Գլխավոր տեղեկություն
Համար
N 1123-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.07.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.07.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
18.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հուլիսի 2024 թվականի N 1123-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1690-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 14-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՆՈՐ ՓՐՈՋԵԿՏՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 1690-Ա որոշման hավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը՝

1) hավելվածի ցանկը 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ կետով․

 

«

5․

8462230009

Հաստոցներ (ներառյալ մամլիչները)՝ ծավալային դրոշմման, կռման կամ դրոշմման միջոցով մետաղները մշակելու համար, մետաղների մշակման համար կորացման, եզրակորացման, հարդարման, կտորահատիչ, անցքահատիչ հաստոցներ (ներառյալ մամլիչները), ինչպես նաև վերևում չնշված մամլիչներ՝ մետաղների կամ մետաղների կարբիդների մշակման համար ՝ -- այլ՝ --- թերթավոր նյութից պատրաստված արտադրատեսակները

մշակելու համար

Անկյունային եզրակորացման հաստոց QF-3*120 կտրման հաստությունը՝ 3մմ կտրման երկարությունը՝ 120 մմ, հիմնական

շարժիչ՝ 1.5 կՎտ

հատ

1

ԵՄ, ԱՊՀ, ԱՄԷ,

Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Կանադա, Իսրայել, Ուկրաինա, Վրաստան, Թուրքիա, Հնդկաստան, Չինաստան, Ճապոնիա

ԵՄ, ԱՊՀ, ԱՄԷ,

Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Կանադա, Իսրայել, Ուկրաինա, Վրաստան, Թուրքիա, Հնդկաստան, Չինաստան, Ճապոնիա

2 000 000

 
».

 

2) հավելվածի ցանկի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերությունում «22 997 000» թիվը փոխարինել «24 997 000» թվով։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

18.07.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան