Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 109
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.11.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.09.02-2024.09.15 Պաշտոնական հրապարակման օրը 10.09.2024
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
27.09.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
27.09.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.11.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 սեպտեմբերի 2023 թվականի

թիվ 109

քաղ. Մոսկվա

 

ՈՉ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԸՄՊԵԼԻՔՆԵՐԸ ԵՎ ՀՅՈՒԹԵՐԸ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագրի 7-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները (այսուհետ՝ անդամ պետություններ), սույն որոշմանը համապատասխան, ինքնուրույն են որոշում իրենց տարածքում ոչ ալկոհոլային խմիչքների և հյութերի (այսուհետ՝ ապրանքներ)՝ նույնականացման միջոցներով դրոշմավորում (այսուհետ՝ դրոշմավորում) սահմանելու ամսաթիվն ու կարգը և այդ ամսաթվից ոչ ուշ, քան 6 ամիս առաջ այդ մասին ծանուցում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովին: Ընդ որում, չդրոշմավորված ապրանքները շրջանառության մեջ դնելու արգելք չի կարող սահմանվել սույն որոշմամբ հաստատված՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում (այսուհետ՝ ցանկ) սահմանված ժամկետներից շուտ:

2. Սահմանել, որ՝

դրոշմավորման ենթակա են ցանկում ներառված ապրանքները.

ապրանքների դրոշմավորումն իրականացվում է այն նույնականացման միջոցներով, որոնք համապատասխանում են սույն որոշմամբ հաստատված բնութագրերին.

ապրանքների մնացորդների դրոշմավորման անհրաժեշտությունը, ինչպես նաև ցանկում ընդգրկված չդրոշմավորված ապրանքների՝ շրջանառության մեջ գտնվելու ժամկետները սահմանվում են անդամ պետության օրենսդրությամբ

անդամ պետություններն ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի գործունեությունն ապահովելու նպատակով սահմանում են ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների ազգային օպերատորներին (ադմինիստրատորներին).

անդամ պետությունների փոխգործակցությունն իրականացվում է

Հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի մարտի 5-ի թիվ 19 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի բազային տեխնոլոգիական կազմակերպչական մոդելով նախատեսված կարգով.

անդամ պետությունները, սույն որոշմանը համապատասխան, իրենց տարածքներում դրոշմավորում սահմանելիս ապահովում են նույնականացման միջոցների կրիպտոգրաֆիկ պաշտպանությունը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման դեպքում կրիպտոգրաֆիկ պաշտպանության միասնական մեխանիզմների մասին» թիվ 41 որոշմանը համապատասխան:

3. Հաստատել կից ներկայացվող՝

նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը.

ապրանքների նույնականացման միջոցների բնութագրերը, ապրանքների նույնականացման միջոցում պարունակվող տեղեկատվության կազմին ու կառուցվածքին ներկայացվող պահանջները, նույնականացման այդ միջոցի գեներացման ու զետեղման կարգը.

դրոշմավորված ապրանքների վերաբերյալ այն տեղեկությունների ձևաչափին, կազմին ու կառուցվածքին, որոնք փոխանցվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների միջև և անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև, ինչպես նաև այդ տեղեկությունների փոխանցման ժամկետներին ներկայացվող պահանջները.

դրոշմավորված ապրանքի վերաբերյալ այն տեղեկությունների նվազագույն կազմը, որոնք պարունակվում են ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգում, և որոնց հասանելիությունը սպառողների ու այլ շահագրգիռ անձանց համար ապահովվում է այդ թվում ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների ու ինտեգրացիոն բաղադրիչի կազմում տեղեկատվական ծառայությունների միջոցով:

4. Ի գիտություն ընդունել Ղազախստանի Հանրապետության տեղեկատվությունը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ սույն որոշմանը համապատասխան՝ ապրանքների դրոշմավորում սահմանելու մտադրության բացակայության մասին:

Սույն կետում ոչինչ չպետք է մեկնաբանվի որպես Ղազախստանի Հանրապետության համար խոչընդոտ՝ սույն որոշմանը համապատասխան հետագայում ապրանքների դրոշմավորում սահմանելու համար:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 27-ի

թիվ 109 որոշմամբ

 

ՑԱՆԿ

 

նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների*

 

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Ապրանքի անվանումը

Չդրոշմավորված ապրանքները շրջանառության մեջ դնելու արգելքի սահմանման ժամկետը

2009-ից

Հյութեր մրգային (ներառյալ՝ խաղողի քաղցուն) և հյութեր բանջարեղենային՝ չխմորված ու սպիրտի հավելումներ չպարունակող, շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր ավելացրած կամ չավելացրած՝ բացառությամբ սառեցրած և խտացրած հյութերի

1 հունիսի, 2024 թ

2202, բացառությամբ՝
2202 91 000 0,
2202 99 910 0,
2202 99 950 0,
2202 99 990 0

Ջրեր, ներառյալ՝ հանքային և գազավորված ջրերը՝ շաքարի կամ այլ քաղցրացնող կամ համաբուրավետիչ նյութերի պարունակությամբ, և այլ ոչ ալկոհոլային խմիչքներ (այդ թվում՝ կվաս, բուսական հումքով ըմպելիքներ, մորսեր, կոմպոտներ)

1 դեկտեմբերի, 2023 թ

 

_____________________

* Սույն ցանկի կիրառման նպատակներով անհրաժեշտ է առաջնորդվել ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրով, այնպես էլ ապրանքների անվանմամբ։

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 27-ի

թիվ 109 որոշմամբ

 

ԲՆՈՒԹԱԳՐԵՐ

 

ապրանքների նույնականացման միջոցի, ապրանքների նույնականացման միջոցում պարունակվող տեղեկատվության կազմին և կառուցվածքին ներկայացվող պահանջները, այդպիսի նույնականացման միջոցի գեներացման և զետեղման կարգը

 

1. Սույն փաստաթուղթը մշակվել է «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ն կետի «ա» ենթակետին համապատասխան։

2. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 2009 և 2202 (բացառությամբ՝ 2202 91 000 0, 2202 99 910 0, 2202 99 950 0, 2202 99 990 0) դիրքերում դասակարգվող ապրանքների դրոշմավորման համար օգտագործվում է նույնականացման միջոց՝ պայմանանշանների եզակի հաջորդականություն, որը ներկայացված է Data Matrix GS 1 ձևաչափով՝ երկչափ ստվերագծային ծածկագրի տեսքով, որը պիտանի է մեքենայական ընթերցման համար և ձևավորվել է ԻՍՕ/ՄԷՀ 16022:2006 «Տեղեկատվական տեխնոլոգիաներ։ Ավտոմատ նույնականացման և տվյալների հավաքման տեխնոլոգիաներ։ Data Matrix ստվերագծային ծածկագրի պայմանանշանների ամբողջության մասնագիր» (ISO/IEC 16022:2006 «Information technology — Automatic identification and data capture techniques - Data Matrix bar code symbology specification») միջազգային ստանդարտի կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն)՝ դրան նույնական ազգային ստանդարտի պահանջներին համապատասխան։ Դրոշմավորման ծածկագիրը նույնականացման միջոցի վերածելիս պետք է կիրառվի ЕСС 200 պայմանանշանների ամբողջությունը՝ օգտագործելով FNC1 նշանը՝ որպես (AI) GS1 կիրառման նույնականացուցիչների տիպային ձևաչափին տվյալների համապատասխանության հատկանիշ։

3. Նույնականացման միջոցը ներառում է հետևյալ տվյալները.

տվյալների առաջին խումբ (կիրառման նույնականացուցիչ (01))՝ առևտրային միավորի գլոբալ նույնականացման համարն է (GTIN), որը բաղկացած է 14 թվային պայմանանշանից․

տվյալների երկրորդ խումբ (կիրառման նույնականացուցիչ (21))՝ ապրանքի անհատական սերիական համարն է, որը բաղկացած է 13 պայմանանշանից (թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից և մեծատառերից, ինչպես նաև հատուկ պայմանանշաններից (!”%&’* + -./_,:; = <> ?))։ Որպես առաջին պայմանանշան նշվում է այն անդամ պետության նույնականացուցիչը, որտեղ թողարկվել է տվյալ ծածկագիրը (1՝ Հայաստանի Հանրապետություն, 2՝ Բելառուսի Հանրապետություն, 3՝ Ղազախստանի Հանրապետություն, 4՝ Ղրղզստանի Հանրապետություն, 5՝ Ռուսաստանի Դաշնություն)։ Որպես եզրափակող պայմանանշան տվյալ խմբի համար օգտագործվում է հատուկ բաժանիչ պայմանանշանը, որը ASCII պայմանանշանների աղյուսակում ունի 29 ծածկագիրը.

տվյալների երրորդ խումբ (կիրառման նույնականացուցիչ (93))՝ ապրանքի անհատական սերիական համարն է, որը բաղկացած է 4 պայմանանշանից (թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից և մեծատառերից, ինչպես նաև հատուկ պայմանանշաններից)։

Տվյալների երրորդ խումբն օգտագործվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման դեպքում կրիպտոգրաֆիկ պաշտպանության միասնական մեխանիզմների մասին» թիվ 41 որոշման 1-ին կետի «գ» ենթակետին համապատասխան։

4. Ապրանքների նույնականացման միջոցները ձևավորվում են անդամ պետությունների նույնականացման միջոցներ թողարկողների կամ ապրանքների շրջանառության մասնակիցների կողմից։

5. Ապրանքները դրոշմավորվում են սպառողական փաթեթվածքի, կեգի կամ դրանց խցանափակման միջոցի կամ պոլիմերային կեգի փաթեթվածքի վրա նույնականացման միջոց կամ նույնականացման միջոցներ պարունակող պիտակ կամ սթիքեր զետեղելու միջոցով՝ նույնականացման միջոցի՝ առանց վնասելու առանձնացումը բացառող եղանակով: Նույնականացման միջոցը չի կարող զետեղվել սպառողական փաթեթվածքի, կեգի կամ պոլիմերային կեգի փաթեթվածքի՝ կառուցվածքի շնորհիվ անվնաս անջատվող մասերի վրա:

Սպառողական փաթեթվածքի, կեգի կամ պոլիմերային կեգի փաթեթվածքի մակերևույթի վրա չի կարող գտնվել մեկից ավելի նույնականացման միջոց։

Ընդ որում՝

«կեգ»՝ ապրանքների պահպանման, փոխադրման և վերջնական սպառողին հետագա իրացման, այդ թվում և շշալցված իրացման համար նախատեսված պոլիմերային կամ մետաղական տարողություն է

«պոլիմերային կեգի փաթեթվածք»՝ պոլիմերային կեգի փոխադրման, պահպանման, ինչպես նաև իրացման համար նախատեսված՝ առանց կրկնակի օգտագործման հնարավորության փաթեթվածք է

6. Դրոշմավորված ապրանքները խմբային փաթեթվածքի մեջ կոմպլեկտավորելիս այդպիսի փաթեթվածքի վրա կարող է զետեղվել նույնականացման միջոցը կամ նույնականացման միջոց պարունակող պիտակը կամ սթիքերը՝ այդպիսի փաթեթվածքում տեղադրված ապրանքների նույնականացման միջոցների ագրեգացմամբ։

7. Դրոշմավորված ապրանքները տրանսպորտային փաթեթվածքի մեջ կոմպլեկտավորելիս այդպիսի տրանսպորտային փաթեթվածքի վրա կարող է զետեղվել տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման ծածկագիրը պարունակող տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման միջոցը՝ այդպիսի փաթեթվածքի վրա տեղադրված ապրանքների նույնականացման միջոցների ագրեգացմամբ։

Տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման միջոցի ձևավորումը և տրանսպորտային փաթեթվածքի դրոշմավորումն իրականացվում են GS1 միջազգային ստանդարտներին համապատասխան: Տրանսպորտային փաթեթվածքի դրոշմավորման ժամանակ տրանսպորտային փաթեթվածքի վրա զետեղվող ոչ պարտադիր տեղեկատվական դաշտերի կազմը սահմանվում է տրանսպորտային փաթեթվածքի մեջ ապրանքների կոմպլեկտավորում իրականացնող՝ ապրանքների շրջանառության մասնակցի կողմից:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 27-ի

թիվ 109 որոշմամբ

 

ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

դրոշմավորված ապրանքների մասին այն տեղեկությունների ձևաչափին, կազմին ու կառուցվածքին, որոնք փոխանցվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների միջև և անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև, ինչպես նաև այդ տեղեկությունների փոխանցման ժամկետներին ներկայացվող

 

1. Ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների օպերատորների (ադմինիստրատորների) միջև տեղեկատվական փոխգործակցությունն իրականացնելիս տեղեկություններ են փոխանցվում Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի (այսուհետ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) 2009 և 2202 (բացառությամբ՝ 2202 91 000 0, 2202 99 910 0, 2202 99 950 0, 2202 99 990 0) դիրքերում դասակարգվող դրոշմավորված ապրանքների և դրանց նույնականացման միջոցների մասին (այսուհետ ՝ տեղեկություններ)՝ XML ձևաչափով, հետևյալ ստանդարտներին համապատասխան.

«Extensible Markup Language (XML) 1.0 (Fifth Edition)» (հրապարակված է «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ http://www.w3.org/TR/REC-xml հասցեով).

«Namespaces in XML» (հրապարակված է «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ http://www.w3.org/TR/REC-xml-names հասցեով).

«XML Schema Part 1: Structures» և «XML Schema Part 2: Datatypes»՝ (հրապարակված են «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ http://www.w3.org/TR/xmlschema-l/ և http://www.w3 .org/TR/xmlschema-2/ հասցեներով)։

2. Տեղեկությունների կազմին ու կառուցվածքին ներկայացվող ընդհանուր պահանջները ներկայացված են 1-12 աղյուսակներում։

3. Դաշտերի (սյունակների) ձևավորումը, ինչպես նաև տարրերի բազմաքանակությունը նշելու համար նշումների կիրառումն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի մարտի 5-ի թիվ 19 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի բազային տեխնոլոգիական կազմակերպական մոդելի հավելվածի 3-րդ և 4-րդ կետերին համապատասխան (այսուհետ՝ բազային մոդել)։

4. Ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների օպերատորների (ադմինիստրատորների) միջև տեղեկատվական փոխգործակցություն իրականացնելիս դրոշմավորված ապրանքների մասին տեղեկությունները փոխանցվում են իրական ժամանակի ռեժիմում՝ հաշվի առնելով բազային մոդելի դրույթները։

 

Աղյուսակ 1

 

Արտահանվող դրոշմավորված ապրանքների և դրանց նույնականացման միջոցների մասին տեղեկությունների կազմն ու կառուցվածքը

 

Տարրի անվանումը

Տարրի նկարագրությունը

Ծանոթագրություն

Բազմ.

1. Տեղեկությունների ձևավորման ամսաթիվը և ժամը

տեղեկությունների ձևավորման ամսաթիվը և ժամը

 

1

2. Տեղեկությունները ներկայացնող երկիրը

տեղեկությունները ներկայացնող երկրի երկնիշ տառային ծածկագիրը

նշվում է ISO-3166-ին համապատասխան

1

3. Տեղեկություններ՝ ապրանքներ վաճառողի (արտահանողի) և գնորդի (ներկրողի), ապրանքների ու դրանց նույնականացման միջոցների մասին

տեղեկություններ՝ ապրանքներ վաճառողի (արտահանողի) և գնորդի (ներկրողի), ապրանքների ու դրանց նույնականացման միջոցների մասին

 

1..*

 

3.1. Տեղեկություններ՝ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ մասին

տեղեկություններ՝ ապրանք վաճառողի (արտահանողի) մասին

 

0..1

   

3.1.1. Հարկ վճարողի համարը

հարկ վճարողի համարը

նույնականացման ծածկագիրը (համարը).

Հայաստանի Հանրապետության դեպքում՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).

Բելառուսի Հանրապետության դեպքում՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ).

Ղազախստանի Հանրապետության դեպքում՝

անհատական նույնականացման համարը (ԱՆՀ) կամ բիզնես նույնականացման համարը (ԲՆՀ)․

Ղրղզստանի Հանրապետության դեպքում՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՀՎՆՀՀ), Ռուսաստանի Դաշնության դեպքում՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ)

1

   

3.1.2. հարկ վճարողի ՀԿՊԾ-ն

հարկ վճարողի ՀԿՊԾ-ն

օգտագործվում է Ռուսաստանի Դաշնությունում

0..1

   

3.1.3. GLN-ն

ապրանք վաճառողի (արտահանողի) GLN-ի ծածկագիրը

 

0..1

   

3.1.4. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անվանումը

ապրանք վաճառողի (արտահանողի) իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անվանումը

նշվում է ապրանք վաճառողի (արտահանողի) ծածկագիրը

1

   

3.1.5. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեն

իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեի մասին տեղեկությունների ցանկը

նշվում է 3-րդ աղյուսակին համապատասխան

0..1

   

3.1.6. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) կոնտակտային վավերապայմանը

նշվում են տեղեկություններ՝ իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) կոնտակտային տվյալների մասին

նշվում է 4-րդ աղյուսակին համապատասխան

0..*

 

3.2. Տեղեկություններ՝ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ մասին

տեղեկություններ՝ ապրանքի գնորդի (ներկրողի) մասին

տեղեկությունները չեն փոխանցվում անդրսահմանային առևտրի շրջանակներում իրացման հետ կապ չունեցող նպատակներով ապրանքի տեղափոխման դեպքում

0..1

   

3.1.2. Հարկ վճարողի համարը

հարկ վճարողի համարը

նույնականացման ծածկագիրը (համարը).

Հայաստանի Հանրապետության դեպքում՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).

Բելառուսի Հանրապետության դեպքում՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ),

Ղազախստանի Հանրապետության դեպքում՝ անհատական նույնականացման համարը (ԱՆՀ) կամ բիզնես նույնականացման համարը (ԲՆՀ)․

Ղրղզստանի Հանրապետության դեպքում՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՀՎՆՀՀ),

Ռուսաստանի Դաշնության դեպքում՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ)

1

   

3.2.2. հարկ վճարողի ՀԿՊԾ-ն

հարկ վճարողի ՀԿՊԾ-ն

օգտագործվում է Ռուսաստանի Դաշնությունում

0..1

   

3.2.3. GLN-ն

ապրանքի գնորդի (ներկրողի) GLN-ի ծածկագիրը

 

0..1

   

3.2.4. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անվանումը

իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անվանումը

նշվում է ապրանքի գնորդի (ներկրողի) անվանումը

1

   

3.2.5. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեն

իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեի մասին տեղեկությունների ցանկը

Նշվում է 3-րդ աղյուսակին համապատասխան

0..1

   

3.2.6. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) կոնտակտային վավերապայմանը

նշվում են տեղեկություններ՝ իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) կոնտակտային տվյալների մասին

Նշվում է 4-րդ աղյուսակին համապատասխան

0..*

 

3.3. Տեղեկություններ՝ ապրանքի և նույնականացման միջոցների մասին

տեղեկություններ՝ անդրսահմանային առևտրի շրջանակներում ձեռք բերված ապրանքի և դրա վրա զետեղված նույնականացման միջոցների մասին

 

1..*

   

3.3.1. Տեղեկություններ՝ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ մասին

տեղեկություններ՝ ապրանքն արտադրողի մասին

տարրը պարտադիր է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում արտադրված ապրանքների համար

0..1

     

3.3.1.1. ապրանքն արտադրողի GLN-ը

ապրանքն արտադրողի GLN-ի ծածկագիրը

 

0..1

     

3.3.1.2. Հարկ վճարողի համարը

հարկ վճարողի համարը

նույնականացման ծածկագիրը (համարը).

Հայաստանի Հանրապետության դեպքում՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).

Բելառուսի Հանրապետության դեպքում՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ).

Ղազախստանի Հանրապետության դեպքում՝

անհատական նույնականացման համարը (ԱՆՀ) կամ բիզնես նույնականացման համարը (ԲՆՀ)․

Ղրղզստանի Հանրապետության դեպքում՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՀՎՆՀՀ),

Ռուսաստանի Դաշնության դեպքում՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ)

0..1

     

3.3.1.3. հարկ վճարողի ՀԿՊԾ-ն

հարկ վճարողի ՀԿՊԾ-ն

օգտագործվում է Ռուսաստանի Դաշնությունում

0..1

     

3.3.1.4. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անվանումը

իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անվանումը

նշվում է արտադրողի անվանումը

1

     

3.3.1.5. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեն

իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեի մասին տեղեկությունների ցանկը

նշվում է 3-րդ աղյուսակին համապատասխան

0..1

     

3.3.1.6. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) կոնտակտային վավերապայմանը

նշվում են տեղեկություններ՝ իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) կոնտակտային տվյալների մասին

նշվում է 4-րդ աղյուսակին համապատասխան

0..*

   

3.3.2. Տեղեկություններ՝ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ մասին

տեղեկություններ՝ դրոշմավորված ապրանքի մասին տեղեկատվություն տրամադրած հայտատու - տնտեսավարող սուբյեկտի մասին

 

1

     

3.3.2.1. ապրանքի հայտատուի GLN-ը

ապրանքի հայտատուի GLN-ի ծածկագիրը

 

0..1

     

3.3.2.2. Հարկ վճարողի համարը

հարկ վճարողի համարը

նույնականացման ծածկագիրը (համարը).

Հայաստանի Հանրապետության դեպքում՝ հարկ վճարողի հաշվառման համարը

 (ՀՎՀՀ).

Բելառուսի Հանրապետության դեպքում՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ).

Ղազախստանի Հանրապետության դեպքում՝

անհատական նույնականացման համարը (ԱՆՀ) կամ բիզնես նույնականացման համարը (ԲՆՀ)․

Ղրղզստանի Հանրապետության դեպքում՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՀՎՆՀՀ),

Ռուսաստանի Դաշնության դեպքում՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ)

1

     

3.3.2.3. հարկ վճարողի ՀԿՊԾ-ն

հարկ վճարողի ՀԿՊԾ-ն

օգտագործվում է Ռուսաստանի Դաշնությունում

0..1

     

3.3.2.4. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անվանումը

իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անվանումը

նշվում է հայտատուի անվանումը

1

     

3.3.2.5. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեն

իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեի մասին տեղեկությունների ցանկը

նշվում է 3-րդ աղյուսակին համապատասխան

0..1

     

3.3.2.6. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) կոնտակտային վավերապայմանը

նշվում են տեղեկություններ՝ իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) կոնտակտային տվյալների մասին

նշվում է 4-րդ աղյուսակին համապատասխան

0..*

   

3.3.3. GTIN նույնականացուցիչը

առևտրային միավորի գլոբալ նույնականացման համարը։ Թվային արժեքը

տարրը նախատեսված է առևտրային միավորի եզակի նույնականացման համար

1

   

3.3.4. Ապրանքի ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան

ապրանքի ծածկագիրը՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան

նշվում է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրի 10 նիշ

1

   

3.3.5. Ապրանքի ծածկագիրը՝ ըստ ապրանքների կատալոգի

ապրանքի ծածկագիրը՝ ըստ ապրանքների կատալոգի

 

0..1

   

3.3.6. Ապրանքի ծածկագիրը՝ ըստ ապրանքների ազգային դասակարգիչների

ապրանքի ծածկագիրը՝ ըստ ԱՀԴ-ի, ԲՀՀԴ-ի և ապրանքների այլ ազգային դասակարգիչների

 

0..1

   

3.3.7. Ապրանքի ծածկագիրը՝ ըստ GPC-ի

նշվում է արժեքը՝ Global Product Classification-ին (արտադրանքի գլոբալ դասակարգիչ) համապատասխան

ունի բարդ կառուցվածք

0..1

   

3.3.8. Ապրանքի ծագման երկիրը

տեղեկություններ՝ ապրանքի ծագման երկրի մասին

տարրը նախատեսված է ապրանքի ծագման երկրի վերաբերյալ տեղեկությունները նշելու համար (երկնիշ տառային ծածկագիրը՝ ISO-3166-ին համապատասխան)

1

   

3.3.9. Տեղեկություններ՝ ապրանքների հայտարարագրի մասին

տեղեկություններ՝ ապրանքների հայտարարագրի գրանցման համարի և ապրանքների հայտարարագրում ապրանքի համարի մասին

տարրը պարտադիր է երրորդ երկրներից ներմուծված ապրանքների համար

0..*

   

3.3.10. Տեղեկություններ՝ Միության տեխնիկական կանոնակարգերով նախատեսված համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի կամ Միության անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված պարտադիր պահանջներին ապրանքների համապատասխանությունը հաստատող այլ փաստաթղթի մասին

պարտադիր պահանջների կատարումը հաստատող փաստաթղթի մասին տեղեկություններ

տեղեկությունները նշվում են 12-րդ աղյուսակին համապատասխան․

տարրը պարտադիր է այն ապրանքների համար, որոնց նկատմամբ Միության շրջանակներում սահմանված են պարտադիր պահանջներ, կամ Միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան

0..*

   

3.3.11. Տեղեկություններ՝ ապրանքի որակին ներկայացվող պահանջները հաստատող փաստաթղթի մասին

տեղեկություններ՝ ապրանքի որակին վերաբերող փաստաթղթերի և այլնի մասին

տեղեկությունները նշվում են 12-րդ աղյուսակին համապատասխան

0..*

   

3.3.12. Տեղեկություններ՝ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերի մասին

տեղեկություններ՝ տրանսպորտային բեռնագրերի, հաշիվ-ապրանքագրերի, մասնագրերի և այլնի մասին

տեղեկությունները նշվում են 12-րդ աղյուսակին համապատասխան

0..*

   

3.3.13. Տեղեկություններ ապրանքի մասին

ապրանքի բնութագրերի կառուցվածքավորված նկարագրությունը

տեղեկությունները նշվում են 5-րդ աղյուսակին համապատասխան

0..1

   

3.3.14. Զետեղված նույնականացման միջոցների ցանկը

նշվում է նույնականացման միջոցների ցանկը՝ հաշվի առնելով դրանց գտնվելը խմբային (տրանսպորտային) փաթեթվածքներում

 

0..*

     

3.3.14.1. Տեղեկություններ՝ զետեղված նույնականացման միջոցի մասին

նշվում են տեղեկություններ՝ նույնականացման միջոցի և դրոշմավորված ապրանքի կարգավիճակի մասին

 

1..*

       

3.3.14.1.1. Նույնականացման միջոցը

կառուցվածքավորված տեսքով ներկայացված տեղեկություններ նույնականացման միջոցի մասին

տեղեկությունները նշվում են 7-րդ աղյուսակին համապատասխան

1

       

3.3.14.1.2. Տեղեկություններ ապրանքի կարգավիճակի մասին

բարդ տարր՝ պարունակում է տեղեկություն՝ դրոշմավորված ապրանքի կարգավիճակի ծածկագրային նշագրի, կարգավիճակ սահմանելու պատճառի ծածկագրի մասին, ինչպես նաև ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչում այդպիսի կարգավիճակ սահմանելու ամսաթվի և ժամի մասին

 

1

         

3.3.14.1.2.1. Կարգավիճակի ծածկագիրը

դրոշմավորված ապրանքի կարգավիճակի ծածկագրային նշագիրը

տեղեկությունները նշվում են 11-րդ աղյուսակին համապատասխան

1

         

3.3.14.1.2.2. Կարգավիճակ սահմանելու պատճառի ծածկագիրը

ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչում ապրանքի կարգավիճակը սահմանելու պատճառի ծածկագիրը

 

0..1

         

3.3.14.1.2.3. Ամսաթիվը և ժամը

ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչում ապրանքի կարգավիճակը սահմանելու ամսաթիվն ու ժամը

 

1

       

3.3.14.1.3. Տեղեկություններ՝ ապրանքի միավորի մասին

նշվում են ապրանքի միավորի առանձնահատկությունները սահմանող տեղեկությունները

տեղեկությունները նշվում են 6-րդ աղյուսակին համապատասխան

0..1

     

3.3.14.2. Վերադաս մակարդակի փաթեթվածքի հղումային նույնականացուցիչը

   

0..1

       

3.3.14.2.1. Նույնականացման միջոցը

կառուցքավորված տեսքով ներկայացված տեղեկություններ՝ փաթեթվածքի նույնականացման միջոցի մասին

տեղեկությունները նշվում են 7-րդ աղյուսակին համապատասխան

1

   

3.3.15. Խմբային և (կամ) տրանսպորտային փաթեթվածքների ցանկը

այն խմբային կամ տրանսպորտային փաթեթվածքների ցանկը, որոնցում գտնվում է դրոշմավորված ապրանքը

 

0..1

     

3.3.15.1. Տեղեկություններ՝ խմբային կամ տրանսպորտային փաթեթվածքի մասին

   

1..*

       

3.3.15.1.1. Խմբավորման մակարդակը

   

1

       

3.3.15.1.2. Նույնականացման միջոցը

կառուցվածքավորված տեսքով ներկայացված տեղեկություններ՝ խմբային կամ տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման միջոցի մասին

տեղեկությունները նշվում են 7-րդ աղյուսակին համապատասխան

1

       

3.3.15.1.3. Վերադաս մակարդակի փաթեթվածքի հղումային նույնականացուցիչը

   

0..1

         

3.3.15.1.3.1. Նույնականացման միջոցը

կառուցքավորված տեսքով ներկայացված տեղեկություններ՝ փաթեթվածքի նույնականացման միջոցի մասին

տեղեկությունները նշվում են 7-րդ աղյուսակին համապատասխան

1

4. Տեղեկություններ՝ ապրանքների արտահանման նպատակի մասին

նշվում են տեղեկություններ՝ անդրսահմանային առևտրի հետ կապ չունեցող նպատակներով մի անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք ապրանքների տեղափոխման ժամանակ ապրանքների արտահանման նպատակի մասին

 

0..1

 

4.1. Ապրանքների արտահանման նպատակը

 

1. տոնավաճառ

2. պահպանում

3. այլ (նշելով արտահանման նպատակը)

1

 

4.2. Ապրանքի գտնվելու վայրի հասցեն

ներմուծման անդամ պետության տարածքում ապրանքի գտնվելու վայրի հասցեի մասին տեղեկությունների ցանկը

նշվում է 3-րդ աղյուսակին համապատասխան

1

 

Աղյուսակ 2

 

Անդրսահմանային առևտրի շրջանակներում ձեռք բերված ապրանքների վրա զետեղված նույնականացման միջոցների մասին տեղեկությունների կազմն ու կառուցվածքը

 

Տարրի անվանումը

Տարրի նկարագրությունը

Ծանոթագրություն

Բազմ.

1. Տեղեկությունների ձևավորման ամսաթիվը և ժամը

տեղեկությունների ձևավորման ամսաթիվը և ժամը

 

1

2. Տեղեկությունները ներկայացնող երկիրը

տեղեկությունները ներկայացնող երկրի երկնիշ տառային ծածկագիրը

նշվում է ISO-3166-ին համապատասխան

1

3. Ապրանքի ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան

ապրանքի ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան

նշվում է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագրի 10 նիշ

1

4. Տեղեկություններ՝ ապրանքները վաճառողի (արտահանողի) և նույնականացման միջոցների մասին

տեղեկություններ՝ ապրանքները վաճառողի (արտահանողի) և անդրսահմանային առևտրի շրջանակներում ձեռք բերված ապրանքների վրա զետեղված նույնականացման միջոցների վերաբերյալ

 

1..*

 

4.1. Տեղեկություններ՝ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ մասին

Տեղեկություններ՝ ապրանքները վաճառողի (արտահանողի) մասին

 

0..1

   

4.1.1. Հարկ վճարողի համարը

հարկ վճարողի համարը

նույնականացման ծածկագիրը (համարը).

Հայաստանի Հանրապետության դեպքում՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), Բելառուսի Հանրապետության դեպքում՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ), Ղազախստանի Հանրապետության դեպքում՝ անհատական նույնականացման համարը (ԱՆՀ) կամ բիզնես նույնականացման համարը (ԲՆՀ), Ղրղզստանի Հանրապետության դեպքում՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՀՎՆՀՀ), Ռուսաստանի Դաշնության դեպքում՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ)

1

   

4.1.2. հարկ վճարողի ՀԿՊԾ-ն

հարկ վճարողի ՀԿՊԾ-ն

օգտագործվում է Ռուսաստանի Դաշնությունում

0..1

   

4.1.3. GLN-ը

ապրանք վաճառողի (արտահանողի) GLN-ի ծածկագիրը

 

0..1

   

4.1.4. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անվանումը

ապրանք վաճառողի (արտահանողի) իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անվանումը

 

0..1

   

4.1.5. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեն

իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեի մասին տեղեկությունների ցանկը

նշվում է 3-րդ աղյուսակին համապատասխան

0..1

   

4.1.6. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) կոնտակտային վավերապայմանը

նշվում են տեղեկություններ՝ իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) կոնտակտային տվյալների մասին

նշվում է 4-րդ աղյուսակին համապատասխան

0..*

 

4.2. Տեղեկություններ՝ ապրանքի նույնականացման միջոցների մասին

ապրանքի, անհատական կամ սպառողական փաթեթվածքների վրա զետեղված նույնականացման միջոցների ցանկը

 

0..*

   

4.2.1. Նույնականացման միջոցը

ապրանքի նույնականացման միջոցի տեղեկությունների կազմում ներառված տեղեկություններ՝ կառուցվածքավորված տեսքով

տեղեկությունները նշվում են 7-րդ աղյուսակին համապատասխան

1

   

4.2.2. Տեղեկություններ՝ ապրանքի կարգավիճակի մասին

բարդ տարր, պարունակում է տեղեկություններ՝ դրոշմավորված ապրանքի կարգավիճակի ծածկագրային նշագրի, ապրանքների դրոշմավորման համակարգի ազգային բաղադրիչում այդ կարգավիճակը սահմանելու ամսաթվի ու ժամի մասին

տեղեկությունները նշվում են 11-րդ աղյուսակին համապատասխան

1

 

4.3. Տեղեկություններ խմբային կամ տրանսպորտային փաթեթվածքի մասին

խմբային կամ տրանսպորտային փաթեթվածքների վրա զետեղված նույնականացման միջոցների ցանկը

 

0..*

   

4.3.1. Նույնականացման միջոցը

ապրանքի նույնականացման միջոցի տեղեկությունների կազմում ներառված տեղեկություններ՝ կառուցվածքավորված տեսքով

տեղեկությունները նշվում են 7-րդ աղյուսակին համապատասխան

1

   

4.3.2. Տեղեկություններ՝ ապրանքի կարգավիճակի մասին

   

0..1

5. Տեղեկություններ՝ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ մասին

տեղեկություններ՝ ապրանքի գնորդի (ներկրողի) մասին

 

0..1

 

5.1. Հարկ վճարողի համարը

հարկ վճարողի համարը

նույնականացման ծածկագիրը (համարը).

Հայաստանի Հանրապետության դեպքում՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).

Բելառուսի Հանրապետության դեպքում՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ), Ղազախստանի Հանրապետության դեպքում՝ անհատական նույնականացման համարը (ԱՆՀ) կամ բիզնես նույնականացման համարը (ԲՆՀ), Ղրղզստանի Հանրապետության դեպքում՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՀՎՆՀՀ), Ռուսաստանի Դաշնության դեպքում՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ)

1

 

5.2. հարկ վճարողի ՀԿՊԾ-ն

հարկ վճարողի ՀԿՊԾ-ն

օգտագործվում է Ռուսաստանի Դաշնությունում

0..1

 

5.3. GLN-ը

ապրանքի գնորդի (ներկրողի) GLN-ի ծածկագիրը

 

0..1

 
 

5.4. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անվանումը

իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անվանումը

 

0..1

 
 

5.5. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեն

իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեի մասին տեղեկությունների ցանկը

նշվում է 3-րդ աղյուսակին համապատասխան

0..1

 
 

5.6. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) կոնտակտային վավերապայմանը

նշվում են տեղեկություններ՝ իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) կոնտակտային տվյալների մասին

նշվում է 4-րդ աղյուսակին համապատասխան

0..*

 

 

Աղյուսակ 3

 

Հասցեի մասին տեղեկությունների ցանկը

 

Համարը

Անվանումը

Նկարագրությունը

Բազմ.

1

Հասցեի տեսակի ծածկագիրը

հասցեի տեսակի ծածկագրային նշագիրը (գտնվելու վայրի հասցեն, նամակագրության հասցեն և այլն) (նշվում է ցանկին համապատասխան՝

«1»՝ գրանցման հասցե. «2»՝ փաստացի հասցե. «3»՝ փոստային հասցե)

0..1

2

Երկրի ծածկագիրը

երկրի ծածկագրային նշագիրը (նշվում է երկնիշ տառային ծածկագիրը՝ ISO-3166-ին համապատասխան)

0..1

3

Տարածքի ծածկագիրը

վարչատարածքային բաժանման միավորի ծածկագիրը

0..1

4

Տարածաշրջանը

առաջին մակարդակի վարչատարածքային բաժանման միավորի անվանումը

0..1

5

Շրջանը

երկրորդ մակարդակի վարչատարածքային բաժանման միավորի անվանումը

0..1

6

Քաղաքը

քաղաքի անվանումը

0..1

7

Բնակավայրը

բնակավայրի անվանումը

0..1

8

Փողոցը

քաղաքային ենթակառուցվածքի փողոցաճանապարհային ցանցի տարրի անվանումը

0..1

9

Շենքի համարը

շենքի, մասնաշենքի, շինության նշագիրը

0..1

10

Սենքի համարը

գրասենյակի կամ բնակարանի նշագիրը

0..1

11

Փոստային դասիչը

փոստային կապի ձեռնարկության փոստային դասիչը

0..1

12

Բաժանորդային արկղի համարը

փոստային կապի ձեռնարկությունում բաժանորդային արկղի համարը

0..1

 

Աղյուսակ 4

 

Կոնտակտային վավերապայմանների մասին տեղեկությունների ցանկը

 

Համարը

Անվանումը

Նկարագրությունը

Բազմ.

1

Կապի տեսակի ծածկագիրը

կապի միջոցի (կապուղու) տեսակի ծածկագրային նշագիրը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 192 որոշմամբ հաստատված՝ կապի միջոցների (կապուղիների) տեսակների ցանկին համապատասխան

0..1

2

Կապի տեսակի անվանումը

կապի միջոցի (կապուղու) տեսակի (հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն) անվանումը

0..1

3

Կապուղու նույնականացուցիչը

կապուղին նույնականացնող պայմանանշանների հաջորդականությունը (հեռախոսահամարի, ֆաքսի համարի, էլեկտրոնային փոստի հասցեի և այլնի նշում)

0..*

 

Աղյուսակ 5

 

 Ապրանքի բնութագրերի մասին տեղեկությունների ցանկը

 

Համարը

Անվանումը

Նկարագրությունը

Ծանոթագրություն

Բազմ.

1

Ապրանքի ֆունկցիոնալ անվանումը (ապրանքի տեսակը)

ապրանքի միավորի ֆունկցիոնալ անվանումը

ապրանքի ընդհանուր նկարագրությունը (այն արտադրանքի տեսակի անվանումը, որին դասվում է ապրանքը, օրինակ՝ ըմպելիք ոչ ալկոհոլային, կվաս, մորս, կոմպոտ)

1

2

Ապրանքի անվանումը պիտակի վրա

 

ձևավորվում է ազատ ձևով

1

3

Ապրանքային նշանը (բրենդը)

տեղեկություններ՝ ապրանքային նշանի (բրենդի, առևտրային նշանի) մասին

նպատակային շուկայում կոնկրետ արտադրողի ապրանքների դիրքավորման մեջ օգտագործվող նշումը բացակայության դեպքում նշվում է «բացակայում է»

1

4

Աշխարհագրական նշման կամ ապրանքի ծագման տեղանվան նկատմամբ բացառիկ իրավունքի վկայականի համարը

նշվում են ապրանքի ծագման տեղանվան նկատմամբ բացառիկ իրավունքի վկայականի վավերապայմանները

 

0..1

5

Ապրանքային նշանի գրանցման համարը

նշվում է ապրանքային նշանի գրանցման համարը կամ միջազգային ապրանքային նշանի գրանցման համարը

 

0..1

6

Ապրանքի լուսանկարը

ապրանքի լուսանկարչական պատկերը

տարրը պարունակում է ապրանքի լուսանկարչական պատկերը

0..*

7

Ապրանքի բաղադրությունը՝ դրա մեջ մտնող բաղադրիչների նշումով

ապրանքի բաղադրության նկարագրությունը

ձևավորվում է ազատ ձևով՝ ապրանքի մասով կիրառվող ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերում սահմանված պահանջներին համապատասխան

1

8

Գազավորման մեթոդը

   

0..1

9

Ապրանքի զտաքաշը կամ ծավալը

ապրանքի զտաքաշը կամ դրա ծավալը՝ նշելով չափման միավորը (գրամներ, կիլոգրամներ, լիտրեր կամ միլիլիտրեր)

 

1

10

Փաթեթվածքի տեսակը

սպառողական փաթեթվածքի տեսակի նկարագրությունը, որը ձևավորվել է GS1 ստանդարտների հետ ներդաշնակեցված՝ փաթեթվածքների տեսակների անվանումների օգտագործման հիման վրա

 

1

11

Փաթեթվածի նյութը

սպառողական փաթեթվածքի նյութերի նկարագրությունը, որը ձևավորվել է GS1 ստանդարտների հետ ներդաշնակեցված՝ փաթեթվածքների նյութերի անվանումների օգտագործմամբ

 

1

12

Փաթեթվածքի բնութագիրը

նշվում է փաթեթվածքի բնութագիրը

նշվում է արժեքներից մեկը՝ «փաթեթվածք ապակե կամ պոլիմերային՝ բացառությամբ բանկայի»

«բանկա մետաղական կամ պոլիմերային»

«կեգ»

«փաթեթվածք, չնշված»

1

13

Խմբային փաթեթվածքում սպառողական փաթեթվածքների քանակը (խմբային փաթեթվածքների համար)

խմբային փաթեթվածքում սպառողական փաթեթվածքների ներդրումների քանակը

 

0..1

14

Էներգետիկ արժեքը (կալորիականությունը)

արտահայտություն կիլոկալորիաներով/կիլոջոուլներով (կկալ/կջ)

էներգետիկ արժեքի բացակայության դեպքում նշվում է «0»

0..1

15

Ածխաջրերի քանակը ապրանքի 100 մլ հաշվարկով

արտահայտությունը գրամներով (գ)

բացակայության դեպքում նշվում է «0»

1

16

Վիտամիններ և վիտամինանման նյութեր

քանակի արտահայտությունը միլիգրամներով/միկրոգրամներով (մգ/մկգ)

նշվում է արտադրության ժամանակ դրանց ավելացման դեպքում

0..1

17

Ապրանքը մանկական սննդի համար նախատեսված ապրանքների շարքին դասելու հատկանիշը

ապրանքի պատկանելիությունը մանկական սննդին

հատկանիշն ընդունում է հետևյալ արժեքը՝ «այո»՝ մանկական սնունդ.

«ոչ»՝ մնացած դեպքերում

1

18

Ապրանքը տոնուսը բարձրացնող (էներգետիկ) ոչ ալկոհոլային ըմպելիքներին դասելու հատկանիշը

ապրանքի պատկանելիությունը տոնուսը բարձրացնող (էներգետիկ) ոչ ալկոհոլային ըմպելիքներին

հատկանիշն ընդունում է հետևյալ արժեքը՝

«այո»՝ տոնուսը բարձրացնող (էներգետիկ) ըմպելիք

«ոչ»՝ մնացած դեպքերում

1

19

Կեգով ոչ ալկոհոլային ըմպելիքների իրացման առավելագույն ժամկետը՝ դրանք այդպիսի ըմպելիքներ լցնելու սարքավորմանը միացնելուց հետո

նշվում է կեգով ոչ ալկոհոլային ըմպելիքների իրացման՝ արտադրողի կողմից սահմանված առավելագույն ժամկետը՝ դրանք այդպիսի ըմպելիքներ լցնելու սարքավորմանը միացնելուց հետո

տարրը պարտադիր է կեգով մատակարարվող ապրանքի համար

0..1

20

Տոնուսը բարձրացնող բաղադրիչներ

նշվում է անվանումը և քանակը՝ արտահայտված միլիգրամներով/միկրոգրամներով (մգ/մկգ)

նշվում է տոնուսը բարձրացնող (էներգետիկ) ոչ ալկոհոլային ըմպելիքների համար

0..1

21

Ապրանքը հատուկ նշանակության սննդամթերքի շարքին դասելու հատկանիշը

պատկանելիությունը հատուկ նշանակության սննդամթերքին

հատկանիշն ընդունում է հետևյալ արժեքը՝

«այո»՝ հատուկ նշանակության սննդամթերք

«ոչ»՝ մնացած դեպքերում

1

22

Ածխածնի երկօքսիդ պարունակելու հատկանիշը

ածխածնի երկօքսիդ պարունակելու հատկանիշը

հատկանիշն ընդունում է հետևյալ արժեքը՝

«այո»՝ պարունակում է ածխածնի երկօքսիդ․

«ոչ»՝ չի պարունակում

1

23

Ապրանքը կենսաբանորեն ակտիվ սննդային հավելումների շարքին դասելու հատկանիշը

ապրանքի պատկանելիությունը կենսաբանորեն ակտիվ սննդային հավելումների շարքին

հատկանիշն ընդունում է հետևյալ արժեքը՝

«այո»՝ որպես կենսաբանորեն ակտիվ սննդային հավելումի՝ Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 880 որոշմամբ հաստատված՝ «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգին (ՄՄ ՏԿ 021/2011) համապատասխան ձևակերպված պետական գրանցման վկայականի առկայության դեպքում

«ոչ»՝ մնացած դեպքերում

1

24

Ոչ ալկոհոլային ըմպելիքի համը կամ մրգերի և (կամ) բանջարեղենի անվանումը

նշվում է այն բնութագիրը, որով ապրանքը տարբերվում է ըստ համային հատկությունների

նշվում է այն ըմպելիքների համար, որոնք պարունակում են լրացուցիչ բուրավետիչներ (բաղադրիչներ)։

Օրինակ՝ կիտրոն, խաղող, ելակ և այլն։

Հյութամթերքի համար՝ բացառությամբ կեչու հյութից պատրաստված արտադրանքի, նշվում է մրգերի և (կամ բանջարեղենի) անվանումը

1

25

Շաքարների հիմքով քաղցրացնող նյութի պարունակության հատկանիշը

նշվում է շաքարների հիմքով քաղցրացնող նյութի (շաքարի, գլյուկոզի, ֆրուկտոզի, սախարոզի, դեքստրոզի, մալթոզի, լակտոզի) և (կամ) շաքարով թանձրանյութի և (կամ) մեղրի պարունակության հատկանիշը

հատկանիշն ընդունում է հետևյալ արժեքը՝

«այո»՝ պարունակում է ցանկում նշված քաղցրացնող նյութ

«ոչ»՝ չի պարունակում

1

26

Շաքարների հիմքով քաղցրացնող նյութի անվանումը

նշվում է շաքարների հիմքով քաղցրացնող նյութի անվանումը

տարրը պարտադիր է քաղցրացնող նյութ պարունակող ապրանքի համար

0..*

 

Աղյուսակ 6

 

Ապրանքի միավորի մասին տեղեկությունների ցանկը

 

Համարը

Տարրի անվանումը

Տարրի նկարագրությունը

Ծանոթագրություն

Բազմ.

1.

Ապրանքի միավորի գինը՝ ԱԱՀ-ով*

ապրանքի գնի մասին տեղեկությունները, ներառյալ՝ ԱԱՀ-ն

տեղեկությունները նշվում են ներմուծողի անդամ պետության արժույթով

0..1

2.

ապրանքի միավորի ԱԱՀ-ն*

ապրանքի միավորի ԱԱՀ-ի գումարը

նշվում են տեղեկություններ ԱԱՀ-ի գումարի մասին՝ ներմուծողի անդամ պետության արժույթով՝ ներմուծողի անդամ պետությունում վճարման ենթակա ապրանքի յուրաքանչյուր միավորի համար

0..1

3

Արտադրման ամսաթիվը

արտադրման ամսաթվի մասին տեղեկությունները

 

1

4

Պիտանիության ժամկետը լրանալու ամսաթիվը

տեղեկություններ՝ պիտանիության ժամկետը լրանալու մասին

 

1

 

______________________

<*> Տեղեկությունները արտահանողի կողմից փոխանցվում են կամավոր հիմունքներով՝ ներմուծողի հետ պայմանագրային հարաբերությունների շրջանակներում և այն անդամ պետության ազգային օպերատորի (ադմինիստրատորի) տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում, որտեղ գրանցված է արտահանողը։

Տեղեկությունների փոխանցման դեպքում պետք է լրացվեն 1-ին և 2-րդ համարների տակ նշված երկու տարրերը։

 

Աղյուսակ 7

 

Ապրանքի նույնականացման միջոցի մասին տեղեկությունների ցանկը

 

Համարը

Անվանումը

Նկարագրությունը

Ծանոթագրություն

Բազմ.

1

Նույնականացման միջոցի տեսակը

նշվում է նույնականացման միջոցի տեսակի եռանիշ ծածկագիրը՝ նույնականացման միջոցների տեսակների ցանկին համապատասխան

Նշվում է 8-րդ աղյուսակին համապատասխան

1

2

Համարը՝ ըստ ռեեստրի

նշվում է համարը՝ ըստ նույնականացման միջոցների գրանցամատյանի

 

0..1

3

Նույնականացման միջոցի տվյալների բլոկը

   

1..*

3.1

Կիրառման նույնականացուցիչը (AI)

կլոր փակագծերի մեջ վերցված կիրառման թվային նույնականացուցիչը, որով նշվում է նույնականացման միջոցի մեջ պարունակվող տեղեկատվության բլոկի նշանակությունը

նշվում է 9-րդ աղյուսակին համապատասխան՝ 10-րդ աղյուսակով սահմանված կանոնների համաձայն

0..1

3.2

Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեքը

պարունակում է նույնականացման միջոցի մեջ պարունակվող տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեքը

նշվում է 10-րդ աղյուսակում սահմանված կանոնների համաձայն

1

 

Աղյուսակ 8

 

Նույնականացման միջոցների տեսակների ցանկը

 

Բաժնի ծածկագիրը

Նույնականացման միջոցի տեսակի ծածկագիրը

Նույնականացման միջոցի տեսակի անվանումը

1

Գծավոր ստվերագծային ծածկագիր

101

Code 128 գծավոր ստվերագծային ծածկագիր

2

Երկչափ բազմամակարդակ ստվերագծային ծածկագիր

3

Երկչափ մատրիցային ստվերագծային ծածկագիր

301

DataMatrix ծածկագիր

302

QR ծածկագիր

303

Micro QR ծածկագիր

4

Ռադիոհաճախական ազդանշան

401

UHF տիրույթի RFID տարբերանշանի ռադիոհաճախական ազդանշան

9

Նույնականացման միջոցների այլ տեսակներ

999

այլ

 

Աղյուսակ 9

 

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2009 և 2202 (բացառությամբ՝ 2202 91 000 0, 2202 99 910 0, 2202 99 950 0, 2202 99 990 0) դիրքերում դասակարգվող ապրանքների դրոշմավորման ժամանակ օգտագործվող կիրառման նույնականացուցիչների ցանկը (AI)

 

AI ծածկագիրը

AI լրիվ անվանումը

Տարրի տողի ձևաչափը

Նկարագրությունը

Ծանոթագրություն

00

Տրանսպորտային փաթեթվածքի (տարայի) սերիական ծածկագիրը՝ SSCC (Serial Shipping Container Code)

N2+N18

տվյալների դաշտը պարունակում է SSCC համարը

AI (00) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ դրան անմիջապես հաջորդող՝18 պայմանանշաններից բաղկացած թվային դաշտը պարունակում է տրանսպորտային փաթեթվածքի (տարայի) սերիական ծածկագիրը (SSCC), որն օգտագործվում է լոգիստիկ միավորի դրոշմավորման համար

01

Ապրանքի միավորի գլոբալ նույնականացման համարը՝ GTIN (Global Trade Item Number)

N2+N14

GTIN (Global Trade Item Number)՝ GS1 բաց ստանդարտների համակարգում մեկ անվանմամբ (ապրանքատեսակով) ապրանքի տարատեսակի գլոբալ նույնականացման համարը։

14-անիշ թվային նույնականացուցիչ

AI (01) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ դրան անմիջապես հաջորդող՝ 14 պայմանանշաններից կազմված թվային դաշտը պարունակում է ապրանքի միավորի նույնականացման գլոբալ համարը (GTIN), որն օգտագործվում է ապրանքի միավորի նույնականացման համար

21

Սերիական համարը (Serial Number)

N2+X..13

սերիական համարը (Serial Number)

AI (21) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ դրան անմիջապես հաջորդող՝ 13 պայմանանշանների չափով դաշտը պարունակում է օպերատորի կամ արտադրողի կողմից ապրանքին դրա ծառայության ամբողջ ժամկետով տրվող սերիական համարը։ GTIN-ի հետ համակցմամբ՝ սերիական համարը յուրաքանչյուր ապրանքային միավորի եզակի նույնականացուցիչն է։ Պարզաբանում՝ ապրանքների նույնականացման նպատակով օգտագործվում է ապրանքի անհատական սերիական համարը, որը բաղկացած է 13 պայմանանշաններից (թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից և մեծատառերից, ինչպես նաև հատուկ պայմանանշաններից (! "%&'* + -./_,:; = <>?))

93

Ստուգման ծածկագիրը  

ասիմետրիկ կրիպտոգրաֆիկ ալգորիթմներով ստեղծվող ստուգման ծածկագրի արժեքը

կիրառվում է անդամ պետության օրենսդրությանը և Եվրասիական տնտեսական միության իրավունքը կազմող ակտերին համապատասխան

 

Աղյուսակ 10

 

«Նույնականացման միջոցի տվյալների բլոկը» վավերապայմանի ձևավորման կանոնները

 

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Նույնականացման միջոցի տեսակը

«Նույնականացման միջոցի տվյալների բլոկը» վավերապայմանի ձևավորման կանոնը

«Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնները՝ ապրանքի, սպառողական փաթեթվածքի, խմբային փաթեթվածքի, կեգի կամ պոլիմերային կեգի փաթեթվածքի վրա զետեղված նույնականացման միջոցի մասով

2009,

2202

(բացի 2202 91 000 0-ից, 2202 99 910 0-ից, 2202 99 950 0-ից, 2202 99 990 0-ից)

301

1. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկը» վավերապայմանի ստեղծվող օրինակների քանակը 3

2. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկը» վավերապայմանի առաջին օրինակին ներկայացվող պահանջները. «Կիրառման նույնականացուցիչը (AI)» վավերապայմանի արժեքը՝ «01»

«Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեքը» վավերապայմանի արժեքը՝ վավերապայմանը պետք է պարունակի ապրանքի նույնականացման համարը (GTIN)

3. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկը» վավերապայմանի երկրորդ օրինակին ներկայացվող պահանջները. «Կիրառման նույնականացուցիչը (AI)» վավերապայմանի արժեքը՝ «21»

«Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեքը» վավերապայմանի արժեքը՝ վավերապայմանը պետք է պարունակի ապրանքի անհատական սերիական համարը (SN)

4. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկը» վավերապայմանի երրորդ օրինակին ներկայացվող պահանջները. «Կիրառման նույնականացուցիչը (AI)» վավերապայմանի արժեքը՝ «93»

«Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեքը» վավերապայմանի արժեքը՝ ստուգման ծածկագիրը (կիրառվում է անդամ պետության օրենսդրությանը և Եվրասիական տնտեսական միության իրավունքը կազմող ակտերին համապատասխան)

«Նույնականացման միջոցի տվյալների բլոկը» վավերապայմանի ձևավորման կանոնները՝ տրանսպորտային փաթեթվածքի վրա զետեղված նույնականացման միջոցների մասով

2009,

2202

(բացի 2202 91 000 0-ից, 2202 99 910 0-ից, 2202 99 950 0-ից, 2202 99 990 0-ից)

101

կամ

301

 

1. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկը» վավերապայմանի ստեղծվող օրինակների քանակը՝ «1»

2. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկը» վավերապայմանի օրինակին ներկայացվող պահանջները՝ «Կիրառման նույնականացուցիչը (AI)» վավերապայմանի արժեքը՝ «00»

«Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեքը» վավերապայմանի արժեքը՝ վավերապայմանը պետք է պարունակի տրանսպորտային փաթեթվածքի եզակի նույնականացուցիչը (տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման ծածկագիրը կարող է պարունակել 18-ից մինչև 74 պայմանանշան ներառյալ և բաղկացած լինել թվանշաններից (0 - 9), լատինական այբուբենի տառերից (А - Z а - z) և հատուկ պայմանանշաններից ("%&'* + -./_,:; = <>?!))

 

Աղյուսակ 11

 

Դրոշմավորված ապրանքների և դրանց նույնականացման միջոցների մասին տեղեկությունների փոխանակման ժամանակ օգտագործվող՝ դրոշմավորված ապրանքների կարգավիճակների ցանկը

 

Կարգավիճակի ծածկագիրը

Կարգավիճակի նկարագրությունը

Ծածկագրերի հնարավոր արժեքները և կարգավիճակ սահմանելու պատճառի նկարագրությունը

00

վիճակը որոշված չէ

«99»՝ տեղեկատվությունը չեղյալ է ճանաչվել (սահմանվում է ներմուծողի համակարգում)

«34»՝ անդրսահմանային առևտրի շրջանակներում ապրանքի վերադարձը վաճառողին (սահմանվում է ներմուծողի համակարգում)

10

ապրանքը շրջանառության մեջ է դրվել անդամ պետությունում

«33»՝ անդրսահմանային առևտրի շրջանակներում ապրանքը հաշվառման ընդունելը (սահմանվում է ներմուծողի համակարգում)

«34»՝ անդրսահմանային առևտրի շրջանակներում ապրանքի վերադարձը վաճառողին (սահմանվում է արտահանողի համակարգում)

«99»՝ տեղեկատվությունը չեղյալ է ճանաչվել (սահմանվում է արտահանողի համակարգում).

20

ապրանքը հանվել է շրջանառությունից

«33»՝ անդրսահմանային առևտրի շրջանակներում ապրանքը հաշվառման ընդունելը (սահմանվում է արտահանողի համակարգում)

31

ապրանքն իրացվել է (նախատեսված է իրացման համար) անդրսահմանային առևտրի շրջանակներում

 

32

ապրանքը տեղափոխվել է անդրսահմանային առևտրի հետ կապ չունեցող նպատակներով

 

 

Աղյուսակ 12

 

Փաստաթղթի մասին տեղեկությունների ցանկը

 

Համարը

Անվանումը

Նկարագրությունը

Ծանոթագրություն

Բազմ.

1

Փաստաթղթի տեսակի ծածկագիրը

փաստաթղթի տեսակի՝ դասակարգչին համապատասխան նշվող ծածկագիրը

տարրը նախատեսված է փաստաթղթի տեսակի ծածկագրի մասին տեղեկությունները նշելու համար՝ Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշմամբ հաստատված՝ փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչին համապատասխան

1

2

Փաստաթղթի անվանումը

փաստաթղթի անվանումը

 

1

3

Փաստաթղթի համարը

փաստաթղթի գրանցման համարը

 

0..1

4

Փաստաթղթի ամսաթիվը

փաստաթղթի գրանցման / տրման ամսաթիվը

 

1

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 27-ի

թիվ 109 որոշմամբ

 

Ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգում պարունակվող՝ դրոշմավորված ապրանքի մասին այն տեղեկությունների նվազագույն կազմը, որոնց հասանելիությունը տրամադրվում է սպառողներին և այլ շահագրգիռ անձանց, այդ թվում՝ ազգային բաղադրիչների և ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ինտեգրացիոն բաղադրիչի կազմում տեղեկատվական ծառայությունների միջոցով

 

1. Առևտրային միավորի գլոբալ համարը (Global Trade Item Number (GTIN))։

2. Ապրանքի միավորի անհատական սերիական համարը (SN)։

3. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի ծածկագիրը (10 նիշ)։

4. Ապրանքի անվանումը պիտակի վրա:

5. Տեղեկություններ ապրանքի մասին.

ապրանքի ֆունկցիոնալ անվանումը (ապրանքի տեսակը).

ապրանքի զտաքաշը կամ ծավալը.

ապրանքի բաղադրությունը՝ դրա մեջ մտնող բաղադրիչների նշմամբ․

ապրանքային նշանը (բրենդը).

փաթեթվածքի տեսակը․

փաթեթվածքի նյութը.

փաթեթվածքի բնութագիրը.

ապրանքը մանկական սննդի համար նախատեսված ապրանքների շարքին դասելու հատկանիշը.

ապրանքը տոնուսը բարձրացնող (էներգետիկ) ոչ ալկոհոլային ըմպելիքներին դասելու հատկանիշը.

ապրանքը կենսաբանորեն ակտիվ սննդային հավելումների շարքին դասելու հատկանիշը.

ապրանքի ծագման երկիրը.

կեգով ոչ ալկոհոլային ըմպելիքների իրացման առավելագույն ժամկետը՝ ոչ ալկոհոլային ըմպելիքներ լցնելու սարքավորմանը միացնելուց հետո

ոչ ալկոհոլային ըմպելիքի համը կամ մրգերի և (կամ) բանջարեղենի անվանումը

պատկանելիությունը հատուկ նշանակության սննդամթերքին

ածխածնի երկօքսիդի պարունակությունը

շաքարների հիմքով քաղցրացնող նյութերի (շաքարի, գլյուկոզի, ֆրուկտոզի, սախարոզի, դեքստրոզի, մալթոզի, լակտոզի) և (կամ) շաքարով թանձրանյութի և (կամ) մեղրի պարունակությունը

ածխաջրերի քանակը՝ 100 մլ հաշվարկով (գրամներով)

արտադրության ամսաթիվը.

պիտանիության ժամկետը լրանալու ամսաթիվը։

6. Տեղեկություններ՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին ապրանքի համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի վերաբերյալ (փաստաթղթի տեսակը, փաստաթղթի համարը և ամսաթիվը):

7. Տեղեկատվություն՝ դրոշմավորվող ապրանքի մասին տեղեկատվություն տրամադրած տնտեսավարող սուբյեկտի վերաբերյալ (իրավաբանական անձի կարճ անվանումը, որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի (այսուհետ՝ անհատ ձեռնարկատեր) ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում)), նույնականացման ծածկագիրը (համարը) (Հայաստանի Հանրապետության դեպքում՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), Բելառուսի Հանրապետության դեպքում՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ), Ղազախստանի Հանրապետության դեպքում՝ անհատական նույնականացման համարը (ԱՆՀ) կամ բիզնես նույնականացման համարը (ԲՆՀ), Ղրղզստանի Հանրապետության դեպքում՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՀՎՆՀՀ), Ռուսաստանի Դաշնության դեպքում՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ), իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրի հասցեն)։

8. Տեղեկատվություն՝ ապրանք արտադրողի մասին (իրավաբանական անձի կարճ անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում)) (լրացվում է անդամ պետությունների տարածքում արտադրված ապրանքների համար):

 

 Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 սեպտեմբերի 2024 թվական: