Գլխավոր տեղեկություն
Համար
N 3045-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.08.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 09.08.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
08.08.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
08.08.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.08.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3045-Ա

«08» օգոստոսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՀԱՄԱՅՆՔ, ՋԻՎԱՆՈՒ ՓՈՂՈՑ, 2-ՐԴ ՇԵՆՔԻ ԴԻՄԱՑ ԳՏՆՎՈՂ ՌԱԶՄԻԿ ԱՐՇԱԿԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԲԱՑՕԹՅԱ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՄԱՐ 29.12.2004Թ. ԿՆՔՎԱԾ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ Հ.7157 ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Ռազմիկ Հարությունյանի դիմումը` Մալաթիա-Սեբաստիա, Ջիվանու փողոց, 2-րդ շենքի դիմաց գտնվող 130քմ մակերեսով հողամասի համար 29.12.2004թ. կնքված վարձակալության հ.7157 պայմանագիրը լուծելու մասին։

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել Երևանի քաղաքապետի 2004թ. դեկտեմբերի 24-ի հ.2441-Ա որոշումը, բացօթյա ցուցահանդես կազմակերպելու նպատակով հողամասը վարձակալության հանձնելու մասին 29.12.2004թ. հ.7157 պայմանագիրը։

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածներով.

1. Լիազորել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանին` օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Ռազմիկ Հարությունյանի հետ կնքել համաձայնագիր՝ 29.12.2004թ. հ.7157 պայմանագիրը լուծելու մասին.

2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի վրա:

5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ

Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան