ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 օգոստոսի 2024 թվականի N 1215-Ա
«ԹՈՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող` Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան, Արզնու խճուղի 10 հասցեում գտնվող, 1.016.759.431,0 ՀՀ դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, 14622,63 քառ. մետր մակերես ունեցող շենք-շինությունները, ինչպես նաև այդ շենք-շինությունների զբաղեցրած` սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ 292.234.461,0 ՀՀ դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 6,51007 հեկտար հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համարը` 03092020-07-0038, գրանցված` 03.09.2020 թ.) և 36.140.977,0 ՀՀ դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համարը` 1779717, գրանցված` 31.03.2004 թ.) ազգային ռեֆերենս լաբորատորիայի մասնաշենքը ներդնել «Թոքաբանության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) կանոնադրական կապիտալում՝ լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման և տեղաբաշխման միջոցով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը:
2. Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող համակարգչային շերտագիր տոմոգրաֆիայի սարքավորումը՝ 170.000.000,0 ՀՀ դրամ արժեքով, ներդնել ընկերության կանոնադրական կապիտալում՝ լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման և տեղաբաշխման միջոցով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը:
3. ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամի աջակցությամբ իրականացվող՝ «Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ ծրագրերի հզորացում» դրամաշնորհային ծրագրով հատկացված դրամաշնորհի միջոցներով՝ Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող` Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան, Արզնու խճուղի 10 հասցեում գտնվող շենք-շինությունների վրա կատարված կապիտալ բնույթի աշխատանքները՝ 2024 թվականի փետրվարի 27-ի դրությամբ 97.060.250,0 ՀՀ դրամ հաշվեկշռային արժեքով, այդ շենք-շինությունների զբաղեցրած` սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ հողամասի տարածքում կառուցված թթվածնային կայանի շինությունը՝ 2024 թվականի փետրվարի 27-ի դրությամբ 18.562.300,0 ՀՀ դրամ հաշվեկշռային արժեքով, նույն հողամասի վրա տեղադրված արևային կայանը՝ 2024 թվականի փետրվարի 27-ի դրությամբ 163․304․523,0 ՀՀ դրամ հաշվեկշռային արժեքով, և Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող ազգային ռեֆերենս լաբորատորիայի մասնաշենքի վրա կատարված կապիտալ բնույթի աշխատանքները՝ 2024 թվականի փետրվարի 27-ի դրությամբ 245.365.273,0 ՀՀ դրամ հաշվեկշռային արժեքով, ներդնել ընկերության կանոնադրական կապիտալում՝ լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման և տեղաբաշխման միջոցով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը:
4. Սահմանել, որ սույն որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված գույքը ընկերության կանոնադրական կապիտալում ներդրման արդյունքում ընկերության կանոնադրական կապիտալը լրացուցիչ 2.039.427.215 հատ հասարակ (սովորական)` յուրաքանչյուրը 1 ՀՀ դրամ անվանական արժեքով բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով ավելանում է 2.039.427.215,0 ՀՀ դրամով:
5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ, համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել ընկերության հետ գույքի հանձնման-ընդունման, գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման, գույքն ընկերության կանոնադրական կապիտալում ներդնելու արդյունքում ընկերության կանոնադրության մեջ կատարվող համապատասխան փոփոխությունների պետական գրանցման աշխատանքների իրականացումը` դրա հետ կապված ծախսերն իրականացնելով ընկերության միջոցների հաշվին:
6. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ համատեղ` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում լուծել ընկերության հետ կնքված՝ Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Արզնու խճուղի 10 հասցեում գտնվող անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը` պայմանագրի դադարեցման հետ կապված ծախսերն իրականացնելով ընկերության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Մ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
Երևան |
08.08.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |