Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 108
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.11.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.09.02-2024.09.15 Պաշտոնական հրապարակման օրը 10.09.2024
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
27.09.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
27.09.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.11.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 սեպտեմբերի 2023 թվականի

թիվ 108

քաղ. Մոսկվա

 

ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԴԵՂԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագրի 7-րդ հոդվածի 4-րդ կետին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի մարտի 5-ի թիվ 19 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի բազային տեխնոլոգիական կազմակերպական մոդելի (այսուհետ՝ բազային մոդել) 3-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) ինքնուրույն սահմանում են նույնականացման միջոցներով դրոշմավորման (այսուհետ՝ դրոշմավորում) ենթակա դեղապատրաստուկների ցանկը, սույն որոշմանը համապատասխան՝ իր տարածքում դրոշմավորման ներդրման ամսաթիվն ու կարգը և ծանուցում են դրա մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովին (այսուհետ՝ Հանձնաժողով) ոչ ուշ, քան 6 ամիս առաջ՝ մինչև դրոշմավորման ներդրման ամսաթիվը:

2. Սահմանել, որ.

ա) դրոշմավորման ենթակա են այդ թվում՝ սույն որոշմամբ հաստատված՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում նշված դեղապատրաստուկները.

որոնք գրանցված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 3-ի թիվ 78 որոշմամբ հաստատված՝ Բժշկական կիրառության համար նախատեսված դեղամիջոցների գրանցման և փորձաքննության կանոններին համապատասխան և (կամ) անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան.

պետական գրանցման ոչ ենթակա կամ չգրանցված դեղապատրաստուկներն այն դեպքում, երբ այդ դեղապատրաստուկների դրոշմավորումը նախատեսված է անդամ պետությունների օրենսդրությամբ.

բ) Միության տարածքում արտադրվող դեղապատրաստուկների դրոշմավորումն իրականացվում է այդ դեղապատրաստուկներն արտադրողի կողմից, իսկ Միության մաքսային տարածք դեղապատրաստուկի գրանցման հավաստագրի տիրապետողի կամ իրավատիրոջ, կամ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված ապրանքաշրջանառության այլ մասնակցի կողմից ներմուծման դեպքում՝ սույն որոշմամբ հաստատված բնութագրերին համապատասխանող նույնականացման միջոցները կամ այդ նույնականացման միջոցները պարունակող նյութական կրիչները՝ երկրորդային (սպառողական) փաթեթվածքի կամ առաջնային փաթեթվածքի (երկրորդային (սպառողական) փաթեթվածքի բացակայության դեպքում) վրա զետեղելու միջոցով՝ հաշվի առնելով սույն կետի «ժ» ենթակետը:

Առանձին դեղապատրաստուկների համար անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել դրանց վրա նույնականացման միջոցի կամ նույնականացման միջոց պարունակող նյութական կրիչի զետեղման առանձնահատկությունները: Ընդ որում, անդամ պետությունները տեղեկացնում են Հանձնաժողովին այդ դեղապատրաստուկների և վերոնշյալ առանձնահատկությունների մասին՝ մինչ այդ առանձնահատկությունները սահմանող նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելը.

գ) երկրորդային (սպառողական) փաթեթվածք՝ փաթեթվածք, որի մեջ տեղադրվում է սպառողի համար իրացվող առաջնային փաթեթվածքով դեղապատրաստուկը.

դ) առաջնային փաթեթվածք՝ դեղապատրաստուկի հետ անմիջականորեն հպվող փաթեթվածք.

ե) դեղապատրաստուկների մնացորդների դրոշմավորում չի իրականացվում, այդ մնացորդները պահպանվում, փոխադրվում և իրացվում են մինչև դրանց պիտանիության ժամկետը լրանալը.

զ) դրոշմավորումը չի տարածվում անասնաբուժական դեղապատրաստուկների, կլինիկական հետազոտությունների անցկացման համար արտադրվող դեղապատրաստուկների, պետական գրանցման ոչ ենթակա դեղապատրաստուկների, ռազմական գործողությունների, արտակարգ իրավիճակների պայմաններում կիրառման, արտակարգ իրավիճակների կանխման, շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների, անբարենպաստ քիմիական, կենսաբանական, ռադիացիոն գործոնների ներգործության արդյունքում ձեռք բերված հիվանդությունների և ախտահարումների կանխարգելման և բուժման համար նախատեսված դեղապատրաստուկների, ռադիոդեղագործական դեղապատրաստուկների, բժշկական տզրուկների և բժշկական գազերի վրա, եթե այլ բան նախատեսված չէ անդամ պետությունների օրենսդրությամբ.

է) անդամ պետությունները, ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի գործառման ապահովման նպատակով, սահմանում են ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների ազգային օպերատորներին (ադմինիստրատորներին).

ը) անդամ պետությունների փոխգործակցությունն իրականացվում է բազային մոդելով նախատեսված կարգով՝ բացառությամբ III գլխի դրույթների: Անդրսահմանային առևտրի շրջանակներում անդամ պետության, որի տարածքում ներդրվել է դրոշմավորումը, և անդամ պետության միջև, որի տարածքում դրոշմավորում չի ներդրվել, փոխգործակցությունն իրականացվում է այն անդամ պետության օրենսդրությամբ, որի տարածքում ներդրվել է դրոշմավորումը, և սույն որոշմամբ սահմանված կարգով.

թ) անդամ պետությունները՝ իրենց տարածքում դրոշմավորում ներդնելիս, սույն որոշմանը համապատասխան, ապահովում են նույնականացման միջոցների գաղտնագրային պաշտպանությունը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի թիվ 41 որոշմանը համապատասխան:

ժ) Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող են սահմանվել սույն որոշմամբ սահմանված պահանջներից տարբեր՝ նույնականացման միջոցին ներկայացվող պահանջներ: Այդ նույնականացման միջոցներով դրոշմավորված դեղապատրաստուկները, առանց սույն որոշման պահանջների պահպանման, ենթակա չեն այն անդամ պետությունների տարածքում շրջանառության, որոնք ներդրել են դեղապատրաստուկների դրոշմավորում իրենց տարածքում՝ սույն որոշմանը համապատասխան: Ընդ որում, Ղրղզստանի Հանրապետությունն ապահովում է սույն որոշմամբ հաստատված պահանջներին համապատասխանող և սույն որոշմանը համապատասխան դեղապատրաստուկների դրոշմավորումը ներդրած անդամ պետությունների տարածքից ներմուծվող դեղապատրաստուկների վրա զետեղվող նույնականացման միջոցների ճանաչումը.

ժա) սույն որոշմանը համապատասխան՝ երկու և ավելի անդամ պետությունների կողմից իր տարածքում դրոշմավորման ներդրման օրվանից, բացառությամբ սույն կետի «ժ» ենթակետով նախատեսված դեպքի, դրանց կողմից ապահովվում է դեղապատրաստուկների վրա զետեղված և սույն որոշմամբ հաստատված բնութագրերին համապատասխանող՝ անդրսահմանային առևտրի ժամանակ նույնականացման միջոցների փոխադարձ ճանաչումը՝ հաշվի առնելով սույն որոշման 1-ին կետում նշված ծանուցումն ուղարկելու ժամկետը և.

դեղապատրաստուկն արտադրողի, գրանցման հավաստագրի իրավատիրոջ կամ տիրապետողի կողմից նույնականացման միջոցների զետեղման պայմանով, որի կարգավիճակը հաստատվել է այն անդամ պետության ազգային օպերատորի կողմից, որի տարածքից արտահանվում են դրոշմավորված դեղապատրաստուկները: Անդամ պետությունները սահմանում են (անհրաժեշտության դեպքում) դեղապատրաստուկների դրոշմավորում իրականացրած շրջանառության այլ մասնակիցների, որոնց նույնականացման միջոցները ճանաչվում են տվյալ անդամ պետությունների տարածքում՝ սույն որոշմամբ սահմանված կարգով.

այն անդամ պետության ազգային ռեեստրում դրոշմավորված դեղապատրաստուկների, որի տարածք ներմուծվում են այդ դեղապատրաստուկները, կամ Եվրասիական տնտեսական միության գրանցված դեղամիջոցների միասնական ռեեստրում դրանց գրանցման մասին տեղեկությունների առկայության պայմանով՝ հաշվի առնելով այն անդամ պետություններում այդ դեղապատրաստուկի գրանցման հավաստագրի ճանաչումը, որի տարածք ներմուծվում են այդ դեղապատրաստուկները.

այն անդամ պետության ազգային օպերատորի, որի տարածքից արտահանվում են դրոշմավորված դեղապատրաստուկները, և այն անդամ պետության ազգային օպերատորի միջև տեղեկատվական փոխգործակցության ապահովման պայմանով, որի տարածք ներմուծվում են դրոշմավորված դեղապատրաստուկներ, անդրսահմանային առևտրի սահմաններում տեղափոխված (տեղափոխվող) դեղապատրաստուկների և այդ դեղապատրաստուկների վրա զետեղված նույնականացման միջոցների մասին տեղեկությունների փոխանցման նպատակով՝ սույն որոշմամբ հաստատված տեղեկությունների ձևաչափին, կազմին և կառուցվածքին ներկայացվող պահանջներին համապատասխան, և դրոշմավորված ապրանքների վրա զետեղված և անդամ պետությունների օրենսդրության պահանջներին համապատասխան ստեղծված գաղտնագրային միջոցների կիրառմամբ պաշտպանված նույնականացման միջոցների իսկության հաստատման պայմանով (մինչև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի թիվ 41 որոշմանը համապատասխան՝ նույնականացման միջոցների գաղտնագրային պաշտպանության միասնական եղանակների ներդրումը):

Ընդ որում, այն անդամ պետության ազգային օպերատորը, որտեղ գրանցված է արտահանողը, սահմանում է անդրսահմանային առևտրի շրջանակներում տեղափոխված ապրանքի կարգավիճակը՝ որպես շրջանառությունից դուրս բերված ապրանք.

ժբ) ազգային օպերատորների միջև տեղեկատվական փոխգործակցությունն իրականացվում է Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցով: Մինչև տվյալ փոխգործակցության համար Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի պատրաստականության ապահովումը՝ այդ փոխգործակցությունը կարող է իրականացվել անմիջականորեն ազգային օպերատորների միջև:

3. Հաստատել կից ներկայացվող՝

նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը.

դեղապատրաստուկների նույնականացման միջոցների բնութագրերը, դեղապատրաստուկների նույնականացման միջոցներում առկա տեղեկատվության կազմին ու կառուցվածքին ներկայացվող պահանջները, նույնականացման այդ միջոցի գեներացման ու զետեղման կարգը.

դրոշմավորված դեղապատրաստուկների մասին այն տեղեկությունների ձևաչափին, կազմին ու կառուցվածքին ներկայացվող պահանջները, որոնք փոխանցվում են անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների միջև և անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների ու Հանձնաժողովի միջև, ինչպես նաև՝ այդ տեղեկությունների փոխանցման ժամկետները.

ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգում պարունակվող՝ դրոշմավորված դեղապատրաստուկի մասին տեղեկությունների նվազագույն կազմը, որոնց հասանելիությունը տրամադրվում է սպառողներին և այլ շահագրգիռ անձանց, այդ թվում՝ ազգային բաղադրիչների և ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ինտեգրացիոն բաղադրիչի կազմում տեղեկատվական ծառայությունների միջոցով:

4. Ի գիտություն ընդունել Հայաստանի Հանրապետության տեղեկատվությունը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ, սույն որոշմանը համապատասխան, դեղապատրաստուկների դրոշմավորում ներդնելու մտադրության բացակայության մասին:

Սույն կետում ոչինչ չպետք է մեկնաբանվի որպես Հայաստանի Հանրապետության համար սույն որոշմանը համապատասխան հետագայում դեղապատրաստուկների դրոշմավորումը ներդնելու խոչընդոտ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 27-ի

թիվ 108 որոշմամբ

 

ՑԱՆԿ

 

նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների

 

Ծածկագիրը
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ

Ապրանքի անվանումը

2106-ից*

2106 ապրանքային դիրքի սննդամթերք՝ թերապևտիկ կամ կանխարգելիչ նպատակներով օգտագործման համար նախատեսված

3002-ից*

Մարդկային արյուն. կենդանական արյուն՝ պատրաստված թերապևտիկ, կանխարգելիչ կամ ախտորոշման նպատակներով օգտագործման համար. շիճուկներ իմունային, արյան այլ թորամասեր ու իմունաբանական նյութեր՝ ձևափոխված կամ չձևափոխված, այդ թվում՝ բիոտեխնոլոգիական ճանապարհով ստացված. պատվաստանյութեր, թույներ, միկրոօրգանիզմների կուլտուրաներ (խմորասնկերից բացի) և նույնանման նյութեր. բջջային կուլտուրաներ՝ ձևափոխված և չձևափոխված

3004

Դեղամիջոցներ (բացի 3002, 3005 կամ 3006 ապրանքային դիրքերի ապրանքներից)՝ կազմված խառնուրդված կամ չխառնուրդված նյութերից, թերապևտիկ կամ կանխարգելիչ նպատակներով օգտագործելու համար, մանրածախ վաճառքի համար դեղաչափված դեղաձևերով (ներառյալ վերմաշկային համակարգերի ձևով դեղամիջոցները) կամ կաղապարներում կամ փաթեթվածքներում բաժնեծրարված

3006 30 000 0

Կոնտրաստային պատրաստուկներ՝ ռենտգենագրական հետազոտությունների համար. ախտորոշման ռեագենտներ՝ հիվանդներին ներմուծելու համար նախատեսված

3006 60 000

Քիմիական հակաբեղմնավորիչ միջոցներ` 2937 ապրանքային դիրքում նշված հորմոնների, այլ միացությունների կամ սպերմիցիդների հիմքով

3006 70 000 0*

Պատրաստուկներ դոնդողի տեսքով, որոնք նախատեսված են բժշկության մեջ վիրահատությունների կամ ֆիզիկական հետազոտությունների ժամանակ մարմնի մասերի համար որպես քսայուղեր կամ մարմնի և բժշկական գործիքների միջև որպես կապակցող ագենտներ օգտագործելու համար

3301-ից*

Եթերայուղերի ջրային թորվածքներ կամ ջրային լուծույթներ՝ բժշկական նպատակներով օգտագործելու համար նախատեսված

3304*, 3305*, 3306*, 3307* դիրքերից

3304-3307 ապրանքային դիրքերի պատրաստուկներ՝ թերապևտիկ կամ կանխարգելիչ հատկություններով օժտված

3401-ից*

Օճառ կամ 3401 ապրանքային դիրքի այլ արտադրանք՝ դեղորայքային հավելանյութեր պարունակող

   

 

Ծանոթագրություն. սույն ցանկում ներառված դեղապատրաստուկները ենթակա են նույնականացման միջոցներով դրոշմավորման այն դեպքում, երբ դրանք բաժնեծրարված են առաջնային և (կամ) երկրորդային (սպառողական) փաթեթվածքում:

* նշված ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ դիրքերում դասակարգվող ապրանքների մասով անհրաժեշտ է ղեկավարվել ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրով, այնպես էլ ապրանքի անվանմամբ:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 27-ի

թիվ 108 որոշմամբ

 

ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

դրոշմավորված դեղապատրաստուկների մասին այն տեղեկությունների ձևաչափին, կազմին ու կառուցվածքին ներկայացվող, որոնք փոխանցվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների միջև և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև, ինչպես նաև այդ տեղեկությունների փոխանցման ժամկետները

 

1. Դրոշմավորված, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի (այսուհետ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) 2106, 3002, 3004, 3006 30 000 0, 3006 60 000, 3006 70 000 0, 3301, 3304, 3305, 3306, 3307, 3401 ապրանքային դիրքերում դասակարգվող դեղապատրաստուկների անդրսահմանային առևտուր իրականացնելիս՝ ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների օպերատորների (ադմինիստրատորների) միջև տեղեկատվական փոխգործակցության իրականացման շրջանակներում փոխանցվում են այդ ապրանքների ու դրանց նույնականացման միջոցների վերաբերյալ XML-ձևաչափով տեղեկություններ (այսուհետ՝ տեղեկություններ)՝ հետևյալ ստանդարտներին համապատասխան՝

«Extensible Markup Language (XML) 1.0 (Fifth Edition)» (հրապարակված է «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ http://www.w3.org/TR/REC-xml հասցեով).

«Namespaces in XML» (հրապարակված է Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ http://www.w3.org/TR/REC-xml-names հասցեով).

«XML Schema Part 1: Structures» և «XML Schema Part 2: Datatypes»՝ (հրապարակված են «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ http://www.w3.org/TR/xmlschema-l/ և http://www.w3 .org/TR/xmlschema-2/ հասցեներով)։

2. Տեղեկությունների կազմին ու կառուցվածքին ներկայացվող ընդհանուր պահանջները բերված են 1-12-րդ աղյուսակներում։

3. Աղյուսակներում ձևավորվում են հետևյալ դաշտերը (սյունակները).

«տարրի անվանումը»՝ տարրի հերթական համարը, նույնականացուցիչը և ընդունված կամ պաշտոնական բառային նշագիրը.

«տարրի նկարագրությունը»՝ տարրի իմաստը (նշանակությունը) պարզաբանող տեքստ.

«ծանոթագրություն»՝ տարրի նշանակությունը հստակեցնող, դրա ձևավորման (լրացման) կանոնները սահմանող տեքստ կամ տարրի հնարավոր արժեքների բառային նկարագրությունը.

«բազմ.»՝ տարրերի բազմաքանակությունը (տարրի պարտադիր (կամընտրական) լինելը և տարրի հնարավոր կրկնությունների քանակը)։

4. Փոխանցվող տվյալների տարրերի բազմաքանակությունը նշելու համար օգտագործվում են հետևյալ նշագրերը.

1՝ տարրը պարտադիր է, կրկնություններ չեն թույլատրվում.

n՝ տարրը պարտադիր է, պետք է կրկնվի n անգամ (n> 1).

1..* տարրը պարտադիր է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.

n..* տարրը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ (n> 1).

n..m՝ տարրը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ, և ոչ ավելի, քան m անգամ (n > 1, m > n).

0..1՝ տարրը կամընտրական է, կրկնություններ չեն թույլատրվում.

0..* տարրը կամընտրական է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.

0..m՝ տարրը կամընտրական է, կարող է կրկնվել ոչ ավելի, քան m անգամ (m>1)։

 

Աղյուսակ 1

 

Անդրսահմանային առևտրի շրջանակներում վաճառված ապրանքների ու դրանց նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկությունների կազմն ու կառուցվածքը

 

Տարրի անվանումը

Տարրի նկարագրությունը

Ծանոթագրություն

Բազմ.

1. Տեղեկությունների ձևավորման ամսաթիվը և ժամը

տեղեկությունների ձևավորման ամսաթիվը և ժամը

 

1

2. Տեղեկությունները ներկայացնող երկիրը

տեղեկություններ ներկայացնող երկրի երկնիշ տառային ծածկագիրը

նշվում է ISO 3166-ին համապատասխան

1

3. Տեղեկություններ ապրանքներ վաճառողի (արտահանողի) և գնորդի (ներկրողի), ապրանքների ու դրանց նույնականացման միջոցների մասին

տեղեկություններ ապրանքներ վաճառողի (արտահանողի) և գնորդի (ներկրողի), ապրանքների ու դրանց նույնականացման միջոցների մասին

 

1..*

 

3.1. Տեղեկություններ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ մասին

տեղեկություններ ապրանք վաճառողի (արտահանողի) մասին

 

0..1

   

3.1.1. Հարկ վճարողի համարը

հարկ վճարողի համարը

նույնականացման ծածկագիրը (համարը)՝ Հայաստանի Հանրապետության դեպքում՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), Բելառուսի Հանրապետության դեպքում՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ), Ղազախստանի Հանրապետության դեպքում՝ անհատական նույնականացման համարը (ԱՆՀ) կամ բիզնես-նույնականացման համարը (ԲՆՀ), Ղրղզստանի Հանրապետության դեպքում՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՀՎՆՀՀ), Ռուսաստանի Դաշնության դեպքում՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ)

1

   

3.1.2. Հարկ վճարողի ՀՎՊԾ

հարկ վճարողի ՀՎՊԾ

կիրառվում է Ռուսաստանի Դաշնությունում

0..1

   

3.1.3. GLN

ապրանքը վաճառողի GLN ծածկագիրը

 

0..1

   

3.1.4. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անվանումը

ապրանք վաճառողի (արտահանողի) իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անվանումը

 

1

   

3.1.5. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեն

իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեի մասին տեղեկությունների ցանկը

նշվում է 3-րդ աղյուսակին համապատասխան

0..1

   

3.1.6. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) կոնտակտային վավերապայմանը

նշվում են տեղեկություններ իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) կոնտակտային տվյալների մասին

նշվում է 4-րդ աղյուսակին համապատասխան

0..*

 

3.2. Տեղեկություններ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ մասին

ապրանքի գնորդի (ներկրողի) մասին տեղեկությունները

 

0..1

   

3.2.1. Հարկ վճարողի համարը

հարկ վճարողի համարը

նույնականացման ծածկագիրը (համարը)՝ Հայաստանի Հանրապետության դեպքում՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), Բելառուսի Հանրապետության դեպքում՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ), Ղազախստանի Հանրապետության դեպքում՝ անհատական նույնականացման համարը (ԱՆՀ) կամ բիզնես-նույնականացման համարը (ԲՆՀ), Ղրղզստանի Հանրապետության դեպքում՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՀՎՆՀՀ), Ռուսաստանի Դաշնության դեպքում՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ)

1

   

3.2.2. Հարկ վճարողի ՀՎՊԾ

հարկ վճարողի ՀՎՊԾ

կիրառվում է Ռուսաստանի Դաշնությունում

0..1

   

3.2.3. GLN

ապրանքի գնորդի (ներկրողի) GLN ծածկագիրը

 

0..1

   

3.2.4. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անվանումը

իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անվանումը

 

1

   

3.2.5. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեն

իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեի մասին տեղեկությունների ցանկը

նշվում է 3-րդ աղյուսակին համապատասխան

0..1

   

3.2.6. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) կոնտակտային վավերապայմանը

նշվում են տեղեկություններ իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) կոնտակտային տվյալների մասին

նշվում է 4-րդ աղյուսակին համապատասխան

0..*

 

3.3. Տեղեկություններ ապրանքի և նույնականացման միջոցների մասին

տեղեկություններ անդրսահմանային առևտրի շրջանակներում ձեռք բերված ապրանքի և դրա վրա զետեղված նույնականացման միջոցների մասին

 

1..*

 

3.3.1. Տեղեկություններ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ մասին

ապրանքի արտադրության մասնակիցների մասին տեղեկությունները

նշվում են ապրանքի արտադրության մասնակիցների մասին առկա տեղեկությունները

1..*

     

3.3.1.1. Ապրանքն արտադրողի GLN-ը

ապրանքն արտադրողի GLN ծածկագիրը

 

0..1

     

3.3.1.2. Հարկ վճարողի համարը

հարկ վճարողի համարը

նույնականացման ծածկագիրը (համարը). Հայաստանի Հանրապետության դեպքում՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), Բելառուսի Հանրապետության դեպքում՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ), Ղազախստանի Հանրապետության դեպքում՝ անհատական նույնականացման համարը (ԱՆՀ) կամ բիզնես-նույնականացման համարը (ԲՆՀ), Ղրղզստանի Հանրապետության դեպքում՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՀՎՆՀՀ), Ռուսաստանի Դաշնության դեպքում՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ)

0..1

     

3.3.1.3. Հարկ վճարողի ՀՎՊԾ

հարկ վճարողի ՀՎՊԾ

կիրառվում է Ռուսաստանի Դաշնությունում

0..1

     

3.3.1.4. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անվանումը

իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անվանումը

 

1

     

3.3.1.5. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեն

իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեի մասին տեղեկությունների ցանկը

նշվում է 3-րդ աղյուսակին համապատասխան

0..1

     

3.3.1.6. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) կոնտակտային վավերապայմանը

նշվում են տեղեկություններ իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) կոնտակտային տվյալների մասին

նշվում է 4-րդ աղյուսակին համապատասխան

0..*

   

3.3.2. Տեղեկություններ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ մասին

նույնականացման միջոցների զետեղում իրականացնող՝ շրջանառության մասնակցի մասին տեղեկությունները

 

1

     

3.3.2.1. Նույնականացման միջոցների զետեղում իրականացնող՝ շրջանառության մասնակիցը

նշվում է շրջանառության մասնակցի հատկանիշը

1. արտադրող

2. գրանցման հավաստագրի տիրապետողը\իրավատերը

3. ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծում իրականացրած ներմուծողը

4. շրջանառության այլ մասնակից

1

     

3.3.2.2. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) GLN-ը

նույնականացման միջոցների զետեղում իրականացնող՝ շրջանառության մասնակցի GLN ծածկագիրը

 

0..1

     

3.3.2.3. Հարկ վճարողի համարը

հարկ վճարողի համարը

նույնականացման ծածկագիրը (համարը)՝ Հայաստանի Հանրապետության դեպքում՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), Բելառուսի Հանրապետության դեպքում՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ), Ղազախստանի Հանրապետության դեպքում՝ անհատական նույնականացման համարը (ԱՆՀ) կամ բիզնես-նույնականացման համարը (ԲՆՀ), Ղրղզստանի Հանրապետության դեպքում՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՀՎՆՀՀ), Ռուսաստանի Դաշնության դեպքում՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ)

0..1

     

3.3.2.4. Հարկ վճարողի ՀՎՊԾ

հարկ վճարողի ՀՎՊԾ

կիրառվում է Ռուսաստանի Դաշնությունում

0..1

     

3.3.2.5. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անվանումը

իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անվանումը

 

1

     

3.3.2.6. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեն

իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեի մասին տեղեկությունների ցանկը

նշվում է 3-րդ աղյուսակին համապատասխան

0..1

     

3.3.2.7. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) կոնտակտային վավերապայմանը

նշվում են տեղեկություններ իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) կոնտակտային տվյալների մասին

նշվում է 4-րդ աղյուսակին համապատասխան

0..*

   

3.3.3. GTIN նույնականացուցիչը

առևտրային միավորի գլոբալ նույնականացման համարը (թվային արժեքը)

տարրը նախատեսված է առևտրային միավորի եզակի նույնականացման համար

1

   

3.3.4. Ապրանքի ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան

ապրանքի ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան

նշվում է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի 10-անիշ ծածկագիր

0..1

   

3.3.5. Ապրանքի ծածկագիրը՝ ըստ ապրանքների կատալոգի

ապրանքի ծածկագիրը՝ ըստ ապրանքների կատալոգի

 

0..1

   

3.3.6. Ապրանքի ծածկագիրը՝ ըստ ապրանքների ազգային դասակարգիչների

ապրանքի ծածկագիրը՝ ըստ ԱՀԴ-ի, ԲՀՀԴ-ի և ապրանքների այլ ազգային դասակարգիչների

 

0..1

   

3.3.7. Ապրանքի ծածկագիրը՝ ըստ GPC-ի

նշվում է արժեքը՝ Global Product Classification-ին (արտադրանքի գլոբալ դասակարգիչ) համապատասխան

ունի բարդ կառուցվածք

0..1

   

3.3.8. Դեղապատրաստուկի ծագման երկիրը

տեղեկություններ դեղապատրաստուկի ծագման երկրի մասին

տարրը նախատեսված է դեղապատրաստուկի ծագման երկրի մասին տեղեկությունները նշելու համար (երկնիշ տառային ծածկագիրը՝ ISO-3166-ին համապատասխան)

0..1

   

3.3.9. Ապրանքի հայտարարագրումը հաստատող փաստաթղթի մասին տեղեկություններ

տեղեկություններ ապրանքների հայտարարագրի գրանցման համարի և ապրանքների հայտարարագրում ապրանքի համարի մասին

տարրը պարտադիր է երրորդ երկրներից ներմուծված ապրանքների համար

0..*

   

3.3.10. Եվրասիական տնտեսական միության ակտերին կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան իրականացվող՝ դեղապատրաստուկի գրանցման փաստը հաստատող փաստաթղթի մասին տեղեկությունները

դեղապատրաստուկի գրանցման հավաստագրի մասին տեղեկությունները

տեղեկությունները նշվում են 12-րդ աղյուսակին համապատասխան

1*

   

3.3.11. Տեղեկություններ ապրանքի մասին

ապրանքի բնութագրերի կառուցվածքավորված նկարագրությունը

տեղեկությունները նշվում են 5-րդ աղյուսակին համապատասխան

0..1

   

3.3.12. Զետեղված նույնականացման միջոցների ցանկը

նշվում է նույնականացման միջոցների ցանկը՝ հաշվի առնելով խմբային (փոխադրման) փաթեթվածքներում դրանց գտնվելը

 

0..*

     

3.3.12.1. Տեղեկություններ զետեղված նույնականացման միջոցի մասին

նշվում են նույնականացման միջոցի և դրոշմավորված ապրանքի կարգավիճակի մասին տեղեկություններ

 

1..*

       

3.3.12.1.1. Նույնականացման միջոցը

կառուցքավորված տեսքով ներկայացված տեղեկություններ՝ նույնականացման միջոցի մասին

տեղեկությունները նշվում են 7-րդ աղյուսակին համապատասխան

1

       

3.3.12.1.2. Ապրանքի կարգավիճակի մասին տեղեկություններ

բարդ տարր, պարունակում է դրոշմավորված ապրանքի կարգավիճակի ծածկագրային նշագրի, կարգավիճակը սահմանելու պատճառի ծածկագրի, ինչպես նաև ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչում այդ կարգավիճակը սահմանելու ամսաթվի ու ժամի մասին տեղեկություններ

 

1

         

3.3.12.1.2.1. Կարգավիճակի ծածկագիրը

դրոշմավորված ապրանքի կարգավիճակի ծածկագրային նշագիրը

տեղեկությունները նշվում են 11-րդ աղյուսակին համապատասխան

1

         

3.3.12.1.2.2. Կարգավիճակը սահմանելու պատճառի ծածկագիրը

ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչում ապրանքի կարգավիճակը սահմանելու պատճառի ծածկագիրը

 

0..1

         

3.3.12.1.2.3. Ամսաթիվը և ժամը

ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչում ապրանքի կարգավիճակը սահմանելու ամսաթիվն ու ժամը

 

1

       

3.3.12.1.3. Տեղեկություններ ապրանքի միավորի մասին

նշվում են միավոր արտադրանքի մասին տեղեկությունները

տեղեկությունները նշվում են 6-րդ աղյուսակին համապատասխան

1

     

3.3.12.2. Վերադաս մակարդակի փաթեթվածքի հղումային նույնականացուցիչը

   

0..1

       

3.3.12.2.1. Նույնականացման միջոցը

կառուցքավորված տեսքով ներկայացված տեղեկություններ՝ փաթեթվածքի նույնականացման միջոցի մասին

տեղեկությունները նշվում են 7-րդ աղյուսակին համապատասխան

1

   

3.3.13. Խմբային և (կամ) տրանսպորտային փաթեթվածքների ցանկը

այն խմբային կամ տրանսպորտային փաթեթվածքների ցանկը, որոնցում գտնվում է դրոշմավորված ապրանքը

 

0..1

     

3.3.13.1. Տեղեկություններ խմբային կամ տրանսպորտային փաթեթվածքի մասին

   

1..*

       

3.3.13.1.1. Խմբավորման մակարդակը

   

1

       

3.3.13.1.2. Նույնականացման միջոցը

կառուցվածքավորված տեսքով ներկայացված տեղեկություններ՝ խմբային կամ տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման միջոցի մասին

տեղեկությունները նշվում են 7-րդ աղյուսակին համապատասխան

1

       

3.3.13.1.3. Վերադաս մակարդակի փաթեթվածքի հղումային նույնականացուցիչը

   

0..1

         

3.3.13.1.3.1. Նույնականացման միջոցը

կառուցվածքավորված տեսքով փաթեթվածքի նույնականացման միջոցի վրա ներկայացված տեղեկություններ

տեղեկությունները նշվում են 7-րդ աղյուսակին համապատասխան

1

 

Աղյուսակ 2

 

Անդրսահմանային առևտրի շրջանակներում ձեռք բերված ապրանքների վրա զետեղված նույնականացման միջոցների մասին տեղեկությունների կազմն ու կառուցվածքը

 

Տարրի անվանումը

Տարրի նկարագրությունը

Ծանոթագրություն

Բազմ.

1 Տեղեկությունների ձևավորման ամսաթիվը և ժամը

տեղեկությունների ձևավորման ամսաթիվը և ժամը

 

1

2. Տեղեկությունները ներկայացնող երկիրը

տեղեկություններ ներկայացնող երկրի երկնիշ տառային ծածկագիրը

նշվում է ISO 3166-ին համապատասխան

1

3. Ապրանքի ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան

ապրանքի ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան

նշվում է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրի 10 նիշ

0..1

4. Ապրանքները վաճառողի (արտահանողի) և նույնականացման միջոցների մասին տեղեկություններ

ապրանքները վաճառողի (արտահանողի) և անդրսահմանային առևտրի շրջանակներում ձեռք բերված ապրանքների վրա զետեղված նույնականացման միջոցների մասին տեղեկություններ

 

1..*

 

4.1 Տեղեկություններ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ մասին

տեղեկություններ ապրանքներ վաճառողի (արտահանողի) մասին

 

0..1

     

4.1.1. Հարկ վճարողի համարը

հարկ վճարողի համարը

նույնականացման ծածկագիրը (համարը). Հայաստանի Հանրապետության դեպքում՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), Բելառուսի Հանրապետության դեպքում՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ), Ղազախստանի Հանրապետության դեպքում՝ անհատական նույնականացման համարը (ԱՆՀ) կամ բիզնես-նույնականացման համարը (ԲՆՀ), Ղրղզստանի Հանրապետության դեպքում՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՀՎՆՀՀ), Ռուսաստանի Դաշնության դեպքում՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ)

1

     

4.1.2. Հարկ վճարողի ՀՎՊԾ

հարկ վճարողի ՀՎՊԾ

կիրառվում է Ռուսաստանի Դաշնությունում

0..1

     

4.1.3. GLN

ապրանք վաճառողի (արտահանողի) GLN ծածկագիրը

 

0..1

     

4.1.4. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անվանումը

իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անվանումը

 

0..1

     

4.1.5. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեն

իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեի մասին տեղեկությունների ցանկը

նշվում է 3-րդ աղյուսակին համապատասխան

0..1

     

4.1.6. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) կոնտակտային վավերապայմանը

նշվում են տեղեկություններ իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) կոնտակտային տվյալների մասին

նշվում է 4-րդ աղյուսակին համապատասխան

0..*

 

4.2. Ապրանքի նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկություններ

ապրանքի, անհատական կամ սպառողական փաթեթվածքի վրա զետեղված նույնականացման միջոցների ցանկը

 

0..*

     

4.2.1. Նույնականացման միջոցը

նույնականացման միջոցի տեղեկությունների կազմում ներառված կառուցվածքավորված ձևով տեղեկությունները

տեղեկությունները նշվում են 7-րդ աղյուսակին համապատասխան

1

     

4.2.2. Ապրանքի կարգավիճակի մասին տեղեկություններ

բարդ տարր, որը տեղեկություններ է պարունակում դրոշմավորված ապրանքի կարգավիճակի ծածկագրային նշագրի, ապրանքների դրոշմավորման համակարգի ազգային բաղադրիչում այդ կարգավիճակը սահմանելու ամսաթվի և ժամի մասին

տեղեկությունները նշվում են 11-րդ աղյուսակին համապատասխան

1

 

4.3. Տեղեկություններ խմբային կամ տրանսպորտային փաթեթվածքի մասին

խմբային կամ տրանսպորտային փաթեթվածքի վրա զետեղված նույնականացման միջոցների ցանկը

 

0..*

     

4.3.1. Նույնականացման միջոցը

ապրանքի նույնականացման միջոցի տեղեկությունների կազմում ներառված տեղեկությունները՝ կառուցվածքավորված ձևով

տեղեկությունները նշվում են 7-րդ աղյուսակին համապատասխան

1

     

4.3.2. Ապրանքի կարգավիճակի մասին տեղեկություններ

   

0..1

5. Տեղեկություններ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ մասին

ապրանքի գնորդի (ներկրողի) մասին տեղեկությունները

 

0..1

 

5.1. Հարկ վճարողի համարը

հարկ վճարողի համարը

նույնականացման ծածկագիրը (համարը). Հայաստանի Հանրապետության դեպքում՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), Բելառուսի Հանրապետության դեպքում՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ), Ղազախստանի Հանրապետության դեպքում՝ անհատական նույնականացման համարը (ԱՆՀ) կամ բիզնես-նույնականացման համարը (ԲՆՀ), Ղրղզստանի Հանրապետության դեպքում՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՀՎՆՀՀ), Ռուսաստանի Դաշնության դեպքում՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ)

1

 

5.2. Հարկ վճարողի ՀՎՊԾ

հարկ վճարողի ՀՎՊԾ

կիրառվում է Ռուսաստանի Դաշնությունում

0..1

 

5.3. GLN

ապրանքի գնորդի (ներկրողի) GLN ծածկագիրը

 

0..1

 

5.4. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անվանումը

իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անվանումը

 

0..1

 

5.5. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեն

իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեի մասին տեղեկությունների ցանկը

նշվում է 3-րդ աղյուսակին համապատասխան

0..1

 

5.6. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) կոնտակտային վավերապայմանը

նշվում են տեղեկություններ իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) կոնտակտային տվյալների մասին

նշվում է 4-րդ աղյուսակին համապատասխան

0..*

 

Աղյուսակ 3

 

Հասցեի մասին տեղեկությունների ցանկը

 

Համարը

Անվանումը

Նկարագրությունը

Բազմ.

1

Հասցեի տեսակի ծածկագիրը

հասցեի տեսակի ծածկագրային նշագիրը (գտնվելու վայրի հասցեն, նամակագրության հասցեն և այլն) (նշվում է ցանկին համապատասխան՝ «1»՝ գրանցման հասցե.
«2»՝ փաստացի հասցե. «3»՝ փոստային հասցե)

0..1

2

Երկրի ծածկագիրը

երկրի ծածկագրային նշագիրը (նշվում է ISO-3166-ին համապատասխան)

0..1

3

Տարածքի ծածկագիրը

վարչատարածքային բաժանման միավորի ծածկագիրը

0..1

4

Ամբողջական հասցեն

ստորակետով նշվում են տարածաշրջանի, շրջանի, քաղաքի և այլնի անվանումները

0..1

5

Տարածաշրջանը

առաջին մակարդակի վարչատարածքային բաժանման միավորի անվանումը

0..1

6

Շրջանը

երկրորդ մակարդակի վարչատարածքային բաժանման միավորի անվանումը

0..1

7

Քաղաքը

քաղաքի անվանումը

0..1

8

Բնակավայրը

բնակավայրի անվանումը

0..1

9

Փողոցը

քաղաքային ենթակառուցվածքի փողոցաճանապարհային ցանցի տարրի անվանումը

0..1

10

Շենքի համարը

շենքի, մասնաշենքի, շինության նշագիրը

0..1

11

Սենքի համարը

գրասենյակի կամ բնակարանի նշագիրը

0..1

12

Փոստային դասիչը

փոստային կապի ձեռնարկության փոստային դասիչը

0..1

13

Բաժանորդային արկղի համարը

փոստային կապի ձեռնարկությունում բաժանորդային արկղի համարը

0..1

 

Աղյուսակ 4

 

Կոնտակտային վավերապայմանների մասին տեղեկությունների ցանկը

 

Համարը

Անվանումը

Նկարագրությունը

Բազմ.

1

Կապի տեսակի ծածկագիրը

կապի միջոցի (կապուղու) տեսակի ծածկագրային նշագիրը՝ Հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 192 որոշմամբ հաստատված՝ կապի միջոցների (կապուղիների) տեսակների ցանկին համապատասխան

0..1

2

Կապի տեսակի անվանումը

կապի միջոցի (կապուղու) տեսակի (հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն) անվանումը

0..1

3

Կապուղու նույնականացուցիչը

կապուղին նույնականացնող պայմանանշանների հաջորդականությունը (հեռախոսահամարի, ֆաքսի համարի, էլեկտրոնային փոստի հասցեի և այլնի նշում)

0..*

 

Աղյուսակ 5

 

Ապրանքի բնութագրերի մասին տեղեկությունների ցանկը

 

Համարը

Անվանումը

Նկարագրությունը

Ծանոթագրություն

Բազմ.

1

Ապրանքի անվանումը

առևտրային անվանումը, որի ներքո գրանցված է դեղապատրաստուկը

 

1

2

Դեղամիջոցի միջազգային չարտոնագրված կամ քիմիական, կամ խմբային անվանումը

Առողջապահության միջազգային կազմակերպության կողմից առաջարկվող ազդանյութի անվանումը

կիրառվում է Հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի մայիսի 10-ի թիվ 71 որոշմանը համապատասխան

1

3

Ապրանքային նշանը (առևտրային նշանը)

նշվում են տեղեկություններ ապրանքային նշանի (բրենդի, առևտրային նշանի) մասին

նպատակային շուկայում կոնկրետ արտադրողի ապրանքների դիրքավորման մեջ օգտագործվող վերացական հասկացություն

0..1

4

Ապրանքային նշանի (առևտրային նշանի) գրանցման համարը

նշվում է ապրանքային նշանի (առևտրային նշանի) գրանցման համարը

 

0..1

5

Դեղաձևը

դեղապատրաստուկի վիճակ, որը համապատասխանում է դրա ներմուծման ու կիրառման եղանակներին և ապահովում է անհրաժեշտ էֆեկտին հասնելը

նշվում է դեղաձևերի անվանացանկին համապատասխան (կիրառվում է Հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 158 որոշմանը համապատասխան)

1

6

Երկրորդային փաթեթվածքի տեսակը

երկրորդային (սպառողական) փաթեթվածքի տեսակի նկարագրությունը

պարտադիր նշվում է երկրորդային (սպառողական) փաթեթվածքի առկայության դեպքում. կիրառվում է Հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 15-ի թիվ 6 որոշմանը համապատասխան

0..1

7

Առաջնային փաթեթվածքի տեսակը

առաջնային փաթեթվածքի տեսակի նկարագրությունը

պարտադիր նշվում է երկրորդային (սպառողական) փաթեթվածքի բացակայության դեպքում. կիրառվում է Հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 15-ի թիվ 5 որոշմանը համապատասխան

0..1

8

Դեղաչափ (կոնցենտրացիա)

նյութի քանակը՝ արտահայտված զանգվածի միավորներով, ծավալային և պայմանական (կենսաբանական) միավորներով, կամ հոմեոպաթիկ նոսրացումը

կիրառվում է Հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի սեպտեմբերի 7-ի թիվ 150 որոշմանը համապատասխան

1

9

Քանակը

փաթեթվածքում դեղաչափված դեղաձևերի քանակը

 

1

10

Քանակի չափման միավորը

նշվում է դեղաչափված դեղաձևերի քանակի չափման միավորը

 

1

11

Երկրորդային (սպառողական) փաթեթվածքում առաջնային փաթեթվածքների քանակը

նշվում է առաջնային փաթեթվածքների քանակը

 

0..1

 

Աղյուսակ 6

 

Ապրանքի միավորի մասին տեղեկությունների ցանկը

 

Համարը

Անվանումը

Նկարագրությունը

Ծանոթագրություն

Բազմ.

1

Արտադրական սերիայի համարը

արտադրական սերիայի համարի մասին տեղեկություններ

 

1

2

Արտադրման ամսաթիվը

նշվում է դեղապատրաստուկի արտադրման ամսաթիվը

 

0..1

3

Պիտանիության ժամկետը լրանալու ամսաթիվը

նշվում է գրանցման դոսյեին համապատասխան՝ տվյալ դեղապատրաստուկի համար նախատեսված պիտանիության ժամկետը լրանալու ամսաթիվը

 

1

 

Աղյուսակ 7

 

Ապրանքի նույնականացման միջոցի մասին տեղեկությունների ցանկը

 

Համարը

Անվանումը

Նկարագրությունը

Ծանոթագրություն

Բազմ.

1

Նույնականացման միջոցի տեսակը

նշվում է նույնականացման միջոցների տեսակների ցանկից նույնականացման միջոցի տեսակի եռանիշ ծածկագիրը

նշվում է 8-րդ աղյուսակին համապատասխան

1

2

Համարը՝ ըստ ռեեստրի

նշվում է համարը նույնականացման միջոցների ռեեստրում

 

0..1

3

Նույնականացման միջոցի տվյալների բլոկը

   

1..*

3.1

Կիրառման նույնականացուցիչը (AI)

կլոր փակագծերի մեջ վերցված կիրառման թվային նույնականացուցիչը, որով նշվում է նույնականացման միջոցի մեջ պարունակվող տեղեկատվության բլոկի նշանակությունը

նշվում է 9-րդ աղյուսակին համապատասխան՝ 10-րդ աղյուսակով սահմանված կանոնների համաձայն

0..1

3.2

Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեքը

պարունակում է նույնականացման միջոցի մեջ պարունակվող տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեքը, կարող է ներառել թվանշաններ, լատինական այբուբենի մեծատառեր և փոքրատառեր, հատուկ պայմանանշաններ

նշվում է 10-րդ աղյուսակում սահմանված կանոնների համաձայն

1

 

Աղյուսակ 8

 

Նույնականացման միջոցների տեսակների ցանկը

 

Բաժնի ծածկագիրը

Նույնականացման միջոցի տեսակի ծածկագիրը

Նույնականացման միջոցի տեսակի անվանումը

1

գծավոր ստվերագծային ծածկագիր

101

Code 128 գծավոր ստվերագծային ծածկագիր

2

երկչափ բազմամակարդակ ստվերագծային ծածկագիր

3

երկչափ մատրիցային ստվերագծային ծածկագիր

301

DataMatrix ծածկագիր

302

QR ծածկագիր

303

Micro QR ծածկագիր

4

ռադիոազդանշան

401

UHF ընդգրկույթի RFID-նիշի ռադիոազդանշան

9

նույնականացման միջոցների այլ տեսակներ

999

այլ

 

Աղյուսակ 9

 

Ապրանքների դրոշմավորման ժամանակ օգտագործվող, այդ թվում՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2106, 3002, 3004, 3006 30 000 0, 3006 60 000, 3006 70 000 0, 3301, 3304, 3305, 3306, 3307, 3401 դիրքերում դասակարգվող կիրառման նույնականացուցիչների (AI) ցանկը

 

AI ծածկագիր

AI լրիվ անվանումը

Տարրի տողի ձևաչափը

Նկարագրությունը

Ծանոթագրություն

00

Տրանսպորտային փաթեթվածքի (տարայի) սերիական ծածկագիրը՝ SSCC (Serial Shipping Container Code)

N2+N18

տվյալների դաշտը պարունակում է SSCC համարը

AI (00) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ դրան անմիջապես հաջորդող՝18 նիշերից կազմված թվային դաշտը պարունակում է տրանսպորտային փաթեթվածքի (տարայի) սերիական ծածկագիրը՝ SSCC համարը, որն օգտագործվում է լոգիստիկ միավորի դրոշմավորման համար

01

Ապրանքի միավորի գլոբալ նույնականացման համարը՝ GTIN (Global Trade Item Number)

N2+N14

GTIN (Global Trade Item Number)՝ GS1 բաց ստանդարտների համակարգում մեկ անվանմամբ (ապրանքատեսակով) ապրանքի տարատեսակի գլոբալ նույնականացման համարը։ 14-անիշ թվային նույնականացուցիչ

AI (01) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ դրան անմիջապես հաջորդող՝ 14 նիշերից կազմված թվային դաշտը պարունակում է ապրանքի միավորի նույնականացման գլոբալ համարը (GTIN), որն օգտագործվում է ապրանքի միավորի նույնականացման համար

21

Սերիական համարը (Serial Number)

N2+X13

սերիական համարը (Serial Number)

AI (21) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ դրան անմիջապես հաջորդող 13 նիշերի չափով դաշտը պարունակում է օպերատորի կամ արտադրողի կողմից ապրանքին՝ դրա ծառայության ամբողջ ժամկետով տրվող սերիական համարը։ GTIN-ի հետ զուգակցմամբ սերիական համարը յուրաքանչյուր ապրանքային միավորի եզակի նույնականացուցիչն է

91

Ստուգման բանալին

 

ստուգման բանալու նույնականացուցիչը (անհատական հերթական համարը)

կիրառվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետության օրենսդրության և Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող ակտերին համապատասխան

92

Ստուգման ծածկագիրը

 

ստուգման ծածկագրի արժեքը

կիրառվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետության օրենսդրության և Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող ակտերին համապատասխան

 

Աղյուսակ 10

 

«Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնները

 

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Նույնականացման միջոցի տեսակը

«Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնը

«Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնները՝ ապրանքի, անհատական կամ սպառողական փաթեթվածքի վրա զետեղված նույնականացման միջոցի մասով

2106
3002
3004
3006 30 000 0
3006 60 000
3006 70 000 0
3301
3304
3305
3306
3307 3401

301

1. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ստեղծվող օրինակների քանակը՝ 4

2. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի առաջին օրինակին ներկայացվող պահանջները.

«Կիրառման նույնականացուցիչը (AI)» վավերապայմանի արժեքը՝ «01».

«Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեքը» վավերապայմանի արժեքը. վավերապայմանը պետք է պարունակի ապրանքի նույնականացման համարը (GTIN)

3. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի երկրորդ օրինակին ներկայացվող պահանջները.

«Կիրառման նույնականացուցիչը (AI)» վավերապայմանի արժեքը՝«21».

«Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեքը» վավերապայմանի արժեքը. վավերապայմանը պետք է պարունակի ապրանքի անհատական սերիական համարը (SN)

4. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի երրորդ օրինակին ներկայացվող պահանջները. «Կիրառման նույնականացուցիչը (AI)» վավերապայմանի արժեքը՝ «91».

«Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեքը» վավերապայմանի արժեքը. վավերապայմանը պետք է պարունակի ստուգման բանալու նույնականացուցիչը (անհատական հերթական համարը) (կիրառվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետության օրենսդրության և Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող ակտերին համապատասխան)

5. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի չորրորդ օրինակին ներկայացվող պահանջները. «Կիրառման նույնականացուցիչը (AI)» վավերապայմանի արժեքը՝ «92».

«Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեքը» վավերապայմանի արժեքը. վավերապայմանը պետք է պարունակի ստուգման ծածկագիրը (կիրառվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետության օրենսդրության և Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող ակտերին համապատասխան)

«Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնները՝ տրանսպորտային փաթեթվածքի վրա զետեղված նույնականացման միջոցների մասով

2106
3002
3004
3006 30 000 0
3006 60 000
3006 70 000 0
3301
3304
3305
3306
3307
3401

101

Տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման ծածկագիրը պարունակում է 18 թվային պայմանանշաններ՝ Serial Shipping Container Code (SSCC)

 

Աղյուսակ 11

 

Դրոշմավորված ապրանքների և դրանց նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման ժամանակ օգտագործվող՝ դրոշմավորված ապրանքների կարգավիճակների ցանկը

 

Կարգավիճակի ծածկագիրը

Կարգավիճակի նկարագրությունը

Ծածկագրերի հնարավոր արժեքները և կարգավիճակ սահմանելու պատճառի նկարագրությունը

00

վիճակը որոշված չէ

«99»՝ տեղեկատվությունը չեղարկվել է (սահմանվում է ներմուծողի համակարգում)

«34»՝ անդրսահմանային առևտրի շրջանակներում ապրանքի վերադարձը վաճառողին (սահմանվում է ներմուծողի համակարգում)

10

ապրանքը շրջանառության մեջ է դրվել անդամ պետությունում

«33»՝ անդրսահմանային առևտրի շրջանակներում ապրանքը հաշվառման ընդունելը (սահմանվում է ներմուծողի համակարգում)

«34»՝ անդրսահմանային առևտրի շրջանակներում ապրանքի վերադարձը վաճառողին (սահմանվում է արտահանողի համակարգում)

«99»՝ տեղեկատվությունը չեղարկվել է (սահմանվում է արտահանողի համակարգում).

20

ապրանքը հանվել է շրջանառությունից

«33»՝ անդրսահմանային առևտրի շրջանակներում ապրանքը հաշվառման ընդունելը (սահմանվում է արտահանողի համակարգում)

31

ապրանքն իրացվել է (նախատեսված է իրացման համար) անդրսահմանային առևտրի շրջանակներում

 

 

Աղյուսակ 12

 

Փաստաթղթի մասին տեղեկությունների ցանկը

 

Համարը

Անվանումը

Նկարագրությունը

Ծանոթագրություն

Բազմ.

1

Փաստաթղթի տեսակի ծածկագիրը

փաստաթղթի տեսակի՝ դասակարգչին համապատասխան նշվող ծածկագիրը

տարրը նախատեսված է փաստաթղթի տեսակի ծածկագրի մասին տեղեկությունները նշելու համար՝ Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշմամբ հաստատված՝ փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչին համապատասխան

1

2

Փաստաթղթի անվանումը

փաստաթղթի անվանումը

 

0..1

3

Փաստաթղթի համարը

փաստաթղթի գրանցման համարը

 

1

4

Փաստաթղթի ամսաթիվը

փաստաթղթի գրանցման/ տրման ամսաթիվը

 

1

5

Գործողության ժամկետը

փաստաթղթի գործողության ավարտի ամսաթիվը

 

0..1

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 27-ի

թիվ 108 որոշմամբ

 

ԲՆՈՒԹԱԳՐԵՐ

 

դեղապատրաստուկների նույնականացման միջոցների, դեղապատրաստուկների նույնականացման միջոցներում պարունակվող տեղեկատվության կազմին ու կառուցվածքին ներկայացվող պահանջները, նույնականացման միջոցի գեներացման ու զետեղման կարգը

 

1. Սույն փաստաթուղթը մշակվել է «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետին համապատասխան։

2. Դեղապատրաստուկների, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 2106, 3002, 3004, 3006 30 000 0, 3006 60 000, 3006 70 000 0, 3301, 3304, 3305, 3306, 3307, 3401 դիրքերում դասակարգվողների դրոշմավորման համար օգտագործվում է նույնականացման միջոց՝ մեքենայական ընթերցման համար պիտանի Data Matrix GS1 ձևաչափով երկչափ ստվերագծային ծածկագրի տեսքով ներկայացված և ԻՍՕ/ՄԷԿ 16022:2006 «Տեղեկատվական տեխնոլոգիաներ: Ավտոմատ նույնականացման և տվյալների հավաքման տեխնոլոգիաներ: Data Matrix ստվերագծային ծածկագրի պայմանանշանների մասնագիր» (ISO/IEC 16022:2006 «Information technology - Automatic identification and data capture techniques - Data Matrix bar code symbology specification») միջազգային ստանդարտի կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) դրա նույնական ազգային ստանդարտի պահանջներին համապատասխան ձևավորված պայմանանշանների եզակի հաջորդականություն: Խորհրդանիշների այդ եզակի հաջորդականությունը նույնականացման միջոցի վերածելիս պետք է կիրառվեն ЕСС 200 պայմանանշանները՝ օգտագործելով FNC1 նշանը որպես (AI) GS1 կիրառման նույնականացուցիչների տիպային ձևաչափին տվյալների համապատասխանության հատկանիշ։

3. Նույնականացման միջոցը ներառում է հետևյալ տվյալները.

առաջին խումբը նույնականացվում է АI=’01’ կիրառման նույնականացուցիչով, կազմված է 14 թվանշաններից և պարունակում է ապրանքի ծածկագիրը (առևտրային միավորի գլոբալ նույնականացման համարը (GTIN)).

երկրորդ խումբը նույնականացվում է АI=’21’ կիրառման նույնականացուցիչով, կազմված է 13 պայմանանշաններից (թվանշաններից, լատինական այբուբենի մեծատառերից և փոքրատառերից): Տվյալ խումբը պարունակում է ապրանքի (ապրանքի փաթեթվածքի) անհատական սերիական համարը, որպես առաջին պայմանանշան նշվում է այն անդամ պետության նույնականացուցիչը, որտեղ թողարկվել է տվյալ ծածկագիրը (1՝ Հայաստանի Հանրապետություն, 2՝ Բելառուսի Հանրապետություն, 3՝ Ղազախստանի Հանրապետություն, 4՝ Ղրղզստանի Հանրապետություն, 5՝ Ռուսաստանի Դաշնություն), և ավարտվում է տվյալ խումբը ASCII 29 բաժանիչ պայմանանշանով.

երրորդ խումբը նույնականացվում է АI=’91’ կիրառման նույնականացուցիչով, կազմված է 4 պայմանանշաններից (թվանշաններից, լատինական այբուբենի մեծատառերից և փոքրատառերից) և պարունակում է ստուգման ծածկագրի կազմում ազգային օպերատորի (ադմինիստրատորի) կողմից ձևավորվող ստուգման բանալու նույնականացուցիչը (անհատական հերթական համարը): Որպես ավարտ՝ տվյալ խմբի համար օգտագործվում է ASCII 29 հատուկ բաժանիչ պայմանանշանը:

տվյալների չորրորդ խումբը նույնականացվում է АI=’92’ կիրառման նույնականացուցիչով, կազմված է 44 պայմանանշաններից (թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից և մեծատառերից, ինչպես նաև հատուկ պայմանանշաններից) և պարունակում է ազգային օպերատորի (ադմինիստրատորի) կողմից ձևավորվող ստուգման ծածկագրի արժեքը:

Տվյալների երրորդ ու չորրորդ խմբերն օգտագործվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման դեպքում գաղտնագրային պաշտպանության միասնական մեխանիզմների մասին» թիվ 41 որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերին համապատասխան։

4. Ապրանքների նույնականացման միջոցները ձևավորվում են անդամ պետությունների նույնականացման միջոցներ թողարկողների, արտադրողների, գրանցման հավաստագրերին տիրապետողների կամ իրավատերերի, կամ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված՝ ապրանքաշրջանառության մասնակիցների կողմից:

5. Ապրանքները դրոշմավորվում են նույնականացման միջոցի կամ նույնականացման միջոց պարունակող նյութական կրիչի՝ երկրորդային (սպառողական) փաթեթվածքի կամ առաջնային փաթեթվածքի (երկրորդային (սպառողական) փաթեթվածքի բացակայության դեպքում) վրա զետեղման միջոցով՝ նույնականացման միջոցի և (կամ) նույնականացման միջոց պարունակող նյութական կրիչի՝ դեղապատրաստուկի փաթեթվածքից առանց վնասելու առանձնացնելը բացառող մեթոդով, ընթեռնելի տպագիր տեքստի տեսքով պարտադիր նշելով նույնականացման միջոցում պարունակվող՝ ապրանքի ծածկագրի (GTIN) և տվյալ դեղապատրաստուկի անհատական սերիական համարի մասին տեղեկությունները:

Առանձին դեղապատրաստուկների համար անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել նույնականացման միջոցի կամ նույնականացման միջոց պարունակող նյութական կրիչի զետեղման առանձնահատկությունները:

6. Դրոշմավորված ապրանքները տրանսպորտային (երրորդային) փաթեթվածքի մեջ լրակազմելիս այդ փաթեթվածքի վրա կարող է զետեղվել տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման ծածկագիրը պարունակող տրանսպորտային (երրորդային) փաթեթվածքի նույնականացման միջոցը, որը պարունակում է այդ փաթեթվածքի նույնականացման ծածկագիրը՝ ագրեգացնելով տրանսպորտային (երրորդային) փաթեթվածքում տեղադրված ապրանքների նույնականացման միջոցները:

Ապրանքաշրջանառության մասնակիցն իրականացնում է առևտրային միավորի մեկ գլոբալ նույնականացման համար և արտադրական սերիայի մեկ համար ունեցող դեղապատրաստուկների ագրեգացում:

Տրանսպորտային (երրորդային) փաթեթվածքի նույնականացման միջոցի ձևավորումը և տրանսպորտային (երրորդային) փաթեթվածքի դրոշմավորումն իրականացվում են GS1 միջազգային ստանդարտներին համապատասխան։ Դեղապատրաստուկի տրանսպորտային (երրորդային) փաթեթվածքի նույնականացման ծածկագիրը Serial Shipping Container Code տեսքով տրանսպորտային փաթեթվածքի եզակի նույնականացուցիչն է:

Տրանսպորտային փաթեթվածքի վրա զետեղվող ոչ պարտադիր տեղեկատվական դաշտերի կազմը որոշվում է դեղապատրաստուկների երկրորդային (սպառողական) կամ առաջնային փաթեթվածքների՝ տրանսպորտային (երրորդային) փաթեթվածքի մեջ լրակազմում իրականացնող՝ ապրանքաշրջանառության մասնակցի կողմից:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 27-ի

թիվ 108 որոշմամբ

 

Ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգում պարունակվող՝ դրոշմավորված դեղապատրաստուկի մասին տեղեկությունների նվազագույն կազմը, որոնց հասանելիությունը տրամադրվում է սպառողներին և այլ շահագրգիռ անձանց, այդ թվում՝ ազգային բաղադրիչների և ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ինտեգրացիոն բաղադրիչի կազմում տեղեկատվական ծառայությունների միջոցով

 

1. Առևտրային միավորի գլոբալ համարը (Global Trade Item Number (GTIN)):

2. Ապրանքի միավորի անհատական սերիական համարը (SN)։

3. Ապրանքի անվանումը:

4. Դեղամիջոցի միջազգային չարտոնագրված կամ քիմիական, կամ խմբային անվանումը:

5. Ապրանքի մասին տեղեկությունները.

● Արտադրական սերիայի համարը.

● Պիտանիության ժամկետը լրանալու ամսաթիվը.

● Դեղաձևը.

● Դեղաչափ (կոնցենտրացիա).

● Փաթեթվածքում դեղաչափված դեղաձևերի քանակը.

● Քանակի չափման միավորը.

● Գրանցման հավաստագիրը (գրանցված դեղապատրաստուկների համար՝ հավաստագրի համարը, գրանցման ամսաթիվը).

● Փաթեթավորման տեսակը:

6. Դրոշմավորվող ապրանքի մասին տեղեկատվություն տրամադրած տնտեսավարող սուբյեկտի վերաբերյալ տեղեկատվությունը (իրավաբանական անձի անվանումը, որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի (այսուհետ՝ անհատ ձեռնարկատեր) ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), նույնականացման ծածկագիրը (համարը) ((Հայաստանի Հանրապետության դեպքում՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), Բելառուսի Հանրապետության դեպքում՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ), Ղազախստանի Հանրապետության դեպքում՝ անհատական նույնականացման դեպքում (ԱՆՀ) կամ բիզնես-նույնականացման համարը (ԲՆՀ), Ղրղզստանի Հանրապետության դեպքում՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՀՎՆՀՀ), Ռուսաստանի Դաշնության դեպքում՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ)), իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրի հասցեն))։

7. Դեղապատրաստուկի արտադրության մասնակիցների մասին առկա տեղեկությունները (իրավաբանական անձի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում)):

8. Դեղապատրաստուկի կարգավիճակի մասին տեղեկությունները:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 սեպտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան