Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 148
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (21.01.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.09.02-2024.09.15 Պաշտոնական հրապարակման օրը 10.09.2024
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
12.12.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
12.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.01.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 դեկտեմբերի 2023 թվականի

թիվ 148

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի ԹԻՎ 318 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների կիրառման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 12 հավելված) 18-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 50-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի «Եվրասիական տնտեսական միությունում բույսերի կարանտինի ապահովման մասին» թիվ 318 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Փոփոխությունների 1-ին կետի «ա» - «դ» և «ը» ենթակետերը (սույն որոշման հավելված) կիրառվում են՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ տեխնիկական կանոնակարգման հարցերով անդամի (նախարարի) կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի կոնկրետ խմբաքանակների ներմուծման ժամանակ կարանտինային բուսասանիտարական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելիս կիրառվող հսկողական միջոցառումներ ընտրելիս՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի ծագման երկրի ռիսկի ինտեգրալ ցուցիչի օգտագործման համար անդամ պետությունների տեղեկատվական համակարգերի պատրաստ լինելու մասին տեղեկությունները բոլոր անդամ պետությունների լիազորված մարմիններից Հանձնաժողովում ստացվելու մասին տեղեկատվությունն ուղարկելու օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2023 թվականի դեկտեմբերի 12-ի

թիվ 148 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 318 որոշման մեջ կատարվող

 

1. Նշված որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) իրականացման կարգի մասին» հիմնադրույթում՝

ա) 2.1 կետը հինգերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«կարանտինային հսկողության վերցված արտադրանքի ծագման երկրի ռիսկի ինտեգրալ ցուցիչ»՝ բուսասանիտարական ռիսկի քանակական գնահատում՝ հիմնված կարանտինային հսկողության վերցված արտադրանքի ծագման երկրում կարանտինային օբյեկտի տարածման բնույթի վրա, դրա հնարավոր բացահայտման և կարանտինային հսկողության վերցված որոշակի արտադրանքի հետ կարանտինային օբյեկտի կապի աստիճանի վրա.».

բ) 3.4 կետում՝

առաջին պարբերության մեջ՝

«սույն Հիմնադրույթով նախատեսված դեպքերում,» բառերը հանել.

«, եթե դա նախատեսված է այն անդամ պետության օրենսդրությամբ, որի լիազորված մարմինն իրականացնում է հսկողությունը (վերահսկողությունը)» բառերը փոխարինել «՝ հաշվի առնելով կարանտինային հսկողության վերցված արտադրանքի ծագման երկրի ռիսկի ինտեգրալ ցուցիչը և անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան» բառերով.

երկրորդ պարբերությունը «անդամ պետությունների օրենսդրությամբ» բառերը փոխարինել «հաշվի առնելով կարանտինային հսկողության վերցված արտադրանքի ծագման երկրի ռիսկի ինտեգրալ ցուցիչը և անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան» բառերով.

գ) 3.5 կետում՝

3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3) բարձր բուսասանիտարական ռիսկայնության կարանտինային հսկողության վերցված արտադրանքի տեսազննում ընտրողականությամբ՝ հաշվի առնելով կարանտինային հսկողության վերցված արտադրանքի ծագման երկրի ռիսկի ինտեգրալ ցուցիչը և անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան.».

լրացնել հետևյալ բովանդակությամբ 31 ենթակետով՝

«31) բարձր բուսասանիտարական ռիսկայնության կարանտինային հսկողության վերցված արտադրանքի զննում, որն իրականացվում է լիազորված մարմնի պաշտոնատար անձի կողմից կարանտինային հսկողության վերցված արտադրանքի տեսազննման ժամանակ դրա մակերեսին, տարայում և (կամ) փաթեթվածքի վրա մորֆոլոգիական հատկանիշներով կարանտինային օբյեկտներին նմանվող օրգանիզմների, բույսերի հիվանդությունների ախտանիշների, կարանտինային օբյեկտներով կարանտինային հսկողության վերցված արտադրանքի վնասվածության նշանների հայտնաբերման դեպքում.».

դ) 3.7 կետի 4-րդ ենթակետում «հաշվի առնելով բուսասանիտարական ռիսկերի կառավարման համակարգը» բառերը փոխարինել «անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան» բառերով.

ե) 4.1.6 կետի 7-րդ ենթակետը լրացնել «, բացառությամբ բուսասանիտարական հավաստագրում և առևտրային ու տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերում նշված՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի քանակի մասին տեղեկատվության ոչ ավելի, քան 10 տոկոսով անհամապատասխանության դեպքերի» բառերով.

զ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.3.41 կետով՝

«4.3.41. Սույն հիմնադրույթի 4.3.4 կետի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում կարանտինային հսկողության վերցված արտադրանքը ենթակա է վերադարձման կամ ոչնչացման արտադրանքի սեփականատիրոջ հաշվին:

Սույն հիմնադրույթի 4.3.4 կետի 3-րդ ենթակետով նախատեսված դեպքում կարանտինային հսկողության վերցված արտադրանքը ենթակա է վերադարձման, վարակազերծման կամ ոչնչացման արտադրանքի սեփականատիրոջ հաշվին՝ սույն հիմնադրույթի 6.2 կետին համապատասխան։».

է) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.4.31 կետով՝

«4.4.31. Սույն հիմնադրույթի 4.4.3 կետի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում կարանտինային հսկողության վերցված արտադրանքը ենթակա է վերադարձման կամ ոչնչացման արտադրանքի սեփականատիրոջ հաշվին:

Սույն հիմնադրույթի 4.4.3 կետի 3-րդ ենթակետով նախատեսված դեպքում կարանտինային հսկողության վերցված արտադրանքը ենթակա է վերադարձման, վարակազերծման կամ ոչնչացման արտադրանքի սեփականատիրոջ հաշվին՝ սույն հիմնադրույթի 6.2 կետին համապատասխան։».

ը) IX բաժինն ուժը կորցրած ճանաչել:

2. Նշված որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) իրականացման կարգի մասին» հիմնադրույթի 3.7 կետում՝

ա) 2-րդ ենթակետը լրացնել «, բացառությամբ բուսասանիտարական հավաստագրում և առևտրային ու տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերում նշված՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի քանակի մասին տեղեկատվության ոչ ավելի, քան 10 տոկոսով անհամապատասխանության դեպքերի» բառերով.

բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով՝

«5) հավաստի տեղեկատվության առկայություն այն մասին, որ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի փաստացի քանակը կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակում 10 և ավելի տոկոսով գերազանցում է բուսասանիտարական հավաստագրում նշված քանակը։»։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 սեպտեմբերի 2024 թվական: