Գլխավոր տեղեկություն
Համար
N 2966-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (03.08.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 02.08.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
31.07.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
31.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.08.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2966-Ա

«31» հուլիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼՈՒ, ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արթուր Հարությունյանի և Տիգրան Մկրտչյանի դիմումը՝ Նոր Նորքի Ֆ. Նանսենի փողոց հ.20 շենքի, սեփականության իրավունքով Արթուր Հարությունյանին պատկանող հ.2 ավտոտնակի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.09082022-01-0342 վկայական) և Նոր Նորքի 1-ին միկրոշրջանի հ.56/57 շենքի բակում գտնվող, սեփականության իրավունքով Տիգրան Մկրտչյանին պատկանող ավտոտնակի (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 18.08.2005թ. հ.2004689 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագիրը լուծելու և պայմանագրեր կնքելու գործողության ժամկետը երկարաձգելու և հասցե տրամադրելու մասին:

Նոր Նորքի Ֆ. Նանսենի փողոց հ.20 շենքի հ.2 , 1-ին միկրոշրջանի հ.56/57 շենքի բակում գտնվող ավտոտնակների կադաստրային արժեքները կազմում է 1.516.275 և 2.087.445 ՀՀ դրամ:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն և 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշումներով, Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի հ.50-Ն որոշման հավելվածով.

1. Լիազորել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Արթուր Հարությունյանի և Տիգրան Մկրտչյանի հետ կնքել համաձայնագիր` Նոր Նորքի Ֆ. Նանսենի փողոց հ.20 շենքի հ.2 , 1-ին միկրոշրջանի հ.56/57 շենքի բակում գտնվող ավտոտնակների զբաղեցրած 26.855քմ մակերեսով հողամասի համար, 02.04.2007թ. կնքված վարձակալության հ.2/ՆՆ պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին` ներառելով պայմանագիրը լուծելու մասին.

2. Լիազորել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Նոր Նորքի Ֆ. Նանսենի փողոց հ.20 շենքի հ.2 (ըստ 09082022-01-0342) , 1-ին միկրոշրջանի հ.56/57 շենքի բակում գտնվող(ըստ 18.08.2005թ հ.2004689) ավտոտնակների զբաղեցրած 26.85քմ մակերեսով հողամասի համար, Արթուր Հարությունյանի և Տիգրան Մկրտչյանի հետ կնքել պայմանագրեր` մինչև 2029 թվականի սեպտեմբերի 1-ը ժամկետով հողամասի տարեկան վարձավճարը համաձայն Երևան քաղաքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 26-ի հ.50-Ն որոշման հավելվածի 39-րդ կետի 1-ին ենթակետի դ) պարբերության՝ կազմում է 15.820/տասնհինգ հազար վեց հարյուր իննսունինը/ ՀՀ դրամ (26.855քմ x 58.908 ՀՀ դրամ x 1%): Պայմանագրի կնքման պահին հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը 1քմ-ի համար կազմում է 58.908 ՀՀ դրամ:».

 «6.7. Վարձակալված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես մեկ ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից:».

«6.8 Երևան համայնքի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած քաղաքաշինական կամ ներդրումային ծրագրերի իրականացմամբ կամ բակային, միջբակային տարածքների քաղաքաշինական խնդիրների կանոնակարգմամբ, ինչպես նաև Երևան համայնքի կողմից կամ մասնակցությամբ այլ ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության այլ խնդիրների կարգավորմամբ պայմանավորված` վարձատուն իրավունք ունի միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից, որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված կամ դադարած` պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը վարձակալի կողմից ստանալու պահից երեք ամիսը լրանալուն հաջորդող օրը, իսկ սույն պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում` «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի գ ենթակետի համաձայն` վարձատուի դիմումի հիման վրա:».

«6.9 Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում են, որ պայմանագրի 6.8-րդ ենթակետի համաձայն պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին Վարձատուի գրավոր ծանուցումն իրականացվում է հետևյալ երեք եղանակներով միաժամանակ.

ա) Վարձատուի գրավոր ծանուցումը հրապարակվում է Երևանի քաղաքապետարանի www.yerevan.am, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների www.azdarar.am ինտերնետային կայքերում,

բ) Վարձատուի գրավոր ծանուցումն ուղարկվում է Վարձակալի էլեկտրոնային հասցեին (փոստին)՝ առկայության դեպքում,

գ) Վարձատուի գրավոր ծանուցումն ուղարկվում է փոստային առաքմամբ՝ պատվիրված նամակով:».

«6.10 Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում և երաշխավորում են, որ պայմանագրի 6.9-րդ ենթակետում նշված ծանուցման եղանակները համարվում են պատշաճ և վավեր: Ընդ որում ծանուցումը նշված կայքերում հրապարակվելու օրվանից Վարձակալը համարվում է պատշաճ ծանուցված պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին: Վարձակալն անվերապահորեն համաձայնվում է, որ պայմանագրի գործողության ողջ ընթացքում www.yerevan.am և www.azdarar.am կայքերին հետևելն իր անընդհատ և որևէ հանգամանքով չընդհատվող պայմանագրային պարտավորությունն է:».

2. Տիգրան Մկրտչյանին պատկանող ավտոտնակին տրամադրել «Ֆ. Նանսենի փողոց, հ.20/14» հասցեն:

3. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությանը` սույն որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել ՀՀ կադաստրի կոմիտեի Երևանի տարածքային ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և բաժնին, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին:

4. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 2-րդ կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի վրա:

7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:

 

Տ. Ավինյան