Գլխավոր տեղեկություն
Համար
N 539-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (07.08.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
06.08.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.08.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 539-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ (N 1)

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ընդլայնում» ծրագրի մասին» N 110-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Արդեսկ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 06956323) 2024 թվականի հուլիսի 1-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հուլիսի 26-ից մինչև հոկտեմբերի 18-ն ընկած ժամանակահատվածում համակարգչային ծրագրի ապահովման ծառայությունների մատուցում՝ 99,625.50 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «ՄԿՄ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00885397) 2024 թվականի հուլիսի 10-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է համակարգչի ձեռքբերում՝ 880,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Էֆ-տեքս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01334029) 2024 թվականի հուլիսի 11-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շապիկների ձեռքբերում՝ 1,400,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

06.08.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ