Գլխավոր տեղեկություն
Համար
N 1240-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.08.2024-11.10.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.08.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.08.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 օգոստոսի 2024 թվականի N 1240-Ա

 

ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ, 605-րդ, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 25-րդ հոդվածները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի N 1067-Ն որոշմամբ հաստատված կարգի 10.1-ին կետի 1-ին ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ, համայնք Արտաշատ, գյուղ Հնաբերդ, Խ. Աբովյան փողոց 2 հասցեում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող 941,74 քառ. մետր մակերեսով շենք-շինությունների և դրանց սպասարկման և օգտագործման համար հատկացված 0.74673 հեկտար մակերեսով հողամասի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 05112015-03-0050) (այսուհետ՝ գույք 1) նվիրատվությունը Հայաստանի Հանրապետությանը և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե):

2. Կոմիտեին ամրացված՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ, համայնք Արտաշատ, գյուղ Հնաբերդ, Նարեկացի փողոց 22 հասցեում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 410,9 քառ. մետր մակերեսով դպրոցի հին շենքը և դրա սպասարկման և օգտագործման համար հատկացված 0.25 հեկտար մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 25122017-03-0052) (այսուհետ՝ գույք 2) նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքին՝ համայնքում երիտասարդական և մանկական կենտրոն ստեղծելու նպատակով, որտեղ կգործեն մարզական խմբեր, ինչպես նաև առկա պարի խումբը։

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ղեկավարին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ձեռնարկել միջոցներ «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Հնաբերդի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) հետ գույք 1-ի նկատմամբ 50 տարի ժամկետով 2016 թվականի փետրվարի 16-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N19022016-03-0001 վկայական) լուծելու համար։

4. Կոմիտեի նախագահին՝

1) սույն որոշման 3-րդ կետով սահմանված աշխատանքների ավարտից հետո եռամսյա ժամկետում Արտաշատ համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերից բխող համապատասխան պայմանագրերի կնքման և գույքերի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ սահմանելով, որ պայմանագրերի կնքման և գույքերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքները ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի միջոցների հաշվին.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում կազմակերպության հետ սույն որոշման 1-ին կետում նշված գույք 1-ի հետ կնքել անհատույց օգտագործման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրի կնքման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

08.08.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ