Գլխավոր տեղեկություն
Համար
N 1199-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.08.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.08.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.08.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 օգոստոսի 2024 թվականի N 1199-Ա

 

ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը, Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, համայնք Ախուրյան, Ազատան բնակավայր 48-րդ փողոց թիվ 24 հասցեում գտնվող 1 158․75 քառ. մետր մակերեսով շենք-շինությունների, ինչպես նաև դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0․99807 հեկտար մակերեսով հողամասի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 26062020-08-0020 վկայական) նվիրատվությունը Հայաստանի Հանրապետությանը և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ազատան բնակավայրում դպրոցի շենք շահագործելու նպատակով։

2. «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատանի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն (այսուհետ՝ կազմակերպություն) անհատույց օգտագործման իրավունքով ամրացված կոմիտեի տնօրինության պետական սեփականություն հանդիսացող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, համայնք Ախուրյան Ազատան բնակավայր 19-րդ փողոց թիվ 17 հասցեում գտնվող 2027.99 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1 հեկտար հողամասը հետ վերցնել կազմակերպությունից:

3. Կոմիտեի նախագահին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետից բխող նվիրատվության պայմանագրի կնքման և գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ պայմանագրում սահմանելով, որ պայմանագրի կնքման և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքները ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի միջոցների հաշվին.

2) սույն կետի 3-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում լուծել կազմակերպության հետ 2014 թվականի օգոստոսի 15-ին կնքված թիվ 77/0014 անհատույց օգտագործման պայմանագիրը՝ պայմանագրի լուծման հետ կապված ծախսերն իրականացնելով կազմակերպության միջոցների հաշվին.

3) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի անհատույց անժամկետ օգտագործման պայմանագիր՝ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացնելով կազմակերպության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

01.08.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան