունից, Սարգիս Աղաբեկյանից համապարտության կարգով հօգուտ «էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության բռնագանձել 250,000 ՀՀ դրամ, որպես տուգանք և 2.146.757.81 ԱՄՆ դոլար գումար, որից (i) 1,941,674.07 ԱՄՆ դոլարը վարկի մայր գումար, (ii) 107,642.78 ԱՄՆ դոլար սովորական տոկոսներ (iii) 97,440.96 ԱՄՆ դոլար տուգանային տոկոսներ հաշվարկված՝ 02.06.2014թ. դրությամբ՝ բռնագանձումը տարածելով (ա) 29.07.2013թ. անշարժ գույքի հաջորդող գրավի (հիփոթեքի) LGL 20131069 պայմանագրով գրավադրված Սարգիս Աղաբեկյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Երևան, Ազատության պող., 1/18 շ., թիվ 1 հասցեով 89,3 քմ մակերեսով նկուղային հարկի, 0,11335 հա հողամասից ընդհանուր բաժնային սեփականության մաս կազմող 89/3080 բաժնեմասի, ք. Երևան, Ազատության պող., 1/18 շ., թիվ 2 հասցեով 206,5 ք.մ մակերեսով նկուղային հարկի և 0,11335 հա ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող հողամասի 206/3080 բաժնեմասի նկատմամբ, (բ) 29.07.2013թ. անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) LGL 20131073 պայմանագրով գրավադրված Սարգիս Աղաբեկյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Երևան, Ազատության պող., 1/18 շ., թիվ 9 հասցեով 238 քմ մակերեսով մանսարդի և 0,11335 ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող հողամասի 238/3080 բաժնեմասի նկատմամբ, (գ) 29.07.2013թ. անշարժ գույքի հաջորդող գրավի (հիփոթեքի) LGL 20131070 պայմանագրով գրավադրված, Սարգիս Աղաբեկյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Երևան, Բաբայան փող., թիվ 2/4 հասցեում գտնվող 643,1 քմ մակերեսով տան, 371,1 քմ մակերեսով լողավազանի, 39,3 քմ մակերեսով օժանդակ շինության, 7,3 քմ մակերեսով օժանդակ շինության, 171,3 գծմ. պարսպի և 0,18122 հա հողամասի նկատմամբ, (դ) 29.07.2013թ. անշարժ գույքի հաջորդող գրավի (հիփոթեքի) LGL 20131071 պայմանագրով գրավադրված Լևիկ Աղաբեկյանին, Սիմա Ղուկասյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Երևան, Տիգրան Մեծի պող., 53/3 հասցեում գտնվող 0186737 հա մակերեսով հողամասի, ք. Երևան, Տիգրան Մեծի պող., 53/16 հասցեում գտնվող 0.123264 հա մակերեսով հողամասի նկատմամբ, 1.2) 29.06.2013թ. LGL 20131066 վարկային ծառայության (վարկային) պայմանագրի շրջանակներում «ԱԼՏԷ» փակ բաժնետիրական ընկերությունից, Սարգիս Աղաբեկյանից համապարտության կարգով հօգուտ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության բռնագանձել նաև 1,941,674.07 ԱՄՆ դոլար վարկի հիմնական գումարի և 107,642.78 ԱՄՆ դոլար տոկոսագումարի նկատմամբ 29.06.2013թ. LGL 20131066 վարկային ծառայության (վարկային) պայմանագիր 3.1 կետում նախատեսված տուգանային տոկոսադրույքի գումարներ՝ սկսած 03.06.2014թ-ից մինչև վարկային պարտավորությունները ամբողջությամբ կատարելու օրը՝ բռնագանձումը տարածելով (ա) 29.07.2013թ. անշարժ գույքի հաջորդող գրավի (հիփոթեքի) LGL 20131069 պայմանագրով գրավադրված Սարգիս Աղաբեկյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Երևան, Ազատության պող., 1/18 շ., թիվ 1 հասցեով 89,3 քմ մակերեսով նկուղային հարկի, 0,11335 հա հողամասից ընդհանուր բաժնային սեփականության մաս կազմող 89/3080 բաժնեմասի, ք. Երևան, Ազատության պող., 1/18 շ., թիվ 2 հասցեով՝ 206,5 ք.մ մակերեսով նկուղային հարկի և 0,11335 հա ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող հողամասի 206/3080 բաժնեմասի նկատմամբ, (բ) 29.07.2013թ. անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) LGL 20131073 պայմանագրով գրավադրված Սարգիս Աղաբեկյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Երևան, Ազատության պող., 1/18 շ., թիվ 9 հասցեով 238 քմ մակերեսով մանսարդի և 0,11335 հա ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող հողամասի 238/3080 բաժնեմասի նկատմամբ, (գ) 29.07.2013թ. անշարժ գույքի հաջորդող գրավի (հիփոթեքի) LGL 20131070 պայմանագրով գրավադրված, Սարգիս Աղաբեկյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Երևան, Բաբայան փող., թիվ 2/4 հասցեում գտնվող 643,1 քմ մակերեսով տան, 371,1 քմ մակերեսով լողավազանի, 39,3 քմ մակերեսով օժանդակ շինության, 7,3 քմ մակերեսով օժանդակ շինության, 171,3 գծմ. պարսպի և 0,18122 հա հողամասի նկատմամբ, (դ) 29.07.2013թ. անշարժ գույքի հաջորդող գրավի (հիփոթեքի) LGL 20131071 պայմանագրով գրավադրված Լևիկ Աղաբեկյանին, Սիմա Ղուկասյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Երևան, Տիգրան Մեծի պող., 53/3 հասցեում գտնվող 0186737 հա մակերեսով հողամասի, ք. Երևան, Տիգրան Մեծի պող., 53/16 հասցեում գտնվող 0.123264 հա մակերեսով հողամասի նկատմամբ, 2) 29.06.2013թ. LGL 20131067 վարկային ծառայության (վարկային) պայմանագիր շրջանակներում «ԱԼՏԷ» փակ բաժնետիրական ընկերությունից, Սարգիս Աղաբեկյանից համապարտության կարգով հօգուտ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության բռնագանձել 250,000 ՀՀ դրամ, որպես տուգանք և 3,410,504.48 ԱՄՆ դոլար գումար, որից (i) 3,138,137.58 ԱՄՆ դոլարը վարկի մայր գումար, (ii) 205,191.15 ԱՄՆ դոլարը սովորական տոկոսներ, (iii) 67,175.75 ԱՄՆ դոլար տուգանային տոկոսներ հաշվարկված՝ 02.06.2014թ. դրությամբ՝ բռնագանձումը տարածելով (ա) 29.07.2013թ. անշարժ գույքի հաջորդող գրավի (հիփոթեքի) LGL 20131069 պայմանագրով գրավադրված Սարգիս Աղաբեկյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Երևան, Ազատության պող., 1/18 շ., թիվ 1 հասցեով 89,3 քմ մակերեսով նկուղային հարկի, 0,11335 հա հողամասից ընդհանուր բաժնային սեփականության մաս կազմող 89/3080 բաժնեմասի, ք. Երևան, Ազատության պող., 1/18 շ., թիվ 2 հասցեով 206,5 ք.մ մակերեսով նկուղային հարկի և 0,11335 հա ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող հողամասի 206/3080 բաժնեմասի նկատմամբ, (բ) 29.07.2013թ. անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) LGL 20131073 պայմանագրով գրավադրված Սարգիս Աղաբեկյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Երևան, Ազատության պող., 1/18 շ., թիվ 9 հասցեով 238 քմ մակերեսով մանսարդի և 0,11335 հա ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող հողամասի 238/3080 բաժնեմասի նկատմամբ, (գ) 29.07.2013թ. անշարժ գույքի հաջորդող գրավի (հիփոթեքի) LGL 20131070 պայմանագրով գրավադրված, Սարգիս Աղաբեկյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Երևան, Բաբայան փող., թիվ 2/4 հասցեում գտնվող 643,1 քմ մակերեսով տան, 371,1 քմ մակերեսով լողավազանի, 39,3 քմ մակերեսով օժանդակ շինության, 7,3 քմ մակերեսով օժանդակ շինության, 171,3 գծմ. պարսպի և 0,18122 հա հողամասի նկատմամբ, (դ) 29.07.2013թ. անշարժ գույքի հաջորդող գրավի (հիփոթեքի) LGL 20131071 պայմանագրով գրավադրված Լևիկ Աղաբեկյանին, Սիմա Ղուկասյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Երևան, Տիգրան Մեծի պող., 53/3 հասցեում գտնվող 0186737 հա մակերեսով հողամասի, ք. Երևան, Տիգրան Մեծի պող., 53/16 հասցեում գտնվող 0.123264 հա մակերեսով հողամասի նկատմամբ, 2.1) 29.06.2013թ. LGL 20131067 վարկային ծառայության (վարկային) պայմանագրի շրջանակներում «ԱԼՏԷ» փակ բաժնետիրական ընկերությունից, Սարգիս Աղաբեկյանից համապարտության կարգով հօգուտ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության բռնագանձել նաև 3,138,137.58 ԱՄՆ դոլար վարկի հիմնական գումարի և 205,191.15 ԱՄՆ դոլար տոկոսագումարի նկատմամբ 29.06.2013թ. LGL 20131067 վարկային ծառայության (վարկային) պայմանագիր 3.1 կետում նախատեսված տուգանային տոկոսադրույքի գումարներ՝ սկսած 03.06.2014թ-ից մինչև վարկային պարտավորությունները ամբողջությամբ կատարելու օրը՝ բռնագանձումը տարածելով (ա) 29.07.2013թ. անշարժ գույքի հաջորդող գրավի (հիփոթեքի) LGL 20131069 պայմանագրով գրավադրված Սարգիս Աղաբեկյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Երևան, Ազատության պող., 1/18 շ., թիվ 1 հասցեով 89,3 քմ մակերեսով նկուղային հարկի, 0,11335 հա հողամասից ընդհանուր բաժնային սեփականության մաս կազմող 89/3080 բաժնեմասի, ք. Երևան, Ազատության պող., 1/18 շ., թիվ 2 հասցեով 206,5 ք.մ մակերեսով նկուղային հարկի և 0,11335 հա ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող հողամասի 206/3080 բաժնեմասի նկատմամբ, (բ) 29.07.2013թ. անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) LGL 20131073 պայմանագրով գրավադրված Սարգիս Աղաբեկյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Երևան, Ազատության պող., 1/18 շ., թիվ 9 հասցեով 238 քմ մակերեսով մանսարդի և 0,11335 հա ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող հողամասի 238/3080 բաժնեմասի նկատմամբ, (գ) 29.07.2013թ. անշարժ գույքի հաջորդող գրավի (հիփոթեքի) LGL 20131070 պայմանագրով գրավադրված, Սարգիս Աղաբեկյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Երևան, Բաբայան փող., թիվ 2/4 հասցեում գտնվող 643,1 քմ մակերեսով տան, 371,1 քմ մակերեսով լողավազանի, 39,3 քմ մակերեսով օժանդակ շինության, 7,3 քմ մակերեսով օժանդակ շինության, 171,3 գծմ. պարսպի և 0,18122 հա հողամասի նկատմամբ, (դ) 29.07.2013թ. անշարժ գույքի հաջորդող գրավի (հիփոթեքի) LGL 20131071 պայմանագրով գրավադրված Լևիկ Աղաբեկյանին, Սիմա Ղուկասյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Երևան, Տիգրան Մեծի պող., 53/3 հասցեում գտնվող 0186737 հա մակերեսով հողամասի, ք. Երևան, Տիգրան Մեծի պող., 53/16 հասցեում գտնվող 0.123264 հա մակերեսով հողամասի նկատմամբ»։
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 03.09.2014 թվականի վճռով գործի վարույթը կարճվել է՝ Ընկերության սնանկ ճանաչված լինելու հիմքով:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.12.2014 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, ու Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 03.09.2014 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 28.12.2015 թվականի որոշմամբ Բանկի վճռաբեկ բողոքը բավարարվել է` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.12.2014 թվականի որոշումը բեկանվել է, ու գործն ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
Գործի նոր քննության ժամանակ դիմելով դատարան` Բանկը պահանջել է «1․ 29.07.2013 թվականին ԼGԼ 20131066 վարկային ծառայության (վարկային) պայմանագրի շրջանակներում «Ալտէ» փակ բաժնետիրական ընկերությունից և Սարգիս Աղաբեկյանից համապարտության կարգով հօգուտ «էյչ-էս-Բի-Սի Բանկ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության բռնագանձել 246,413.20 (երկու հարյուր քառասունվեց հազար չորս հարյուր տասներեք ամբողջ քսան հարյուրերորդական) ԱՄՆ դոլար գումար, որից 141,674.07 ԱՄՆ դոլարը վարկի մայր գումար, 76,911.87 ԱՄՆ դոլարը սովորական տոկոսներ, 27,827.26 ԱՄՆ դոլարը որպես ժամկետանց մայր գումարի և տոկոսագումարի նկատմամբ հաշվեգրված տուգանային տոկոսներ։ 2. 29.07.2013 թվականին LGL 20131067 վարկային ծառայության (վարկային) պայմանագրի շրջանակներում «Ալտէ» ՓԲ ընկերությունից և Սարգիս Աղաբեկյանից համապարտության կարգով հօգուտ «էյչ-էս-Բի-Սի Բանկ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության բռնագանձել 3,291,015.77 (երեք միլիոն երկու հարյուր իննսուն մեկ հազար տասնհինգ ամբողջ յոթանասուն յոթ հարյուրերորդական) ԱՄՆ դոլար գումար, որից 3,138,137.58 ԱՄՆ դոլարը՝ վարկի մայր գումար, 132,857.36 ԱՄՆ դոլարը՝ սովորական տոկոսներ, 20,020.83 ԱՄՆ դոլարը՝ տուգանային տոկոսներ հաշվարկված վարկի ժամկետանց մայր գումարի և ժամկետանց տոկոսների նկատմամբ։ 3. «Ալտէ» ՓԲ ընկերությունից և Սարգիս Աղաբեկյանից համապարտության կարգով հօգուտ «էյչ-էս-Բի-Սի Բանկ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության բռնագանձել մինչև 13.01.2017 թվականի «հայցի առարկան փոփոխելու վերաբերյալ» դիմումի ներկայացման օրը հաշվարկված 3,152,300 ՀՀ դրամ, որպես վճարված ապահովագրավճարի փոխհատուցման գումար, ինչպես նաև 13.01.2017 թվականից մինչև փաստացի պարտավորության կատարման օրը կատարված ապահովագրավճարների փոխհատուցման գումարները։
4. Նշված դրամային պահանջներով բռնագանձումը տարածել առաջնահերթության կարգով՝ 29.07.2013 թվականին անշարժ գույքի հաջորդող գրավի (հիփոթեքի) ԼGԼ 20131069 պայմանագրով գրավադրված Սարգիս Աղաբեկյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Երևան, Ազատության պող., 1/18 շ., թիվ 1 հասցեում գտնվող անշարժ գույքի և ք. Երևան, Ազատության պող., 1/18 շ., թիվ 2 հասցեում գտնվող անշարժ գույքի, 29.07.2013 թվականին անշարժ գույքի հաջորդող գրավի (հիփոթեքի) ԼGԼ 20131073 պայմանագրով գրավադրված Սարգիս Աղաբեկյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Երևան, Ազատության պող., 1/18 շ., թիվ 9 հասցեում գտնվող անշարժ գույքի, ինչպես նաև 29.07.2013 թվականին անշարժ գույքի հաջորդող գրավի (հիփոթեքի) ԼGԼ 20131070 պայմանագրով գրավադրված Սարգիս Աղաբեկյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Երևան, Բաբայան փող., թիվ 2/4 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ, ինչպես նաև Սարգիս Աղաբեկյանին պատկանող այլ գույքերի վրա»։
13․01․2017 թվականին փոփոխելով հայցի առարկան՝ Լևիկ Աղաբեկյանի, Սիմա Ղուկասյանի և նրանց գույքի հետ կապված այլևս պահանջ չի ներկայացվել։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 13.04.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է․ «1.1. 29.07.2013 թվականին ԼGԼ 20131066 վարկային ծառայության (վարկային) պայմանագրի շրջանակներում «Ալտէ» փակ բաժնետիրական ընկերությունից և Սարգիս Աղաբեկյանից համապարտության կարգով հօգուտ «էյչ-էս-Բի-Սի Բանկ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության բռնագանձել 246,413.20 (երկու հարյուր քառասունվեց հազար չորս հարյուր տասներեք ամբողջ քսան հարյուրերորդական) ԱՄՆ դոլարին բռնագանձման պահին համարժեք ՀՀ դրամ գումար, որից 141,674.07 ԱՄՆ դոլարը վարկի մայր գումար, 76,911.87 ԱՄՆ դոլարը սովորական տոկոսներ, 27,827.26 ԱՄՆ դոլարը որպես ժամկետանց մայր գումարի և տոկոսագումարի նկատմամբ հաշվեգրված տուգանային տոկոսներ։
1.2 29.07.2013 թվականին LGL 20131067 վարկային ծառայության (վարկային) պայմանագրի շրջանակներում «Ալտէ» ՓԲ ընկերությունից և Սարգիս Աղաբեկյանից համապարտության կարգով հօգուտ «էյչ-էս-Բի-Սի Բանկ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության բռնագանձել 3,291,015.77 (երեք միլիոն երկու հարյուր իննսուն մեկ հազար տասնհինգ ամբողջ յոթանասուն յոթ հարյուրերորդական) ԱՄՆ դոլարին բռնագանձման պահին համարժեք ՀՀ դրամ գումար, որից 3,138,137.58 ԱՄՆ դոլարը՝ վարկի մայր գումար, 132,857.36 ԱՄՆ դոլարը՝ սովորական տոկոսներ, 20,020.83 ԱՄՆ դոլարը՝ տուգանային տոկոսներ հաշվարկված վարկի ժամկետանց մայր գումարի և ժամկետանց տոկոսների նկատմամբ։ 1.3 Բռնագանձում տարածել 29.07.2013 թվականին ԼGԼ 20131066 և 29.07.2013 թվականին LGL 20131067 վարկային ծառայության (վարկային) պայմանագրերի շրջանակներում գրավադրված գույքերից բռնագանձման պահին գրավի առարկա հանդիսացող գույքերի վրա: 1.4 «Ալտէ» ՓԲ ընկերությունից և Սարգիս Աղաբեկյանից համապարտության կարգով հօգուտ «էյչ-էս-Բի-Սի Բանկ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության բռնագանձել մինչև 13.01.2017 թվականի «հայցի առարկան փոփոխելու վերաբերյալ» դիմումի ներկայացման օրը հաշվարկված 3,152,300 /երեք միլիոն մեկ հարյուր հիսուներկու հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ, որպես վճարված ապահովագրավճարի փոխհատուցման գումար, ինչպես նաև 13.01.2017 թվականից մինչև փաստացի պարտավորության կատարման օրը կատարված ապահովագրավճարների փոխհատուցման գումարները։ 1.5 «Ալտէ» ՓԲ ընկերությունից և Սարգիս Աղաբեկյանից համապարտության կարգով հօգուտ «էյչ-էս-Բի-Սի Բանկ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության բռնագանձել՝ 1.000.000 /մեկ միլիոն դրամ/ ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի վարձատրության գումար: 1.6 «Ալտէ» ՓԲ ընկերությունից և Սարգիս Աղաբեկյանից համապարտության կարգով հօգուտ «էյչ-էս-Բի-Սի Բանկ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության բռնագանձել 70.748 /յոթանասունութ հազար յոթ հարյուր քառասունութ / ԱՄՆ դոլարին բռնագանձման պահին համարժեք ՀՀ դրամ և 1.063.046 /մեկ միլիոն վաթսուներեք հազար քառասունվեց/ ՀՀ դրամ: 2. Մնացած մասով հայցը մերժել և դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված»։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.10.2020 թվականին որոշել է․ «1. Թիվ ԵԿԴ/1873/02/14 քաղաքացիական գործով ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 13․04.2020 թվականի վճռի դեմ «Ալտէ» ՓԲԸ սնանկության գործով կառավարիչ Վահագն Ավագյանի ներկայացուցիչ Արսեն Մեսրոպյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը (Առաջին վերաքննիչ բողոք) մերժել։ 2․ Թիվ ԵԿԴ/1873/02/14 քաղաքացիական գործով ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 13.04.2020 թվականի վճռի դեմ «Էյչ Էս Բի Սի Հայաստան բանկ» ՓԲԸ ներկայացուցիչ Անի Համբարձումյանի կողմից ներկայացված Երկրորդ վերաքննիչ բողոքը բավարարել ամբողջությամբ, Երրորդ Վերաքննիչ բողոքը բավարարել մասնակի, և, Դատարանի վերը նշված վճիռը՝ մերժված և դատական ծախսերի մասով, բեկանել և փոփոխել՝ վճռի եզրափակիչ մասը շարադրելով հետևյալ կերպ․
1. Էյչ Էս Բի Սի Հայաստան բանկ» ՓԲԸ հայցադիմումն ընդդեմ «Ալտէ» ՓԲԸ-ի և Սարգիս Աղաբեկյանի` համապարտության կանոններով գումար բռնագանձելու, բռնագանձումը գրավի առարկաների և Սարգիս Աղաբեկյանին սեփականության իրավունքով պատկանող այլ գույքերի վրա տարածելու պահանջների մասին, ամբողջությամբ բավարարել․
1.1․ 29․07․2013 թվականի LGL 20131066 վարկային ծառայության (վարկային) պայմանագրի և 29․07․2013 թվականի թիվ LGL 20131068 երաշխավորության պայմանագրի շրջանակներում «Ալտէ» ՓԲԸ-ից և Սարգիս Աղաբեկյանից համապարտության կարգով հօգուտ «Էյչ Էս Բի Սի Հայաստան բանկ» ՓԲԸ բռնագանձել 246․413,20 ԱՄՆ դոլարին՝ բռնագանձման պահին համարժեք ՀՀ դրամ գումար, որից 141․674,07 ԱՄՆ դոլարը` վարկի մայր գումար, 76․911,87 ԱՄՆ դոլարը` սովորական տոկոսներ, 27․827,26 ԱՄՆ դոլարը` ժամկետանց մայր գումարի և տոկոսագումարի նկատմամբ հաշվեգրված տուգանային տոկոսներ։
1.2․ 29․07․2013 թվականի LGL 20131067 վարկային ծառայության (վարկային) պայմանագրի և 29․07․2013 թվականի թիվ LGL 20131068 երաշխավորության պայմանագրի շրջանակներում «Ալտէ» ՓԲԸ-ից և Սարգիս Աղաբեկյանից համապարտության կարգով հօգուտ «Էյչ Էս Բի Սի Հայաստան բանկ» ՓԲԸ բռնագանձել 3․291․015,77 ԱՄՆ դոլարին՝ բռնագանձման պահին համարժեք ՀՀ դրամ գումար, որից 3․138․137,58 ԱՄՆ դոլարը` վարկի մայր գումար, 132․857,36 ԱՄՆ դոլարը` սովորական տոկոսներ, 20․020,83 ԱՄՆ դոլարը` ժամկետանց մայր գումարի և տոկոսագումարի նկատմամբ հաշվեգրված տուգանային տոկոսներ։
1.3․ 29․07․2013 թվականի LGL 20131066 և 29․07․2013 թվականի LGL 20131067 վարկային ծառայությունների (վարկային) պայմանագրերի և 29․07․2013 թվականի թիվ LGL 20131068 երաշխավորության պայմանագրի շրջանակներում բռնագանձումը համապարտության կարգով տարածել 29․07․2013 թվականի LGL 20131066 վարկային ծառայության (վարկային) պայմանագրի և 29․07․2013 թվականի LGL 20131067 վարկային ծառայության (վարկային) պայմանագրի շրջանակներում գրավադրված գույքերից բռնագանձման պահին գրավի առարկա հանդիսացող գույքերի, ինչպես նաև երաշխավոր հանդիսացող Սարգիս Աղաբեկյանին սեփականության իրավունքով պատկանող, գրավի առարկա չհանդիսացող այլ գույքերի վրա։
1.4․ «Ալտէ» ՓԲԸ-ից և Սարգիս Աղաբեկյանից համապարտության կարգով հօգուտ «էյչ-էս-Բի-Սի Բանկ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության բռնագանձել մինչև 13.01.2017 թվականի «հայցի առարկան փոփոխելու վերաբերյալ» դիմումի ներկայացման օրը հաշվարկված 3.152.300 դրամ, որպես վճարված ապահովագրավճարի փոխհատուցման գումար, ինչպես նաև 13.01.2017 թվականից սկսած մինչև փաստացի պարտավորության կատարման օրը կատարված ապահովագրավճարների փոխհատուցման գումարները։
1.5․ «Ալտէ» ՓԲԸ-ԻՑ և Սարգիս Աղաբեկյանից համապարտության կարգով հօգուտ «էյչ-էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ բռնագանձել 2․000․000 ՀՀ դրամ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:
1.6․ «Էյչ Էս Բի Սի Հայաստան բանկ» ՓԲԸ կողմից 27․09․2014 թվականին ներկայացված վերաքննիչ բողոքի քննության համար հետաձգված 10․000 ՀՀ դրամ պետական տուրքի գումարը համապարտության կարգով բռնագանձել «Ալտէ» ՓԲԸ-ից և Սարգիս Աղաբեկյանից հօգուտ պետբյուջեի։
1.7․ «Էյչ Էս Բի Սի Հայաստան բանկ» ՓԲԸ կողմից 26․09․2014 թվականի թիվ 9089 վճարման հանձնարարականով ոչ գույքային պահանջով ներկայացված վերաքննիչ բողոքի համար վճարված 10․000 ՀՀ դրամ պետտուրքի գումարը համապարտության կարգով բռնագանձել «Ալտէ» ՓԲԸ-ից և Սարգիս Աղաբեկյանից հօգուտ «Էյչ Էս Բի Սի Հայաստան բանկ» ՓԲԸ։
1.8․ «Էյչ Էս Բի Սի Հայաստան բանկ» ՓԲԸ կողմից 13․01․2015 թվականի թիվ 1501 վճարման հանձնարարականով վճռաբեկ բողոքի ներկայացման համար վճարված 1․000․000 ՀՀ դրամ պետտուրքի գումարը համապարտության կարգով բռնագանձել «Ալտէ» ՓԲԸ-ից և Սարգիս Աղաբեկյանից հօգուտ «Էյչ Էս Բի Սի Հայաստան բանկ» ՓԲԸ։
1.9․ Դատարանի վճռով բավարարված հայցապահանջներին համամասնորեն՝ 70․748 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և 63,046 ՀՀ դրամ պետտուրքի գումարները համապարտության կարգով բռնագանձել «ԱլտԷ» ՓԲԸ և Սարգիս Աղաբեկյանից հօգուտ «Էյչ Էս Բի Սի Հայաստան բանկ» ՓԲԸ։
1.10․ Դատարանի որոշմամբ կիրառված հայցի ապահովումը պահպանել մինչև վճռի կատարումը»։
3․ «Ալտէ» ՓԲԸ սնանկության գործով կառավարիչ Վահագն Ավագյանի անունից բերված վերաքննիչ բողոքով պետական տուրքի վճարման հարցը համարել լուծված:
4․ «Էյչ Էս Բի Սի Հայաստան բանկ» ՓԲԸ համար 19․06․2020 թվականի թիվ 001207 վճարման հանձնարարականով ոչ գույքային պահանջով ներկայացված վերաքննիչ բողոքի համար վճարված 10․000 ՀՀ դրամ պետտուրքի գումարը համապարտության կարգով բռնագանձվել «Ալտէ» ՓԲԸ-ից և Սարգիս Աղաբեկյանից հօգուտ «Էյչ Էս Բի Սի Հայաստան բանկ» ՓԲԸ։
5․ «Էյչ Էս Բի Սի Հայաստան բանկ» ՓԲԸ կողմից 12․06․2020 թվականի թիվ 213 վճարման հանձնարարականով վճարված 40․000 ՀՀ դրամ պետտուրքի գումարը հետ վերադարձնել վերջինիս»:
Դատավոր Մ. Հարթենյանը հայտնել է հատուկ կարծիք։
Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Կառավարիչը (ներկայացուցիչ Արսեն Մեսրոպյան) և Սարգիս Աղաբեկյանը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Սարգիս Աղաբեկյանի բերած վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի (այսուհետ՝ Նախկին օրենսգիրք) 53-րդ, 109-րդ, 122-րդ, 130-րդ և 131-րդ հոդվածները, մինչև 15.04.2020 թվականը գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ ու 43-րդ հոդվածները։
Բողոք բերած անձը նշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն գործով հիմնական հայցապահանջի առարկան պարտապանից վարկի գումարների, տոկոսների և տույժերի բռնագանձման պահանջն է, ուստի հիմնական հայցապահանջի առարկայից ակնհայտ է, որ գործն առնչվում է սնանկ ճանաչված պարտապանի գույքի կազմում ընդգրկված իրավունքներին։ Հետևաբար պարտապանից գումար բռնագանձելու և բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջների մասին քաղաքացիաիրավական վեճը, որտեղ սնանկ ճանաչված պարտապանը հանդես է գալիս որպես պատասխանող, ենթակա էր քննության սնանկության գործի շրջանակներում՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2‑րդ մասով սահմանված կանոնների համաձայն։
Նկատի ունենալով, որ Նախկին օրենսգիրքը չէր նախատեսում գործն առարկայական ընդդատությամբ այլ դատարանի քննությանը հանձնելու կանոններ, ուստի նույն օրենսգրքի 109‑րդ հոդվածի 1-ին կետի ուժով գործի վարույթը ենթակա էր կարճման, քանի որ վեճը ենթակա էր սնանկության գործի շրջանակում՝ սնանկության գործը քննող մասնագիտացված դատավորի կողմից քննության:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենք 43-րդ հոդվածն ուղղակիորեն նախատեսում է, որ գրավով ապահովված պարտավորության պարտատիրոջ կողմից սնանկության վարույթից դուրս պարտավորության կատարման եղանակի ընտրության պարագայում պարտատերը բավարարում կարող է ստանալ բացառապես գրավադրված գույքի հաշվին, որպիսի դիրքորոշում արտահայտել է նաև ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատն ինչպես սույն գործի շրջանակներում 28.12.2015 թվականին, այնպես էլ թիվ ԵԿԴ/0469/02/14 քաղաքացիական գործով 17.07.2015 թվականին կայացված որոշումներով։ Ավելին՝ Վերաքննիչ դատարանը մի կողմից եզրահանգել է, որ երաշխավորության պայմանագիրը բխում է հիմնական պայմանագրից և երաշխավորության պայմանագրի կնքմամբ երաշխավորը դառնում է համապարտ պարտապան, մյուս կողմից, հակասելով ինքն իրեն, երաշխավոր-պարտապանի այլ գույքի հաշվին նախատեսում է պահանջի բավարարման հնարավորություն, այն դեպքում, երբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 377-րդ հոդվածի 1‑ին ու 2-րդ կետերը հստակ սահմանում են, որ պարտապանի կողմից երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու պարագայում երաշխավորն և պարտապանը պարտատիրոջ առաջ կրում են համապարտ պատասխանատվություն՝ նույն ծավալով։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.10.2020 թվականի որոշումը և քաղաքացիական գործի վարույթը կարճել կամ գործն ուղարկել նոր քննության։
2.1 Կառավարչի բերած վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, Կոնվենցիայի 6-րդ հոդվածը, Նախկին օրենսգրքի 53-րդ, 109-րդ, 122-րդ, 130-րդ ու 131-րդ հոդվածները, մինչև 15.04.2020 թվականը գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ, 43-րդ և 47-րդ հոդվածները։
Բողոք բերած անձը նշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը մի կողմից եզրահանգել է, որ երաշխավորության պայմանագիրը բխում է հիմնական պայմանագրից և երաշխավորության պայմանագրի կնքմամբ երաշխավորը դառնում է համապարտ պարտապան, մյուս կողմից, հակասելով ինքն իրեն, երաշխավոր-պարտապանի այլ գույքի հաշվին նախատեսում է պահանջի բավարարման հնարավորություն, այն դեպքում, երբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 377‑րդ հոդվածի 1-ին ու 2-րդ կետերը հստակ սահմանում են, որ պարտապանի կողմից երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու պարագայում երաշխավորը և պարտապանը պարտատիրոջ առջև կրում են համապարտ պատասխանատվություն՝ նույն ծավալով։ Նշվածից պարզ է դառնում, որ ապահովված պարտատերը սնանկության վարույթը շրջանցելու պարագայում չի կարող գրավի առարկա չհանդիսացող՝ պարտապանի այլ գույքի նկատմամբ պահանջ ներկայացնել, հետևաբար լրացուցիչ այլ ծավալի պահանջ երաշխավորի այլ գույքի նկատմամբ նույնպես չի կարող ներկայացվել, քանի որ նման մոտեցումը կհակասի համապարտության և նույն ծավալով պահանջ ներկայացնելու օրենսդրական հնարավորությանը։
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ գործի վարույթը ենթակա էր կարճման, քանի որ սույն գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.12.2014 թվականի որոշումը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 28.12.2015 թվականի որոշմամբ բեկանվելուց ու նոր քննության ուղարկվելուց հետո վարույթ է ընդունվել 06.05.2017 թվականին, այսինքն 23.07.2016 թվականին ուժի մեջ մտած «Սնանկության մասին» ՀՀ օրենքի գործողության ընթացքում, ինչի պարագայում վեճը ենթակա էր քննության ոչ թե ընդհանուր իրավասության դատարանում, այլ սնանկության գործի շրջանակում սնանկության գործը քննող մասնագիտացված դատարանում։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.10.2020 թվականի որոշումը և քաղաքացիական գործի վարույթը կարճել կամ գործն ուղարկել նոր քննության։
3. Վճռաբեկ բողոքների քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Բանկի և «ԷՍԿՈ-ԿՈՆՑԵՌՆ» ԲԲԸ-ի (Ընկերության իրավանախորդն է) միջև 29.07.2013 թվականին կնքվել են թիվ LGL 20131066 ու թիվ LGL 20131067 վարկային ծառայության (վարկային) պայմանագրերը (հատոր 1-ին, գ.թ. 20-24).
2) Բանկի, Սարգիս Աղաբեկյանի և «ԷՍԿՈ-ԿՈՆՑԵՌՆ» ԲԲԸ-ի միջև 29.07.2013 թվականին կնքվել է թիվ LGL 20131068 երաշխավորության պայմանագիրը, որի համաձայն՝ Սարգիս Աղաբեկյանն «ԷՍԿՈ-ԿՈՆՑԵՌՆ» ԲԲԸ-ի պարտատիրոջ՝ Բանկի առջև պարտավորվել է պատասխանատվություն կրել «ԷՍԿՈ-ԿՈՆՑԵՌՆ» ԲԲԸ-ի կողմից վերը նշված պայմանագրերով ստանձնած պարտավորությունները կատարելու համար (հատոր 1-ին, գ.թ. 25).
3) Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում 21․01․2014 թվականին ստացվել է «ԵՄԵՍԵՐ» ՍՊԸ-ի դիմումը՝ Ընկերությանը սնանկ ճանաչելու մասին։ Նույն դատարանի 11.03.2014 թվականի վճռով թիվ ԵԿԴ/0009/04/14 սնանկության գործով Ընկերությունը ճանաչվել է սնանկ (հատոր 1-ին, գ.թ. 104, 105, դատական տեղեկատվական համակարգ).
4) Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում 09․06․2014 թվականին ստացվել է սույն քաղաքացիական գործի հարուցման հիմք հանդիսացած հայցադիմումը, որը 13․06․2014 թվականին ընդունվել է վարույթ (հատոր 1-ին, գ.թ. 1-15).
5) Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 03.09.2014 թվականի վճռով սույն քաղաքացիական գործի վարույթը կարճվել է՝ տվյալ պահին գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի հիմքով (հատոր 1-ին, գ.թ. 127‑140).
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.12.2014 թվականի որոշմամբ Բանկի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 03.09.2014 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ (հատոր 2-րդ, գ.թ. 110-118).
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 28.12.2015 թվականի որոշմամբ Բանկի վճռաբեկ բողոքը բավարարվել է` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.12.2014 թվականի որոշումը բեկանվել է, ու գործն ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության (հատոր 3-րդ, գ.թ. 155-168)․
Դատարանի 13.04.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն (հատոր 15-րդ, գ.թ. 117-126).
6) 04.05.2021 թվականին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է Սարգիս Աղաբեկյանի հայցադիմումն ընդդեմ Բանկի, երրորդ անձինք Ընկերության և Կադաստրի պետական կոմիտեի՝ երաշխավորության պայմանագրով սահմանված պարտավորությունը դադարած ճանաչելու պահանջի մասին։
Նշված՝ թիվ ԵԴ/19359/02/21 քաղաքացիական գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 04.04.2022 թվականին կայացված վճռով Սարգիս Աղաբեկյանի հայցը մերժվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09․09․2022 թվականի որոշմամբ Սարգիս Աղաբեկյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 04.04.2022 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է՝ որոշվել է․ «(…) Սարգիս Լևիկի Աղաբեկյանի ընդդեմ «Էյչ Էս Բի Սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ի, երրորդ անձինք «ԱԼՏԷ» ՓԲԸ-ի, ՀՀ կադաստրի պետական կոմիտեի՝ երաշխավորության պայմանագրով սահմանված պարտավորությունը դադարած ճանաչելու պահանջի մասին, բավարարել՝ դադարած ճանաչել «Էյչ Էս Բի Սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ի, «ԷՍԿՈ-ԿՈՆՑԵՌՆ» ՓԲԸ-ի («ԱԼՏԷ» ՓԲԸ) և Սարգիս Աղաբեկյանի միջև 29.07.2013թ. կնքված թիվ LGL 20131068 երաշխավորության պայմանագրով սահմանված պարտավորությունները: 2. «Էյչ Էս Բի Սի բանկ Հայաստան» ՓԲ ընկերությունից հօգուտ Սարգիս Լևիկի Աղաբեկյանի բռնագանձել 4 000 /չորս հազար/ ՀՀ դրամ՝ որպես բավարարված հայցապահանջի մասով ընդհանուր իրավասության դատարան դիմելու համար օրենքով սահմանված պետական տուրքի գումար: 3. «Էյչ Էս Բի Սի բանկ Հայաստան» ՓԲ ընկերությունից հօգուտ Սարգիս Լևիկի Աղաբեկյանի բռնագանձել 10 000 /տասը հազար/ ՀՀ դրամ՝ որպես բավարարված հայցապահանջի մասով վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված պետական տուրքի գումար: Սարգիս Լևիկի Աղաբեկյանին վերադարձնել նախապես ավել վճարված՝ 20 000 (քսան հազար) ՀՀ դրամ պետական տուրքի գումարը (վճարման հանձնարարագիր 29.04.2022թ. ծածկագիր՝ 4520-0621-1142-4017-8142)»:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 15.03.2023 թվականի որոշմամբ Բանկի միջնորդությունը` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09․09․2022 թվականի որոշման դեմ վճռաբեկ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ, բավարարվել է ու բաց թողնված ժամկետը վերականգնվել է, և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.09.2022 թվականի որոշման դեմ Բանկի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է (հիմք՝ դատական տեղեկատվական համակարգ և 20.07.2023 թվականին Ընկերության կողմից ՀՀ վճռաբեկ դատարան ներկայացված դիմումը՝ կից փաստաթղթերով)․
7) Ընկերության կողմից 07.02.2024 թվականին ներկայացվել է դիմում այն մասին, որ թիվ ՍնԴ/3905/04/23 սնանկության գործով Սնանկության դատարանի 16.01.2024 թվականի վճռով Ընկերությունը կրկին ճանաչվել է սնանկ, ինչի արդյունքում սույն գործի վարույթը ենթակա է կարճման (հիմք՝ 07.02.2024 թվականին Ընկերության կողմից ՀՀ վճռաբեկ դատարան ներկայացված դիմումը՝ կից փաստաթղթերով և դատական տեղեկատվական համակարգ)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է եղել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայությամբ, որը հերքվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ՝
1․ այն հարցադրմանը, թե արդյո՞ք մինչև 23․07․2016 թվականն ընդհանուր իրավասության դատարանների վարույթում գտնվող քաղաքացիական գործի վարույթը 23․07․2016 թվականից հետո ենթակա էր կարճման Նախկին օրենսգրքի 109-րդ հոդվածի 1‑ին կետում նշված հիմքով այն պատճառաբանությամբ, որ տվյալ գործով հայցի առարկան սնանկ ճանաչված պատասխանող-պարտապանի գույքի կազմում ներառված գույքի և իրավունքների առնչությամբ ծագած քաղաքացիաիրավական վեճի վերաբերյալ է,
2․ ինչպես նաև վեճն ըստ էության սպառված լինելու հիմքով գործի վարույթը կարճելու առանձնահատկություններին։
1․ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Կոնվենցիայի 6‑րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Սահմանադրության և Կոնվենցիայի վերը շարադրված իրավադրույթները, երաշխավորելով անձի` իր իրավունքների ու ազատությունների իրավական պաշտպանության արդյունավետ միջոցները և դատական պաշտպանության իրավունքները, սահմանում են անձի դատարան դիմելու իրավունքը, որը կոչված է ստեղծելու պայմաններ` անձի խախտված իրավունքները վերականգնելու համար: Դատարան դիմելու իրավունքն անձի համար ապահովում է իրավական երաշխիքներ` իր իրավունքների խախտումների դեպքում ստանալ արդյունավետ իրավական պաշտպանություն: Այստեղից բխում է այն կարևոր կանոնը, որի համաձայն՝ դատական պաշտպանություն անձն ստանում է վերջինիս` Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքների ու (կամ) ազատությունների խախտման դեպքում:
Երաշխավորելով անձի դատական պաշտպանության իրավունքը՝ օրենսդիրը միաժամանակ սահմանել է այն իրավական միջոցները, որոնք հնարավորություն են տալիս գործնականում ապահովելու այդ իրավունքի իրացումը: Դրանցից է նաև դատավարական նորմերով սահմանված այն դատարանի և այն դատավորի կողմից գործի քննության իրավունքը, որի ընդդատությանն այն վերապահված է օրենքով: Այսինքն՝ դատական պաշտպանության իրավունքի իրացումն ապահովվում է դատավարական այնպիսի կառուցակարգի միջոցով, ինչպիսին է ընդդատությունը:
Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ դատական պաշտպանության իրավունքի բաղկացուցիչ տարրն է անձի՝ այն դատարանում իր գործի քննության իրավունքը, որի ընդդատությանն օրենքով հանձնված է տվյալ գործը: Ինչպես ՀՀ քաղաքացիական և քրեական դատավարության օրենսգրքերը, այնպես էլ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը սահմանում են գործերի առարկայական ընդդատության իրենց կանոնները (տե՛ս Սահմանադրական դատարանի 03.02.2009 թվականի թիվ ՍԴՈ‑787 որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ գտել է, որ ընդդատությունը` որպես դատավարական ինստիտուտ, դատավարական նորմերի այնպիսի համակցություն է, որը կարգավորում է դատարանի քննությանը ենթակա բոլոր գործերի բաշխումը ՀՀ դատական իշխանության առաջին ատյանի կոնկրետ դատարանների միջև (տե՛ս «Վեստ» ՍՊԸ-ն ընդդեմ Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության թիվ ՎԴ/0830/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի ճիշտ ընդդատության որոշումն ունի գործնական կարևոր նշանակություն, քանի որ դատական պաշտպանությունը կարող է արդյունավետ լինել միայն այն պարագայում, երբ գործի քննությունն իրականացվում է իրավասու դատարանի կողմից՝ տվյալ դատավարությանը բնորոշ կանոններով սահմանված ընթացակարգերի պահպանմամբ և հակառակը, եթե գործը քննում է այն դատարանը, որը տվյալ գործը քննելու իրավասություն չունի, ապա դա հանգեցնում է դատական պաշտպանության սահմանադրորեն ամրագրված իրավունքի խախտման:
Նախկին օրենսգիրքը սահմանել է առարկայական ընդդատության կանոնների խախտմամբ վարույթ ընդունված հայցադիմումի հիման վրա հարուցված գործի վարույթը կարճելու պարտադիր պահանջ: Այսպես, Նախկին օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը կարճում է գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության: Համանման կարգավորում է բովանդակում նաև գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, որի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե գործը ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացված որոշմամբ նշել է, որ այն դեպքում, երբ որևէ գործի քննության ընթացքում պարզվում է, որ այն վարույթ է ընդունվել առարկայական ընդդատության կանոնների խախտմամբ, դատարանը պարտավոր է վճիռ կայացնել գործի վարույթը կարճելու մասին այն հիմքով, որ տվյալ գործը ենթակա չէ ընդհանուր իրավասության դատարանում քննության (տե՛ս Գոռիշխան Իշիկյանն ընդդեմ ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի թիվ ԵՄԴ/1029/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):
Անդրադառնալով նորմատիվ իրավական ակտերի ժամանակի մեջ գործողության կանոններին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով սահմանված ընդհանուր կանոնի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո ծագող հարաբերությունների վրա։ (…) Այս ընդհանուր կանոնից կարող է նախատեսվել բացառություն միայն Սահմանադրությամբ, օրենքով կամ տվյալ նորմատիվ իրավական ակտով։ Օրենսդիրը միաժամանակ սահմանել է, որ ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտի կամ դրա մի մասի գործողությունը տարածվում է մինչև դրա ուժը կորցնելու օրը գործող հարաբերությունների վրա, եթե օրենքով կամ ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին նորմատիվ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ։ (…) Նման իրավակարգավորումը նպատակ ունի պաշտպանել հասարակական հարաբերությունների այն մասնակիցներին, ովքեր արդեն իսկ մտել են որոշակի իրավահարաբերությունների մեջ մինչև նոր իրավական ակտի ընդունումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջիններս իրենց վարքագիծն արդեն իսկ համապատասխանեցրել են ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտի կամ դրա մի մասի իմպերատիվ պահանջներին (տե՛ս ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի դիմումի՝ «Ամիգո Արմեն» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու պահանջի մասին, թիվ ՍԴ2/0037/04/16 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19․02․2019 թվականի որոշումը)։
Նախ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ սույն քաղաքացիական գործը 09․04․2018 թվականի դրությամբ արդեն իսկ գտնվել է առաջին ատյանի դատարանի վարույթում, որի պայմաններում այն ենթակա էր քննության Նախկին օրենսգրքով սահմանված նորմերով։
Նախկին օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիական բոլոր գործերն ընդդատյա են առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին:
Նախկին օրենսգրքի 82-րդ հոդվածի համաձայն՝ հայցը հարուցվում է պատասխանողի բնակության (գտնվելու) վայրի դատարան:
Նախկին օրենսգրքի 86-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը` ընդդատության կանոնների պահպանմամբ իր վարույթ ընդունած գործը պետք է քննի ըստ էության, թեկուզև այն հետագայում դարձել է ընդդատյա այլ դատարանի:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ դատարանը գործը հանձնում է այլ դատարանի քննության, եթե գործը տվյալ դատարանում քննելիս պարզվել է, որ այն վարույթ է ընդունվել ընդդատության կանոնների խախտմամբ կամ գործը տվյալ դատարանում քննելու անհնարինության այլ դեպքերում:
Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ գործն այլ դատարանի քննությանը հանձնելու մասին կայացվում է որոշում:
Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ մեկ դատարանից մեկ այլ դատարան ուղարկված գործը պետք է քննի այն ստացած դատարանը:
Նախկին օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը կարճում է գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության։
Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է նաև, որ Նախկին օրենսգրքով սահմանված իրավակարգավորումների համաձայն՝ քաղաքացիական բոլոր գործերն ընդդատյա են եղել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին, իսկ հայցը հարուցվել է պատասխանողի բնակության (գտնվելու) վայրի դատարան: Ընդ որում, օրենսդիրը դատարաններին արգելել է ընդդատության կանոնների պահպանմամբ իրենց վարույթ ընդունած գործերն այլ դատարանի քննությանը հանձնելը, թեկուզև դրանք հետագայում դարձել են ընդդատյա այլ դատարանների: Միևնույն ժամանակ դատարանները, գործը տվյալ դատարանում քննելիս պարզելով, որ այն վարույթ է ընդունվել ընդդատության կանոնների խախտմամբ կամ այլ հիմքերով անհնարին է գործը տվյալ դատարանում քննելը, պարտավոր են եղել գործը հանձնելու այլ դատարանի քննությանը՝ այդ մասին կայացնելով համապատասխան որոշում։ Իրենց հերթին, գործն այլ դատարանից ստացած դատարանները պարտավոր են եղել այն քննել։
Մինչև 23․07․2016 թվականը գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով նախատեսած իրավակարգավորումների համաձայն՝ սնանկության գործերի վարումն իրականացվել է ընդհանուր իրավասության դատարաններում։ Դատարանում սնանկության գործերը վարվել են դատավորի կողմից միանձնյա։
ՀՀ ազգային ժողովի կողմից 17․06․2016 թվականին ընդունված ««Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, որն ուժի մեջ է մտել 23․07․2016 թվականին, շարադրվել է հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 4. Սնանկության գործերի առարկայական ընդդատությունը
1. Սնանկության գործերի վարումն իրականացվում է ընդհանուր իրավասության դատարաններում (այսուհետ` դատարան)։ Դատարանում սնանկության գործերը վարվում են սնանկության գործեր քննող մասնագիտացված դատավորի կողմից միանձնյա:
2. Սնանկության գործով պարտապանի գույքի կազմում ներառված գույքի և իրավունքների առնչությամբ ծագած բոլոր քաղաքացիաիրավական վեճերը, որտեղ պարտապանը հանդես է գալիս որպես պատասխանող կամ պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ, քննվում են նույն սնանկության գործի շրջանակում:»:
Նշված օրենքի 41-րդ հոդվածի համաձայն՝ այն ուժի մեջ է մտել պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը՝ 23․07․2016 թվականին։
Վերոգրյալ նորմերի վերլուծությունից բխում է, որ սնանկության գործերի վարումը 23․07․2016 թվականից ընդհանուր իրավասության դատարաններում արդեն պետք է իրականացվեր սնանկության գործեր քննող մասնագիտացված դատավորի կողմից միանձնյա: Միևնույն ժամանակ սնանկության գործեր քննող մասնագիտացված դատավորների համար լիազորություն է սահմանվել տվյալ սնանկության գործի շրջանակներում քննելու նաև բոլոր այն քաղաքացիաիրավական վեճերը, որոնք ծագել են պարտապանի գույքի կազմում ներառված գույքի և իրավունքների առնչությամբ, ու այդ վեճերով պարտապանը հանդես է եկել որպես պատասխանող կամ պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ։
Նշված օրենքը որևէ իրավակարգավորում չի նախատեսել մինչև 23․07․2016 թվականն առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում արդեն իսկ հարուցված` վերը նշված հոդվածին համապատասխանող գործերը՝ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո սնանկության գործեր քննող մասնագիտացված դատավորներին փոխանցելու մասին՝ ի տարբերություն ՀՀ ազգային ժողովի կողմից 12․12․2019 թվականին ընդունված ««Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի, որի 72-րդ հոդվածի 10-րդ մասով օրենսդիրն ուղղակի պարտավորություն է նախատեսել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների համար՝ այդ դատարաններում հարուցված` նույն օրենքի 3-րդ հոդվածին համապատասխանող գործերն այդ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում, փոխանցելու Սնանկության դատարան:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը, համակարգային վերլուծության ենթարկելով վերը նշված նորմերը, արձանագրում է, որ այն դեպքերում, երբ թեև քաղաքացիական գործի առարկա իրավական վեճը 23․07․2016 թվականից հետո հանդիսացել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի առարկա, այնուամենայնիվ, այդ գործը, հանդիսանալով քաղաքացիական գործ, շարունակում է մնալ ընդդատյա առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին, և ընդդատության կանոնների պահպանմամբ վարույթ ընդունած լինելու փաստի ուժով՝ շարունակում է մնալ ենթակա հենց տվյալ դատարանին, որի պայմաններում դրա հանձնումը սնանկության գործեր քննող մասնագիտացված դատավորին Նախկին օրենսգրքի իրավակարգավորման պայմաններում անթույլատրելի էր՝ ոչ իրավաչափ։
2․ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ քաղաքացիական դատավարությունն իրականացվում է գործի քննության կամ առանձին դատավարական գործողության կատարման ժամանակ գործող օրենքով:
Սույն գործով ներկայացված՝ վարույթ ընդունված վճռաբեկ բողոքի քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ դատարանը դատավարության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե վեճն ըստ էության սպառվել է։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ դատարանի եզրափակիչ դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքի քննության արդյունքով Վճռաբեկ դատարանը ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը (․․․): Չբեկանված մասով դատական ակտը մտնում է օրինական ուժի մեջ։
Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ քաղաքացիական դատավարությունն իրականացվում է գործի քննության ժամանակ գործող օրենքով: Տվյալ դեպքում այդպիսի օրենք է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, որով նախատեսված իրավակարգավորման համաձայն՝ դատավարության ցանկացած փուլում դատարանը, որի դերում կարող են հանդես գալ ինչպես առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, վերաքննիչ դատարանը, այնպես էլ՝ Վճռաբեկ դատարանը, կարող է կարճել գործի վարույթը, եթե վեճն ըստ էության սպառվել է։ Ընդ որում, Վճռաբեկ դատարանը տվյալ լիազորությունն իրականացնում է վարույթ ընդունված բողոքի քննության ժամանակ՝ համապատասխան որոշում կայացնելով ամբողջությամբ կամ մասնակիորեն վերաքննիչ դատարանի եզրափակիչ դատական ակտը բեկանելու և գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը կարճելու մասին՝ չբեկանված մասով դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ։
ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախադեպային որոշումներում բազմիցս արձանագրել է, որ քաղաքացիական իրավունքների պաշտպանության համար օրենսդիրը, ի ապահովումն անձի իրավունքների դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի, նախատեսում է դատարան դիմելու հնարավորություն (տե՛ս, օրինակ, «Վահան ԵՀԱ» ՍՊԸ‑ն ընդդեմ «Գլոբալ Գոլդ Հանքավան» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/0060/04/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2011 թվականի որոշումը)։
Գործի դատական կարգով քննությունը, հանդես գալով սահմանադրությամբ և օրենքներով կանխորոշված իրավունքների ու ազատությունների իրացման և պաշտպանության գործուն կառուցակարգ, այս տեսանկյունից չպետք է սոսկ ապահովի իրավունքների իրացման ընթացակարգը, այն պետք է լինի արդյունավետ ու գործնական՝ երաշխավորելով սահմանադրորեն կանխորոշված գործառույթների լիարժեք իրականացումը: Յուրաքանչյուր պարագայում գործի դատական կարգով քննությունն ինքնին պետք է միտված լինի անձի խախտված սուբյեկտիվ իրավունքների վերականգնմանը:
Այնուհանդերձ, դատարանում գործերի քննությունը չպետք է լինի ինքնանպատակ, դատավարության մասնակիցները գործով պետք է հետապնդեն սուբյեկտիվ իրավունքների պաշտպանության իրավաչափ նպատակ, որն էլ հայցային վարույթներում մեծամասամբ դրսևորվում է տվյալ գործով քննության առարկա հանդիսացող նյութաիրավական վեճը հանգուցալուծող և կողմերի համար պարտադիր դարձած դատական ակտ ստանալով: Այսինքն՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձի հայցի հիման վրա դատավարության իրականացումը թույլատրելի է բացառապես պայմանով, որ առկա է նրանց սուբյեկտիվ իրավունքների վերաբերյալ վեճ։
Իր հերթին դատարանը, ղեկավարվելով արդարադատության պատշաճ իրականացման և իրավական որոշակիության ապահովման հրամայականով, դատաքննության ընթացքում նպատակ ունի ապացույցների լրիվ, օբյեկտիվ ու բազմակողմանի հետազոտության արդյունքում կայացնելու հայցի առարկայի, այն է՝ հայցվորի կողմից պատասխանողի դեմ ուղղված նյութաիրավական պահանջի վերաբերյալ դատական ակտ:
Միաժամանակ այդ իրավունքի արդյունավետ երաշխավորումը հնարավոր է միայն այն պարագայում, երբ դատավարության մասնակիցների միջև առկա է չհանգուցալուծված այնպիսի վեճ, որի վերաբերյալ դատարանը կարող է կայացնել կողմերի համար հստակ իրավական ներգործություն ունեցող դատական ակտ։ Դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու արդյունքում դատավարության մասնակիցների համար պետք է առաջանա այնպիսի իրավական հետևանք, որն իր բնույթով կհանգուցալուծի կողմերի միջև առկա վեճը, կլինի պարտադիր և վերջնական՝ բացառելով հետագայում նույն նյութաիրավական պահանջի վերաբերյալ դատաքննության անհրաժեշտությունը, ինչն իր հերթին իրավունքի գերակայության հիմնարար հայեցակետերից իրավական որոշակիության սկզբունքի ապահովման երաշխիքն է։
Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը պարտադիր են դրանց հասցեատերերի համար։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) իրավունքի որոշակիության վերաբերյալ ձևավորած կայուն նախադեպային պրակտիկայի համաձայն՝ իրավունքի որոշակիությունը դրսևորվում է տարբեր ձևերով, մասնավորապես դրա տարրերից մեկն է դատական ակտերի վերջնականությունը և պարտադիրությունը, որը ենթադրում է դատարանի կողմից կայացված վերջնական դատական ակտը կասկածի տակ չդնելու պահանջը (տե՛ս Բրումարեսկուն ընդդեմ Ռումինիայի թիվ 28342/95 գանգատով Եվրոպական դատարանի 28.10.1999 թվականի վճիռը, կետ 61)։
Եվրոպական դատարանն արձանագրել է նաև, որ դատական ակտերի պարտադիրությունը և վերջնականությունը ենթադրում է res judicata սկզբունքի հարգում, որը, երաշխավորելով վճիռների վերջնականությունը, նպաստում է ներպետական դատավարության կողմերի իրավունքների պաշտպանությանը և ծառայում է դատական համակարգի կայունության ապահովմանը (տե՛ս Գվուդմունդուր Անդրի Ավստրաուդսոն ընդդեմ Իսլանդիայի թիվ 26374/18 գանգատով Եվրոպական դատարանի 01.12.2020 թվականի վճիռը, կետ 238)։
Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով իրավական որոշակիության հարցին, արձանագրել է, որ իրավական որոշակիության սկզբունքը, ըստ էության, երաշխավորում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կայունությունը, ինչը, ի թիվս այլ հատկանիշների (անհերքելիություն, բացառիկություն, նախադատելիություն), ենթադրում է այդպիսի դատական ակտի պարտադիրությունը: Պարտադիրության հատկանիշն անմիջականորեն բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումից և ենթադրում է, որ պետական ու տեղական ինքնակառավարման մարմինները, իրավաբանական անձինք և քաղաքացիներն իրենց գործունեության ընթացքում պարտավոր են հաշվի առնել օրինական ուժի մեջ մտած դատական ակտը և իրավունք չունեն տվյալ դատական ակտով կայացված հարցի վերաբերյալ կայացնելու նոր որոշում (տե՛ս Անժելա և Նունե Հարությունյաններն ընդդեմ Բեգլար Մկրտումյանի թիվ ԵԱԴԴ/0913/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28․12․2015 թվականի որոշումը)։
Միևնույն ժամանակ Եվրոպական դատարանը մի շարք նախադեպերով հաստատված է համարել, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված՝ արդար դատաքննության իրավունքը, որի բաղադրատարրերից է դատարանի մատչելիության իրավունքը, չի հանդիսանում բացարձակ իրավունք և կարող է ենթարկվել որոշակի սահմանափակումների, իսկ այդպիսի «…սահմանափակումը 6-րդ հոդվածի 1-ին մասին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե՛ս, օրինակ, Ստանեվն ընդդեմ Բուլղարիայի թիվ 36760/06 գանգատով Եվրոպական դատարանի 17.01.2012 թվականի վճիռը, կետ 229):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումներն իրենց արտահայտությունը կարող են գտնել նաև այն դեպքում, երբ հայցի հիման վրա հարուցված գործով կողմերի միջև ծագած վեճն արդեն իսկ ըստ էության սպառված է լինում (բացակայում է վեճի առարկան)։ Ընդ որում, վեճը կարող է սպառվել ոչ միայն մինչև հայցի հիման վրա գործը հարուցելը, այլև՝ գործի քննության ընթացքում մինչև հարուցված գործով դատական ակտ կայացնելը։ Այդ սահմանափակումը երաշխիք է բացառելու նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով հայցի՝ դատարանի կողմից կրկնակի քննությունը։ Կրկնակի քննության արգելքը ոչ միայն երաշխավորում է իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքի իրացումը՝ ապահովելով դատական որոշումների վերջնականությունը և կանխելով նույն հարցի վերաբերյալ դատարանի կողմից տարաբնույթ որոշումների կայացումը, այլև կոչված է ապահովելու արդյունավետ արդարադատության իրականացումը՝ թույլ չտալով նույն հարցով դատարանին կրկնակի ծանրաբեռնելը, որպիսի մոտեցումը բխում է նաև դատական խնայողության սկզբունքի երաշխավորման հրամայականից։ Դատական խնայողության սկզբունքը ապահովելով արդարադատության արդյունավետությունը՝ հնարավորությունն է ստեղծում ուժերի ռացիոնալ օգտագործմամբ և ջանքերի նվազագույն գործադրմամբ արդարադատությունն իրականացնել ավելի արդյունավետ ու արագ՝ խուսափելով նույն հարցի կապակցությամբ տարբեր դատարանների կամ նույն դատարանի կողմից կրկնակի քննությունից։ Ի վերջո, այդ արգելքի նպատակն է նաև բացառել հայցվորի կողմից դատական պաշտպանության իրավունքի չարաշահումը:
Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
1․ Սույն գործի փաստերի համաձայն՝ սույն քաղաքացիական գործի հարուցման հիմք հանդիսացած հայցադիմումը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 09․06․2014 թվականին, որը վարույթ է ընդունվել 13․06․2014 թվականին։
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 03.09.2014 թվականի վճռով սույն քաղաքացիական գործի վարույթը կարճվել է՝ տվյալ պահին գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի հիմքով։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.12.2014 թվականի որոշմամբ Բանկի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 03.09.2014 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 28.12.2015 թվականի որոշմամբ Բանկի վճռաբեկ բողոքը բավարարվել է` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.12.2014 թվականի որոշումը բեկանվել է, ու գործն ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
Դատարանը, իրականացնելով գործի նոր քննություն, վճիռ է կայացրել հայցը մասնակիորեն բավարարելու մասին։
Վերը նշված դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով վճռաբեկ բողոքներում նշված այն հիմքին, որ Դատարանը, որոշում չկայացնելով գործի վարույթը կարճելու մասին, խախտել է Նախկին օրենսգրքի 109-րդ հոդվածը և մինչև 15.04.2020 թվականը գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքներում նշված այդ հիմքն անհիմն է՝ հետևյալ պատճառաբանությամբ։
Տվյալ դեպքում սույն գործը Նախկին օրենսգրքով սահմանված իրավակարգավորումների համաձայն՝ հանդիսացել է քաղաքացիական գործ՝ ընդդատյա լինելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին: Սույն քաղաքացիական գործը վարույթ է ընդունվել ընդդատության կանոնների պահպանմամբ, որի պայմաններում այն ենթակա չէր հանձնման Սնանկության դատարանի քննությանը՝ թեկուզև դրա առարկա իրավական վեճը 23․07․2016 թվականից հետո արդեն հանդիսացել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի առարկա։ Այն ընդդատության կանոնների պահպանմամբ վարույթ ընդունած լինելու փաստի ուժով շարունակել է մնալ ընդդատյա առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին, իսկ Նախկին օրենսգրքի իրավակարգավորման պայմաններում դրա հանձնումը սնանկության գործեր քննող մասնագիտացված դատավորին կհամարվեր անթույլատրելի՝ ոչ իրավաչափ։
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի վարույթը վճռաբեկ բողոքներում նշված հիմքով ենթակա չէր կարճման։
2․ Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի վարույթը՝ Սարգիս Աղաբեկյանի՝ որպես երաշխավորի դեմ ուղղված դրամական պահանջի մասով, ենթակա է կարճման ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի հիմքով՝ հետևյալ պատճառաբանությամբ։
Սույն գործի փաստերի համաձայն՝ Բանկը, պահանջելով Սարգիս Աղաբեկյանից՝ որպես երաշխավորի, բռնագանձել վերը նշված գումարները, հայցի հիմքում վկայակոչել է Բանկի, Սարգիս Աղաբեկյանի և «ԷՍԿՈ-ԿՈՆՑԵՌՆ» ԲԲԸ-ի միջև 29.07.2013 թվականին կնքված թիվ LGL 20131068 երաշխավորության պայմանագիրը, որի համաձայն՝ Սարգիս Աղաբեկյանն «ԷՍԿՈ-ԿՈՆՑԵՌՆ» ԲԲԸ-ի պարտատիրոջ՝ Բանկի առջև պարտավորվել է պատասխանատվություն կրել «ԷՍԿՈ-ԿՈՆՑԵՌՆ» ԲԲԸ-ի կողմից վերը նշված պայմանագրերով ստանձնած պարտավորությունները կատարելու համար։
Ինչպես արդեն իսկ նշվեց վերը, 04.05.2021 թվականին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է Սարգիս Աղաբեկյանի հայցադիմումն ընդդեմ Բանկի, երրորդ անձինք Ընկերության և Կադաստրի պետական կոմիտեի՝ վերը նշված երաշխավորության պայմանագրով սահմանված պարտավորությունը դադարած ճանաչելու պահանջի մասին։ Այդ՝ թիվ ԵԴ/19359/02/21 քաղաքացիական գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 04.04.2022 թվականին կայացված վճռով Սարգիս Աղաբեկյանի հայցը մերժվել է, իսկ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09․09․2022 թվականի որոշմամբ Սարգիս Աղաբեկյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 04.04.2022 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է՝ որոշվել է «Սարգիս Լևիկի Աղաբեկյանի ընդդեմ «Էյչ Էս Բի Սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ի, երրորդ անձինք «ԱԼՏԷ» ՓԲԸ-ի, ՀՀ կադաստրի պետական կոմիտեի՝ երաշխավորության պայմանագրով սահմանված պարտավորությունը դադարած ճանաչելու պահանջի մասին, բավարարել՝ դադարած ճանաչել «Էյչ Էս Բի Սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ի, «ԷՍԿՈ-ԿՈՆՑԵՌՆ» ՓԲԸ-ի («ԱԼՏԷ» ՓԲԸ) և Սարգիս Աղաբեկյանի միջև 29.07.2013թ. կնքված թիվ LGL 20131068 երաշխավորության պայմանագրով սահմանված պարտավորությունները»:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 15.03.2023 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.09.2022 թվականի որոշման դեմ Բանկի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է, որի արդյունքում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.09.2022 թվականի որոշումը մտել է օրինական ուժի մեջ։
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Սարգիս Աղաբեկյանի՝ որպես երաշխավորի դեմ ուղղված դրամական պահանջի մասով սույն գործով վեճը դատավարության տվյալ փուլում՝ վարույթ ընդունված բողոքի քննության ժամանակ, սպառվել է, քանի որ Բանկի և Սարգիս Աղաբեկյանի միջև դրամական պահանջի շուրջ սույն գործով քննության առարկա նյութաիրավական վեճը հանգուցալուծվել է թիվ ԵԴ/19359/02/21 քաղաքացիական շրջանակներում, և վերը նշված դիրքորոշումների համաձայն՝ նրանց միջև այլևս առկա չէ սուբյեկտիվ իրավունքների վերաբերյալ վեճ։
Դրանից ելնելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նպատակ ունենալով ապահովելու արդարադատության պատշաճ իրականացումը, իրավական որոշակիության և դատական ակտերի կայունության սկզբունքները, բացառելու թիվ ԵԴ/19359/02/21 քաղաքացիական շրջանակներում կայացված ու օրինական ուժի մեջ մտած վերջնական դատական ակտից հետո նույն նյութաիրավական պահանջի վերաբերյալ դատաքննության վերաբացումը, անհրաժեշտ է համարում դատավարության տվյալ փուլում կայացնել Բանկի կողմից Սարգիս Աղաբեկյանի դեմ ուղղված նյութաիրավական պահանջի մասով գործի վարույթը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի հիմքով կարճելու մասին դատական ակտ:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ չի համարում վճռաբեկ բողոքներում նշված երկրորդ հիմքի վերաբերյալ քննություն իրականացնելը։
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Ընկերության կողմից 07.02.2024 թվականին ներկայացված դիմումին՝ կապված թիվ ՍնԴ/3905/04/23 սնանկության գործի շրջանակներում Սնանկության դատարանի 16.01.2024 թվականի վճռով Ընկերությանը սնանկ ճանաչելու հիմքով սույն գործի վարույթը կարճելու հետ, գտնում է, որ նշված դիմումը տվյալ դեպքում ենթակա է մերժման՝ հիմք ընդունելով սույն գործի շրջանակներում ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 28.12.2015 թվականի որոշմամբ Բանկի վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում արտահայտված այն դիրքորոշումը, որ «եթե գրավով ապահովված պահանջի պարտատերն ապահովել է սնանկության վարույթը շրջանցելով իր պահանջների բավարարում ստանալու համար օրենքով նախատեսված պարտադիր պայմանի կատարումը, այն է՝ ծանուցել է դատարանին մորատորիում չտարածելու մասին, ապա վերջինիս՝ գրավադրված գույքի արժեքի սահմաններում պահանջների դրամական կամ այլ բավարարում ստանալու իրավունքի իրացման՝ պարտատիրոջ կողմից ընտրված եղանակի վրա այլևս մորատորիումի գործողությունը չի կարող տարածվել, այդ թվում՝ չեն կարող գործել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» և «գ» կետերով նախատեսված սահմանափակումները, այն է՝ չի կարող գործել պարտապանից գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջներով որևէ քաղաքացիական կամ վարչական գործի վարույթ սկսելու արգելքը, ինչպես նաև չի կարող կարճվել գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջով քաղաքացիական գործի վարույթը, որը վերաբերում է գրավադրված գույքի հաշվին գրավով ապահովված պարտատիրոջ պահանջի բավարարմանը։ Ընդ որում, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ` վերը նշված կարգավորումները հավասարապես կիրառելի են նաև այն դեպքերում, երբ սնանկ ճանաչված պարտապանի պարտավորությունների ապահովման համար գրավադրվել է երրորդ անձին պատկանող գույք»:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դրամական պահանջներով պետական տուրքի չափը որոշվում է հայցագնի հիման վրա:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պետական տուրքի վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու, պետական տուրքը և դրա դրույքաչափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայցագինը որոշվում է դրամական միջոցներ բռնագանձելու հայցերով` պահանջվող գումարի չափով։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] գլխի կանոններին համապատասխան:
Մինչև 30.10.2021 թվականը գործած խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետի «ա» ենթակետի բովանդակությունից բխում է, որ դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով` դրամական պահանջի գործերով՝ հայցագնի երեք տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից:
Մինչև 30.10.2021 թվականը գործած խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ ենթակետի համաձայն՝ դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են սնանկության կառավարիչները` «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրենց լիազորությունների շրջանակներում դատարաններ ներկայացվող հայցադիմումների, դիմումների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասում նշված անձինք տուրքի վճարումից ազատվում են նաև դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:
Հիմք ընդունելով վերը նշված իրավակարգավորումները և այն, որ Կառավարչի ու Սարգիս Աղաբեկյանի վճռաբեկ բողոքները ենթակա են մերժման՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նման պայմաններում դատական ծախսերը պետք է դնել Սարգիս Աղաբեկյանի վրա՝ թեկուզև վերջինիս դեմ ուղղված նյութաիրավական պահանջի մասով գործի վարույթը ենթակա է կարճման: Վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը պայմանավորված է այդ պահանջի մասով գործի վարույթը կարճելու իրավական հիմքով, որը Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Սարգիս Աղաբեկյանին չի ազատում Բանկի կողմից նաև վերաքննիչ բողոքը և սույն գործով հայցադիմումը դատարան ներկայացնելու համար կատարած՝ օրենքով սահմանված չափով պետական տուրքի ծախսերը հատուցելու պարտականությունից։
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ, 405-րդ, 406-րդ ու 408 հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. «ԱԼՏԷ» փակ բաժնետիրական ընկերության սնանկության գործով կառավարիչ Վահագն Ավագյանի և Սարգիս Աղաբեկյանի վճռաբեկ բողոքները մերժել։
2. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.10.2020 թվականի որոշումը մասնակիորեն՝ 29․07․2013 թվականի LGL 20131066 վարկային ծառայության (վարկային) պայմանագրի և 29․07․2013 թվականի թիվ LGL 20131068 երաշխավորության պայմանագրի շրջանակներում Սարգիս Աղաբեկյանից համապարտության կարգով հօգուտ «Էյչ Էս Բի Սի Հայաստան բանկ» ՓԲԸ-ի 246․413,20 ԱՄՆ դոլարին՝ բռնագանձման պահին համարժեք ՀՀ դրամ, որից 141․674,07 ԱՄՆ դոլարը` վարկի մայր գումար, 76․911,87 ԱՄՆ դոլարը` սովորական տոկոսներ, 27․827,26 ԱՄՆ դոլարը` ժամկետանց մայր գումարի ու տոկոսագումարի նկատմամբ հաշվեգրված տուգանային տոկոսներ բռնագանձելու,
29․07․2013 թվականի LGL 20131067 վարկային ծառայության (վարկային) պայմանագրի և 29․07․2013 թվականի թիվ LGL 20131068 երաշխավորության պայմանագրի շրջանակներում Սարգիս Աղաբեկյանից համապարտության կարգով հօգուտ «Էյչ Էս Բի Սի Հայաստան բանկ» ՓԲԸ-ի 3․291․015,77 ԱՄՆ դոլարին՝ բռնագանձման պահին համարժեք ՀՀ դրամ, որից 3․138․137,58 ԱՄՆ դոլարը` վարկի մայր գումար, 132․857,36 ԱՄՆ դոլարը` սովորական տոկոսներ, 20․020,83 ԱՄՆ դոլարը` ժամկետանց մայր գումարի և տոկոսագումարի նկատմամբ հաշվեգրված տուգանային տոկոսներ բռնագանձելու, 29․07․2013 թվականի LGL 20131066 և 29․07․2013 թվականի LGL 20131067 վարկային ծառայությունների (վարկային) պայմանագրերի ու 29․07․2013 թվականի թիվ LGL 20131068 երաշխավորության պայմանագրի շրջանակներում բռնագանձումը երաշխավոր Սարգիս Աղաբեկյանին սեփականության իրավունքով պատկանող՝ գրավի առարկա չհանդիսացող այլ գույքերի վրա տարածելու, Սարգիս Աղաբեկյանից համապարտության կարգով հօգուտ «էյչ-էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի մինչև 13.01.2017 թվականի «հայցի առարկան փոփոխելու վերաբերյալ» դիմումի ներկայացման օրը հաշվարկված 3.152.300 դրամ՝ որպես վճարված ապահովագրավճարի փոխհատուցման գումար բռնագանձելու, ինչպես նաև 13.01.2017 թվականից սկսած մինչև փաստացի պարտավորության կատարման օրը կատարված ապահովագրավճարների փոխհատուցման գումարները բռնագանձելու մասերով, բեկանել և այդ մասերով սույն գործի վարույթը կարճել՝ վեճն ըստ էության սպառված լինելու հիմքով․ մնացած մասով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.10.2020 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ։
3. Սարգիս Աղաբեկյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե բռնագանձել 1.000.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված ու ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03.03.2021 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:
4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Զեկուցող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ Ս. ՄԵՂՐՅԱՆ Ա․ ԱԹԱԲԵԿՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ Է. Սեդրակյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 օգոստոսի 2024 թվական: